Թրակիա[1] (հուն․՝ Θράκη, բուլղար․՝ Тракия, թուրքերեն՝ Trakya, լատ.՝ Thracia), պատմա-աշխարհագրական շրջան Բալկանների արևելքում։ Լոզանի պայմանագրի համաձայն Թրակիան բաժանվեց երեք պետությունների միջև՝ Բուլղարիա (հյուսիսային Թրակիա), Հունաստան (Արևմտյան Թրակիա) և Թուրքիա, որին անցավ Արևելյան Թրակիան տարածաշրջանի ամենամեծ քաղաքի՝ Կոստանդնուպոլսի հետ միասին։

Թրակիայի կիսումը Թուրքիայի, Բուլղարիայի և Հունաստանի միջև 1923 թ-ին։

Թրակիայի կենտրոնում գտնվում է աշխարհագրապես շատ կարևոր դիրք ունեցող Ադրիանապոլիս քաղաքը։ Չնայած մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Թրակիայում գերակշռում էին բուլղարները, ներկայումս տարածաշրջանում 13 միլիոն բնակչից 10 միլիոնը թուրք է, 1 միլիոնը բուլղար և 0,2 միլիոնը հույն։

Անվանում Խմբագրել

Անվանումը ստացել է հնում այստեղ բնակված հնդեվրոպական տարբեր ցեղերի (ադրիսներ, ղակեր, տրիբալլներ, բեսսեր և ուրիշներ) արվող թրակացիներ ընդհանուր անունից[2]։ Հին անունը՝ Արեիա[3]։

Աղբյուրներ Խմբագրել

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 54։ ISBN 99941-56-03-9 
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
  3. The People of the God-Sun Ar and Areia (modern Thrace)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 226