Նանե (աստվածուհի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նանե (այլ կիրառումներ)
Նանե, իմաստության և ողջախոհության դիցուհին հայոց հեթանոսական կրոնում։
Նանե | |
---|---|
Տեսակ | աստվածուհի |
Դիցաբանություն | Հայկական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Անվանված է | Նանայա[1] |
Այլ մշակույթներում | Աթենաս |
Վայր | ![]() |
Զբաղմունք | իմաստության և ողջախոհության աստվածուհի |
Հայր | Արամազդ |
Քույր/Եղբայր | Անահիտ, Աստղիկ և Միհր |
Համարվել է Արամազդի դուստրը։ Նույնացվել է հունական Աթենաս դիցուհուն։ Նանեի տաճարը, որը եղել է Թիլ ավանում, ավերել է Գրիգոր Լուսավորիչը՝ Հայաստանում քրիստոնեություն տարածելու ժամանակ։ Հունական դիցաբանությյունում կա Նանեի անվամբ հավերժահարս (համարվել է Սանգարիս գետի դուստրը և ծննդաբերության ոգին)։
Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստության, ողջախոհության և ռազմի աստվածուհին։ Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ։ Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում։ Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանե, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Нанэ // Мифы народов мира (ռուս.) / под ред. С. А. Токарев — Большая российская энциклопедия, 1980.