Ե, ե, հայկական այբուբենի հինգերորդ տառը. անվանումը՝ եչ. սերում է հունական նախատիպարից, թվային արժեքն է հինգ, հինգերորդ։

Ե, ե
ՏեսակՀայկական այբուբենի տառ
ՄեծատառԵ
Փոքրատառե
Մասն էՀայոց գրեր
Այբուբեն(ներ)Հայերեն այբուբեն
Տեղը այբուբենում5-րդ
Հայերենի այբուբեն
Ա ա Ծ ծ Ջ ջ
Բ բ Կ կ Ռ ռ
Գ գ Հ հ Ս ս
Դ դ Ձ ձ Վ վ
Ե ե Ղ ղ Տ տ
Զ զ Ճ ճ Ր ր
Է է Մ մ Ց ց
Ը ը Յ յ Ւ ւ
Թ թ Ն ն Փ փ
Ժ ժ Շ շ Ք ք
Ի ի Ո ո և
Լ լ Չ չ Օ օ
Խ խ Պ պ Ֆ ֆ

Հին գրական հայերենի այբբենական համակարգում Ե-ի դերն էր առաջնային շարքի միջին բարձրացման ձայնավոր հնչույթի արտահայտումը։ Ետգրաբարյան հայերենում ամենուր, հին, ավանդական (մեսրոպյան) ուղղագրության գործառույթներում այն պահպանեց իր այբբենական արժեքը. արևելահայ նոր ուղղագրության համաձայն, ինչպես և նոր այբբենական համակարգում այն իր հին նշանակությունը պահպանում է առաջնային շարքի միջին միջին բարձրացման ձայնավորի (նաև պայմանականորեն է→ե հնչյունափոխությամբ գոյացածի) համար, ինչպես՝ ձեր, մեկ, վեր, (կէս), կես, (մէջ)→մեջ, (սէր)→սեր, բացի բառասկզբի դիրքից, ուր այդ նշանակությամբ գործառում է է տառը (էջ, էակ, ստուգաբանական գրությամբ՝ մանրէ, որևէ և այլն)։ Բառասկզբի դիրքում, բառամիջում ու բառավերջում ձայնավորից հետո ե-ն այժմ արտահայտում է յե երկհնչյունը (ես, երգ, երկիր, ամենաերկարԵմ օժանդակ բայի եզակի առաջին և երկրորդ դեմքի, իսկ հոգնակիի բոլոր ձևերում այս տառը հանդես է գալիս բառասկզբի դիրքում ՝ ավանդական գրության սկզբունքով (եմ, ես ենք, եք, են), թեև իբրև վերջահար տարրեր հնչյունաբառում՝ բաղաձայնից հետո դրանք արտասանվում են պարզ ձայնավորով, ձայնավորից հետո՝ երկհնչյունով՝ յե. գրելու (յ) եմ, տղա (յ) ես։

Բառամիջում և բառավերջում, բացի կանոնից բխող սահմանափակումից, ե-ն համահունչ է է-ին (գետ, հերոս, բազե, թե)։

Բարբառային տառադարձություններում նույն ձայնավորի համար սովորաբար գործածվում է է տառը, իսկ ե-ն պահպանվում է որոշ երկբարբառակերպերի համար՝ օրինակ իէ, երբեմն ըէ արտասանությունները նշելու ժամանակ։

Ուղղագրական կանոների համաձայն ե+վ→եվ հնչյունակապակցությունը կարող է արտահայտվել նաև և տառով։ Օրինակ՝ տարեվերջ, հոգեվարք և բարև, արև։ Իսկ երբ տողադարձի ժամանակ վանկաբաժանն ընկնում է և-ի (ե+վ) միջով, գրվում էբաղադրյալ ձևով՝ արե-վային, տերե-վաթափ[1]։

Բրայլով ներկայացում

խմբագրել
   
Արլ. Արմ.
Dots
245
Dots
13456

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հ. Զ. Պետրոսյան, Հայրենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 191-193