Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուս-թուրքական պատերազմ (այլ կիրառումներ)

Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878 (թուրքերեն՝ 93 Harbi, անվանվել է, քանի որ պատերազմը Իսլամական օրացույցով տեղի է ունեցել 1293 թվականին, բուլղար․՝ Руско-турска Освободителна война, «Ռուս-թուրքական ազատագրական պատերազմ»), հակամարտություն Օսմանյան կայսրության և Ուղղափառ եկեղեցու դաշինքի միջև Ռուսական կայսրության գլխավորությամբ, որի մեջ էին մտնում Բուլղարիան, Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան[1]։ Մարտերը տեղի ունեցան Բալկաններում և Կովկասում, պատճառը 19-րդ դարի վերջին բալկանյան ազգայնականության աճն էր։ Լրացուցիչ պատճառներից էին Ռուսաստանի նպատակները վերականգնելու տարածային կորուստները Ղրիմի պատերազմի ժամանակ, վերականգնել դիրքերը Սև ծովում Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող ազատատենչ ժողովուրդների օգնությամբ։

Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)
Ռուս-թուրքական պատերազմներ

Թվական 12 (24) ապրիլի 1877 — 19 փետրվարի (3 մարտի) 1878
Վայր Բալկանյան թերակղզի, Անդրկովկաս
Արդյունք Ռուսաստանի հաղթանակ
Հակառակորդներ
Օսմանյան կայսրություն Ռուսական կայսրություն
Հրամանատարներ
Օսմանյան կայսրություն սուլթան Աբդուլ Համիդ II Ռուսաստան ցար Ալեքսանդր II
Կողմերի ուժեր
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
281 000
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
737 355
Ռազմական կորուստներ
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
30 000 զոհ
90 000 զոհ՝ վերքերից
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
15 567 զոհ
56 652 վիրավոր

Դաշնակիցները Ռուսաստանի գլխավորությամբ հաղթեցին պատերազմում։ Արդյունքում Ռուսաստանին Կովկասում անցան Կարսը և Բաթումը, ինչպես նաև Բուդյակ տարածաշրջանը։ Պաշտոնապես անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան, որոնք դե ֆակտո անկախացել էին մինչև պատերազմը։ Մոտ հինգ դար (1396–1878) լինելով օսմանյան լծի տակ` Բուլղարիան վերահիմնադրվեց որպես Բուլղարիայի իշխանություն, որի տարածքը անցնում էր Դանուբ գետից մինչև Ստարա Պլանինա (բացառությամբ հյուսիսային Դոբրուդջայից, որն անցավ Ռումինիային), ինչպես նաև Սոֆիա տարածաշրջանը, որը դարձավ նոր պետության մայրաքաղաք։ 1878 թվականի Բեռլինի կոնգրեսով թույլատրվեց Ավստրո-Հունգարիային օկուպացնել Բոսնիան և Հերցեգովինան, իսկ Մեծ Բրիտանիային` Կիպրոսը։

Սկզբում կնքված Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որը ստորագրվել է մարտի 3-ին, այժմ տոնվում է որպես ազատության օր Բուլղարիայում[2]։

Ռուս-թուրքական պատարերազմի արդյունքում նաև միջազգայնացվեց հայկական հարցը։ Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայերի մեծ մասը ընդունում էր ռուսներին որպես ազատագրողներ։

Հակամարտության նախապատմություն

խմբագրել

Քրիստոնյաների և Օսմանյան կայսրության պայմանավորվածություն

խմբագրել

1856 թավականի Փարիզի հաշտության պայմանագրի 9-րդ հոդվածով, որով ավարտվեց Ղրիմի պատերազմը, Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր երաշխավորել կայսրությունում ապրող քրիստոնյաներին հավասար իրավունքների մուսուլմանների հետ միասին։ Պայմանագրի ստորագրումից առաջ Օսմանյան կառավարությունը հրովարտակ ստորագրեց Հաթթը Շերիֆ անվանմամբ, որով հավասար իրավունքներ էր տրվում մուսուլմաններին և ոչ մուսուլմաններին[3] և դրա հետ կապված որոշակի բարեփոխումներ իրականացրեց։ Օրինակ ոչ մուսուլմաններից հարկվող ջիզիե հարկատեսակը չեղարկվեց և ոչ մուսուլմաններին թույլատրվեց ծառայել բանակում[4]։

Այնուամենայնիվ, երկրում մնաց Զիմմի կարգավիճակը, ներառյալ քրիստոնյաների կողմից մուսուլմանների դեմ հայցերը, դատարաններում չէին քննարկվում։

Լիբանանի ճգնաժամ 1860

խմբագրել

1858 թվականին մարոնական գյուղացիները, հոգեևորականների հորդորով, ապստամբեցին իրենց դրուզ ֆեոդալ կալվածատերերի դեմ և հիմնադրեցին գյուղացիական հանրապետություն։ Հարավային Լիբանանում մարոնական գյուղացիները աշխատում էին դրուզ կալվածատերեի մոտ, իսկ դրուզ գյուղացիները սատարում էին իրենց կալվածատերին ընդդեմ մարոնականների, ինչը հակամարտությունը վերածեց քաղաքացիական պատերազմի։ Չնայած երկու կողմն էլ կորուստներ ունեցան, մոտ 10.000 մարոնականներ կոտորվեցին դրուզների ձեռքով[5][6]։

Եվրոպական միջամտության վտանգի ներքո օսմանյան կառավարությունը վերականգնեց կարգը։ Այնուամենայնիվ, տեղի ունեցավ ֆրանս-բրիտանական միջամտությունը[7]: Եվրոպական ճնշման ներքո սուլթանը համաձայնեց Լիբանանում նշանակել քրիստոնյա կառավարիչ, որը նշանակվում էր սուլթանի կողմից և թեկնածությանը հավանության էին տալիս Եվրոպական տերությունները[5]։

1860 թվականի մայիսի 27-ին մի խումբ մարոնականներ ավազակային հարձակում գործեցին դրուզների գյուղի վրա։ Դրան հաջորդեցին կոտորածներ ոչ միայն Լիբանանում, այլև Սիրիայում։ Կոտորածների վերջում բոլոր կրոններից սպանվեցին 7.000-ից 12.000 մարդ և ավելի քան 300 գյուղ, 500 եկեղեցի, 40 վանք և 30 դպրոց ավերվեցին։ Քրիստոնյաները հարձակվեցին մուսուլմանների վրա Բեյրութում, ինչը հրահրեց Դամասկոսի մուսուլմաններին հարձակվեց քրիստոնյա փոքրամասնության վրա և սպանել 5.000-25.000 մարդու, ներառյալ ամերիկացի և հոլանդացի հյուպատոսները, ինչը ստացավ միջազգային արձագանք։

Օսմանյան կայսրության արտաքին գործերի նախարար Մեհմեդ Ֆուադ փաշան ժամանեց Սիրիա և խնդիրը լուծելու համար փորձեց գտնել մեղավորների, այդ թվում նահանգապետին և այլ պաշտոնյաներին։ Իրավիճակը կարգավորվեց և Լիբանանին տրվեց նոր ինքնավարություն` վախենալով եվրոպական միջամտությունից։ Այնուամենայնիվ 1860 թվականին Ֆրանսիան նավատորմ ուղարկեց և նրան միացավ Բրիտանիան տեղում ֆրանսիական ազդեցությունը մեծացնելու համար[7]:

Կրետեի ապստամբություն 1866–1869

խմբագրել
 
Արկադի վանքը

Կրետեի ապստամբությունը, որն սկսվել էր 1866 թվականին, արդյունք էր Օսմանյան կայսրության չհաջողված բարեփոխումների և կրետեցիների ցանկության Էնոզիսի միջոցով միանալ Հունաստանին[8]։ Ապստամբները իրենց վերահսկողության տակ առան գրեթե ամբողջ կղզին, բացառությամբ հինգ քաղաքների, որտեղ մուսուլմանները ամրացել էին։ Հունական մամուլը գրում էր, որ մուսուլմանները կոտորում են հույներին, և լուրերը սփռվեցին ամբողջ Եվրոպայով։ Հազարավոր հույներ կամավորագրվեցին և ուղարկվեցին կղզի։

Արկադի վանքի պաշարումը հատկապես մեծ աղմուկ բարձրացրեց։ 1866 թվականի նոյեմբերին 250 հույն զինվորներ և մոտ 600 կանայք և երեխաներ պաշարման մեջ ընկան 23.000 հիմնականում կրետեցի մուսուլմանների և օսմանյան զինվորների կողմից և այն մեծ աղմուկ բարձրացրեց Եվրոպայում։ Արյունալի ճակատամարտից հետո երկու կողմերն ունեցան մեծ թվով կորուստներ։ Կրետեի հույները անձնատուր եղան, երբ զինամթերքը վերջացավ, սակայն սպանվեցին հանձնվելուց հետո[9]։

1869 թվականի սկզբի դրությամբ ապստամբությունը ճնշվեց, սակայն Բարձր դուռը գնաց որոշ զիջումների` կղզուն տալով որոշակի ինքնավարություն և մեծացնելով քրիստոնյաների իրավունքները կղզում։ Չնայած Կրետեի ճգնաժամը լավ ավարտ ունեցավ Օսմանյան կայսրության համար, առանց որևէ դիվանագիտական միջադեպի, սակայն ապստամբության ճնշման դաժանություն բերեց Եվրոպայի մեծ տերությունների ուշադրությանը, հատկապես քրիստոնյաների կարգավիճակին Օսմանյան կայսրությունում։

Ուժերի դասավարվածության փոփոխություն Եվրոպայում

խմբագրել

Չնայած հանդիսանալով Ղրիմի պատերազմի հաղթող կողմ` Օսմանյան կայսրությունը շարունակեց կորցնել հզորությունը և հեղինակությունը։ Օսմանյան գանձարանի ֆինանսական վատ վիճակը ստիպեց Օսմանյան կայսրությանը մի շարք վարկեր ներգրավել օտարերկրյա պետություններից շատ բարձր տոկոսադրույքներով, որոնց պատճառով, չնայած տնտեսական բարեփոխումների Օսմանյան կայսրությունը հազիվ էր կարողանում մարել վարկերը։ Իրավիճակը ավելի վատթարացավ, երբ մոտ 600.000 մուսուլման չերքեզներ արտաքսվեցին ռուսների կողմից Կովկասից դեպի Անատոլիայի սևծովյան նավահանգիստներ, ինչը շատ թանկ նստեց Օսմանյան կայսրության վրա[10]։

Նոր եվրոպական համակարգ

խմբագրել

1814 թվականին հիմնադրված Միջազգային հարաբերությունների Վիեննայի համակարգը ցնցումների ենթարկվեց 1859 թվականին, երբ Ֆրանսիան և Ավստրիան ներքաշվեցին Իտալիայի պատերազմին։ Դրանից հետո տեղի ունեցան Գերմանիայի վերամիավման պատերազմները, երբ Պրուսիայի թագավորությունը կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի գլխավորությամբ պարտության մատնեց Ավստրիային 1866 թվականին և Ֆրանսիային 1870 թվականին, իսկ Ավստրո-Հունգարիան դարձավ Կենտրոնական Եվրոպայի առաջադեմ տերությունը։ Բրիտանիան Ղրիմի պատերազմից հետո զբաղված էր Իռլանդական հարցով և Արդյունաբերական հեղափոխությունից ծագաց հասարական խնդիրներով և որոշեց չխառնվել եվրոպական գործերին։ Բիսմարկը չէր ցանկանում Օսմանյան կայսրության փլուզման հաշվին նոր թշնամիներ ձեռք բերել, որը կբերեր նոր պատերազմի, և Օսմանյան կայսրության փլուզումից հետո հնարավոր ռիսկերից խուսափելու համար ստեղծեց Երեք միապետների դաշինքը Ավստրիայի ու Ռուսաստանի հետ` թողնելով Ֆրանսիային մեկուսացված մայրցամաքում։

Ֆրանսիան պատասխանեց ազգային ազատագրական շարժումներին աջակցմամբ, հատկապես, եթե դրանք առնչվում էին երեք միապետներին և սուլթանին։ Այսպիսով Լեհաստանի ապստամբությունները և Բալկանյան թերակղզու ազգային ազատագրական շարժումները հովանավորում էր Ֆրանսիան։ Ռուսաստանը ցանկանում էր վերականգնել իր իրավունքները Սև ծովում ի հակադրություն Ֆրանսիայի ազդեցության բալկաններում, ռուսները առաջ էին տանում Պանսլավիզմը, համաձայն որի բոլոր սլավոնները պետք է միավորվեն Ռուսաստանի գլխավորությամբ։ Սա կարելի էր իրագործել երկու կայսրությունների հաշվին, որտեղ ապրում էին սլավոնների մեծ մասը` Հաբսբուրգյան և Օսմանյան կայսրությունների։

Ռուսաստանը Ղրիմի պատերազմից հետո

խմբագրել
 
Ալեքսանդր Գորչակով

Ռուսաստանը ավարտեց Ղրիմի պատերազմը նվազագույն տարածքային կորուստներով, սակայն ստիպված էր դուրս հանել Սևծովյան նավատորմը և Սևաստոպոլի ռազմական բազաները։ Ռուսաստանի միջազգային հեղինակությունը ընկել էր և Ղրիմի պատերազմի ռևանշը դարձավ Ռուսաստանի արտաքին հարաբերությունների հիմնական նպատակը։ Ռևանշի հասնելը հեշտ չէր, քանի որ Փարիզի պայմանագրով Օսմանյան կայսրության տարածային ամբողջականության երաշխավորներն էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ավստրիան, միայն Պրուսիան էր Ռուսաստանի կողմից։

Ռուսաստանի նորանշանակ կանցլեր Ալեքսանդր Գորչակովը պահանջեց դաշինք կնքել Պրուսիայի և նրա կանցլեր Բիսմարկի հետ։ Ռուսաստանը անուղղակի սատարեց Պրուսիային Դանիայի(1864), Ավստրիայի (1866) և Ֆրանսիայի (1870) դեմ պատերազմներում։ 1871 թվականի մարտին օգտվելով Ֆրանսիայի պարտությունից և Գերմանիայի աջակցությունից` Ռուսաստանը հասավ Փարիզի պայմանագրի 11-րդ հոդվածի փոփոխմանը և վերականգնեց Սևծովյան նավատորմը։

Սակայն Փարիզի պայմանագրի մյուս կետերը մնացին անփոփոխ, հատկապես 8-րդ հոդվածը, որով Օսմանյան կայսրության տարածային ամբողջականության երաշխավորներն էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ավստրիան։ Այդ պատճառով Ռուսաստանը զգույշ էր Օսմանյան կայսրության հետ հարաբերություններում` գործողությունները համաձայնացնելով եվրոպական տերությունների հետ։ Պատերազմը Թուրքիայի հետ կհանգեցներ դեմ դուրս գալ Մեծ տերություններին և Ռուսաստանը սպասում էր հարմար պահի։

Բալկանյան ճգնաժամ 1875–1876

խմբագրել

Օսմանյան վերահսկողությունը Բալկանների նկատմամբ շարունակեց վատթարանալ 19-րդ դարում, քանի որ կենտրոնական կառավարությունը գնալով կորցնում էր վերահսկողությունը տարածաշրջանների նկատմամբ։ Եվրոպական տերությունների կողմից հրահրված բարեփոխումները փոքր-ինչ լավացրեցին քրիստոնյա բնակչության հետ հարաբերությունները, սակայն վնասեցին մեծաքանակ մուսուլման բնակչության հետ հարաբերությունները։ Բոսնիա և Հերցեգովինայում տեղի ունեցան մուսուլման բնակչության կազմակերպած նվազագույնը ապստամբությունների երկու ալիք, վերջինը` 1850 թվականին։

Ավստրիան վերականգնվեց դարի առաջին կեսի խառնաշփոթից հետո և սկսեց իր ընդլայնման քաղաքականությունը, հիմնականում Օսմանյան կայսրության հաշվին։ Միևնույն ժամանակ դե ֆակտո անկախ Սերբիայի և Չեռնոգորիայի իշխանությունները նույնպես վարում էին տարածքների ընդլայնման քաղաքականություն իրենց սատարող բնակչություն ունեցող տարածքների հաշվին։ Ազգայնական և իրրենդալիստական շարժումները ուժեղացան, որոց հովանավորում էր Ռուսաստանը։ Այս նույն ընթացքում 1874 թվականի Անատոլիայի երաշտը և 1874 թվականի ջրհեղեղը բերեցին սովի և մեծ հարված հասցրին կայսրությանը։ Գյուղատնտեսական դեֆիցիտը բերեց հավաքված հարկերի կրճատմանը, ինչը ստիպեց Օսմանյան կայսրությանը ավելացնել հարկերը որոշ շրջաններում, ներառյալ Բալկաններում։

Բալկանյան ապստամբություններ

խմբագրել

Հերցեգովինայի ապստամբություն

խմբագրել

1875 թվականի հուլիսին օսմանյան իշխանության դեմ ապստամբություն սկսվեց Հերցեգովինայում։ Օգոստոսի դրությամբ գրեթե ամբողջ Հերցեգովինան ապստամբության մեջ էր և այն տարածվեց դեպի Բոսնիա։ Ապստամբությանը սատարում էին ազգայնական կամավորականները Սերբիայից և Չեռնոգորիայից և Օսմանյան կայսրությունը ստիպված էր ավելի ու ավելի շատ զորք տրամադրել ապստամբությունը ճնշելու համար։

Բուլղարիայի ապստամբություն

խմբագրել
 
Բաշի բոզուկների վայրագությունները Մակեդոնիայում:

Բոսնիա և Հերցեգովինայի ապստամբությունը ոգեշնչեց բուլղարացի հեղափոխականներին։ 1875 թվականին բուլղարացիները ծրագրավորվեցին ապստամբել Օսմանյան կայսրության դեմ, սակայն այն մարվեց սկսելուց առաջ։ 1876 թվականի գարնանը մեկ այլ ապստամբություն սկսվեց բուլղարական հողերի հարավ-կենտրոնական մասում, չնայած այս տարածաշրջանում կային մեծ թվով օսմանյան զորքեր։

Ապստամբությունը ճնշելու համար ստեղծվեց հատուկ թուրքական զինվորական կամիտե։ Կանոնավոր (Նիզամ) և ոչ կանոնավոր զորքերը (բաշի բոզուկ) ուղարկվեցին բուլղարացիների դեմ կռվելու։ Ոչ կանոնավոր զորքերը հիմնականում կազմված էին Բուլղարիայի տարածաշրջանների մուսուլմանական բնակչությունից, որոնցից շատերը Կովկասից գաղթած չերքեզներ էին կամ Ղրիմի թաթարներ, որոնք արտաքսվել էին Ղրիմի պատերազմի ընթացքում։ Թուրքական բանակը ճնշեց ապստամբությունը` կոտորելով 30.000 մարդու[11][12][13][14]: Բատակի յոթ հազար գյուղացիներից հինգ հազարը սպանվեցին[15]։ Բատակի և Պերուշտիցայի բնակչության մեծամասնությունը սրի քաշվեց[12]: Ջարդերի կազմակերպիչներից շատերը հետագայում խրախուսվեցին օսմանյան բարձրագույն հրամանատարության կողմից[12]: Ժամանակակից պատմաբանները կարծում են, որ սպանվել է 30.000-100.000 բուլղարացի։

Միջազգային արձագանքը Բուլղարիայի վայրագություններին

խմբագրել

Բաշի բոզուկների վայրագություն բառը առաջին անգամ միջազգային հանրությանը հայտնի դարձավ ամերիկյան Ռոբերտ քոլեջի միջոցով, որը տեղակայված էր Կոստանդնուպոլսում։ Ուսանողների մեծ մասը բուլղարացիներ էին և իրադարձությունների մասին իմացել էին իրենց ընտանիքներից։ Շուտով արևմուտքի դիվանագիտական կառույցները Կոստանդնուպոլսում հեղեղվեցին նորություններում, ինչից հետո իրադարձություններին սկսեց հետևել արևմուտքի մամուլը։ 1879 թվականին Կոստանդնուպոլսում բողոքական Ջորջ Ուորեն Վուդը զեկուցեց թուրք կառավարիչներին, որ Ամասիայում ճնշում են Սուխումի հայ փախստականներին։ Նա կարողացավ բրիտանացի դիվանագետ Էդվարդ Մալետի միջոցով գրավել ուշադրությունը Բարձր դռան ուշադրությունը[16]։ Բրիտանիայում Դիզրայելիի կառավարությունը սատարում էր Օսմանյան կայսրությանը Բալկանյան ճգնաժամում, և լիբերալ ընդդիմադիր օրաթերթ Daily News-ը վարձեց ամերիկացի լրագրող Յանուարիուս Մակգահանին, որը պետք է զեկուցեր ջարդերի մասին։

Մակգահանը այցելեց իրադարձությունների շրջան և նրա զեկույցները տեղ գտան Daily News-ի առաջին շապիկներին, ինչը փոխեց բրիտանացիների վերաբերմունքը Դիզրայելիի օսմանամետ կառավարության հանդեպ[17]։ Սեպտեմբերին ընդդիմադիր առաջնորդ Ուիլյամ Գլադստոնը հրատարակեց Բուլղարական սարսափ և արևմուտքի հարց[18] գիրքը` կոչ անելով Բրիտանիային այլևս չաջակցել Օսմանյան կայսրությանը և պահանջել Բուլղարիայի անկախությունը[19]: Քանի որ վայրագությունները հայտնի դարձան ամբողջ Եվրոպայում, շատ մտավորականներ, այդ թվում Չարլզ Դարվինը, Օսկար Ուայլդը, Վիկտոր Հյուգոն և Ջուզեպպե Գարիբալդին հրապարակայնորեն քննադատեցին Օսմանյան կայսրության վարած քաղաքականությունը Բուլղարիայում[20]։

Ամենամեծ արձագանքը եղավ Ռուսաստանից։ Բուլղարացիների նկատմամբ համատարած համակրանքը առաջացրեց մեծ հայրենասիրական պոռթկումներ, որը համեմատելի էր 1812 թվականի հայրենական պատերազմի հետ։ 1875 թվականի աշնանից Բուլղարիայի ապստամբությանը սատարում էին ռուս հասարակության բոլոր դասերը։ Սրանից հետո սկսվեցին հանրային քննարկումներ, պարզելու ռուսների նպատակները այս հակամարտությունում։ Սլավոֆիլները, ներառյալ Դոստոևսկին տեսնում էին առաջիկա պատերազմում հնարավորություն միավորելու բոլոր ուղղափառ ազգերին Ռուսաստանի դրոշին ներքո, այսպիսով նրանք հավատում էին որ սա Ռուսաստանի պատմական հնարավարությունն է։ Մյուս կողմից նրանց ընդդիմադիրները, արևմտամետները, հանձին Տուրգենևի չէին կարևորում կրոնը և գտնում էին, որ Ռուսաստանի նպատակը չպետք է լինի ուղղափառներին պաշտպանելը, այլ Բուլղարիայի ազատագրումը[21]։

Սերբա-թուրքական պատերազմ և դիվանագիտական մանևրում

խմբագրել

1876 թվականի հունիսի 30-ին Սերբիան Չեռնոգորիայից հետո պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը։ Հուլիսին և օգոստոսին վատ նախապատրաստված և վատ զինված սերբական բանակը ռուսական կամավորների օգնությամբ փորձեցին գրոհել Օսմանյան կայսրության դիրքերի վրա, սակայն անհաջող և փոխարենը Սերբիայի վրա սկսեցին գրոհել թուրքերը։ Այս նույն ժամանակ Ռուսաստանի կայսր Ալեքսանդր II-ը և Ալեքսանդր Գորչակովը հանդիպեցին Ավստրո-Հունգարիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի և Դյուլա Անդրաշի Ավագի հետ Բոհեմիայում։ Գրավոր ոչ մի փաստաթուղթ չկնքվեց, սակայն քննարկումների արդյունքում Ռուսաստանը համաձայնվեց սատարել Ավստրո-Հունգարիայի կողմից Բոսնիա և Հերցեգովինայի օկուպացիային, փոխարենը Ավստրո-Հունգարիան խոստացավ սատարել վերադարձնել հարավային Բեսարաբիան, որը ռուսները կորցրել էին Ղրիմի պատերազմի արդյունքում և Ռուսաստանի կցել Բաթում նավահանգիստը։ Բուլղարիան պետք է լիներ ինքնավար (անկախ ըստ ռուսական կողմի տվյալների)[22]։

Քանի որ կռիվները Բոսնիա և Հերցեգովինայում շարունակվում էին, Սերբիան կրեց մի քանի ծանր պարտություն և ստիպված էր խնդրել Եվրոպական տերություններին միջամտելու, որպեսզի պատերազմն ավարտվի։ Եվրոպական տերությունների միացյալ վերջնագիրը Բարձր դռանը ստիպեցին Սերբիային տրամադրել մեկամսյա հրադադար և սկսել հաշտության քննարկումներ։ Սակայն Օսմանյան կայսրության առաջարկած հաշտության պայմանները մերժեցին Եվրոպական տերությունները, քանի որ դրանք չափազանց խիստ էին։ Հոկտեմբերի սկզբին, հրադադարի ժամկետը լրանալուն պես Օսմանյան բանակը սկսեց գրոհել և սերբերը ընկան անելանելի վիճակի մեջ։ Հոկտեմբերի 31-ին Ռուսաստանը վերջնագիր ներկայացրեց Օսմանյան կայսրությանը դադարեցնել ռազմական գործողությունները և նոր զինադադար կնքել Սերբիայի հետ 48 ժամվա ընթացքում։ Դրան ուղղորդեց ռուսական բանակի մասնակի զորահավաքը (մոտ 20 դիվիզիա)։ Սուլթանը համաձայնվեց վերջնագրի պայմանների հետ։

Ճգնաժամը հարթելու նպատակով 1876 թվականի դեկտեմբերի 11-ին Մեծ տերությունները կազմակերպեցին Կոստանդնուպոլսի կոնֆերանսը (թուրքերը չէին հրավիրված)։ Կոնֆերանսում որոշվեց ինքնավարություն տալ Բուղարիային, իսկ Բոսնիան և Հերցեգովինան անցնում էին Եվրոպական տերությունների վերահսկողության ներքո։ Օսնմանյան կայսրությունը այնուամենայնիվ չէր ցանկանում զոհաբերել իր անկախությունը և կոնֆերանսի փակման օրը դեկտեմբերի 23-ին հայտարարեց, որ ընդունելու է նոր սահմանադրություն, որի համաձայն կայսրության բոլոր կրոնական փոքրամասնություններն ունենալու են հավասար իրավունքներ։ Օսմանցիները փորձեցին այս հնարքը օգտագործել, որպեսզի կոնֆերանսի որոշման վրա կարողանան ազդեցություն ունենալ։ Երբ նրանք մերժում ստացան Մեծ տերությունների կողմից, հայտարարեցին, որ չեն ընդունում կոնֆերանսի արդյունքները։

1877 թվականի հունվարի 15-ին Ռուսաստանը և Ավստրո-Հունգարիան 1876 թվականի հուլիսի բանավոր պայմանավորվածության հիման վրա կնքեցին գրավոր պայմանագիր։ Դրանով Ավստրո-Հունգարիան կպահպանել բարեկամական չեզոքություն գալիք պատերազմում։ Սա նաև նշանակում էր, որ Ռուսաստանը կմղի պատերազմ, իսկ Ավստրո-Հունգարիան կստանա ավելի մեծ առավելություն։ Այդ պատճառով Ռուսաստանը վերջին քայլերը կատարեց, որպեսզի իրավիճակը հարթվի խաղաղ պայմաններում։ Երբ համաձայնության հասան Բալկանյան երկրների հետ և հակաօսմանյան տրամադրվածությունները Եվրոպայում մեծացան կապված Բուլղարիայի վայրագությունների և Կոստանդնուպոլսի կոնֆերանսի արդյունքների չընդունման հետ, Ռուսաստանը վերջապես ազատ էր պատերազմ հայտարարելու Օսմանյան կայսրությանը։

Պատերազմի ընթացք

խմբագրել
 
Նիժնի Նովգորոդի դրագունները հետապնդում են թուրքերին Կարսի մոտակայքում, 1877 թվական, Ալեքսեյ Կիվիշենկոյի կտավ:

Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը 1877 թվականի ապրիլի 24-ին և իր զորքերը մտցրեց Ռումինիա Ունհենիի մոտ գտնվող Պրուտ գետի նոր կառուցված Էյֆելի կամրջի վրայով։ 1877 թվականի ապրիլի 12-ին Ռումինիան թույլատրեց Ռուսաստանին օգտագործել իր տարածքը Օսմանյան կայսրության վրա հարձակվելու համար, քանի որ թուրքերը հրետակոծել էին Դանուբի ռումինական քաղաքները։ 1877 թվականի մայիսի 10-ին Ռումինիայի իշանությունը, որը ֆորմալ գտնվում էր Օսմանյան կայսրության կազմի մեջ, հռչակեց իր անկախությունը[23]։

Պատերազմի սկզբում արդյունքը հեռու էր ակնհայտ լինելուց։ Ռուսները Բալկաններում կարողացան հավաքագրել ավելի մեծաքանակ զորք, մոտ 300.000 զինվոր։ Օսմանյան կայսրությունը Բալկաններում ուներ 200.000 զինվոր, որից 100.000-ը գտնվում էին ամրացված գառնիզոններում, իսկ ռազմական գործողությունների համար պատրաստ էր մոտ 100.000 զինվոր։ Օսմանցիները ունեին առավելություն լինելով ամրացված, բացի այդ ունեին ռազմական նավակներ Դանուբ գետի երկայնքով[24]։ Բացի այդ թուրքերը ավելի լավ էին զինված, ներառյալ բրիտանական և ամերիկյան արտադրության հրացանները և գերմանական արտադրության հրետանին։

 
Ռուսները անցնում են Դանուբը 1877 թվականի հունիսին, Նիկոլայ Դմիտրիև-Օրենբուրգսկիի կտավ, 1883 թվական:

Գործնականում օսմանցիները հիմնականում ընտրում էին պասիվ պաշտպանողական մարտավարություն` մարտավարական առավելությունը թողնելով ռուսներին, որոնք որոշ սկզբնական սխալներից հետո այնուամենայնիվ գտան հաղթական մարտավարությունը։ Օսմանցիների ռազմական հրամանատարությունը Կոստանդնուպոլսում չկարողացան պաշտպանողական լուրջ մեխանիզմ ընտրել ռուսների դեմ։ Նրանք որոշել էին, որ ռուսները կլինեն չափազանց ծույլ և չեն անցնի Դանուբը դելտայից և կնախընտրեն կարճ ճանապարհը Սև ծովի ափով։ Այդ պատճառով թուրքերը ամենահզոր ամրացված գոտիները կառուցել էին Սև ծովի ափին։ Դանուբ գետի մոտ կար միայն մեկ լավ ամրացված գոտի, որը գտնվում էր Վիդինում։ Այն մնացել էր, քանի որ Օսման փաշայի կայազորը վերջերս էր ավարտել պաշտպանությունը սերբերից վերջին պատերազմում։

Ռուսների արշավանքը ավելի լավ էր պլանավորված։ Ռուսների ամենամեծ սխալներից էր, որ սկզբում շատ քիչ զորք ուղարկեցին։ Հունիսին Դանուբը կտրեց ռուսական 185.000 զորքը, որին դեմակայում էր թուրքական 200.000 զորքը։ Հուլիսի անհաջողություններից հետո Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը հասկացավ, որ չունի բավարար պահեստազոր, որը կսատարեր գրոհին և որոշեցին անցնել պաշտպանության։ Ռուսները անգամ չունեին բավարար ուժեր, որպեսզի պաշարեին Պլևենը մինչև օգոստոսի վերջ, ինչև հարցականի տակ դրեց ամբողջ արշավանքի արդյունավետությունը։

Բալկանյան թատերաբեմ

խմբագրել
 
Բալկանյան թատերաբեմի քարտեզ

Պատերազմի սկզբին ռուսները և ռումինացիները ականապատեցին Դանուբ գետը, այսպիսով ռուսական զորքը կարող էր անցնել Դանուբ գետը և օսմանյան նավատորմը ի վիճակի չէր խանգարելու։ Օսմանյան հրամանատարությունը չէր գնահատել ռուսների գործողությունների կարևորությունը։ Հունիսին ռուսական մի փոքր զորամիավորում անցավ Դանուբի դելտան Գալացում և շարժվեց դեպի Ռուչուկ (ներկայիս Ռուսե)։ Սա ավելի շատ վստահեցրեց օսմանցիներին, որ ռուսները կգան իրենց լավ պաշտպանված դիրքերի ուղղությամբ։

 
Ռուսական, ռումինական և օսմանյան զորքերի տեղաշարժը Պլևենում

Մայիսի 25-26-ին ռումինական տորպեդոնավ ռումինա-ռուսական անձնակազմով խորտակեց օսմանյան մոնիտորը Դանուբի վրա[25]։ Գեներալ մայոր Միխայիլ Իվանովիչ Դրագոմիրովի հրամանատարության ներքո 1877 թվականի հունիսի 27/28-ի գիշերը ռուսները պոնտոն կամուրջ կառուցեցին Դանուբի վրա Սվիշտովում։ Կարճ ճակատամարտից հետո, որում ռուսները ունեցան 812 սպանված և վիրավոր[26], կարողացան մյուս ափը վերցնել վերահսկողության ներքո և հետ մղել օսմանյան հետևակային բրիգադին, որը պաշտպանում էր Սվիշտովը։ Այս կետից ռուսական զորքերը բաժանվեցին երեք մասի` արևելյան զորամիավորում ցարևեիչ Ալեքսանդր Ալեքսանդրովիչի հրամանատարությամբ, ով ապագա Ալեքսանդր III ցարն էր և պետք է նվաճեր Ռուսչուկ ամրոցը և փակեր բանակի արևելյան թևը։ Արևմտյան զորամիավորումը պետք է նվաճեր Նիկրոպոլի ամրոցը և փակեր բանակի արևմտյան թևը և առաջավոր զորամիավորումը կոմս Իոսիֆ Վլադիմիրովիչ Գուրկոյի գլխավորությամբ, որը պետք է շարժվեր Վելիկո Տիռնովոյով և ներթափանցեր Բալկանյան լեռներ, որը Դանուբի և Կոստանդնուպոլսի ամենանշանակալի պատնեշն էր։

 
Կռիվներ Իվանովո-Չիֆլիկի մոտ

Արձագանքելով ռուսների կողմից Դանուբի անցումը, օսմանյան բարձր հրամանատարությունը հրամայեց Օսման Նուրի փաշային շարժվել դեպի Վիդին և նվաճել Նիկրոպոլ ամրոցը, որը ռուսների հենց արևելքում էր։ Նիկրոպոլի ճանապարհին Օսման փաշան իմացավ, որ ռուսները արդեն գրավել են ամրոցը և փոխեց ուղղությունը դեպի Պլևնա (ներկայիս Պլևեն), որը նա նվաճեց մոտ 15.000 զորքով հուլիսի 19-ին[27]: Ռուսները մոտ 9.000 զորքով Գեներալ Շիլդեր-Շուլդների հրամանատարությամբ հասան Պլևնա վաղ առավոտյան և սկսվեց Պլևնայի պաշարումը։

Օսման փաշան կազմակերպեց պաշտպանությունը և հետ մղեց երկու ռուսական գրոհ` պատճառելով մեծ կորուստներ։ Այս ժամանակ կողմերի ուժերը գրեթե հավասար էին, սակայն ռուսական բանակը հուսահատված էր[28]։ Շատ վերլուծաբաններ կարծում էին, որ եթե օսմանցիները հակագրոհեին, ապա կորղ էին շարքից հանել ռուսական բրիգադը։ Սակայն Օսման փաշան հրամայեց մնալ Պլևնայում և չլքել ամրոցը։

 
Օսման Նուրի փաշա

Ռուսները պետք է ավելի շատ զորք ուղարկել Պլևնա և որոշեցին հանել ամրոցի պաշարումը և նույն ժամանակ[29] խնդրեցին ռումինացիների տրամադրել հավելյալ զորք։ Օգոստոսի 9-ին Սուլեյման փաշան 30.000 զորքով փորձեց օգնության հասնել Օսման փաշային, սակայն նրան կանգնացրեցին բուլղարացիները Շիպկայի ճակատամարտում։ Երեք օր տևած կռիվներից հետո բուլղարացի կամավորներին օգնության հասան ռուսական զորքերը Գեներալ Ռեդեսկիի գլխավորությամբ և թուրքերը նահանջեցին։ Դրանից քիչ հետո ռումինական զորքերը անցան Դանուբը և միացան պաշարմանը։

Օսմանցիները Պլևնայի շրջակայքում կառուցեցին մի քանի ամրություններ, որոնց թիվը ռուսները և ռումինացիները աստիճանաբար կրճատեցին[30][31]: Ռումինական 4-րդ դիվիզիան Գեներալ Գեորգի Մանուի գլխավորությամբ չորս արյունալի փորձից հետո նվաճեց Գրիվիստա ամրոցը և պահեց այն մինչև պաշարման ավարտը։ Պլևնայի պաշարումը (1877 թվականի հուլիսից դեկտեմբեր) հաղթանակով ավարտվեց միայն երբ ռուսները և ռումինացիները կտրեցին թուրքերի բոլոր մատակարարման ուղիները։ Երբ մատակարարումները քչացան Օսման փաշան փորձեց ճեղքել ռուսների պաշարումը Օպանեցի ուղղությամբ։ Դեկտեմբերի 9-ի կեսգիշերին, օսմանցիները կամուրջներ փռեցին Վիտ գետի վրա, անցան այն և ճեղքեցին ռուսների առաջին գծի խրամատները։ Այստեղ կռիվը փոխվեց ձեռնամարտի։ Ռուսները շատ լինելով օսմանցիներից հինգ անգամ հետ մղեցին նրանց Վիտ գետի մյուս ափ։ Օսման փաշան վիրավորվեց ոտքից։ Շարունակելով մարտը օսմանցիները հասկացան որ այն պարտվում են, նահանջեցին քաղաք` կորցնելով 5.000 զինվոր, ռուսները ունեցան 2.000 կորուստ։ Մյուս օրն Օսման փաշան հանձնեց քաղաքը և իր սուրը հանձնեց ռումինացի գնդապետ Միխայիլ Չեկեզին։ Նրան բուժեցին արժանապատվությամբ, սակայն նրա զինվորները մահացան ձյան մեջ, երբ գտնվում էին գերության մեջ։ Ավելի ծանր վիրավորվածները մնացին, սակայն նրանց սպանեցին բուլղարացիները[32]։

Այս ժամանակից սկսած Սերբիան վերջապես դրամային օգնություն ստացավ Ռուսաստանից և նորից պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը։ Այս ժամանակ սերբական բանակում ավելի քիչ ռուս սպաներ կային, սակայն շատ սպաներ մեծ փորձ ունեցին 1876-77 թվականների պատերազմում։ Արքայազն Միլան Օբրենովիչի ֆորմալ հրամանատարության ներքո (փաստացի հրամանատարն էր գլխավոր շտաբի պետ Գեներալ Կոստա Պրոտիչը) Սերբական բանակը հարձակման անցավ ներկայիս արևելյան Սերբիայի հարավով։ Նախատեսվում էր հարձակում օսմանյան Սանյակ Նովի Պազարի վրա, սակայն այն հետ կանչվեց Ավստրո-Հունգարիայի դիվանագիտական ճնշման արդյունքում, ինչը Սերբիան և Մոնտենեգորն ցանկանում էին կցել իրենց և որը ընկած էր Ավստրո-Հունգարիայի ազդեցության գոտում։ Օսմանցիները թվով քիչ էին ի տարբերություն նախորդ պատերազմի և ընտրել էին ամրացված պաշտպանողական մարտավարություն։ Ռազմական գործողությունների ավարտին սեբերը նվաճեցին Ակ-Պալանկան (այժմյան Բելա Պալանկա), Պիրոտը, Նիշը և Վրանեն։

 
Սկիտ կամրջի ճակատամարտ, նոյեմբեր 1877 թվական

Ռուսները Դաշտային գեներալ Իոսիֆ Վլադիմիրովիչ Գուրկոյի գլխավորությամբ հաջողությամբ նվաճեցին Ստարա Պլանինա լեռան ստորոտի հատվածը, ինչը ռազմավարական մեծ նշանակություն ուներ։ Դրանից հետո երկու կողմերի միջև տեղի ունեցան մի շարք ճակատամարտեր Շիպկայի ստորոտի համար։ Գուրկոն մի քանի գրոհ ձեռնարկեց Շիպկա լեռնացնքի ուղղությամբ և նվաճեց այն։ Օսմանցիները փորձեցին վերանվաճել կարևորագույն լեռնանցքը, սակայն ապարդյուն։ Օսմանցիների գրոհները Շիպկայի լեռնանցքի վրա համարվում է պատերազմի կոպտագույն սխալը, քանի որ մյուս լեռնանցքները գրեթե պաշտպանված չէին։ Այս ընթացքում մեծ թվով օսմանյան զորքը մնացել էր Սև ծովում և իրականացրել էր փոքրաթիվ ռազմական գործողություններ։

Ռուսական բանակը անցավ Ստարա Պլանինան ձմեռային խիստ պայմաններում, որին օգնության հասան տեղի բուլղարացիները։ Սա անսպասելի էր օսմանյան բանակի համար և թուրքերը պարտություն կրեցին Տաշկիսենի ճակատամարտում ու նվաճեցին Սոֆիան։ Ռուսների համար ճանապարհ բացվեց Պլավդիվով և Ադրիանապոլսով դեպի Կոստանդնուպոլիս։

Բացի ռումինական բանակից (որն ուներ մոտ 130.000 զինվոր) ռուսների կողմից կար ուժեղ ֆիննական անձնակազմ և ավելի քան 12.000 բուլղարացի կամավորներ տեղի բուլղարացի բնակչությունից։

Կովկասյան թատերաբեմ

խմբագրել
 
Ռուսական զորքը հետ է մղում Բայազետի վրա թուրքերի գրոհը 1877 թվականի հունիսի 8-ին, յուղաներկ Լև Ֆելիքսովիչ Լագարիոյի, 1891 թվական:

Ռուսական զորքերի կովկասյան կորպուսը տեղակայված էր Վրաստանում և Հայաստանում և ուներ մոտ 50.000 զինվոր և 202 հրանոթ, որի հրամանատարն էր Կովկասի գլխավոր նահանգապետ Միխայիլ Նիկոլաևիչը[33]։ Ռուսական զորքին դիմակայում էր 100.000 օսմանյան բանակը Ահմեդ Մուխտար փաշայի հրամանատարությամբ։ Չնայած ռուսական բանակը ավելի լավ էր նախապատրաստված տեղանքին, այն հետ էր տեխնիկական առումով, հիմնականում զիջում էր ծանր հրետանին[34]:

Կովկասյան կորպուսը առաջնորդում էին հայ հրամանատարների քառյակը` Գեներալներ Միքայել Լոռիս-Մելիքովը, Արշակ Տեր-Ղուկասովը (Տեր-Ղուկասյան), Իվան Լազարևը և Բեհբուտ Շելկովնիկովը[35]: Տեր-Ղուկասովի զորքը տեղակայված էր Երևանի մոտակայքում և առաջին ներխուժեց օսմանյան տարածք` նվաճելով Բայազետը 1877 թվականի ապրիլի 27-ին[36]։ Տեր-Ղուկասովի հաջողությունից ոգևորված ռուսները նվաճեցին Արդահանի շրջանը մայիսի 17-ին և պաշարեցին Կարս քաղաքը մայիսի վերջին, սակայն օսմանցիները վերակազմավորվեցին և կարողացան հանել քաղաքը պաշարումից։ Ստանալով համալրումներ 1877 թվականի նոյեմբերին Գեներալ Լազարևը նոր գրոհ ձեռնարկեց Կարսի վրա և նվաճեց այն նոյեմբերի 18-ին[37]։ 1878 թվականի փետրվարի 19-ին երկար պաշարումից հետո ռուսական զորքերը կարողացան վերցնել կարևոր մարտավարական բերդաքաղաք Էրզրումը։ Չնայած պատերազմի ավարտից հետո ռուսները վերադարձրեցին Օսմանյան կայսրությանը Էրզրումը, ռուսներին մնաց Բաթումը, Արդահանը, Կարսը, Օլթին և Սարիղամիշը, որոնք մտան Կարսի մարզի մեջ[38]։

Բուլղարիայի ժամանակավոր կառավարությունը պատերազմի ժամանակ

խմբագրել
 
Պլևնայի վանքը Կիտայ-Գորոդի պատի մոտ:

Պատերազմի ընթացքում Ռուսական բանակի կողմից ազատագրված բուլղարական տարածքները սկզբնական շրջանում կառավարում էր Ռուսական ժամանակավոր կառավարությունը, որը հիմնադրվեց 1877 թվականի ապրիլին։ 1878 թվականի Բեռլինի պայմանագրով Ռուսական կառավարության գործունեության ժամկետ սահմանվեց մինչև 1879 թվականի մայիսը, երբ հիմնադրվեցին Բուլղարիայի իշխանությունը և Արևելյան Ռումելիան[39]։ Ռուսական ժամանակավոր կառավարության հիմնական գործառույթներն էին պահպանել խաղաղությունը և նախապատրաստել նոր բուլղարական պետության ստեղծումը։

Հետևանքներ

խմբագրել

Մեծ տերությունների միջամտում

խմբագրել

Բրիտանիայի ճնշման ներքո ռուսները համաձայնվեցին Օսմանյան կայսրության առաջարկած զինադադարին 1878 թվականի հունվարի 31-ին, սակայն շարունակեցին շարժվել Կոստանդնուպոլսի ուղղությամբ։

Բրիտանացիները ռազմանավեր ուղարկեցին Միջերկրական ծով, որպեսզի կանխեն ռուսների մուտքը քաղաք և ռուսները ստիպված էին կանգնեցնել առաջխաղացումը Սան Ստեֆանոյում։ Այս բնակավայրում կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը մարտի 3-ին, որով Օսմանյան կայսրությունը ճանաչում էր Ռումինիայի, Սերբիայի և Չեռնոգորիայի անկախությունները և Բուլղարիայի ինքնիշխանությունը։

Վախենալով ռուսական ազդեցության մեծացումից Բալկաններում` Մեծ տերությունները հետագայում պայմանագիրը վերափոխեցին Բեռլինի կոնգրեսում։ Հիմնական փոփոխությունը Բուլղարիայի բաժանումն էր, որով Մեծ տերությունները ցանկանում էին կանխել նոր հզոր սլավոնական պետության ստեղծումը։ Բուլղարիան բաժանվեց հյուսիսային և արևելյան մասերի, որոնք դարձան իշխանություններ (Բուլղարիա և Արևելյան Ռումելիա) տարբեր կառավարիչներով, իսկ Մակեդոնիա տարածաշրջանը, որ Սան Ստեֆանոյի պայմանաֆրով պետք է կազմեր Բուլղարիայի մաս, անցավ Օսմանյան կայսրության ուղիղ վերահսկողության ներո[40]։

Բուլղարիայի մուսուլման և քրիստոնյա բնակչության վրա ազդեցություն

խմբագրել
 
Թուրք փախստականները Տարնովոյից գնում են Շումենի ուղղությամբ
 
Ստարա Զագորայում սպանված բուլղարացիների ոսկորները
 
Չերքեզ ձիավորը Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ

Մուսուլմանական խաղաղ բնակչության կորուստները պատերազմի ժամանակ հաճախ հաշվվում են տասնյակ հազարների[41]։ Կոտորոծների կազմակերպիչների մասով պատմաբանները վիճելի են համարում։ Ամերիկացի պատմաբան Ջաստին Մակարտին գտնում է որ կազմակերպիչներն են ռուս զինվորները, կազակները, ինչպես նաև բուլղարացի կամավորները[42], մինչդեռ Ջեյմս Ջ. Ռեյդ գտնում է, որ հիմնական զորերը եղել են չերքեզները և մեղավորները կարող են լինել Օսմանյան բանակից[43]: Ըստ Ջոն Ժոզեֆի ռուս զինվորները հաճախ կոտորել են մուսուլման գյուղացիներին, որպեսզի նրանք չխանգարեն զորքի մատակարարմանը և տեղաշարժին։ Հարմանլիի ճակատամարտը ուղեկցվեց իսլամադավան խաղաղ բնակչության նկատմամբ վրեժով, որի ժամանակ մեծ թվով մուսուլմաններ հարձակման ենթարկվեցին Ռուսական բանակի կողմից, արդյունքում սպանվեցին հազարավորները և նրանց գույքը բռնագրավվեց[44][45]։ Daily News-ի լրագրողները զեկուցեցին, որ ըստ ականատեսների, ռուս զինվորները հրկիզել են հինգ թուրքական գյուղ, որպեսզի խուսափեն տարածաշրջանում թուրքերի պարտիզանական պայքարիզ[46]:

Ըստ Էռջեյ Կրամպտոնի փախստականների թիվը 130.000 էր[47]։ Ռիչարդ Կ. Ֆրուկտը համարում էր որ պատերազմից հետո մնաց իսլամադավան բնակչության միայն կեսը (700,000), 216.000-ը սպանվեցին, մնացածը արտագաղթեցին[48]։ Դուգլաս Արտուր Հովարդը գտնում էր, որ պատերազմից առաջ Բուլղարիայում ապրող մոտ 1.5 միլիոն մուսուլման, որոնց մեծ մասը թուրքեր էին, կեսը անհետացավ։ 200.000-ը մահացան, մնացածը հավանաբար բնակություն հաստատեցին Օսմանյան կայսրության մյուս տարածքներում[49]։ Այնուամենայնիվ համաձայն մեկ մարդահամարի մինչպատերազմական Բուլղարիայում ապրել է 2,8 միլիոն մարդ 1871 թվականի դրությամ[50], մինչդեռ համաձայն 1880/81 թվականների պաշտոնական մարդահամարի, Բուլղարիայի բնակչությունը 2,823 միլիոն էր[51]։ Այսպիսով կարելի է եզրակացնել, որ 2,8 միլիոն բնակչությունից 216.000-ը զոհ է գնացել պատերազմի ընթացքում, հիմնականում իսլամադավան բնակչությունը։

Հակամարտության ընթացքում ավերվեցին մեծ թվով մուսուլմանների շենքեր և մշակութային կենտրոններ։ Մեծ գրադարան հին թուրքական գրքերով ավերվեց, որբ հրկիզվեց Տուրնովոյի մզկիթը 1877 թվականին[52]: Սոֆիայի մզկիթների մեծ մասը վերացվեցին, դրանցից յոթը ավերվեցին մեկ գիշերվա ընթացքում 1878 թվականի դեկտեմբերին[53]:

Քրիստոնյա բնակչությունը, հատկապես պատերազմի վաղ շրջանում, գտնվելով Օսմանյան բանակի ճանապարհին, նույնպես մեծ կորուստներ ունեցան։

Բուլղարացի խաղաղ բնակիչների ամենանշանավոր կոտորոծը տեղի ունեցավ 1877 թվականի հուլիսին Ստարա Զագորայի ճակատամարտից հետոԳուրկոյի զորքը նահանջեց դեպի Շիպկա լեռնանցք։ Ճակատամարտից հետո Սուլեյման փաշայի զորքը հրկիզեց Ստարա Զագորա քաղաքը, որն այդ ժամանակ Բուլղարիայի խոշորագույն քաղաքներից մեկն էր։ Սպանված քրիստոնյա խաղաղ բնակիչների թիվը հասնում էր 15.000-ի։ Սուլեյման փաշայի զորքը նաև ահաբեկեց Մարիցա գետի հովտի բոլոր բնակավայրերը` գտնելով այն բուլղարացիներին, որոնք սատարել էին ռուսներին, անգամ նրանց ովքեր չէին սատարել և կոտորեց նրանց[54]: Արդյունքում մոտ 100.000 բուլղարացի խաղաղ բնակիչ հեռացավ հյուսիս, որտեղ տեղակայված էին ռուսական զորքերը[55]։ Հետագայում օսմանյան զորքերը նախատեսում էին հրկիզել Սոֆիա քաղաքը, երբ Գուրկոն ստիպված էր նահանջել Բալկանյան լեռներ ։ Միայն Իտալիայի հյուպատոսի, Ֆրանսիայի փոխհյուպատոսի, Ավստրո-Հունգարիայի փոխհյուպատոսի հրաժարականը հեռանալ Սոֆիայից կանգնեցրեց թուրքերին։ Իտալիայի հյուպատոս Պոսիտանոն նաև կազմակերպեց զինված խմբեր, որպեսզի պաշտպանի խաղաղ բնակիչներին մարադյորներից (Օսմանյան կանոնավոր բանակի դասալիքներ, բաշի-բոզուկներ և չերքեզներ).[56]

Բուլղարացի պատմագետները համարում են, որ մոտ 30.000 բուլղարացի խաղաղ բնակիչ է սպանվել պատերազմի ժամանակ, որոնց 2/3 մասը Ստարա Զագորա տարածաշրջանում[57]։

Հայկական հարցի միջազգայնացում

խմբագրել
 
Հայերի արտագաղթը Վրաստան Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ:

Ռուս-թուրքական պատերազմի հետևանքներից էր նաև Հայկական հարցի միջազգայնացումը։ Օսմանյան կայսրության արևելյան մասի (Արևմտյան Հայաստան) շատ հայեր ռուսներին ընդունում էին որպես իրենց ազատագրողներ։ Հայերը բռնությունների զոհ էին դառնում թուրքերի և քրդերի կողմից և օգնություն էին խնդրում ռուսներից, որպես անվտանգության երաշխավորներ։ 1878 թվականի հունվարին Պոլսո հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը դիմեց Ռուսաստանի ղեկավարությանը` հույս ունենալով, որ հաշտության պայմանագրով ռուսները Արևմտյան Հայաստանը կդարձնեն Ռուսական կայսրության մարզ և որի ինքնիշխանությունը կմնա հայերին։ Չնայած ոչ հստակ, Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածում գրված էր.

  Քանի որ ռուսական զորքի տարհանումը նվաճված հայկական հողերից և հողերի վերադարձումը Թուրքիային կարող է բերել հակամարտության աճի, ինչը չի բխում երկու երկրների շահերից, Բարձր դուռը առանց հետաձգելու հայերով բնակեցված տարածքների բարփոխումներ ռուսական զորքերի ներկայությամբ և երաշխավորի հայերի պաշտպանությունը քրդերի և չերքեզների ոտնձգություններից[58]։  

Այնուամենայնիվ Մեծ Բրիտանիան համաձայն չէր ռուսներին զիջել այսքան մեծ տարածներ և Սան Ստեֆանոյի պայմանագիրը վերափոխվեց Բեռլինի կոնգրեսում, որը կայացավ 1878 թվականի հունիսին։ Հայկական պատվիրակությունը Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ մեկնեց Բեռլին ներկա գտնվելու կոնֆերանսին, սակայն հայերին չթույլատրվեց մասնակցել քննարկումներին։ Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածը վերափոխվեց և ռուսական զորքերի թուրքական տարածքներում ներկայության մասին դրույթները հանվեցին։ Բեռլինի պայմանագրով հոդվածը դարձավ 61-րդը, որով ասվում էր.

  Բարձր դուռը առանց հետաձգելու հայերով բնակեցված տարածքների բարփոխումներ և երաշխավորի հայերի պաշտպանությունը քրդերի և չերքեզների ոտնձգություններից։ Այդ մասին Բերձր դուռը պետք է պարբերականորեն զեկուցի մեծ տերություններին, որոնք կհետևեն ձեռնարկված քայլերին[59]։  

Քանի որ կետը վերափոխվեց, բարեփոխումներ տեղի չունեցան։ 1878 թվականին, երբ Խրիմյան Հայրիկը ձեռնունայն վերադարձավ Բեռլինի կոնգրեսից, ահա այսպես նա ներկայացրեց իր տպավորությունները։ Բեռլինում բոլոր հպատակ ազգերի համար բաժանվում էր հոգեճաշ հարիսա, դուք ինձ ուղարկել էիք, որպեսզի ես գնամ և բերեմ մեր բաժինը։ Բոլորը եկան իրենց երկաթե շերեփներով, վերցրին ու տարան իրենց բաժինը, երբ ես փորձեցի վերցնել մեր բաժինը, իմ շերեփը թղթից էր ու լղճվեց մնաց հարիսայի մեջ, ես մնացի ձեռնունայն։ Այդ բառերից հետո անցել է 139 տարի, սակայն հայկական շերեփը դեռ երկաթից չէ։ Իսկ, որը պետք է լինի այդ երկաթե շերեփը՝ բանա՞կը… ոչ միայն։ Երկաթե շերեփը միայն հզոր տնտեսությունն ու կառավարման համակարգը չէ։ Հայրենիքը առանց պետության նման է թղթե շերեփի[60]։ Դրանից հետո հայ մտավորականներ և հայ համայնքը, որը գաղթել էր Եվրոպա և Ռուսաստան, 1880-ական և 1890-ական թվականներին ստեղծացին կուսակցություններ և հեղափոխական միություններ, որպեսզի ճնշում գործադրեին Օսմանյան կայրության վրա և պաշտպանեին հայ ժողովրդի շահերը, որոնք ապրում էին Արևմտյան Հայաստանում[61]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Crowe, John Henry Verrinder (1911). «Russo-Turkish Wars (1828-29 and 1877-1878 - The War of 1877-78)». The Encyclopaedia Britannica; A Dictionary of Arts, Sciences, Literature and General Information. Vol. XXIII (REFECTORY to SAINTE-BEUVE) (11th ed.). Cambridge, England and New York: At the University Press. էջեր 931–936. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին – via Internet Archive.
  2. Mrŭchkov, Vasil (2011). Labour Law in Bulgaria. Kluwer Law International. էջ 120. ISBN 978-9-041-13616-9.
  3. Hatt-ı Hümayun (full text), Turkey: Anayasa.
  4. Vatikiotis, PJ (1997), The Middle East, London: Routledge, էջ 217, ISBN 0-415-15849-4.
  5. 5,0 5,1 «Lebanon», Country Studies, US: Library of Congress, 1994.
  6. Churchill, C (1862), The Druzes and the Maronites under the Turkish rule from 1840 to 1860, London: B Quaritch, էջ 219.
  7. 7,0 7,1 Shaw, Shaw, էջեր 142–43
  8. Robson, Maureen M. (1960). «Lord Clarendon and the Cretan Question, 1868-9». The Historical Journal. 3 (1): 38–55.
  9. Stillman, William James (March 15, 2004), The Autobiography of a Journalist (ebook), vol. II, The Project Gutenberg, eBook#11594.
  10. Finkel, Caroline (2005), The History of the Ottoman Empire, New York: Basic Books, էջ 467.
  11. Hupchick, 2002, էջ 264
  12. 12,0 12,1 12,2 Jonassohn, 1999, էջեր 209–10
  13. Eversley, Baron George Shaw-Lefevre (1924), The Turkish empire from 1288 to 1914, էջ 319
  14. Jonassohn, 1999, էջ 210
  15. (Editorial staff) (1915 թ․ դեկտեմբերի 4). «Massacre». New Statesman. 6 (139): 201–202. ; see p. 202.
  16. Parliamentary Papers, House of Commons and Command, Volume 80. Constantinople: Great Britain. Parliament. House of Commons. 1880. էջեր 70–72. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  17. MacGahan, Januarius A. (1876). Turkish Atrocities in Bulgaria, Letters of the Special Commissioner of the 'Daily News,' J.A. MacGahan, Esq., with An Introduction & Mr. Schuyler's Preliminary Report. London: Bradbury Agnew and Co. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
  18. Gladstone, 1876
  19. Gladstone, 1876, էջ 64
  20. «The liberation of Bulgaria», History of Bulgaria, US: Bulgarian embassy, Արխիվացված է օրիգինալից 2010-10-11-ին.
  21. Хевролина, ВМ, Россия и Болгария: "Вопрос Славянский — Русский Вопрос" (Russian), RU: Lib FL, Արխիվացված է օրիգինալից October 28, 2007-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).
  22. Potemkin, VP, History of world diplomacy 15th century BC – 1940 AD, RU: Diphis.
  23. Chronology of events from 1856 to 1997 period relating to the Romanian monarchy, Ohio: Kent State University, Արխիվացված է օրիգինալից 2007-12-30-ին
  24. Schem, Alexander Jacob (1878), The War in the East: An illustrated history of the Conflict between Russia and Turkey with a Review of the Eastern Question.
  25. Navypedia.org: Ottoman navy: Hizber river monitors
  26. Menning, Bruce (2000), Bayonets before Bullets: The Imperial Russian Army, 1861–1914, Indiana University Press, էջ 57.
  27. von Herbert, 1895, էջ 131
  28. Reminiscences of the King of Roumania, Harper & Brothers, 1899, էջեր 274–75.
  29. Reminiscences of the King of Roumania, Harper & Brothers, 1899, էջ 275.
  30. Furneaux, Rupert (1958), The Siege of Pleven.
  31. von Herbert, 1895
  32. Lord Kinross (1977), The Ottoman Centuries, Morrow Quill, էջ 522.
  33. Menning. Bayonets before Bullets, p. 78.
  34. Allen, Muratoff, էջեր 113–114
  35. Allen, Muratoff, էջ 546
  36. «Ռուս-Թուրքական Պատերազմ, 1877–1878», Հայկական սովետական հանրագիտարան [The Russo-Turkish War, 1877–1878] (Armenian), vol. 10, Yerevan: Armenian Academy of Sciences, 1984, էջեր 93–94{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).
  37. Walker, Christopher J. (2011). «Kars in the Russo-Turkish Wars of the Nineteenth Century». In Hovannisian, Richard G (ed.). Armenian Kars and Ani. Costa Mesa, California, USA: Mazda Publishers. էջեր 217–220.
  38. Melkonyan, Ashot (2011). «The Kars Oblast, 1878–1918». In Hovannisian, Richard G. (ed.). Armenian Kars and Ani. Costa Mesa, California, USA: Mazda Publishers. էջեր 223–244.
  39. Българските държавни институции 1879–1986 [Bulgarian State Institutions 1879–1986]. София (Sofia, Bulgaria): ДИ "Д-р Петър Берон". 1987. էջեր 54–55.
  40. L.S. Stavrianos, The Balkans Since 1453 (1958) pp 408-12.
  41. Levene, Mark (2005), Genocide in the Age of the Nation State: The rise of the West and the coming of genocide, էջ 225.
  42. McCarthy, J (2001), The Ottoman Peoples and the end of Empire, Oxford University Press, էջ 48.
  43. Reid, 2000, էջեր 42–43
  44. Medlicott, William Norton, The Congress of Berlin and after, էջ 157
  45. Joseph, John (1983), Muslim-Christian Relations and Inter-Christian Rivalries in the Middle East, էջ 84.
  46. Reid, 2000, էջ 324
  47. Crampton, RJ (1997), A Concise History of Bulgaria, Cambridge University Press, էջ 426, ISBN 0-521-56719-X.
  48. Frucht, Richard C (2005), Eastern Europe, էջ 641.
  49. Howard, Douglas Arthur (2001), The history of Turkey, էջ 67
  50. «Bulgaric», Europe, Popul stat, Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին, Վերցված է 2018-09-27-ին.
  51. Crampton, RJ (2007), Bulgaria, էջ 424.
  52. Crampton, 2006, էջ 111
  53. Crampton, 2006, էջ 114
  54. Argyll, 1879, էջ 49
  55. Greene, Francis Vinton (1879). Report on the Russian Army and its Campaigns in Turkey in 1877–1878. D Appleton & Co. էջ 204.
  56. Ivanov, Dmitri (2005 թ․ նոյեմբերի 8). «Позитано. "Души в окови"» (Bulgarian). Sega. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  57. Dimitrov, Bozhidar (2002), Russian-Turkish war 1877–1878 (Bulgarian), էջ 75{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).
  58. Hertslet, Edward (1891), The Map of Europe by Treaty, vol. 4, London: Butterworths, էջ 2686.
  59. Hurewitz, Jacob C (1956), Diplomacy in the Near and Middle East: A Documentary Record 1535–1956, vol. I, Princeton, NJ: Van Nostrand, էջ 190.
  60. Փիթեր Բալաքյան. The Burning Tigris: The Armenian Genocide and America's Response. New York: HarperCollins, 2003, p. 44.
  61. Hovannisian, Richard G (1997), «The Armenian Question in the Ottoman Empire, 1876–1914», in Hovannisian, Richard G (ed.), The Armenian People From Ancient to Modern Times, vol. Volume II: Foreign Dominion to Statehood: The Fifteenth Century to the Twentieth Century, New York: St Martin's Press, էջեր 206–12, ISBN 0-312-10168-6.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 93  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։