Գրիգոր Դ Տղա (մոտ 1133[1], Կիլիկիայի Հայկական Իշխանություն - մայիսի 16, 1193, Սիս, Կիլիկիայի Հայկական Իշխանություն), Ամենայն հայոց կաթողիկոս (1173-1193)։

Գրիգոր Դ Տղա
Ընդհանուր տեղեկություններ
ԵկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏիտղոսԱմենայն Հայոց Կաթողիկոս (69-րդ)
Գահակալություն1173-1193
ԻրավանախորդՆերսես Շնորհալի
ԻրավահաջորդԳրիգոր Ե Քարավեժ
Ծնվել էմոտ 1133[1]
ԾննդավայրԿիլիկիայի Հայկական Իշխանություն
Մահացել էմայիսի 16, 1193
Մահվան վայրՍիս, Կիլիկիայի հայկական իշխանություն

Պահլավունիների տոհմից, Ներսես Շնորհալու ավագ եղբոր՝ Վասիլ Պահլավունու որդին։

Կենսագրություն խմբագրել

Կրթությունն ստացել է Հռոմկլայի կաթողիկոսարանում, հորեղբայրների՝ Գրիգոր Գ Պահլավունու և Ներսես Շնորհալու մոտ։ Ձեռնադրվել է եպիսկոպոս, եղել Ներսես Շնորհալու օգնականն ու տեղակալը։ «Տղա» մականունն ստացել է իբրև կաթողիկոսի որդեգիր, կաթողիկոսարանում մեծանալու և ապրելու պատճառով։ Իր գահակալության տարիներին վարել է հայ և հույն եկեղեցիների միությանն ուղղված քաղաքականություն, ինչը հանդիպել է բուն Հայաստանի (արևելյան) եկեղեցականներից ոմանց դիմադրությանը։ Առաջացած խնդիրները հարթելու նպատակով նամակներ է գրել արևելյան վարդապետներին («Թուղթ առ վարդապետս Հիւսիսոյ»)՝ պատասխանելով իր հասցեին հնչած մեղադրանքներին և ներկայացնելով իր դավանաբանական հայացքները։

Մասնակցել է Մերձավոր Արևելքի եկեղեցաքաղաքական իրադարձություններին, միջեկեղեցական խնդիրներին, ընդլայնել Հայ եկեղեցու փոխհարաբերությունները մյուս եկեղեցիների հետ, նամակագրական կապեր է ունեցել Խաչակրաց երրորդ արշավանքի ղեկավարների, Եգիպտոսի սուլթան Սալահ ադ Դինի, բյուզանդական կայսր Մանուիլ I Կոմնենոսի, Կ. Պոլսի պատրիարք Միքայել III Անքիալոսի, Հռոմի Ղուկիանոս (Լուկիանոս) III պապի հետ։ Մանուել I-ին գրած թղթերում կարևորել է եկեղեցիների միությունը, բայց «հաւասար ընդ հաւասարս» սկզբունքի հիման վրա։ Շեշտել է, որ հայերը թեև կողմնակից են եկեղեցիների անկեղծ միությանը, միաժամանակ մտադիր չեն նահանջել իրենց առաքելական ուղղությունից և հայրենի ավանդություններից։

Բացի դավանաբանական, միջեկեղեցական և ներեկեղեցական խնդիրներին նվիրված նամակներից (թվով 7), գրել է նաև չափածո երկեր, այդ թվում՝ պոեմներ, մանկավարժական գրվածքներ («Յիսուս Քրիստոս Որդի և Բան», «Ողն վասն առմանն Երուսաղեմի» պոեմները)։ Հավաքել է արժեքավոր ձեռագրեր՝ Կիլիկիայի վարդապետարանների և դպրատների գրադարանները հարստացնելու համար։ Նրա հովանավորությամբ են ստեղծվել Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն»-ը, Մխիթար Գոշի «Դատաստանագիրք»-ը, Ներսես Լամբրոնացու և ուրիշների մի շարք ստեղծագործություններ։

Աշխատություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Դ Տղա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 214  
Նախորդող՝
Ներսես Դ Կլայեցի
Կաթողիկոս
1173–1193
Հաջորդող՝
Գրիգոր Ե Քարավեժ