Ռուս-թուրքական պատերազմ (1806-1812)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուս-թուրքական պատերազմ (այլ կիրառումներ)
Ռուս-թուրքական պատերազմ, 1806-1812 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողություն Անդրկովկասում և Բալկանյան թերակղզում՝ Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև։ Տեղի է ունեցել այն ժամանակ, երբ շարունակվում էր ռուս-պարսկական առաջին պատերազմը։
Ռուս-պարսկական պատերազմ 1806-12 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ռուս-թուրքական պատերազմներ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Օսմանյան կայսրություն | Ռուսական կայսրություն | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Սելիմ III Մահմուդ IV Քոռ Յուսուֆ Զիյադուդդին փաշա Քեչիբոյնուզու Իբրահիմ Հելմի փաշա |
Ալեքսանդր Պրոզորովսկի Պյոտր Բագրատիոն Նիկոլայ Կամենսկի Միխայիլ Կուտուզով Դմիտրի Սենյավին |
Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի դրդումով 1806 թվականին Թուրքիան պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ։ Օգտվելով թվական գերակշռությունից՝ թուրքական զորքերը Կարսի, Ախալքալաքի և Ախալցխայի ուղղությամբ հաջող հարձակումներ են կատարում։ 1807 թվականի ամռանը թուրքական զորքերը գլխավոր հրամանատար Յուսուֆ փաշայի գլխավորությամբ մի քանի անգամ հարձակման են դիմում, բայց հաջողության չեն հասնում։ Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում 1807 թվականի հունիսին Գյումրիի մոտ։ Երկու կողմերն էլ 7 ժամ շարունակ լարված մարտեր էին մղում։ Թուրքերը փախչում են Կարս։ Նրանք մարտի դաշտում թողնում են ավելի քան 1000 սպանված, իսկ Յուսուֆ փաշան հազիվ է փրկվում գերի ընկնելուց։
Աննշան իրադարձություններով պատերազմը ձգձգվեց, և միայն 1812 թվականին Բուխարեստում հաշտություն կնքվեց, որով Բեսարաբիան և Աբխազիան անցան Ռուսաստանին, իսկ գրավված մյուս տարածքները վերադարձվեցին Թուրքիային։ Պայմանագրի կնքմանը աջակցեց Մոլդովայում բնակվող հայազգի նշանավոր գործիչ Մանուկ բեյը, որի պալատում էլ ստորագրվեց պայմանագիրը[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ռուս-թուրքական առաջին պատերազմը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.