Ժամանակակից Թուրքմենստանի տարածքում հայերը բնակություն են հաստատել դեռևս 5-6-րդ դարերում։ Սակայն հայերի զանգվածային բնակությունն այդ երկրում սկսվել է 19-րդ դարի 80-ական թվականներից, երբ Թուրքմենստանը և ամբողջ Միջին Ասիան միացվեցին Ռուսական կայսրությանը։ Հայերը հիմնականում բնակվում են Աշխաբադ, Թուրքմենբաշի, Ղզըլ Արվադ, Մերվ, Չարջև քաղաքներում։ Զբաղվում էին առևտրով, սակայն նրանց տնտեսական գործունեության ոլորտը գնալով ընդարձակվեց՝ երկրամասի տնտեսական յուրացման, երկաթուղու շահագործման, հանքարդյունաբերության և բամբակագործության զարգացմանը զուգընթաց։ Ներկայումս հայերի թիվը Թուրքմենստանում 32 հզ. է։ Նրանց մեծ մասը կենտրոնացած է Աշխաբադում և Թուրքմենբաշիյում։ Հայ բնակչությունը նշանակալի դեր է խաղում երկրի տնտեսական և մշակութային կյանքում։ Վերջին տարիներին նկատվում է հայերի ազգամշակութային գործունեության աշխուժացում։ 1990-ական թվականներից սկսած՝ Թուրքմենստանի հայերը ձեռնամուխ են եղել ազգային դպրոցների կազմակերպմանը։ Կիրակնօրյա դպրոցներ են գործում Աշխաբադում և Թուրքմենբաշիում. դասավանդվում են հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն։

Թուրքմենահայեր
Թուրքմենստանի դրոշը
Ընդհանուր քանակ

35.000

Բնակեցում
Թուրքմենստան Թուրքմենստան 32.000
Ուզբեկստան Ուզբեկստան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ղազախստան Ղազախստան
ԼՂՀ ԼՂՀ
Հայաստան Հայաստան
Իրան Իրան
Ավստրալիա Ավստրալիա
Կանադա Կանադա
Լեզու(ներ)
Հայերեն, Ռուսերեն, Թուրքմեներեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի