Աբդուլ Համիդ II (սեպտեմբերի 21, 1842(1842-09-21)[1][2][3][…], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[4] - փետրվարի 10, 1918(1918-02-10)[5][1][6][…], Բեյլերբեյի պալատ, Սկյուտար, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[4]), Օսմանյան կայսրության սուլթան 1876-1909 թվականներին։ Հայտնի է նաև «Կարմիր սուլթան» մականունով, որը ստացել է հայկական արյունալի ջարդեր կազմակերպելու համար։ Գահ բարձրացավ պալատական հեղաշրջման հետևանքով, Օսմանյան կայսրության ծանր կացության պայմաններում։ Սկզբում ձևանում էր իբրև բարենորոգումների ու պառլամենտական կարգերի կողմնակից։ 1876 թվականի դեկտեմբերի 23-ին հռչակեց սահմանադրություն, ստեղծված Միդհաթ փաշայի ղեկավարությամբ, Գրիգոր Օտյանի և ուրիշների մասնակցությամբ, շահելու համար «Նոր օսմանների» ու եվրոպական պետությունների վստահությունը։ Սակայն 1878 թվականին Աբդուլ Համիդը ցրեց պառլամենտը, հաստատեց միահեծան վարչակարգ (հայտնի է «զուլում» անունով)։ Մտցրեց դաժան գրաքննություն, արգելեց «հեղափոխություն», «ազատություն», «Հայաստան» և այլ բառերի օգտագործումը։ Դաժանորեն ճնշեց բուլղարների, մակեդոնացիների, արաբների, հայերի ազատագրական շարժումները։ Պետական քաղաքականության մակարդակի բարձրացրեց պանիսլամիզմը և պանօսմանիզմը։

Աբդուլ Համիդ II
Սուլթան
Սուլթան Աբդուլ Համիդ II, 1867
ԻշխանությունՕգոստոսի 31, 1876Ապրիլի 27, 1909
Ծնվել է՝սեպտեմբերի 21, 1842(1842-09-21)[1][2][3][…]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն[4]
Մահացել է՝փետրվարի 10, 1918(1918-02-10)[5][1][6][…] (75 տարեկան)
Վախճանի վայրԲեյլերբեյի պալատ, Սկյուտար, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[4]
Մահմուդ II-ի դամբարան[7]
Երկիր Օսմանյան կայսրություն
ՆախորդՄուրադ V
ՀաջորդողՄուհամմեդ V
ՏոհմՕսմանյան
գերիշխան
ՀայրԱբդուլ Մեջիդ
ՄայրԹիրիմյուջգանի սուլթան
ԵրեխաներՈւլվիե սուլթան, Մեհմետ Սելիմ Էֆենդի, Զեքիե Սուլթան, Ֆաթիմա Նայիմե, Նայիլե Սուլթան, Մեհմեդ Բուրնահեդդին, Շադիե Սուլթան, Համիդ Այշե Սուլթան, Ռեֆիա Էյուբ, Աբդ ալ-Ռահիմ Հայրի, Մեհմեդ Աբիդ Էֆենդի[8], Hatice Sultan?, Մեհմեդ Աբդուլքադիր էֆենդի, Mehmed Burhameddin, Prince of Turkey? և Şehzade Ahmed Nuri?
Հավատքիսլամ և Սուֆի
Պարգևներ
Grand Commander of the Royal House Order of Hohenzollern Ոսկե գեղմի շքանշանի ասպետ Սև արծվի շքանշան Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ Սերովբեների արքայական շքանշան Սուրբ Ավետման բարձրագույն շքանշան և Grand Cross of the Order of the Tower and Sword
ՍտորագրությունИзображение автографа

Աբդուլ Համիդի գահակալության շրջանում Օսմանյան կայսրության արտաքին քաղաքականությունը անհաջողություններ կրեց։ Անգլիան զավթեց Կիպրոսն ու Եգիպտոսը, Ֆրանսիան՝ Թունիսը։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Օսմանյան կայսրությունը կորցրեց իր եվրոպական տիրույթների զգալի մասը, Ռուսաստանին անցան Կարսը, Արդահանն ու Բաթումը։ Սուլթանը պարտավորվեց բարենորոգումներ մտցնել Թրակիայում, Մակեդոնիայում, Ալբանիայում, ինչպես նաև հայաբնակ նահանգներում (Սան Ստեֆանոյի պայմանագիր և Բեռլինի կոնգրես)։ Դրա փոխարեն Աբդուլ Համիդը թուրք զորքերով և քրդերից կազմված «Համիդիե» հեծելագնդերով Օսմանյան կայսրությունում բնաջնջեց ավելի քան 300 հազար հայ (Հայկական կոտորածներ (1895-1896))։ Նրա օրոք ուժեղացավ եվրոպական պետությունների տնտեսական և քաղաքական ներթափանցումը Օսմանյան կայսրություն։ Կայսրության անդամահատման վտանգը և երկրի ներքին ծանր իրավիճակը առաջ բերին երիտթուրքերի շարժումը, և 1908-ի երիտթուրքական հեղափոխությունից հետո Աբդուլ Համիդը ստիպված վերականգնեց 1876 թվականի սահմանադրությունը։ Սակայն, 1909 թվականի մարտի 31-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո, ապրիլի 28-ին գահազրկվեց և բանտարկվեց Սալոնիկում, ապա փոխադրվեց Ստամբուլ, իսկ 1918 թվականին՝ Մանիսա (Արևմտյան Փոքր Ասիա), ուր և մահացավ։

Կառավարման սկզբնական շրջանը

խմբագրել

Աբդուլ Համիդ II-ը կառավարման սկզբնական շրջանում եղել է բարենորոգումների և սահմանադրական կարգի կողմնակից. 1876 թվականի դեկտեմբերի 23-ին հռչակել է օսմանյան սահմանադրությունը։ Սակայն 1878 թվականին ցրել է խորհրդարանը, հաստատել ռազմաոստիկանական վարչակարգ, որը հայտնի է «զուլում» անունով։ Դաժանորեն ճնշել է բուլղարների, մակեդոնացիների, արաբների, հայերի ազատագրական շարժումները, հաստատել է խիստ գրաքննություն, արգելել «ազատություն», «իրավունք», «հավասարություն», «Հայաստան» և նման այլ հասկացությունների գործածությունը։ 1890-ական թվականներին պանիսլամիզմը (համաիսլամականություն) Օսմանյան կայսրությունում հիմնական քաղաքական ուղղությունն էր, որի հիմքում իսլամ դավանող ժողովուրդների քաղաքական միավորման և պանթուրքիզմի՝ թուրքալեզու ժողովուրդներին մեկ պետության մեջ միավորման գաղափարախոսությունն է։

Օսմանյան կայսրության անկումը

խմբագրել

Աբդուլ Համիդ II-ի օրոք շարունակվել է Օսմանյան կայսրության անկումը. Անգլիան գրավել է Կիպրոսն ու Եգիպտոսը, Ֆրանսիան՝ Թունիսը։ 1877–1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հետևանքով ազատագրվել են եվրոպական մի շարք ժողովուրդներ, Ռուսաստանին են անցել Կարսը, Արդահանը և Բաթումը։ Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերով (1878 թվական) սուլթանը պարտավորվել է բարենորոգումներ կատարել Թրակիայում, Մակեդոնիայում, Ալբանիայում և երկրի հայաբնակ նահանգներում։ Սակայն դրան հետևել են հայերի կոտորածները, որոնք մեծ չափերի են հասել 1894–1896 թվականներին բնաջնջվել է ավելի քան 300 հազար մարդ։ Դա արևմտահայության առաջին ցեղասպանությունն էր։ Ջարդերն իրագործել են թուրքական զորքերը և հատուկ ստեղծված հեծելագնդերը, որոնք սուլթանը կոչել է իր անունով՝ «համիդիե»։ Այդ արյունալի գործունեության համար Աբդուլ Համիդին տվել են Կարմիր սուլթան մականունը։ Երիտթուրքերի հեղաշրջումից (1908 թվականն) հետո Աբդուլ Համիդը հարկադրված վերականգնել է 1876 թվականի սահմանադրությունը, սակայն 1909 թվականի մարտի 31-ին իր կազմակերպած հեղաշրջման անհաջող փորձից հետո՝ ապրիլի 28-ին, գահազրկվել է և աքսորվել։

Աբդուլ Համիդը վեպերում

խմբագրել
  • Հրանտ Հրահան «Իմ Կյանքի Վեպը (հատոր 1)», Երևան 1952
  • Մկրտիչ Զեյթաղյան «Հույսը Հյուսիսն է», Երևան 1990

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդուլ Համիդ II» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 19