Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մարսել (այլ կիրառումներ)

Մարսելը (ֆր.՝ Marseille [maʁ.sɛj], օքս.՝ Marselha [maʀˈsejɔ], [maʀˈsijɔ], լատ.՝ Massilia, Massalia, հունարեն՝ Μασσαλία), քաղաք Ֆրանսիայի հարավում, երկրի ու Միջերկրածովյան տարածաշրջանի ամենամեծ նավահանգիստը։ Բուշ դյու Ռոն դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Տեղակայված է Լիոնի ծոցի ափին՝ Ռոնայի գետաբերանի մոտ, որին քաղաքը միացած է նեղուցով։ 2013 թվականին Եվրոպայի մշակութային կենտրոնն էր։

Քաղաք
Մարսել
ֆր.՝ Marseille, օքս.՝ Marselha
Դրոշ Զինանշան
Flag of Marseille.svg Armoiries de Marseille.svg

MarseillePaysage.jpg
Կոորդինատներ: 43°17′51″ հս․ լ. 5°22′38″ ավ. ե. / 43.29750° հս․. լ. 5.37722° ավ. ե. / 43.29750; 5.37722
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՄարզՊրովանս-Ալպեր-Լազուր ափ
Ներքին բաժանում20 շրջան
ՔաղաքապետԺան-Կլոդ Գոդեն
Հիմնադրված էմ. թ. ա. 600 թ.
Մակերես240,62 կմ²
ԲԾՄ12 (0-640) մ
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն 839 043 մարդ (2006)
Խտություն3487 մարդ/կմ²
Ագլոմերացիա1 632 720
Ազգային կազմ330 000 արտասահմանցի
ՏեղաբնականունՄարսելեցի
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+33 491
Փոստային ինդեքսներ13001 – 13016
Պաշտոնական կայքmairie-marseille.fr(ֆր.) (անգլ.) (իսպ.) (ռուս.) (գերմ.)
##Մարսել (Ֆրանսիա)
Red pog.png

Մարսելի պատվին է կոչվել (20) Մեսալիա աստերոիդը, որ հայտնաբերվել է 1852 թվականին։

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Քաղաքը հիմնադրվել է մ. թ. ա. շուրջ 600 թվականին Փոքր Ասիայից եկած հույների՝ ֆոկեյացիների կողմից։ Այդ ժամանակ այն կոչվում էր «Մասալիա» (հուն.՝ Μασσαλία, լատ.՝ Massilia կամ Massalia)[1] (հին հուն․՝ Μασσαλία, Massalía),[2][3]։

Ըստ ավանդության՝ քաղաքի պատմությունն սկիզբ է առել Գիպտիսի՝ լիգուրիյցիների ցեղի արքա Նանի դստեր ու հույն Պրոտիսի սիրո պատմությունից։ Հույներեն Պրովանսում ափ են իջել այն ժամանակ, երբ Նան արքան մտածում էր դստերն ամուսնացնելու մասին։ Արքան խնջույք է հրավիրում, որ դուստրը փեսացու ընտրի։ Գիպտիսը Պրոտիսին է մեկնում գինով լի գավաթը։ Զույգը ստանում է ափամերձ տարածքների մի մասը՝ որպես հարսանեկան նվեր։ Այդտեղ էլ նրանք հիմնում են քաղաք, որ կոչվում է Մասալիա։ Գիպտիդի պատվին է կոչվել (444) Գիպտիս աստերոիդը, որ հայտնաբերվել է 1899 թվականին Մարսելի աստղադիտարանում։

Տես նաևԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Also occasionally spelled Masalia.
  2. Duchêne, Contrucci, page needed A
  3. Ebel Charles (1976)։ «Transalpine Gaul: the emergence of a Roman province»։ Brill Archive։ էջեր 5–16։ ISBN 90-04-04384-5 , Chapter 2, Massilia and Rome before 390 B.C.