Հովհաննես Թումանյան

հայ գրող և հասարակական գործիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Թումանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 7 (19), 1869[1][2][3], Դսեղ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[4][2][3] - մարտի 23, 1923(1923-03-23)[4][5][6][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4][2][3]), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ[7], կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ[8]։

Հովհաննես Թումանյան
Ծնվել էփետրվարի 7 (19), 1869[1][2][3]
ԾննդավայրԴսեղ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[4][2][3]
Վախճանվել էմարտի 23, 1923(1923-03-23)[4][5][6][…] (54 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[4][2][3]
ԳերեզմանԽոջիվանք[3]
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ և գրող
Լեզուհայերեն և ռուսերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1887)[2]
Ժանրերբանաստեղծություն, քնարապատմողական, հեքիաթ և բալլադ
Ուշագրավ աշխատանքներԱնուշ, Թմկաբերդի առումը, Գիքորը, Փարվանա և Հ. Թումանյանի հեքիաթներ
ԱնդամակցությունՎերնատուն[2][3]
ԱմուսինՕլգա Թումանյան
ԶավակներՆվարդ Թումանյան, Թամար Թումանյան, Մուշեղ Թումանյան, Աշխեն Թումանյան, Արտավազդ Թումանյան, Համլիկ Թումանյան, Արեգ Թումանյան, Անուշ Թումանյան, Արփենիկ Թումանյան և Սեդա Թումանյան
Изображение автографа
Հովհաննես Թումանյան Վիքիքաղվածքում
Հովհաննես Թումանյան Վիքիդարանում
 Hovhannes Tumanyan Վիքիպահեստում

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում[7]։ 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 թվականներին սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում[9]։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը՝ աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին։

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թվականը[7]։

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։

1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ՝ նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները։

Ազգանվան ծագումնաբանություն

խմբագրել

1890-ականներին Թումանյանը կազմել է իր տոհմի ճյուղագրությունը, ըստ որի՝ Թումանյան տոհմանունը ծագել է Թաւմա-Թօմա-Թումա-Թուման անձնանունից, որը հանդիպում է 13-17-րդ դարերի մի շարք արձանագրություններում և հիշատակարաններում[10][11]։ Ըստ Աճառյանի՝ Թումանյան ազգանունը սերում է Թուման անձնանունից[12]։ Անվան ամենավաղ հիշատակությունը, որը կարող է առնչվել բանաստեղծի նախնիներին, հանդիպում է Դսեղից 8 կմ հեռավորության վրա գտնվող Մարց գյուղի գերեզմանատան մի խաչքարի վրա՝ Թաւմայ (=Թումա) քահանա․․․ թուին ՉԼԴ (1285)[13]։

Ընտանիք և մանկություն

խմբագրել

Նախնիներ

խմբագրել

Ըստ ավանդության՝ Թումանյանները սերել են Լոռու Մամիկոնյաններից։ 17-րդ դարի մի քանի վավերագրերում Թումանյան և Մամիկոնյան ազգանունները հիշատակվում են որպես միևնույն տոհմանուններ[14][15][16][17][18][19]։ Թումանյանի՝ 1880-90-ական թվականների նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյանց-Մամիկոնյան» կնքադրոշմը։ 18 տարեկանում բանաստեղծը, տոհմական ավանդությունների ու տարեցների հուշերի հիման վրա, փորձել է գրել իր նախնիների «վարքագրությունը», որը վերնագրել է «Գործք հարանց»։ Ձեռագիրը գտնվում է Թումանյանի ընտանիքի արխիվում։ Ըստ ճյուղագրության՝ պարոն Թուման-Բարխուդար-Մեհրաբ-Հովակիմ-Հովհաննես (աղա)-Ասլան (Տեր-Թադևոս)-Հովհաննես (բանաստեղծը)։

Բարխուդարի ծնողներն էին Թումանը և Գեոքչան կամ Գոգչակը, որոնց մասին Թումանյանի «Գործք հարանց»-ում տեղեկություններ չկան։ Ձեռագրում նշվում է, որ Բարխուդարի ծննդյան թվականն անհայտ է[Ն 1]։ Հայտնի է, որ նա ամուսնացել է վաղ հասակում, սակայն կնոջ մասին և թե քանի զավակ է ունել[Ն 2], տեղեկություններ ևս չկան։ Բարխուդարի գերեզմանը գտնվում է Դսեղի ներքևի գերեզմանատան՝ եկեղեցու արևմտյան կողմում։

Բարխուդարի ավագ որդու անունը Մեհրապ էր, որի ծննդյան և մահվան օրերն անհայտ են[Ն 3]։ Ամուսնացել է ղազախեցի Ղազար քյոխվայի դստեր՝ Շահրուբանի հետ։ Ըստ Թումանյանի բանավոր աղբյուրների և տոհմական ավանդությունների՝ Մեհրապը անբերրիության և համաճարակ հիվանդությունների պատճառով ամբողջ ընտանիքով տեղափոխվում է Վրաստան և բնակություն հաստատում Թիֆլիսի Հավլաբար թաղամասում, այնուհետև Մուխրանում։ Համաճարակն ավարտվելուց հետո Մեհրապն ազգականների հետ վերադառնում է Դսեղ։ Մահացել է ծեր հասակում։ «Քաջերի կյանքից» պատմվածքում Թումանյանը ստեղծել է իր Մեհրապի էպիկական կերպարը։ Ըստ Թումանյանի ընտանեկան արխիվի տվյալների՝ Մեհրապը եղել է Դսեղի գյուղապետ և կոչվել է «յուզբաշի»։

Մեհրապի ավագ որդու՝ Հովակիմի[Ն 4] մասին տեղեկություններ է հաղորդում Խաչատուր Աբովյանն իր «Վերք Հայաստանի»-ում։ Վեպում գրողը պատմում է Հովակիմի, նրա եղբայրների և ողջ ընտանիքի մասին[20]։ 1826 թվականի հուլիսին Աբովյանը Թիֆլիսից վերադառնալիս է եղել Էջմիածին։ Այդ ժամանակ տեղի է ունենում պարսիկների անակնկալ հարձակումը և նա, չկարողանալով շարունակել ճանապարհը, մինչև հոկտեմբեր մնում է Լոռիում և ականատես դառնում պատերազմական գործողություններին։ Այդ ժամանակ էլ ամենայն հավանականությամբ նա տեսել է Մեհրաբ և Հովակիմ Թումանյաններին, ինչպես նաև բանաստեղծի պապին՝ Հովհաննեսին[21]։ Ըստ պատմական վավերագրերի՝ Հովակիմ Մեհրաբյան Թումանյանցը 19-րդ դարի առաջին քառորդին Լոռու սահմաններում՝ դեպի Երևան և Ախալցխա տանող ճանապարհների վրա լեզգի ավազակախմբերի շարունակական հարձակումներից պաշտպանել է ժողովրդին։ Դսեղի շրջանում Հովակիմի իշխանությունը ճանաչում է այդ ժամանակվա ռուսական կառավարությունը, որը, ցանկանալով սիրաշահել վերջինիս, պետական պաշտոն ու աստիճան է տալիս Հովակիմի որդուն՝ Հովհաննեսին (բանաստեղծի պապին)[22]։ Հովակիմը հայտնի է դառնում հատկապես 1826-1827 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ[23]։

Հովակիմ Մեհրաբյան-Թումանյանցի որդին՝ Հովհաննես Հովակիմյան Թումանյանցը (Հովհաննես աղա), բանաստեղծի պապն է (1795-1868)։ 1826-1827 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսական բանակում պարսկերենի թարգմանիչ է եղել։ Մարտական սխրագործություններով աչքի է ընկել 1827-1828 թվականների ռուս-թուրքական և 1853-1856 թվականների Արևելյան (Ղրիմի) պատերազմներում։ Առաջին սպայական աստճանն ստացել է Ախալցխայի տակ 1828 թվականի օգոստոսի 5-ի և 9-ի ճակատամարտերում ցուցաբերած արիության համար։ Նույնպիսի արիություն ցուցաբերում է Ախալքալաքի (1853) և Կյուրուկդարա գյուղի մոտ (1854) թուրքերի դեմ մղված ճակատամարտերում՝ արժանանալով ենթասպայի աստիճանի և մեդալների։ Եռանդուն մասնակցություն է ունեցել նաև Դիլիջանի, Ղարաքիլիսայի, Ալեքսանդրապոլի ճանապարհների շինարարությանը 1838-1839 թվականներին։ Հովհաննես աղան աչքի է ընկել նաև իր հայերնի Լոռիում կատարած շինարարական աշխատանքներով։ Ըստ ժամանակակիցների մեկի՝ Ծաթեր գյուղի ճանապարհը կառուցվել է Հովհաննես աղայի ջանքերով[24]։ Ինչպես իր հայրն ու պապը՝ Հովհաննես աղան հայրենի գավառում օգտվում էր նահապետի իրավունքներով։ Ամբողջ Լոռու հայրն ու տերը, դատավորն ու դատախազը Թումանյան Հովհաննես աղան էր, որը նստում էր Լոռու կենտրոնական գյուղերից մեկում՝ Դսեղում։ Հովհաննես աղայի մասին գրել է 19-րդ դարի առաջին կեսի ժամանակագիր Վարդան արքեպիսկոպոս Օձնեցին իր «Պատմություն» գրքում[25]։ Հովհաննես աղայի անունով Թումանյանների տոհմը կոչվել է նաև «աղոնք»[26]։

Ծնողներ

խմբագրել

Բանաստեղծի հայրը՝ Հովհաննես աղայի ավագ որդին՝ Ասլան (հետագայում՝ Տեր-Թադևոս) Թումանյանցը (1839-1898), Սանահինի վանքում երկու տարի դպրի պաշտոն զբաղեցնելուց հետո՝ 1874 թվականին՝ 35 տարեկանում, հակառակ իր կամքին ձեռնադրվում է քահանա։ Ծիծաղելով հաճախ է կրկնել «Մարդ չդառա, տերտեր դառա» ասացվածքը։ Քահանա դառնալ էր ստիպել հայրը, որն այն ժամանակ շատ էր ցանկացել, որ որդիներից մեկը տերտեր դառնա։ Բանաստեղծը և եղբայրը՝ Ռոստոմը, ծնվել են, երբ նրանց հայրը դեռ աշխարհական է եղել։ Թումանյանը հոր նկատմամբ խորը հարգանք և սեր է տածել․

  Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ իմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական, բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող[26]։  

Տեր-Թադևոսը եղել է Դսեղի կրթական-լուսավորական գործերի նախաձեռնողն ու մասնակիցը։ Նրա անունը հիշատակվում է գյուղի դպրոցի հոգաբարձուների թվում[27]։ 1880-ական թվականների սկզբներին աջակցել է հայրենի գյուղում թատերական ներկայացումներ կազմակերպելու գործին։ 1884 թվականի փետրվարի 16-ին Դսեղի թատերասերները Վարդանանց տոնի առթիվ, հօգուտ տեղի ծխական ուսումնարանի, որի հոգաբարձուներից մեկն էր Տեր-Թադևոսը, աշակերտների մասնակցությամբ ներկայացնում են Էմին Տեր-Գրիգորյանի «Խեչոյի թուզը» և Միքայել Տեր-Գրիգորյանի «Պեպոյի տկճուրը» վոդևիլները[28]։

Թումանյանի առաջին մեծ վիշտը հոր մահն է եղել։ Հոր մահից հետո նա երկար ժամանակ հիվանդացել է։ 1898 թվականի հունվարին աքսորավայր մեկնելիս այցելելով Թումանյանին՝ Իսահակյանը նրան գտնում է համակված հոր մահվան վիշտով․ բանաստեղծը նոր էր վերադարձել Դսեղից՝ հոր հուղարկավորությունից[29]։ Հոր մահվան վշտի ծանր տպավորության անդրադարձումներն են «Այն օրից, ինչ որ նրան թաղեցին․․․» (1898) և «Խորհրդավոր մեռելը» (1900) բանաստեղծությունները։ Թումանյանն իր մի քանի ստեղծագործություններում մարմնավորել է հոր կերպարը։ Մասնավորապես, «Ալեք» և «Անուշ» պոեմներում քահանաների կերպարները ստեղծելիս բանաստեղծը նկատի է ունեցել հորը։

Թումանյանի մայրը՝ Սոնան (1842-1936), ծագել է Դսեղի Քոչարյանների տոհմից։ Հայրը և պապը տոհմական հովիվներ են եղել և իրենց ամբողջ կյանքն անցկացրել սարերում[26]։ Ի հակադրություն հորը՝ մայրը գործնական ու հաշվետես է եղել։ Հայրը գոհ ու հպարտ է զգացել, որ ուներ բանաստեղծ որդի, իսկ մայրը դժգոհ է եղել որդու զբաղմունքից, որը նրա համար չէր ապահովում բարեկեցիկ կյանք։ Թումանյանի մայրը, լինելով եռանդուն, ավյունով ու կյանքով լի գեղջկուհի, ամբողջ տնտեսությունը վարել է գրեթե մենակ։ Բանաստեղծն այսպես է բնութագրել մորը․

  Մեծ բախտ է լավ ծնողներ ունենալը, մանավանդ լավ մայր․ մայրը ամեն ինչ է։ Իմ մայրը սարի պախրա էր, եղջերու․․․ շատ գեղեցիկ, զարմանալի առողջ և տաք սրտի տեր․․․ և ինչ որ սարի բան կա իմ մեջ՝ նրանիցն է․․․  

Մանկություն

խմբագրել

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին (նոր տոմարով՝ 19-ին)։ Փետրվարի 15-ին մկրտվել է և ստացել է պապի անունը՝ Հովհաննես․ այս անունն էր կրում նաև մոր կողմի պապը[Ն 5]։

Բանաստեղծի մանկությունն անցել է նրա ծննդավայրում։ Թումանյանների ընտանիքը եղել է բազմամարդ։ Մինչև 1875 թվականը՝ բանաստեղծի վեցամյա հասակը, Հովհաննես աղայի որդիները՝ Ասլանը (Տեր-Թադևոս), Գրիշկան և Մամը՝ իրենց կանանցով և զավակներով միասին են ապրել։ Հովհաննեսից բացի, Տեր-Թադևոսն ունեցել է ևս յոթ զավակ՝ չորս տղա և երեք աղջիկ․ Ռոստոմ (1871-1915), Օսան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշավիր (1888-1918) և Արտաշես (1892-1916)։ Թումանյանի մանկական խաղընկերները եղել են Ռոստոմը և Օսանը։ Ընտանիքն ապրել է նահապետական սովորություններով և ավանդություններով։

Աշակերտության տարիներին բանաստեղծն աղքատ է ապրել և հենց դա է եղել Ներսիսյան դպրոցից հեռանալու պատճառը։ Թումանյանի տոհմի աղքատացումը, գյուղում ու շրջակայքում նրա ունեցած երբեմնի ազդեցության թուլացումն սկսվում է Հովհաննես աղայի մահից հետո։ Օլգա Թումանյանի վկայությամբ՝ այն հողամասերը, որ Հովհաննես աղան ստացել էր որպես պարգև մարտական սխրագործությունների և ծառայությունների համար, հետզհետե դուրս է գալիս Թումանյանների ձեռքից։ Ընտանիքի եկամտի աղբյուրների նվազման հետ, աճել են պարտքերը։ Տեր-Թադևոսն իր ամբողջ կյանքն ապրել է պարտքերով[Ն 6]։ Պարտքեր ունեցել է նույնիսկ Հովհաննես աղան[26]։ Պարտքեր անելու սովորությունը պապից ու հորից անցել է բանաստեղծին։ Չնայած բանաստեղծի հայրական և մայրական կողմի պապերը սոցիալական տարբեր խավերի են պատկանել, սակայն Թումանյանի մանկության տարիներին այդ տարբերությունը չի եղել։ Հորեղբայր Մամը համարվել է գյուղի «առաջին» մաճկալը, իսկ քեռիները քաջ որսորդների և հովիվների համբավ են ունեցել[26]։ Սոցիալական անհավասարության իր առաջին ընկալման մասին Թումանյանը պատմել է «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքում։

Թումանյանի մանկության շրջանի հեքիաթասացներից առանձնանում է ամենակրտսերը՝ Նեսոն, բանաստեղծի խաղընկերը։ Առակախոս ծերերից բանաստեղծը հիշատակել է բոստանչի Մելքոնանց Օհաննեսին և իր քեռիներին, հատկապես Քեռի Իսայուն, որի պատմած առակների հիման վրա է գրել «Շունն ու Կատուն», «Անբախտ վաճառականներ»-ը և «Արծիվն ու Կաղնին»։ Իսկ հորեղբայր Մամից լսել է Լոռու հորովելները, սայլերգերն ու կալերգերը[26]։ Բանաստեղծի վրա ուժեղ տպավորություն են թողել հոր՝ Տեր-Թադևոսի երգն ու նվագը։

Թումանյանի ավագ և կրտսեր ժամանակակիցները՝ Լեոն, Իսահակյանը, Զորյանը, որոնք բանաստեղծին տեսել են նրա բնօրրանում, հավաստել են նրա հզոր սերը հայրենի բնության հանդեպ։ Հայրենի բնաշխարհի, ժողովրդի և նրա բանարվեստի հետ հենց սկզբից հաստատված սերտ կապը Թումանյանի արվեստի փիլիսոփայության հիմքն է կազմում։

Մանկության արտացոլումը ստեղծագործություններում

խմբագրել

Թումանյանի ստեղծագործությունների, մասնավորապես՝ պոեմների և արձակների մեծ մասը նրա մանկապատանեկան տպավորությունների վերապրումներն են։ «Ահմադը»[Ն 7], «Մայրը», «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքներն ամբողջությամբ ներկայացնում են բանաստեղծի մանկության որոշ դրվագները։ «Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Անուշ» պոեմներում և «Գիքորը» պատմվածքում ներկայացված են բանաստեղծի տեսած ու լսած դեպքերը, ապրած հոգեվիճակները։

«Մարոն» պոեմի հերոսուհին Թումանյանի մանկության ընկերն է։ Պեոմի նյութը մանկության օրերին պատահած իրական դեպք է։ «Իմ մի քանի գրվածքների բացատրությունը» գրառումներում նշված է հերոսուհու նախատիպը՝ «Զուռնաչի Սաքոյի աղջկա պատմությունը և «Մարոն»։ Լոռեցի Սաքոյի նախատիպի մասին հիշատակվում է ինչպես նույն գրառումներում՝ «Ռամազի Մաթոսը և Լոռեցի Սաքոն», այնպես էլ ինքնակենսագրական նոթերում՝ «Մաթոսի խելագարությունը - Լոռեցի Սաքոն»։ «Դարձ» անավարտ պոեմը վերաբերում է երկի հերոսի՝ Սուրենի մանկության հուշերին․ Սուրենի կերպարը կերտելիս Թումանյանը նկատի է ունեցել իրեն։ «Անուշ»-ի սյուժեի հիմքում ևս ընկած է Թումանյանի մանկության տարիներին կատարված մի դեպք, որը նշված է հայտնի «Բացատրության» մեջ․ «Գևոյի, Ալեքի, Օսմանի և այլն աղջիկ փախցնելը և «Անուշ»-ը»[26]։

Թեև «Գիքորի» սյուժետային հիմքը վերաբերում է 90-ականների սկզբներին, պատմվածքի հոգեբանական դրվագներից մի քանիսի հիմքը մանկական տպավորություններն ու ապրումներն են[Ն 8]։ Ստեփան Լիսիցյանի վկայությամբ՝ Գիքորի ապրումների մեջ բանաստեղծը մտցրել է այն թախիծը, որ ինքը զգացել է մանուկ հասակում Լոռուց Թիֆլիս ընկնելով։

«Հառաչանք» պոեմի հիմքը ևս բանաստեղծի մանկության տարիներին պատահած դեպքերն են, ինչպես նշված է «Իմ մի քանի գրվածքների բացատրության» մեջ՝ «Ղոխնանց պապին, մեր գյուղի Չոփուրի տղերքը և «Հառաչանք» պոեմը», և ըստ ժամանակակիցների՝ Ղոխնանց պապը՝ «ծեր այգեպանը» պոեմի ծերունու նախատիպն է, որին, նաև Չոփուրի տղաներից ամենակրտսերին՝ Ռամազին, պատանի բանաստեղծն անձամբ ճանաչել է և հետները զրուցել։ «Քաջերի կյանքից» պատմվածքը գրելիս Թումանյանը զգալիորեն օգտագործել է մանկության օրերին տատերից և համագյուղացի ծերերից լսած ավանդական զրույցները[26]։

Թումանյանի սևագրություններից դատելով՝ բանաստեղծը մտադիր է եղել մանկության տպավորությունների հիման վրա գրել նոր երկեր՝ հատկապես արձակ, մի քանիսը սկսել է, սակայն թողել անավարտ։

Կրթություն

խմբագրել

Ուսումը հայրենի գյուղում

խմբագրել

Թումանյանի առաջին ուսուցիչը, որից գրաճանաչություն է սովորել, եղել է նրա կրտսեր հորեղբայրը՝ Գրիշկա բիձան՝ Գրիգոր Թումանյանը (ծնվ․՝ 1850)[30]։ Գրիշկա բիձու դպրոցում ուսուցումն անկանոն է եղել և շուտով դադարել է։ Թումանյանն այդտեղ սովորել է մի քանի ամիս (1877/78 ուս․ տարի), որից հետո ուսումը շարունակել է Սահակ վարժապետի դպրոցում։

Սահակ Տեր-Հովհաննիսյանը Թումանյան ընտանիքի ազգականներից մեկի փեսան էր, որը ևս տիրացու էր։ Սահակ վարժապետի դպրոցի կազմակերպման նախաձեռնողը եղել է բանաստեղծի մայրը։ Նա է խնդրել Սահակին գյուղի երեխաներին կարդալ սովորեցնել։ Դսեղի հասարակությունը, ի դեմս հոգաբարձուների, Սահակ վարժապետի հետ կնքում է պայմանագիր՝ պարտավորվելով նրան վճարել տարեկան 130 ռուբլի։ Համաձայն պայմանագրի՝ աշակերտների թիվը պետք է լիներ 35։ Սակայն աշակերտների թիվն այդքանի չի հասել։ Իր մանկավարժական ըմբռնումներով և մեթոդներով Սահակ վարժապետը նման է եղել տեր-Թոդիկին։ Սահակ վարժապետի դպրոցում Թումանյանը սովորել է մեկ տարուց ոչ ավել (1878/79 ուս․ տարի), որից հետո ուսումը շարունակում է Ջալալօղլիում։

Տիգրան Տեր-Դավթյանի դպրոց

խմբագրել

Թումանյանի ինքնակենսագրական նոթերը հիմք են տալիս ենթադրելու, որ Տեր-Թադևոսը նախնական մտադրություն է ունեցել Թումանյանին ուսման տալ Գևորգյան ճեմարանում, որի համար նրան տարել է Էջմիածին։ Ըստ երևույթին, ճեմարան այցելած օրը սաներից մեկի թաղման արարողությունը ճնշող տպավորություն է գործել Տեր-Թադևոսի վրա, որի պատճառով հրաժարվել է իր մտադրությունից[31]։ Ըստ Նվարդ Թումանյանի՝ դա տեղի է ունեցել 1879 թվականի օգոստոսին՝ Ջալալօղլի մեկնելուց առաջ[32]։ Ըստ Վերգինե Պետրոսյանի՝ իր հայր Տիգրան Տեր-Դավթյանն է խորհուրդ տվել տեր-Թադևոսին որդուն իր դպրոցը տալ և որ սկզբնական շրջանում Թումնանյանն ապրել է իրենց տանը[33]։

1897 թվականի ուշ աշնանը Տեր-Թադևոսը՝ Հովհաննես և Ռոստում Թումանյաններին տանում է Ջալալօղլի ուսման տալիս այնտեղի Տիգրան Տեր-Դավթյանի երկսեռ դպրոցում։ Դպրոցը իր բացումից երկու ամիս անց արդեն հռչակվել էր որպես գավառի միակ բարեկարգ դպրոցը։ Ջալալօղլին այդ ժամանակ Լոռու գավառի վարչական կենտրոնն էր։ Այս դպրոցում Թումանյանն ուսանում է մոտ երեք տարի։ Թումանյանի ստեղծագործական ձիրքը բացահայտումը հիմնականում տեղի է ունեցել Ջալալօղլում։ Ջալալօղլուց և դպրոցից ստացված տպավորությունները նա անդրադարձել է «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքում։ Թումանյանի առաջադիմության և ընդունակությունների մասին միակ աղբյուրը դասընկերների հիշողություններն են, որոնք երբեմն հակասական են։ Թումանյանը հատկապես լավ էր հայոց լեզվից և աշխարհագրությունից։ Սիրում էր լսել պատմության դասերը, հատկապես, երբ ուսուցիչ Տիգրան Տեր-Դավթյանը պատմում էր իր ճանապարհորդական տպավորությունները Կոստանդնուպոլսից, Երուսաղեմից և Եգիպտոսից։ Թումանյանը, ինչպես Ջալալօղլու դպրոցում, այնպես էլ հետագայում Ներսիսյան դպրոցում հատկապես թույլ է մաթեմատիկական առարկաներից։

Ետ մնացող աշակերտների համար Տեր-Գևորգյանը կազմում է երեկոյան սերտողության ժամեր, որին մասնակցում է նաև Թումանյանը։ Սա, ապա նաև ընթերցանության երեկոները Թումանյանին ավելի են կապում Տիգրան Տեր-Դավթյանի ընտանիքի հետ։ Տիգրան Տեր-Դավթյանի սերտողության ժամերի ընթացքում է, որ Թումանյանը սկսում է կարդալ ուսուցչի գրքերը, որոնց մեջ էին հայ և արտասահմանյան գրողների ստեղծագործություններ։ Այստեղ է նաև, որ Թումանյանը սիրահարվում է տեսչի աղջիկներից մեկին՝ Վերգինեին։

Ըստ Վարսենիկ Գևորգյանի, 1894 թվականի ամռանը Մարցում Տիգրան Տեր-Դավթյանը Թումանյանին ծանոթացնում է Նիկողայոս Մառի հետ։ Ամենայն հավանականությամբ, սակայն, Գևորգյանը սխալվում է և այս ծանոթացումը տեղի է ունեցել 1893 թվականի ամռանը՝ Մառի Անի ուղևորվելու ընթացքում ամ վերադարձին։ 1984 թվականին Մառը Կովասում չի եղել։

Մինչև Տիգրան Տեր-Դավթյանը մահը (1906) նախկին ուսուցիչը և աշակերտը շարունակում են այցելել միմյանց։ Իսկ ուսուցչի մահից հետո Թումանյանը բարեկամական հարաբերությունները շարունակում է նրա ընտանիքի հետ[34]։

Ջալալօղլու երկսեռ դպրոցը 1882 թվականի դեկտեմբերի 6-ին[35], հանդիպելով դժվարությունների, փակվում է, ապա մի քանի անգամ կարճ ժամանակով վերաբացվելուց հետո՝ վերջնականապես փակվում[36]։

Ներսիսյան դպրոց

խմբագրել

Ջալալօղլու դպրոցից հետո 1883 թվականի օգոստոսին տեր-Թադևոսը Թումանյանին տանում է Թիֆլիս և տալիս «Կադեստսկի կորպուս» զինվորական դպրոցը։ Թումանյանը սակայն, մի քանի օր մնալուց հետո փախչում է դպրոցից։

1883 թվականի սեպտեմբերին Թումանյանն ընդունվում է Ներսիսյան դպրոցի երկրորդ դասարանը և հեռանում 1886 թվականի սեպտեմբերին՝ չորրորդ դասարանը չավարտած[37]։ Առաջին տարվա տեսուչ Սողոմոն Եղիազարյանը 1884 թվականի հունիսի 11-ին կազմած զեկուցագրում դպրոցի վիճակը նկարագրել է որպես «ոչ ամենևին մխիթարական»[38]։ Դաստիարակներից Ավետիք Արասխանյանը, նկարագրելով Թումանյանի դասարանի վիճակը, ցույց է տվել, որ աշակերտության կազմը բազմազան է եղել։ Աշակերտությունը եղել է անկարգապահ, ունեցել կրթության ու դաստիարակության ցածր աստիճան[39]։ Մյուս փաստերը նույնպես խոսում են այն մասին, որ Թումանյանի ուսման տարիներին Ներսիսյան դպրոցում ցածր է եղել կարգապահության և առաջադիմության մակարդակը[40]։ Թումանյանի ուսուցիչներից են եղել պատմավիպասան Ծերենցը, տեսակգետ-հրապարակախոս Ավետիք Արասխանյանը, բանասեր-հայագետ Կ․ Կոստանյանցը, թարգմանիչներ Գ Բարխուդարյանը, Փիլ․ Վարդանյանը։ Ծերենցի հետ, հատկապես, աշակերտները և Թումանյանը լավ հարաբերություններ ունեին։

Ներսիսյան դպրոցի վատ վիճակը բացասաբար է անդրադառնում Թումանյանի՝ դպրոցի հանդեպ ունեցած վերաբերմունքի և  նրա առաջադիմության վրա։ Երրորդ և չորրորդ դասարաններում Թումանյանը չի ունեցել փայլուն առաջադիմություն[41]։ Թումանյանի ուսումը խաթարել են նաև նյութական անբարենպաստ պայմանները, չնայած որ չի դասվել որդեգիր սաների շարքը, որոնք ապրում էին հանրակացարանում և սնվում դպրոցի հաշվին։

Ներսիսյան դպրոցում աշակերտության տարիներին Թումանյանը մեկ տարի՝ 1882 օգոստոսից մինչև 1884 թվականը ապրել է իր մոր ազգականի՝ Քեռի Բաղդոյի տանը, ապա, 1884-ի սեպտեմբերից մինչև 1886 թվականի հունիսը՝ մղդսի Ավագ Շեկ-Վարդանյանի տան ներքնահարկում, Կուկիա թաղամասի սուրբ Աստվածածին եկեղեցու բակում՝ նախկին Միխայլովսկի պողոտայի վրա, Վորոնցովի կամրջի մոտ։ Այստեղ նա շատ վատ պայմաններում է ապրել, որոնք թողել են ճնշող տպավորություն․ Թումանյանը հետագայում (1890) փորձել է վերարտադրել իր ապրումները սևագիր և անավարտ «Դարձ» պոեմում[42]։ Բաղդի-քեռու տանը Թումանյանը ընկերանում է քեռու քենակալի եղբորորդու՝ Ստեփան Զորյանի հետ (Ռոստոմ, 1867-1919), որը սովորում էր Թիֆլիսի ռեալական դպրոցում։ Լավ ծանոթ լինելով ռուսական գրականությանը՝ Զորյանը բարենպաստ ազդեցություն է թողնում Թումանյանի գրական ճաշակի զարգացման վրա։ Ըստ Թումանյանի՝ «Հին կռիվը» պոեմը գրելու դրդումը նա ստացել է Զորյանից[43]։

1884 թվականի սեպտեմբերին, փոխադրվելով Մղդսի Ավագ Շեկ-Վարդանյանի տունը, Թումանյանն այդտեղ ծանոթանում և հետզհետե մտերմանում է թիֆլիսցի մասնավոր փաստաբան Գրիգոր Գոլոշյանի ընտանիքի հետ, որ ապրում էր նույն տան վերնահարկում։ Այս ընտանիքի անդրանիկ զավակն էր Ալեքսանդր (Վարդան) Գոլոշյանը՝ հայ ազգային-ազատագրական շարժման մասնակիցներից մեկը, որը հետագայում ծառայել է որպես Թումանյանի «Հին կռիվը» պոեմի հերոս Վահանի նախատիպը։

Ներսիսյան դպրոցում ուսանելու տարիներին Թումանյանը հանդիպել է Ադամյանին և Րաֆֆուն։ Ադամյանի հետ հանդիպումը ըստ Թումանյանի եղել է ոչ ուշ քան 1886 թվականի սեպտեմբերը[44]։ Ադամյանի Համլետը տեսնելու օրերին Թումանյանն այցելել է Րաֆֆուն։ Այդ հանդիպումը պետք է տեղի ունեցած լինի 1886 թվականի փետրվարի 23-ից հետո մինչև մայիսի վերջերը։ Հետագայում Թումանյանը կրկին այցելել է Րաֆֆիին, հատկապես՝ «վերջին տարին»՝ 1888 թվականին։ Հայտնի է, որ Թումանյանի մի քանի երկերը ազդվել է Րաֆֆուց[45]։

1886 թվականի սեպտեմբերին Թումանյանը ընդմիշտ թողնում է Ներսիսյան դպրոցը։ Այն թողնելու հիմնական պատճառը համարվում է Թումանյանի նյութական ծանր պայմանները։ Առաջ են բերվում, սակայն, նաև այլ պատճառներ՝ դժգոհությունը դպրոցի կաշկանդող կարգուկանոնից, արագրոեն աճող հետաքրքրությունները, որոնք դպրոցը չէր բավարարում, ձգտումը դեպի գրական-հասարակական կյանքը։

Պատանեկան օրերի իր զգացումներն ու ապրումները Թումանյանը վերարտադրել է «Գիքորը» պատմվածքում և «Լեռների հովիտը» պատկերում։

Ներսիսյան դպրոցից հետո

խմբագրել
 
Հովհաննես Թումանյանը 20-րդ դարի սկզբներին

Ներսիսյան դպրոցը թողնելուց հետո Թումանյանը սկսում է հաճախել Թիֆլիսի քաղաքային գրադարան-ընթերցարանը՝ մտքում միշտ ունենալով ուսումը մեկ ուրիշ բարձրագույն հաստատությունում շարունակելու միտքը, սակայն այդ ամենն իրականացնելու համար միջոցներ չկային։ Թումանյանն այդ բոլորի իրականացման համար սկսում է մեկենաս փնտրել, որը կհոգար ծախսերը՝ տրամադրելով պահանջվող գումարը՝ որպես պարտք՝ ապագայում հատուցելու պայմանով։ Որոնումները սակայն արդյունք չեն տալիս և շուտով Թումանյանը որպես գործակատար ընդունվում է Դվորցովայա փողոցում գտնվող Սալամբերգյանի խանութը, որտեղ աշխատում է ընդամենը կես օր։ Թումանյանն իր այս փորձառության մասին գրել է «Պոետն ու Մուսան» պոեմի «Վտակ»-ի տարբերակում և որը հետագայում դուրս է բերել ստեղծագործությունից։

Ըստ Օլգա Թումանյանի՝ այդ շրջանում (մինչև կոնսիստորիա ընդունվելը) միառժամանակ, Թումանյանը մասնավոր ուսուցչի պաշտոն է վարել ոմն բազազ Մուրադյանի ընտանիքում[Ն 9]։ Հետագայում «Գիքորը» պատմվածքը գրելիս Թումանյանն ինչ-որ չափով վերարտադրել է կես օրվա գործակատարից ստացած իր տպավորությունները, ինչպես և բազազ Արտեմին նկարագրելիս նկատի է ունեցել բազազ Մուրադյանի ընտանիքը։

Ներսիսյան դպրոցը թողնելուց հետո Թումանյանը շարունակում էր հանդիպումներ ունենալ գրքասեր երիտասարդների փոքրիկ խմբի հետ, որը հետագայում ազդեցություն է ունենում գրողի գրական գործունեության վրա։ Գրական խմբի անդամ Անուշավան Աբովյանը Թումանյանի՝ գրական ասպարեզ մտնելու մասին գրում է․

  Թումանյանն առաջին անգամ գրական ասպարեզ մտավ «Նոր-Դար» օրաթերթում մի նամակ տպելով Դսեղ գյուղի ընդհանուր նկարագրությամբ ու գյուղացիների նիստ ու կացի վերաբերյալ։ Այնուհետև սկսեց լոռեցիների կյանքից մի շարք անեկդոտներով ողողել «Նոր-Դար»-ի էջերը»։  

Անձնական կյանք

խմբագրել
 
Թումանյանը

Առաջին սեր

խմբագրել

Տիգրան Տեր-Դավթյանի դպրոցում ուսանելու տարիներին և Տեր-Դավթյանի ընտանիքի հետ մտերմանալիս Թումանյանը սիրահարվում է տեսչի աղջիկներից մեկին՝ Վերգինեին և գրում է «Հոգուս հատոր» բանաստեղծությունը։ Տիգրան Տեր-Դավթյանը սակայն, իմանալով այս սիրո մասին, աշակերտի վրա լրտեսներ է նշանակում, որոնք Թումանյանին գտնում են դպրոցի բակի լորիների տակ՝ «Հոգուս հատորը» գրելիս։ Թումանյանին փրկում է տեսչի դուստրը՝ Վերգինեն, որին էլ նա հասցեավորել էր «Հոգուս հատորը»։ Հետագայում այս միջադեպը և առաջին սերը դարձել են Թումանյանի ամենաթանկ հիշողություններից մեկը[46]։

Կանայք Թումանյանի կյանքում

խմբագրել
 
Թումանյանը կնոջ հետ:

1890-ական թվականների սկզբներին Թումանյանն իր բանաստեղծություններով սկսում է զարդարել օրիորդների ալբոմները։ Աղջիկներից շատերը, մեծ մասամբ Թիֆլիսի իգական գիմնազիայի աշակերտուհիներ էին, ըստ Գ․ Ասատուրի՝ «բան չէին հասկանում նրա ոտանավորներից, բայց սիրում էին ունենալ նրան իրանց շրջանում, որովհետև նա բանաստեղծ էր․․․»։ Հանպատրաստից գրված այս բանաստեղծություններից մի քանիսը նույն տարիներին ձայնագրվել են որպես երգեր և լայն տարածում գտել, ինչպես՝ «Ների՛ր, ով կույս․․․», «Իմ սերը», «Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի․․․» և այլն։ Անուշավան Աբովյանին 1892 թվականի հունիսի 24-ին գրված նամակում բանաստեղծն ասում է, թե աղջիկների մեջ իր գրած սիրային ոտանավորները տարածվել են «խոլերայի հաջողությամբ»[47]։

1890-ական թվականներին Թումանյանը ծանոթացել է Մարիա Մարկովնայի (Մարիամ Թումանյան) հետ։ Այս շրջանը Թումանյանի համար ծանր շրջան էր, որում իր մեծ օգնությունն է ցուցաբերել Մարկովնան։ Նա 1901 թվականին նյութապես աջակցել է Թումանյանին, որ բուժվի Ուրավելում և ապա կատարի Ախալքալաք-Ալեքսանդրապոլ-Անի ուղևորությունը, որի արդյունքը եղան «Փարվանա» բալլադն ու «Թմկաբերդի առումը» պոեմը։ Մարիա Մարկովնան իր կապերն է օգտագործել նաև Թումանյանի բանտարկության ժամանակ (1908-1909)՝ թեթևացնելով բանաստեղծի վիճակը բանտում։ Թումանյանը իր նամակներից մեկում անուղղակի ակնարկել է իր սերը Մարիամ Թումանյանի նկատմամբ և իր զգացմունքները խոստովանել է միայն 1908 թվականի գարնանը։ Չնայած Մարիամ Թումանյանը գրում է, թե անակնկալ է եղել խոստովանությունը, բայց նրա հուշերի ու նամակների շատ էջեր վկայում են փոխադարձ զգացմունքների առկայության մասին[48]։

Ամուսնություն

խմբագրել

1887 թվականի սեպտեմբերին Թումանյանը սիրահարվում է Թիֆլիսի Քամոյան եկեղեցու քահանա և կոնսիստորիայի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանի որդեգրուհի Մարիամ (Օլգա) Մաճկալյանին, որին նա, ամենայն հավանականությամբ, տեսել էր Տեր-Հովհաննեսի բնակարանում կամ Խարխուփի թաղում, ուր գտնվում էր Մարիամ Մաճկալյանի տատի տունը։ Քահանա Տեր-Հովհաննեսի տանը պաշտոնական այցելություններից մեկի ժամանակ Թումանյանը ծանոթանում է ապագա կնոջ հետ։

Օլգա Մաճկալյանի հետ ամուսնանալու մտադրությունը հավանություն է գտնում աղջկա խորթ հոր՝ Տեր-Հովհաննես մոտ մեկ պայմանով, որ Թումանյանը քահանա դառնար, ինչին էլ Թումանյանը համաձայնում է[Ն 10]։

Հովհաննես Թումանյանի և Օլգա Մաճկալյանի նշանադրության արարողությունը տեղի է ունեցել 1888 թվականի մարտի 24-ին (ըստ պայմանագրի՝ մարտի 25-ին), իսկ ամուսնությունը՝ նույն թվականի դեկտեմբերի 1-ին։

Երեխաներ

խմբագրել
 
Թումանյանների ընտանիքը

1888 թվականին՝ տասնինը տարեկան հասակում Թումանյանն ամուսնացել է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ[49]։ Նրանք ունեցել են 10 երեխա՝

Աշխատանքային գործունեություն

խմբագրել

Թիֆլիսի հայոց կոնսիստորիա

խմբագրել
 
Հովհաննես Թումանյան

Թումանյանի և կոնսիստորականների հարաբերերություններն առավել են վատթարանում 1889 թվականից հետո, երբ Թիֆլիսի թեմի առաջնորդ է նշանակվում նորդարական Մամբրե եպիսկոպոս Սանասարյանը։

Բանաստեղծի անհամաձայնությունն ու բախումը կոնսիստորիայի միջավայրի հետ իր անդրադարձն է ունեցել նրա մի շարք բանաստեղծություններում («Երանություն էր խոստացել հույսս ինձ․․․», «Ի՞նչ ես կատաղել անմեղ արարքից․․․», «Մարգարե», «Չարամիտներին», «Միամիտներին», «Ազդ», «Դարձյալ նրանց»)։

Ի վերջո, 1892 թվականի մարտի 14-ին «Մարշ» պարոդիան գրելուց հետո (որտեղ սուր քննադատության էր ենթարկել Մամբրե եպիսկոպոս Սանասարյանին և Աբգար Հովհաննիսյանին), Հովհաննես Թումանյանը հեռանում է կոնսիստորիայից։

Հայոց հրատարակչական ընկերություն

խմբագրել
 
Հովհաննես Թումանյանն ու Ղազարոս Աղայանը Միքայել Միքայելյանի արվեստանոցում, 1902

1892 թվականի մարտի 22-ին Թումանյանը մի քանի ինչպես ինքն է ասել «գրական բարեկամների» աջակցությամբ նշանակվում է Թիֆլիսի հայերեն գրքերի հրատարակչական ընկերության գրասենյակապետ։ Թումանյանը ամսական ստանում էր 20 ռուբլի աշխատավարձ, այն դեպքում, երբ Փիլիպոս Վարդազարյանը դրանից առաջ նրան քառակի ավել աշխատավարձով պաշտոն էր առաջարկել, որից սակայն Թումանյանը հրաժարվել էր՝ գերադասելով Հրատարակչական ընկերությունը։ Մինչ այս պաշտոնին անցնելը թումանյանը նույն Ընկերության համակիր անդամ էր։ Թումանյանի թղթերում պահպանվել է Թիֆլիսում հայերեն գրքերեի հրատարակչական ընկերության 1892 թվականի մարտի 1-ի գրությունը, որը բանաստեղծին հայտնում էր, որ վարչության փետրվարի 27-ի նիստի որոշմամբ նշանակվել է Ընկերության իսկական անդամ։ Նոր աշխատավայրում Թումանյանը հնարավորություն ուներ հանդիպելու Թիֆլիսում ապրող հայ գրողներին, մտավորականներին, լսելու նրանց կարծիքը հասարակական խնդիրների շուրջ։ Բայց այս պաշտոնը նաև դժվարություններ ուներ, քանի որ ցուցակներ և արձանագրություններ կազմելը, ընկալագրեր տալը և հաշիվներ պահելը խորթ էին Թումանյանի համար։ Գործը առավել ծանրացել էր 1892 թվականից վարչության ընդունած մի քանի նորամուծությունների հետևանքով․ ավելացել էին նոր մատյաններ, անդորրատետրեր, հաշիվներ և այլն[51]։ Թումանյանը մեկ ու կես տարի պաշտոնավարելուց հետո հրաժարական է տալիս, վարչության նախագահին՝ Ալեքսանդր Քալանթարին ներկայացնելով 1893 թվականի հոկտեմբերի 19 թվագրությամբ մի երկտող[52]։ Հրատարակչական ընկերության գրասենյակում իր պաշտոնավարությանը Թումանյանը անդրադարձել է «Պոետն ու Մուսան» պոեմում[53]։

Հասարակական-քաղաքական գործունեություն

խմբագրել

20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1906 թվականներին հաշտարարի դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ 1918 թվականին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին[7]։

Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Հայոց ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916 թվականին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թվականին Թումանյանը միանում է Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե-ին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնում հաստատվել[54]։

1890-ական թվականների սկզբին հայ իրականությունն ավելի ծանր էր դառնում։ Թուրքան Արևմտյան Հայաստանում սկսել էր իրագործել Ցեղասպանության ծրագիրը։ Մյուս կողմից Ցարական Ռուսաստանը աջակցում էր Թուրիքային, որի պատճառով արգելվում էր հայկական դատի մասին խոսել, գրել, հանգանակություն կատարել, անցնել Արևմտյան Հայաստան կամ օգնել հայ գաղթականներին։ Այս շրջանում արգելվում են մի շարք ստեղծագործություններ, օրինակ Րաֆֆու «Կայծեր»-ը, «Խենթ»-ը և այլն։ Ցարական կառավարությունն ամեն գնով փորձում է ճնշել հայ մամուլի հարձակումները Թուրքիայի դեմ։ Այս ամենին գումարվում էր նաև սոցիալական ծանր պայմանները Հայաստանում։ Այս շրջանում Թիֆլիսը, որտեղ ապրում ու ստեղծագործում էր Թումանյանը, դառնում է արևելահայ գրական-մշակութային կյանքի կենտրոնը, որտեղ արձագանք էին գտնում Արևմտյան Հայաստանում կատարվող իրադարձույունները։ 1887-1893 թփվականներին հիմնվում և ձևավորվում են մի շարք կուսակցություններ՝ Դաշնակցությունը, Հնչակյան կուսակցությունը և այլն։

Մինչ կուսակցությունների ձևավորումը, հայ հասարակական հոսանքները բաժանված էին ըստ պարբերական մամուլի օրգանների, որոնք հիմնականում երկուսն էին՝ «մշակական»՝ ազատամիտ և «նոր-դարական»՝ պահպանողական։ Թումանյանն այս երկուսի նկատմամբ բռնել էր անկախ դիրք և պահպանում էր չեզոքություն։ Այս նույն կարգավիճակը նա պահպանեց նաև կուսակցությունների հիմնադրումից հետո։ 1920 թվականի հոկտեմբերի 10-ի նամակում, դիմելով իր դստերը՝ Նվարդին, Թումանյանը նշում է, որ որ մի քաղաքական կուսակցության հետ կապված չէ և եթե կապվել էլ է զուտ ընկերական, պատահական և կարճատև ձևով, քանի որ միշտ շատ շուտ հիասթափվել է, իսկ երբեմն նաև զզվել։ Քաղաքական այս կուսակցությունների երիտասարդների հետ Թումանյանը շփվում էր իր հասարակական ընկերությունների ժողովներում, հատկապես՝ հրատարակչական ընկերության գրասենյակում, «Մուրճ»-ի և «Տարազ»-ի խմբագրատներում կազմակերպվող երեկույթների ընթացքում։

Հնչակյան կուսակցություն

խմբագրել

Թումանյանի այդ տարիներից պահպանված նամակագրություններից դատելով, կարելի է եզրակացնել, որ Թումանյանը շատ կարճ ժամանակ համակրել է Հնչակյան կուսակցությանը։ Ժամանակակիցները փաստում են, որ Թումանյանը Հնչակյան կուսակցությանն է հարել Աղայանի ազդեցությամբ։

Հնչակյան կուսակցության համակիրի Թումանյանի գործունեության մասին շատ քիչ տվյալ է հայտնի։ Հիմնականում այս տեղեկությունները վերաբերում են 1894-1896 թվականներին Արևմտյան Հայաստանի ջարդերից փրկված հայ գաղթականների օգնության կազմակերպմանը, ինչպես նաև հայկական նահանգներում «Մայիսյան բարենորոգումների» իրականացմանը[55]։ 1895 թվականի հունվարի 17-ի Արսեն Ղլտճյանին ուղղված նամակում, Թումանյանը հայտնում է, որ ընտրվել է «հանգանակող և կործադրող կոմիտետ»։ Թումանյանը ծրագրել է նաև տպագրել մի ժողովածու հայ գրողների մասնակցությամբ գաղթականներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով։ 1895 թվականի նոյեմբերին Թումանյանը կատարում է մի երկար ուղևորություն Բորժոմի-Ախալցխա-Ախլքալաք-Ալեքսանդրապոլ-Կարս-Ալեքսանդրապոլ-Ղարաքիլիսա-Դիլիջան-Երևան-Էջմիածին ուղեգծով, որի նպատակները նա չի հիշատակում։ Ենթադրաբար նպատակն էր այդ վայրերում կազմակերպել «Հանգանակող և գործադրող կոմիտեի» մասնաճյուղեր, որոնք կօժանդակեին գաղթականներին օգնություն ցուցաբերելուն։ Ալեքսանդրապոլում Թումանյանը այցելում և հյուրընկալվում է Ավետիք Իսահակյանի տանը[56]։ Այս ուղևորության ժամանակ Թումանյանը հանդիպում է նշված քաղաքների մտավորականության, հասարակության հետ, որոնցից շատերն առաջին անգամ էին հանդիպում Թումանյանին։

1896 թվականին նա ցանկություն է հայտնում նոր ուղևորություն իրականացնել դեպի Իգդիրի կողմերը, Երևանի նահանգում և գյուղերում՝ «պանդուխտներին տեսնելու» համար, որը սակայն հնարավոր չի լինում իրականացնել։ 1894-1896 թվականների դեպքերի և 1895 թվականի ուղևորության ընթացքում ստացած տպավորությունների արդյունքում են ստեղծվել «Երկու սև ամպ»[57], «Գիշեր»[58], «Գաղթականների երգը»[59] բանաստեղծությունները, «Լեռների հովիվը» և «Երկու հայր» պատմվածքները, չնայած որ վերջինս տպագրվել է Խրիմյան Հայրիկի մահվան կապակցությամբ[60]։

Թումանյանի Հնչակյանների հետ ունեցած համագործակցությունը, ըստ էության, սահմանափակվել է միայն հանգանակող կոմիտեով։ 1898 թվականին Հնչակյան կուսակցության Բաքվի վարչությունից Թումանյանին առաջարկ են ուղարկում լինել «Հնչակյան կենտրոնի, նաև «Հնչակ»-ի խմբագրության անդամ», որին համաձայնելու դեպքում Թումանյանը պետք է տեղափոխվեր Լոնդոն, որտեղ գտնվում էր կուսակցության կենտրոնը։ Թումանյանը սկզբում տալիս է համաձայնություն, բայց հետո հրաժարվում համաձայնությունից, ասելով թե՝ «Լոնդոնը հո՛ Լոռի չի՞, և ես ի՜նչ գործ ունեմ այնտեղ», ավելացնելով, որ ինքն ունի մեծ ընտանիք և նրանց ոչ միայն պետք է կերակրել, այլ նաև կրթել ու դաստիարակել, որը պետք է իրականացնի մայրենի լեզվով։ Այս դեպքից հետո ավարտվում է Թումանյանի առնչությունը Հնչակյան կուսակցությանը։

Օջախ խմբակցություն

խմբագրել

1895 թվականի կեսերին Թումանյանն Աղայանի միջոցով ծանոթանում է Բաքվում աշխատող երիտասարդ մտավորականների մի խմբի հետ, որը կրում էր «Օջախ» անվանումը։ Խմբի անդամները հնչակյաններ էին, որոնք հիմնականում ուսուցիչներ էին և ամուրի լինելով, կարողանում էին ապրել միասին և վարձել մեկ ընդհանուր բնակարան։ Երեք սենյականոց այս բնակարանում նրանք երեկոները կազմակերպում էին գրական-քաղաքական հարցերի շուրջ ասուլիսներ, բնակարանը դարձել էր Բաքվի Հնչակյան կազմակերպության անօրինական ակումբը։ Օջախ խմբակցության մշտական անդամներն էին՝ Սիմեոն Հովվյանը, Արամ Նազարեթյանը, Սեդրակ Բալայանը, Սահակ Մատինյանը, Սիսակ Օհանյանը և Մկրտիչ Բեգլարյանը։ Բացի մշտական անդամներից կային նաև հյուրընկալող կամ պատվավոր անդամներ, որոնք Բաքու այցելելիս մասնակցում էին հավաքույթներին։ Պատվավոր անդամներից էին Շիրվանզադեն, Թումանյանը, Սիմեոն Հախումյանը, Գրիգոր Ավետյանը և ուրիշներ։

1895 թվականին «Օջախ» է այցելում Թումանյանը, լրիվ անակնկալ կերպով, ծանոթանում և մտերմանում անդամների հետ։ Թումանյանն «Օջախ» է այցելել նաև հետագայում, չնայած որ որևէ տվյալ չի պահպանվել։ Միայն 1900 թվականի այցից հետո նա գրի է առել «Օջախ»-ի երգը բանաստեղծությունը[57]։ Նա փորձել է գրել նաև մեկ այլ բանաստեղծություն, որը սակայն անավարտ է մնացել[61]։

«Օջախ»-ի անդամներից մի քանիսին Թումանյանը գիտեր դեռ Ներսիսյան դպրոցիեց։ «Օջախ»-ի անդամներն ունեցել են ավելի շուտ գրական, քան քաղաքական հակումներ։ Գրական փորձերը սակայն ոչ մի լուրջ արդյունք չեն տվել։ Հիմնադիր անդամները միայն գրասերներ էին։ Անդամների միջամտության շնորհիվ է, որ Բաքվի հայոց մարդասիրական ընկերությունը 1897 թվականի հունվարին թոշակ է նշանակում Աղայանին, Շիրվանզադեին և Թումանյանին։

Ստեղծագործական գործունեություն

խմբագրել

Թումանյանն իր առաջին ստեղծագործությունը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Նա սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-1892) լույս տեսնելուց հետո։

Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ։ Իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ խտացված բողոքն են արտահայտված «Գութանի երգը», «Խրճիթում» և այլ բանաստեղծություններում։ «Հին օրհնություն» բանաստեղծությունը հայ ժողովրդի վշտի, ձգտումների ու երազանքների խտացումն է։ «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ, խոսելով հայ ժողովրդի դարավոր պատմության, մաքառումների և տանջալից ուղու մասին, հավատով է պատկերել հայրենիքի անպարտելի ու ստեղծագործ ոգին.

 

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին
Երկնքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

 
 
Թիֆլիսի տունը, որտեղ ապրել է Հովհաննես Թումանյանը:

«Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը Թումանյանը գրել է 1902 թվականին, նրա յուրաքանչյուր տունը մեր պատմության ու գոյափիլիսոփայության յուրօրինակ խտացում է։ Առաջին 2 քառատողերում «Զարկված ու զրկված, ողբի ու որբի հայրենիքի» պատկերներն են, իսկ երրորդը և չորրորդն ավարտվում են «Լույսի և հույսի, նոր ու հզոր հայրենիք» արտահայտություններով։

Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուրներ համարել է բանահյուսությունը՝ լեգենդները, առակներն ու ավանդությունները, հեքիաթները («Աղավնու վանքը», «Չարի վերջը», «Գառնիկ ախպերը», «Մի կաթիլ մեղրը» և այլն)։ Այս սկզբունքով են ստեղծված նաև «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները։

«Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղն իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով։ «Անուշ» պոեմը հավերժական ու անմահ սիրո հուզիչ պատմություն է։ Հերոսուհին՝ Անուշը, կորցնելով իր սերը, կորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունը, չի կարողանում այլևս ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեն նետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին։ Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը։

Թումանյանը մշակել է 2 տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ («Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն), փոխադրել է այլ ժողովուրդների հեքիաթներ։ Նա տիեզերքի, հավերժի, կեցության ու գոյաբանական խնդիրներ է քննել իր քառյակներում, որտեղ անձնական ապրումների ընդհանրացումներով հասել է համամարդկային արժեքների գնահատման.

 

Տիեզերքում աստվածային
մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին
անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել
մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար
արդեն խորթ է իմ հոգին։

 

Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնք մեծ մասամբ նվիրված են գյուղին, կենցաղին, բնությանը։ «Գիքորը» պատմվածքում քաղաքի բարքերին զոհ դարձած գյուղացի պատանու ողբերգական պատմությունն է։ Պատմվածքում պատկերված են դարի նյութապաշտությունը և մարդու վեհ երազանքների փլուզումը։

Թումանյանը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» լեգենդները, չափածո և արձակ այլ գործեր։ Հզոր ներշնչանքով է գրված «Սասունցի Դավիթ» պոեմը, որտեղ Թումանյանը պատկերել է հայ ժողովրդի ազատաբաղձ ոգին։

Թումանյանը մասնակցել է «Լուսաբեր» դասագրքի և «Հայ գրողներ» քրեստոմատիայի ստեղծմանը։ Իր հոդվածներում արծարծել է հասարակական կյանքի, գրականության, բանահյուսության, հայոց լեզվի ու բարբառների զարգացման հարցեր, գրել է ուսումնասիրություններ Նահապետ Քուչակի, Նաղաշ Հովնաթանի, Խաչատուր Աբովյանի և նրա «Վերք Հայաստանի» վեպի, Սայաթ-Նովայի, հայ հերոսական էպոսի պատմական արմատների մասին։ Թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Ջորջ Բայրոնի, Միխայիլ Լերմոնտովի, Հենրի Լոնգֆելլոյի և ուրիշների գործերից։ Թումանյանը ծավալել է նաև հասարակական և գրական լայն գործունեություն։

Գրական առաջին փորձեր

խմբագրել

Թումանյանի գրական կյանքում ընդունված է առանձնացնել երկու փուլ 1880-ական թվականների վերջերից մինչև քսաներորդ դար և 1900 թվականից մինչև բանաստեղծի կյանքի ավարտը 1923 թվական։ Դեռևս քսաներորդ դարի 70-80-ական թվականներին նման մոտեցում են ցուցաբերել Թումանյանի կյանքը ուսումնասիրած Արամ Ինճիկյանը, Էդուարդ Ջրբաշյանը, Լևոն Հախվերդյանը, սակայն որևէ փորձ չի արվել առաջին և երկրորդ փուլերը բաժանել ավելի փոքր ենթաշրջանների[62]։

Թումանյանի խոստովանել է, որ գրական առաջին փորձեր սկսել է անել 10-11 տարեկան ժամանակ (1879-1880 թվականներին)։ «Հոգուս հատոր» բանաստեղծությունը, որը երբեմն համարվում է «Թումանյանի առաջին բանաստեղծությունը», իրականում այդ շրջանում գրված բանաստեղծություններից մեկն է միայն, որը գրվել է ավելի ուշ՝ 1881 թվականին, 12 տարեկան հասակում[63]։ Գրված մյուս բանաստեղծություններից ոչ մեկը չի պահպանվել, որի պատճառով է, որ Թումանյանի Ցոլակ Խանզադյանին ուղղված նամակներից մեկում «Հոգուս հատոր» բանաստեղծությունը համարում է գրածներից «ամենահինը»։ Ամենայն հավանականությամբ, նա նկատի է ունեցել, ոչ թե ընդհանրապես իր բոլոր գրածները, այլ դրանցից պահպանվածները։

Թումանյանի առաջին գրական փորձերը եղել են աշուղական գովերգեր՝ երգիծաբանական և սիրային ոտանավորներ։ Նա քառատողեր էր ավելացնում Լոռիս-Մելիքովին ձոնած աշուղական երգերին[64]։ Հիշատակվում է նաև այդ տարիներին գրած առակների մասին։

Աշուղական երգերի Թումանյանի ավելացրած տուները հետագայում փորձել են հիշողությամբ վերականգնել, օրինակ, նրա եղբայրը՝ Վահան Թումանյանը և «Մշակ»-ի թղթակիցը, որը լսել է երգը 1882 թվականի սեպտեմբերին՝ Թազաքյանդ գյուղում։ Հնարավոր է, որ այս աշուղական երգերի հետ Թումանյանի ավելացրած քառատողերը տարածվում էին ժողովրդի մեջ[65]։

«Հոգուս հատորի» գրության ժամանակի հետ կապված թումանյանը տարբեր թվականներ է նշել։ Շատ տարիներ հետո հիշողությամբ գրի առնված տեքստի տակ Թումանյանը նշել է «1882-3»թ․[66], 1905 թվականին «Լույս» օրացույց-հանդեսում տպագրված ինքնկենսագրականում, ինչպես նաև 1916 թվականի օգոստոսի 12-ին Խանզադյանին ուղղած նամակում համարում է, որ բանաստեղծությունը գրվել է 1881 կամ 1882 թվականին։ Ինքնկենսագրական նոթերում հիշատակված պատմական հայտնի իրադարձությունը՝ Ալեքսանդր II-ի սպանությունը, հիմք է տալիս ենթադրել, որ «Հոգուս հատորը» գրվել է 1881 թվականի մարտի սկզբին։

Բացի «Հոգուս հատոր»-ից, Ջալալօղլիում գրած Թումանյանի բանաստեղծություններից պահպանվել են երեքը՝ «Օրորք», «Երբոր կանցնի ձմեռն սաստիկ․․․» և «Հայ վաճառական»։ Երեքն էլ նմանողական երկեր են, գրված այդ ժամանակ ճանաչված Պատկանյանի և Պեշիկթաշլյանի ազդեցությամբ։ Թումանյանի պատանեկան շրջանի գրված երկերից շատ են չպահպանվածները, որի պատճառներից մեկը Թումանյանի խիստ ծածկամտությունն է եղել։ Առաջին ստեղծագործությունների թեմաները վերաբերել են բնությանը, աշխատանքին, մարդու ճակատագրին։ Նա նաև Կռիլովի ազդեցությամբ գրել է կովկասյան առակներ։

Ներսիսյան դպրոցում Թումանյանի կատարած գրական փորձերից քիչ բան է պահպանվել, որի պատճառը նորից եղել է Թումանյանի ծածկամտությունը։ Թումանյանը հետագայում անդրադարձել է Ներսիսյան դպրոցի տարիների իր ստեղծագործություններին։ Դրանք եղել են առակներ՝ «Կովկասյան առակներից», գրված Կռիլովի ազդեցությամբ, որոնցից «ոչ մեկը չի տպվել և չկա այժմ»։ Առակներ և լեգենդներ Թումանյանը գրել է նաև Լոռում քեռի Իսայու և ուրիշների պատմածներից ներշնչված։ 1885-1887 թվականների այս ստեղծագործություններից պահպանվել են միայն «Շունն ու Կատուն» և «Անբախտ վաճառականները»[Ն 11]։ «Շունն ու Կատուն» և «Անբախտ վաճառականները» հետագայում փոփոխությունների են ենթարկվել, իսկ սկզբնական տարբերակները չեն պահպանվել։ Պահպանված երկու ինքնագրերը, երևի թե այդ լեգենդների հետագա մշակումների սևագրություններն են։ Թումանյանի դպրոցական շրջանի ստեղծագործություններից ավելի շատ են պահպանվել ազգային-հայրենասիրական բանաստեղծությունները, որոնք բոլորը մնացել են սևագիր վիճակում։ Դրանք են «Ինչո՞ւ ես տխուր․․․» (1884), «Թող փչե քամին» երգի եղանակավ» (1885), «Նահապետի ողբը» (1886), «Մարշ» (1883-1884)  և «Մի խրատ տաճկահայաստանցուն» (1885-1886) ստեղծագործությունները։ Դրանք շատ նման են Թումանյանի նախորդողների և ժամանակակիցների կիրառած ստեղծագործությունների ձևերին։

Խաչատուր Աբովյանը ակնառու ազդեցություն է թողել Թումանյանի ստեղծագործական զարգացման վրա։ «Վերք Հայաստանի»-ն ուժեղ ներգործություն է ունեցել Թումանյանի վրա աշակերտական տարիներին, այնքան, որ օրինակ Եգոր Խարազանյանը նրա գրական նախափորձերն ընթերցելիս կասկածել է Աբովյանի անտիպ գործերից գրագողության համար[67]։

Բանաստեղծությունների առաջին ժողովածու

խմբագրել

Բանաստեղծությունների առաջին ժողովածուի տպագրության պատրաստումը տևում է շուրջ երկու ամիս՝ 1890 թվականի մայիսից-հունիս։ Թումանյանը գիրքը տպագրում է Մոսկվայում և ոչ Թիֆլիսում, քանի որ Կովկասի գրաքննությունը հարուստ էր արգելքներով (այդ շրջանում Կովկասի գրաքննությունն ավելի խիստ էր, քան Պետերբուրգինը)։

1890 թվականի օգոստոսի 17-ին Պետերբուրգի գրաքննությունը թույլատրում է տպագրել Թումանյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը և լույս է տեսնում նույն թվականի սեպտեմբերի վերջին՝ 1200 օրինակ տպաքանակով, իսկ արդեն հոկտեմբերի 4-ին բանաստեղծը ստանում է գրքի առաջին օրինակները։

Հատկանշական է, որ Թումանյանն իր բանաստեղծությունների առաջին ժողովածուի մեջ չի ներառում «Շունն ու կատուն» բանաստեղծությունը՝ «Մուրճ» ամսագրի հիմնադիր-խմբագիր Ավետիք Արասխանյանի քննադատությունից հետո, որին դուր չէր եկել ստեղծագործության լեզուն և ոճը։ Ավելին՝ Թումանյանը ոչ միայն չի զետեղում, այլև, ինչպես երևում է բանաստեղծի թղթերում պահված սևագրություններից, փորձում է լեգենդը հիմնովին վերամշակել[68]։ Արդյունքում՝ Թումանյանը սահմանափակվում է միայն բարբառը մեղմելով և ստեղծագործությունը հրատարակում է «Բանաստեղծություններ»-ի երկրորդ գրքում։

Թումանյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն մեծ տպավորություն է թողնում Էջմիածնի Գևորգյան Ճեմարանում։ Այդ ժամանակներում ճեմարանի ուսուցիչ Ստեփան Լիսիցյանը պատմում է, որ ժողովածուն ռումբ էր, որ պայթել էր բանաստեղծությամբ ապրող երիտասարդների շրջանի մեջ։

Թումանյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն իրարամերժ գնահատանքների և տարաձայնությունների տեղիք է տվել, իսկ դրա շուրջ ծագած բանավեճերն արտացոլում էին 90-ական թվականների հայ իրականության մեջ գոյություն ունեցող հասարակական հոսանքների գրական-գեղագիտական տարբեր ըմբռնումներն ու հայացնքները։ Դեմոկրատական գրականության և մտքի ներկայացուցիչները՝ Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Լ․ Մանվելյանը, Մուշեղ Աբեղյանը և ուսանողության առաջավոր մասը բարձր էին գնահատում Թումանյանի առաջին գիրքը, իսկ լիբերալները՝ Գրիգոր Արծրունին, Խ․ Մալումյանը քննադատության էին ենթարկում։

Առաջին տպագիր գեղարվեստական գործը

խմբագրել

Բանաստեղծությունների առաջին ժողովածուի հրատարակությունից առաջ Թումանյանը «Աղբյուր» մանկական ամսագրի օգոստոս-սեպտեմբեր ամիսների միացյալ համարում (№ 8-9) տպագրում է իր առաջին տպագիր գեղարվեստական երկը՝ «Արև և լուսին» լեգենդը, որի պատմությունը կապված է Ղազարոս Աղայանի անվան հետ։ Իր նամակներում Հովհաննես Թումանյանը Ան․ Աբովյանին պատմում է, որ Ղազարոս Աղայանն այցելելով և ծանոթանալով բանաստեղծի մի շարք ստեղծագործություններին, շատ է հավանում «Արև և լուսին»-ը և պատվիրում այն տանել «Աղբյուր»-ի խմբագրություն, ինչը բանաստեղծը չի կատարում՝ բանաստեղծությունն անհաջող համարելու պատճառով։

Ըստ Արամ Առաքելյանի՝ ստեղծագործությունը տպագրելու նախաձեռնողները եղել են ինքը և Գրիգոր Վանցյանը, որոնք ստեղծագործության հեղինակային արտագրությունը տարել են Ղ․ Աղայանին և խնդրել «Աղբյուր»-ի առաջիկա համարում տպագրել։ Արդեն օգոստոսի 27-ի նամակում Թումանյանն Ան․ Աբովյանին հայտնում է «Արև և լուսին»-ի տպագրության մասին, սակայն դժգոհում, որ այն լույս է տեսել որոշակի փոփոխություններով։

Պոեզիա

խմբագրել
Բանաստեղծությունների երկրորդ գիրք
խմբագրել

1890 թվականի սեպտեմբերի վերջերին, բանաստեղծությունների առաջին գրքի տպագրությունից հետո, Թումանյանը մտադրվում է նույն  ձմռանը տպագրության հանձնել բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն։ Հոկտեմբերի 14-ին հաղորդում է, որ արդեն պատրաստում է երկրորդ հատոր, որը թե որակով, թե քանակով ավելի լավն է։ 1891 թվականի մարտից Արասխանյանի հրավերով սկսում է աշխատակցել «Մուրճ»-ին և կասկածում երկրորդ հատորի հրատարակման շուրջ, սակայն վերջիվերջո որոշում հրատարակել։ 1892 թվականի հունվարին Թումանյանը Արսեն Ղլտճյանին հայտնում է երկրորդ հատորը տպագրության հանձնելու որոշման մասին, որը արդեն փետրվարին հանձնված է եղել տպագրության[69]։ Երկրորդ գրքի տպագրության գործին ֆինանսապես աջակցել են Փիլիպոս Վարդազարյանը և վերջինիս մորաքրոջ որդի Արիստակես Զարգարյանը։ Բանաստեղծությունների երկրորդ հատորը գրաքննությունը տպագրության է թույլատրում 1892 թվականի մայիսի 7-ին, բայց տպագրությունը դանդաղ է ընթանում[70]։ Շտապելու պատճառով ժողովածուի տպարանական փորձանմուշները չեն ուղարկում Թումանյանին, որի հետևանքով գրքում տեղ են գտնում բազմաթիվ վրիպակներ։ Ժողովածուն լույս է տեսնում նոյեմբերի վերջին՝ 1200 տպաքանակով։

Թումանյանի երկրորդ ժողովածուն առաջինի համեմատությամբ ավելի հարուստ էր, ներկայացված էին՝ «Անուշ», «Մարոն», «Մերժած օրենք» պոեմները, երկու հատված դեռ անհայտ «Հին կռիվը» պոեմից, «Շունն ու Կատուն» և «Ախթամար» լեգենդները, բանաստեղծություններից՝ «Կանչ», «Համերգ», «Ա՜խ ես երանի․․․», «Երգչին», «Գութանի երգ», «Մութն էր երկինքը», «Գիշերային մտածմունք», «Դերասան Ադամյանի մահը», «Քրիստոսն անապատում», «Ինձ մի՛ խնդրիր», «Իմ սերը» և այլն, թարգմանություններ և փոխադրություններ Պուշկինից, Լերմոնտովից և Ժուկովսկուց։ Այս գրքին անդրադարձել է Ղազարոս Աղայանը՝ «Մուրճ»-ի մի փոքր հոդվածով[71]։ Սա Թումանյանի ժողովածուի միակ անդրադարձն էր մամուլում։

Ըստ Դեմիրճյանի՝ այս հատորը վճռական դեր կատարեց Թումանյանի գրական գործունեության մեջ։ Ինչպես փաստում են «Հնգյակ»-ի անդամներից Գրիգոր Վանցյանը և Արամ Առաքելյանը, Թումանյանի նոր գիքրը ջերմ ընդունելություն է գտնում գավառում։ Այս ժողովածուի քննադատությունը բարեկամների և ընկերների կողմից վիճելի են, սուբյեկտիվ և հակասական։

Հրապարակախոսություն

խմբագրել

Հովհաննես Թումանյանը 1891 թվականի սկզբներից սկսում է աշխատակցել «Մուրճ» ամսագրին։ Հատկանշական է, որ Թումանյանի և «Մուրճ»-ի գլխավոր խմբագիր Ավետիք Արասխանյանի առաջին հանդիպումը եղել է խմբագրատանը, երբ Թումանյանն իր «Շունն ու կատուն» ստեղծագործությունը բերել էր տպագրելու, սակայն խմբագիրը մերժել էր՝ զարմանալով, թե ինչպես կարող են շունն ու կատուն բանաստեղծության նյութ դառնալ։

1893 թվականի նոյեմբերին Թումանյանը հեռանում է «Մուրճ»-ից Արասխանյանի և Փիլիպոս Վարդազարյանի միջև ծագած վեճի հետևանքով։ Փիլիպոս Վարդազարյանը խմբագիր-հրատարակիչ Արասխանյանի ազգականն ու կաշվի գործարանատեր Զարգարյան եղբայրների գործակիցն էր[Ն 12], որը «Մուրճ»-ին օգնություն է առաջարկում ֆինանսական ծանր պայմանների ժամանակ։ Վարդազարյանը, հանձն առնելով, «Մուրճ»-ի ֆինանսական պատասխանատվությունը, լինելու էր ամսագրի խմբագիր-հրատարակիչը, իսկ Արասխանյանը դառնալու էր գկխավոր աշխատակից և խորհրդատուն։ Հուլիսի 24-ին կայանում է համաձայնություն, որի համաձայն Վարդազարյանը 1892 թվականի հունվարից դառնալու էր «Մուրճ»-ի հրատարակիչը՝ ստանձնելով ֆինանսական բոլոր իրավունքներն ու պարտավորությունները։ Հետագայում նա ձգտում է միջամտել խմբագրական գործերին, փորձում է վերահսկել տպագրվող նյութերը, տպագրել սեփական հոդվածներն առանց խմբագրի հավանության։ 1893 թվականին պայմանագիրը ժամկետից շուտ լուծարվում է, իսկ 1893 թվականի հոկտեմմբերի 16-ին և 18-ին Թումանյանի բնակարանում Արասխանյանն ու Վարդազարյանը հանդիպում են բանակցելու նպատակով[72]։ Բանակցություններից հաջորդում է Վարդազարյանի հեռացումը «Մուրճ»-ից, որից հետո Թումանյանը թողնում է «Մուրճ»-ը, քանի որ վերջինս Վարդազարյանի հետ ուներ ընկերական-բարեկամական հարաբերություններ։ Վարդազարյանը Թումանյանին օժանդակել էր նրա երկրորդ գրքի տպագրության ժամանակ, իսկ 1893 թվականի աշնանը, իր հրատարակությամբ տպագրում էր «Դաշնակներ» ժողովածուն։ Այս և նաև «Մուրճ»-ի խմբագիրներից դժգոհ լինելն էր[73], որ Թումանյանը վերը նշված վեճի ժամանակ անցավ Վարդազարյանի կողմը։

Թումանյանի աշխատակցությունը Մուրճին տևում է 3 տարի՝ 1891 թվականի փետրվարից մինչև 1893 թվականի հոկտեմբերը։ Այս ընթացքում նա «Մուրճ»-ում տպագրում է «Ա՜խ, ես երանի․․․», «Գութանի երգը», «Երգչի վրեժը», «Է՜յ աստղեր, աստղեր․․․», «Համերգ», «Քրիստոսն անապատում», «Այվազովսկու ծովանկարի առաջ» և այլ բանաստեղծություններ, «Ախթամար» լեգենդը, «Հառաչանք» պոեմից հատվածներ, «Սովի ժամանակ» պատմվածքը, առաջին գրաքննադատական հոդվածը Պետրոս Մոճոռյանի բանաստեղծությունների մասին։

Հորիզոն

խմբագրել
 
Առաջին(չաշխատող հղում) և միակ «Հորիզոն» պարբերականի շապիկը։ 1894, Թիֆլիս

1893 թվականի հոկտեմբերին Թումանյանը, Փիլիպոս Վարդազարյանը և Արշակ Բարխուդարյանը ձեռնարկում են առանձին հրատարակչական ընկերության հիմանդրումը։ Արշակ Բարխուդարյանը «Մուրճ»-ի խմբագրական ժողովի նախկին անդամ էր, որը նույնպես Արասխանյանի և Վարդազարյանի վեճի պատճառով հեռացել էր «Մուրճ»-ից։ Այս եռյակի ստեղծած հրատարակչական ընկերության մասին տեղեկությունները ստացվում են Թումանյանի մի քանի նամակներից և Ընկերության առաջին խմբագրական ժողովի արձանագրությունից։

Ընկերության անվանումն էր «Խրճիթներ և միայն խրճիթներ» կամ «ժողովուրդ»։ Թումանյանը և մյուս հիմնադիրները ձգտում էին տպագրել ժողովրդի ամենալայն խավերին մատչելի՝ գիտական, հրապարակախոսական և գեղարվեստական գրականություն, թարգմանություններ։ Թումանյանը մտնում էր խմբագրական կազմի մեջ, իսկ Վարդազարյանը իր վրա էր վերցրել տպագրական ծախսերը։ Բարխուդարյանն իր հուշերում գրում է, որ սկզբում նպատակ են ունեցել հիմնել ամսագիր, սակայն հետո հրաժարվել են, քանի որ այդ ժամանակ արգելված է եղել պարբերական նոր հրատարակություններ սկսելը։ Թումանյանը 1893 թվականի նոյեմբերի 18-ին նամակով դիմում է Աղայանին՝ տեղեկացնելով նախաձեռնության մասին և խնդրելով նրա մասնակցությունը։ Թումանյանը բացի խմբագրական աշխատանքներից կատարելու էր նաև վճարովի սրբագրություն[74]։

Այս ընկերությունը հանձն է առնում տպագրել «Հորիզոն» հանդեսը։ Առաջին տպագրությունն սկսեց միայն 1894 թվականի նոյեմբերին։ Գրական բաժինը կազմում էր հանդեսի երկու երրորդը, այստեղ հանդես էին եկել Շիրվանզադեն, Թումանյանը, տարբեր թարգմանություններ և այլն[75]։ «Հորիզոն»-ի առաջին գրքից հետո 1895 թվականին տպագրության է պատրաստվում երկրորդ գիրքը, որին խոստացել էին աշխատակցել Պռոշյանը, Աղայանը և Մանուկ Աբեղյանը։ Երկրորդ գրքում էր տպագրվելու նաև «Գիքորը»,  որը ինչպես Թումանյանն է ներկայացրել 1908 թվականի հունվարի 22-ին Վարդազարյանին ուղղած նամակում, հատուկ գրել է այս հանդեսի համար։ Վեցամսյա հանդեսի երկրորդ գիքրը սակայն լույս չտեսավ և «Հորիզոն»-ի հրատարակությունն ընդմիշտ դադարեց։ Ստեփան Լիսիցյանը և Արշակ Բարխուդարյանը դրա պատճառը համարում են առաջին գրքի անհաջողությունը։ Ըստ Բարխուդարյանի՝ «Հորիզոն»-ը չէր տարածվում և հույս էլ չկար, որ ապագայում կտարածվի։ Սրան նպաստել է նաև գրաքննության խստացումը։

«Հորիզոն»-ի այս միակ գրքով և Թումանյանի մի քանի ինքնուրույն կամ թարգմանական երկերի տպագրությամբ էլ ավարտվում է «Խրճիթներ և միայն խրճիթներ» կամ «Ժողովուրդ» հրատրակչական ընկերության գործունեությունը։

Անավարտ երկեր

խմբագրել

Թումանյանը երիտասարդության ներքին կյանքը, տրամադրություններն ու ձգտումները արտացոլելու նպատակով սկսել է գրել «Դեպի հայրենիք» վեպը, որը սակայն մնացել է անավարտ։

1895-1896 թվականներին կատարած ուղևորության և գաղթականներին հանդիպելու տպավորությունների ներշնչմամբ Թումանյանը սկսել է գրել պատմվածքներ, որոնք անավարտ են մնացել։ 1896 թվականից պահպանվել է մի սևագիր ու անավարտ բանաստեղծություն, որը էլի արտացոլում է նույն տպավորությունները։

Գրական-հասարակական գործունեություն

խմբագրել

Հինգշաբթի երեկոներ

խմբագրել

1897 թվականի վերջերից կամ 1898 թվականի սկզբներից Մարիամ Թումանյանի տանը ամեն հինգշաբթի կազմակերպվում են երեկոներ, որոնք ուղղակի կոչվում էին «Հինգշաբթիներ»։ «Հինգշաբթիներ»-ի կազմակերպման ժամանակի վերաբերյալ առաջ վավերագիրը Թումանյանի 1898 թվականի փետրվարի 22-ի նամակն է Արամ Նազարեթյանին։ Մշտական անդամները չորսն էին՝ Մարիա Մարկովնան, Թումանյանը, Փիլիպոս Վարդազարյանը և Արիստակես Զարգարյանը։ Երբեմն կարող էին մասնակցել Աղայանը, Շիրվանզադեն, Շանթը, Դեմիրճյանը և այլ գործիչներ։ Նախաձեռնող կազմակերպիչն էր Մարիամ Թումանյանը[76]։ Այս հավաքույթների կենտրոնական դեմքը եղել է Թումանյանը[77]։ «Հինգշաբթիներին» զուհագեռ գործում էր նաև «Վերնատուն»-ը։ Եթե «հինգշաբթիներ»-ի մասնակիցների հիմնական կազմւը գրասերներ էին, որոնց զբաղեցնում էին մշակութային-հասարակական հարցերը, ապա «Վերնատուն»-ը քննարկում էր առավելապես գրական-ստեղծագործական խնդիրներ։ Երկուսի գործունեության հիմնական շրջանն էլ ընկած է 1899-1904 թվականների միջև։ Հետագա տարիները Թումանյանի կյանքում ավելի քիչ նպաստավոր էին։ 1905-1906 թվականներին տեղի են ունենում հայ-թուրքական ընդհարումները, 1905 թվականի սեպտեմբերից սկսում է հրատարակվել «Հասկեր» մանկական ամսագիրը, 1907 թվականից «Լուսաբեր» դասագիրքը, որ խլում եմ  Թումանյանի գրեթե ամբողջ ժամանակը։

Ծիածան աշակերտական ընկերություն

խմբագրել

1890-ական թվականների վերջերին ԹԻֆլիսում կազմվում է «Ծիածան» աշակերտական գաղտնի ընկերությունը։ «Ծիածանը» ընդգրկում էր Թիֆլիսի պետական և հայկական համարյա բոլոր միջնակարգ դպրոցների աշակերտությունը։ Այս ընկերության աշխատանքներին է մասնակցել նաև Թումանյանը։ «Ծիածան»-ի անդամների թիվը, գոյության հինգ տարիների ընթացքում (1898-1902) եղել է 200-500։ Յուրաքանչյուր դպրոցում եղել է «Ծիածան»-ի առանձին խումբը, որտեղուսումնասիրվել է հատկապես հայոց լեզու, գրականություն և պատմություն։ «Ծիածան»-ի մայր խմբի հետ պարապել են տարբեր հայտնի գործիչներ՝ Ստեփանոս Մալխասյանը, Նիկողայոս Աղբալյանը, Տիգրան Հովհաննիսյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Շահումյանը և այլք։ Ընկերության առաջին նախագահը եղել է Ստեփան Շահումյանը, որին հետագայում փոխարինում է Արամ Տեր-Գրիգորյանը՝ Վահան Տերյանի եղբայրը։

«Ծիածան»-ի անդամներից Մարգար Ավետիսյանը հաստատում է Թումանյանի մասնակցությունը պարապունքներին և ժողովներին։ Մայր խմբի հետ պարապողներից էր նաև Թումանյանը, պարապունքները տեղի էին ունենում նրա տանը՝ Բեհբության փողոցի հինգ հարկանի մի շինության վերին հարկում, որը հետագայում հայտնի դարձավ «Վերնատուն» անվամբ։ Ըստ Ավետիսյանի՝ Թումանյանի պարապմունքները մյուս դասախոսներից պարապմունքներից տարբերվում էին։ Նա չէր դասախոսում և չուներ հստակ ծրագիր։ Ավելի շատ, այս պարապմունքներն ազատ զրույցներ էին, որոնք սակայն շատ բան էին տալիս աշակերտներին։ Դասախոսություն-զրույցներն ամբողջությամբ չեն պահպանվել։ Սակայն մնացել են այն նյութերն ու դրույթները, որոնք նրա դասախոսությունների հիմքն են կազմել։ Դրանց մի մասը հրատարակվել է «Կյանք և գրականություն» խորագրով Թումանյանի երկերի առաջին գիտական հրատարակության VI լրացուցիչ հատորում[Ն 13]։

Վերնատուն

խմբագրել
 
Վերնատան անդամները 1903 թ-ին՝ Ավետիք Իսահակյան, Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան (նստած) և Լևոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան (կանգնած):

1900-ական թվականներին Թումանյանի երկերի նոր բովանդակությունը որոշակիորեն պայմանավորված էր նոր գրական-ընկերական խմբավորմամբ, որը կրում էր «Վերնատուն» անվանումը։ 1900-ականները շրջադարձային էին հայ գրականության զարգացման համար և հենց այս շրջանում «Վերնատան» ստեղծումը պատահական չէր։ Ըստ Լևոն Հախվերդյանի բնորոշման՝ «Վերնատունը» հանգամանքների բարդ խաչաձև նվերն էր Թումանյանին, նրա անդամներին, հայ գրականության պատմությանը, նրա ամենագեղեցիկ և հրապուրիչ էջերից մեկը»[78]։ «Վերնատուն» գրական խմբակը մեծ դեր ունեցավ ինչպես հայ գրաանության, այնպես էլ 20-րդ դարի սկզբի հայ մշակույթի պատմության մեջ։ «Վերնատան» մասին հուշեր են գրել Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Լեոն և այլք։ «Վերնատանն» է նվիրված Լևոն Հախվերդյանի «Մեծերը ամենամեծի մասին» ժողովածուն[79]։ «Վերնատան» մասին հուշերի զգալի մասը գրվել է խորհրդային տարիներին, որի պատճառով հեղինակները խուսափում կամ չէին կարողանում «Վերնատան» անդամ-գրողներից որոշների (Նիկոլ Աղբալյան, Լևոն Շանթ) անունները տալ։ Այս պատճառով է, որ Թումանյանի և Նիկոլ Աղբալյանի, Լևոն Շանթի հետ առնչությունները «Վերնատան» շրջանակներում քիչ լուսաբանված են։

1899 թվականի աշնանը Թումանյանը տեղափոխվում է Թիֆլիսի իր նոր բնակարանը, որը գտնվում էր բժիշկ Քոչարյանի տան բակում՝ Բեհբության 50, հետագայում՝ 44 հասցեով։ Այն Բուսաբանական այգու դիմացում էր՝ սուրբ Դավթի սարերին մոտ և երկու կողմից պարտեզ ուներ՝ այգու լեռան ստորոտին կախված[80]։ «Վերնատան» հիմնադրման ժամանակի շուրջ տարակարծություններ կան։ Թումանյանագիտությունը, հանձինս Արամ ԻՆճիկյանի, ամենից հավաստին համարում է  Ավետիք Իսահակյանի բանավոր վկայությունը՝ արված Օլգա Թումանյանի հետ զրույցներից մեկում, որտեղ հիշատակում է 1899 թվականի աշունը։

Ճանապարհորդություններ

խմբագրել

Արտասահմանում ուսանելու մտադրություններ

խմբագրել

Ներսիսյան դպրոցից հեռանալով՝ բանաստեղծը հետագայում հնարավորություն չի ունեցել շարունակել չորրորդ դասարանում ընդհատված ուսումը։ Դեռևս Ներսիսյան դպրոցում Թումանյանը երազել է սովորել Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում։ Եվ այդ նպատակով բանաստեղծի գրական ընկերները նրա երազանքն իրականացնելու համար նրան առաջարկում են արտասահման մեկնել սովորելու, իսկ իրենք կհոգան բոլոր ծախսերը։ Սակայն այդ մտահղացումը չի իրականանում[Ն 14]։ 1898 թվականին Աղայանը աքսորավայրից Թումանյանին գրած նամակում խորհուրդ է տալիս գնալ ոչ թե Ղարաբաղ, այլ Եվրոպա[81]։ 1900 թվականին Թումանյանը ցանկացել է սովորել Մոսկվայում։ Այս հարցում իր աջակցությունն է հայտնել Վրթանես Փափազյանը, որը նույն թվականի նոյեմբերի 21-ին նամակ է գրել Թումանյանին և ասել, որ ուսման նպատակով Շահազիզը գրական ֆոնդից 250 ռուբլի է ուղարկել բանաստեղծին։ Սակայն թե՛ Եվրոպայում և թե՛ Մոսկվայում ուսանելու երազանքներն այդպես էլ ի կատար չեն ածվում[82]։

1908 թվականին առիթ է ստեղծվում Ներսիսյան դպրոցի պատգամավորության հետ մեկնել Եվրոպա, սակայն դա ևս չի հաջողվում ֆինանսական պատճառներով։ Թումանյանի նամակներից դատելով՝ նա ավելի շատ ցանկացել է Եվրոպայում ճանապարհորդել, քան ուսանել։ Բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար նրան անհրաժեշտ էր միջնակարգ դպրոցի ավարտական վկայական։

Թումանյանին այդպես էլ չի հաջողվել ճանապարհորդել ո՛չ Եգիպտոսում, որը երազել էր աշակերտական տարիներին իր ուսուցիչ Տիգրան Տեր-Դավթյանի պատմածների տպավորության տակ և ոչ էլ Եվրոպայում․ 1921 թվականին մեկնել է միայն Կոստանդնուպոլիս՝ ՀՕԿ-ի գործերով, որտեղից վերադարձել է հիվանդ։ Երկու անգամ մեկնել է Ռուսաստան, սակայն այդ ուղևորությունները կապված են եղել տխուր հանգամանքների հետ․ 1911 թվականին որպես դատապարտյալ տարել են Պետերբուրգ՝ դատավարության, իսկ 1922 թվականին՝ Մոսկվա՝ բուժվելու, որը եղել է նրա վերջին ու անվերադարձ ուղևորությունը։

Ճանապարհորդություններ հայրենիքում

խմբագրել

Հայրենիքում Թումանյանը ճանապարհորդել է Լոռիում և Հայաստանի այլ գավառներում, Կովկասի մի քանի հայաբնակ վայրերում, Արևմտահայաստանի երկու շրջաններում՝ Ալաշկերտ և Վան։ Հայրենի երկրում ճանապարհորդելը Թումանյանի համար եղել է կենսական անհրաժեշտություն, որը հնարավորություն է տվել նրան՝ միշտ մոտ զգալ «հայրենիքի բնությանն ու կյանքին»։ 1895 թվականի նոյեմբերին Թումանյանը կատարում է երկար ուղևորություն Բորժոմի-Ախալցխա-Ախլքալաք-Ալեքսանդրապոլ-Կարս-Ալեքսանդրապոլ-Ղարաքիլիսա-Դիլիջան-Երևան-Էջմիածին ուղեգծով, որը ենթադրաբար արել է որպես Հնչակյան կուսակցության «Հանգանակող և գործադրող կոմիտեի» անդամ, այս կոմիտեի նոր մասնաճյուղեր հիմնելու և Ցեղասպանության գաղթականներին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Ալեքսանդրապոլում Թումանյանը այցելել և հյուընկալվել է Ավետիք Իսահակյանի տանը[56]։

Թումանյանը և մշակույթը

խմբագրել

Թումանյանը և թատրոնը

խմբագրել

Տիգրան Տեր-Դավթյանի շնորհիվ Թումանյանը, լինելով Ներսիսյան դպրոցի աշակերտ, 1886 թվականին հնարավորություն է ունենում տեսնելու Ադամյանի «Համլետ»-ը և ճանաչելու Շեքսպիրին։ Այս իրադարձությունը հետագայում վճռական ազդեցություն է ունենում գրողի կայացման վրա։ Հետագայում Թումանյանը տեսել է նաև երկու այլ ներկայացում՝ «Օթելլոն» և «Արքա Լիրը»։ 1886-1887 թվականների թատերաշրջանում Կարինյանի «Վարդան Մամիկոնյան» ողբերգության բեմադրության ժամանակ Թումանյանը խաղակից է լինում Ադամյանին՝ կատարելով զինվորի դեր[83]։ Ըստ Թումանյանի հուշերի՝ հաջորդ օրը կամ մի քանի օր հետո նա այցելում է Ադամյանին և ի հիշատակ «Վարդանանց պատերազմի» ներկայացման ստանում է Ադամյանի գրքերից մեկը որպես նվեր։

1890-ական թվականների առաջին կեսին Թումանյանը հայ թատերասերների հետ հանդես է եկել մի քանի ներկայացումներում և իր մասնակցությունն ունեցել Թիֆլիսի հայոց դերասանական խմբի կազմավորման գործում։ «Ուրիել Ակոստա»-ի բեմադրությանը, որը տեղի է ունեցել հունվարի 17-ին Թիֆլիսի բանկային թատրոնի շենքում, մասնակցել է նաև Թումանյանը, սակայն ներկայացումը հաջողություն չի ունեցել[84]։ Բանաստեղծը խաղացել է նաև Շիլլերի «Ավազակներ» դրամայում, որը բեմադրվել է փետրվարի 14-ին[85]։ Աշակերտական տարիներին Թումանյանը ոգեշնչված է եղել այս ստեղծագործությամբ։ Կարլ Գուցկովի «Ուրիել Ակոստա»-ի բեմադրությանը Թումանյանը մասնակցել է երկրորդ անգամ՝ 1895 թվականի փետրվարի 6-ին․ ներկայացման մեջ խաղացել են նաև Ղազարոս Աղայանը և Շիրվանզադեն[86][87]։ Այս դրամայում խաղալուց հետո Թումանյանը թողել է բեմը՝ հետևելով Հովհաննես Աբելյանի խորհրդին։

Թումանյանը ոչ միայն մասնակցել է թատերասերների ներկայացումներին, այլև հանդես է եկել որպես թատերական գործիչ[88]։

 
Հովհաննես Թումանյանի թաղման արարողությունը

1922 թվականին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգալ է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թվականի մարտի 23-ին երեկոյան 9-ին[89]՝ 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։ Դիահերձումը իրականացվել է Մոսկվայում, որտեղ նրա որդի Արեգը խնդրել է իրեն տրամադրել հոր սիրտը ու տարել այն հայրենի գյուղը։

Ես մի քայլ արեցի... ես հայրիկի սիրտը գողացա։ Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ։ Գողացա։ Գուցե մեղադրում ես։ Ոչինչ։ Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը։ Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի...

Թումանյանը թաղվել է Խոջիվանքի գերեզմանոցում։ Տարիներ շարունակ սիրտը պահվել է Թումանյանի առանձնասենյակում։ Ավետիք Իսահակյանը այցելել է բարեկամներին ու համոզել՝ սիրտը տեղափոխել Երևանի բժշկական ինստիտուտի անատոմիկումի թանգարան։ 1994 թվականին սիրտը նորից տեղափոխվում է ու թաղվում հայրենի տան բակում[90]։

Ժառանգություն

խմբագրել
 
Հովհաննես Թումանյանի գերեզմանաքարը, որը պահպանելու նպատակով Խոջիվանքի ավերված գերեզմանատնից տեղափոխվել է Հայ գործիչների նորաստեղծ պանթեոն

Թումանյանի ստեղծագործությունները ժողովրդականացել են, լույս են տեսել տարբեր նկարիչների պատկերազարդումներով, վերածվել երգերի։ Նրա գործերի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրել է «Անուշ» (ըստ համանուն պոեմի), Ալեքսանդր Սպենդիարյանը՝ «Ալմաստ» (ըստ «Թմկաբերդի առումը» պոեմի) օպերաները, նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն («Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը» և այլն) ու գեղարվեստական («Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը») ֆիլմեր։

 
Թումանյանի տուն-թանգարանը Դսեղում:

Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, վրացերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, հունարեն, արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն, ղազախերեն և այլ լեզուներով։

1980 թվականին սահմանվել է Հայաստանի գրողների միության Թումանյանի անվան ամենամյա մրցանակը։ 1957 թվականին օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև՝ Թատերական հրապարակում, կանգնեցվել է նրա հուշարձանը։

Հետևյալ վայրերը անվանվել են ի պատիվ Հովհաննես Թումանյանի[7]՝

Հայաստանում.
  • Թումանյանի հայրենի Դսեղ գյուղը 1938-1969 թվականներին կոչվում էր Թումանյան[91]
  • 1951 թվականին Լոռու Ծաղիկձոր գյուղը վերանվանվեց Թումանյան
  • Վանաձորի պետական համալսարանը,
  • Երևանի տիկնիկային թատրոնը,
  • Երևանի Թումանյան փողոցը,
  • Վանաձորի Թումանայան փողոցը,
  • Գյումրու Թումանյան փողոցը,
  • Ստեփանավանի Թումանյան փողոց,
  • Ստեփանավանի Թումանյանի անվան դպրոց,
  • Ալավերդու Թումանյան փողոց,
  • Ալավերդու Թումանյանի անվան դպրոց,
  • Կապանի Թումանյան փողոցը
  • Գորիսի Թումանյան փողոցը,
  • Աշտարակի Թումանյան փողոցը,
  • Գյումրու Հովհաննես Թումանյանի անվան մանկական գրադարանը,
  • Երևանի Աջափնյակ համայնքի Թումանյան այգին
Հայաստանից դուրս.

Հայաստանում կա Թումանյանի երկու թանգարան՝ տուն-թանգարանը ծննդավայր Դսեղում, իսկ մյուսը Երևանում[7]։ Երևանում Թումանյանի թանգարանը բացվել է 1953 թվականին[92]։

2011 թվականի աշնանը Հայաստանի կառավարությունը գնեց Թումանյանի թիֆլիսյան տունը։ Այդ տան բանալիները ներկայումս պահվում են Հայաստանի գրողների միությունում։ Նախատեսվում է Թումանյանի տունը վերածել թանգարանի։

ՀՀ 5-հազարանոց թղթադրամի վրա, որոնք տպագրվել են մինչև 2019 թվականը պատկերված է Հովհաննես Թումանյանի դիմանկարը։

   

Հանրաճանաչ մշակույթում

խմբագրել

Թումանյանի հետևյալ բանաստեղծություններով գրվել են երգեր․

Թումանյանի խոսքերով գրված երգերը կարելի է ունկնդրել յութուբյան տիրույթում[105]։

Հետևյալ ֆիլմերը Թումանյանի ստեղծագործությունների ադապտացիաներն են՝

Ֆիլմեր

խմբագրել

Հովհաննես Թումանյան. «ԵՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...»[106]

Ֆիլմեր, որոնք նկարահանվել են հիմնվելով Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների վրա[107]։

Մուլտֆիլմեր

խմբագրել

Մուլտֆիլմեր, որոնք նկարահանվել են Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա[108]

Նամականիշներ և թղթադրամներ

խմբագրել

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Հովհաննես Թումանյանը երբեք ժամացույց չի կրել, չնայած իր ընտանիքի բոլոր անդամները կրել են։
  • Հովհաննես Թումանյանի անունն է կրում Վանաձորի պետական համալսարանը։
  • Թումանյանի որդիներից մեկը՝ Արտավազդը (1894-1918), զոհվել է 1918 թվականին՝ Կովկասի ճակատում թուրքական զորքերի հարձակման ժամանակ, Վանում։
  • Ստալինիզմի ժամանակաշրջանում մյուս երեք որդիները՝ Մուշեղը (1889-1938), Համլիկը (1896-1937) և Արեգը (1900-1938) գնդակահարվել են։

Գրքերի մատենագիտություն

խմբագրել
  • Բանաստեղծութիւններ, հատ. 1, Մոսկուա, 1890, 164 էջ։
  • Բանաստեղծութիւր, հատ. 2, Մոսկուա, 1890, 164 էջ։
  • Բանաստեղծութիւններ, Թիֆլիս, 1903, 304 էջ։
  • Բանաստեղծութիւններ, Բաքու, 1908, 281 էջ։
  • Բանաստեղծութիւններ, Կ. Պոլիս, 1922, 345 էջ։
  • Յերկերի ժողովածու, Յերևան, 1926, 336 էջ։
  • Հեքիաթներ, Յերևան, 1930, 240 էջ։
  • Գեղարվեստական յերկեր, Յերևան, 1934, 372 էջ։
  • Թարգմանություններ և փոխադրություններ, Յերևան, 1934, 122 էջ։
  • Յերկեր (Միհատորյակ). Յերգեր, Քառյակներ, Լեգենդներ, Բալլադներ, Առակներ, Ժողովրդական յերգեր, Պոեմներ, Պատմվածքներ, Յերևան, 1938, 480 էջ։
  • Հեքիաթներ, Յերևան, 1938, 104 էջ։
  • Յերկերի ժողովածու, հատ. 2. Պոեմներ, Երևան, 1940, 448 էջ։
  • Ընտիր երկեր, Երևան, 1941, 172 էջ։
  • Հեքիաթներ, Երևան, 1944, 165 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 5. Նամակներ, Երևան, 1945, 516 էջ։
  • Պատմուածքներ և հեքիաթներ, Գահիրէ, 1948, 128 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 3. Պատմվածքներ, Հեքիաթներ, Երևան, 1949, 544 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1. Բանաստեղծություններ, Լեգենդներ, Բալլադներ, Առակներ, Երևան, 1950, 788 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 4. Քննադատական և հրապարակախոսական հոդվածներ, Երևան, 1951, 524 էջ։
  • Ընտիր երկեր, Երևան, 1953, 436 էջ։
  • Երկեր, հատ. 1. Բանաստեղծություններ, Լեգենդներ, Պատմվածքներ, Թարգմանություններ, Երևան, 1958, 520 էջ։
  • Երկեր, հատ. 2. Պոեմներ, Պատմվածքներ, Հեքիաթներ, Երևան, 1958, 508 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 6. Գեղարվեստական երկեր, Հոդվածներ, Ուսումնասիրություններ, Նամակներ, Երևան, 1959, 528 էջ։
  • Հատընտիր (մանուկների և պատանիների համար), Երևան, 1959, 236 էջ։
  • Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ, հատ. 1, Երևան, 1964, 408 էջ։
  • Հեքիաթներ, Երևան, 1967, 340 էջ։
  • Արվեստի մասին, Երևան, 1969, 284 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1. Բալլադներ, Պոեմներ, Երևան, 1969, 428 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Բանաստեղծություններ, Քառյակներ, Թարգմանություններ, Երևան, 1969, 480 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 3. Պատմվածքներ, Հեքիաթներ, Թարգմանություններ, Փոխադրություններ, Երևան, 1969, 436 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 4. Քննադատական և հրապարակախոսական հոդվածներ, Նամակներ, Երևան, 1969, 488 էջ։
  • Հատընտիր, Երևան, 1969, 144 էջ։
  • Շեքսպիրի մասին, Երևան, 1969, 101 էջ։
  • Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ, հատ. 2, Երևան, 1969, 472 էջ։
  • Հեքիաթներ, Երևան, 1970, 296 էջ։
  • Ընտիր երկեր. Բանաստեղծություններ, Քառյակներ, Բալլադներ, Պոեմներ, Պատմվածքներ, Հեքիաթներ, Հոդվածներ, Երևան, 1978, 504 էջ։
  • Հեքիաթներ, Երևան, 1978, 293 էջ։
  • Բանաստեղծություններ և լեգենդներ, Երևան, 1981, 101 էջ։
  • Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ, հատ. 3, Երևան, 1983, 424 էջ։
  • Ընտիր երկեր, հատ. 1. Բանաստեղծություններ, Պոեմներ, Բալլադներ, Լեգենդներ, Քառյակներ, Առակներ, Թարգմանություններ,  Երևան, 1985, 464 էջ։
  • Ընտիր երկեր, հատ. 2. Պատմվածքներ, Հեքիաթներ, Թարգմանություններ, Հոդվածներ, Ելույթներ, Նամակներ, Երևան, 1985, 544 էջ։
  • Հեքիաթներ, Երևան, 1985, 320 էջ։
  • Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ, հատ. 4, Երևան, 1985, 392 էջ։
  • Հեքիաթներ, Երևան, 1988, 320 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, 10 հատորով, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1988, 696 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 3. Պոեմներ. Մարոն, Լոռեցի Սաքոն, Ալեք, Մեհրի, Մերժած օրենք, Հառաչանք, Անուշ, Դեպի անհունը, Պոետն ու մուսան, Դարձ, Գրագիր Մուզան, Տարբերակներ, Ծանոթագրություններ, Երևան, 1989, 544 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 2. Քառյակներ, Բալլադներ, Թարգմանություններ, Փոխադրություններ, Երևան, 1990, 636 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 4. Պոեմներ. Սասունցի Դավիթը, Սասունցի Դավիթը, Բ. մասը, Թմբկաբերդի առումը, Հին կռիվը, Հազարան բլբուլ, Թարգմանական պոեմներ և վիպերգեր, Երևան, 1991, 624 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 5. Պատմվածքներ, Հեքիաթներ, Թարգմանություններ, Փոխադրություններ, Սևագիր և անավարտ էջեր, Երևան, 1994, 832 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 6. Քննադատություն և հրապարակախոսություն (1887–1912 թթ.), Երևան, 1994, 672 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 7. Քննադատություն և հրապարակախոսություն (1913–1922 թթ.), Երևան, 1995, 720 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 9. Նամակներ (1885–1904 թթ.), Երևան, 1997, 708 էջ։
  • Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ, հատ. 5, Երևան, 1998, 416 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 8. Ուսումնասիրություններ, Օրագրեր, Ինքնակենսագրական նոթեր, Հոդվածներ, Գրառումներ, Թարգմանական հատվածներ, Երևան, 1999, 712 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 10. Նամակներ (1905–1922 թթ.), Երևան, 1999, 772 էջ։
  • Հեքիաթներ, Երևան, 1999, 156 էջ։
  • Ընտրանի, Երևան, 2001, 936 էջ։
  • Հեքիաթներ, Երևան, 2002, 232 էջ։
  • Բանաստեղծություններ։ Քառյակներ, Երևան, 2009, 154 էջ։
  • Հատընտիր, Երևան, 2009։
  • Հեքիաթներ, Երևան, 2009, 108 էջ։
  • Բալլադներ, Երևան, 2010, 102 էջ։
  • Պոեմներ, Երևան, 2010, 205 էջ։
  • Արվեստի մասին, Երևան, 2011, 274 էջ։
  • Ժողովրդական հեքիաթներ, պատմվածքներ, պոեմներ, բալլադներ, լեգենդներ, բանաստեղծություններ և քառյակներ, Երևան, 2011, 285 էջ։
  • Հեքիաթներ, Երևան, 2011, 172 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, 2011, 140 էջ։
  • Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2011, 247 էջ։
  • Թարգմանություններ և փոխադրություններ, Երևան, 2012, 238 էջ։
  • Հեքիաթներ, Երևան, 2012, 168 էջ։
  • Հեքիաթներ, Երևան, 2013, 232 էջ։
  • Ընտրանի, Երևան, 2016, 856 էջ։
  • Հոբելյանական ծաղկաքաղ, Երևան, 2018, 224 էջ[111]։
  • Ուղիղ խոսք, Երևան, 2020, 320 էջ[112]։
  • «Թարգմանչաց արվեստ» շտեմարան։

Գրականություն

խմբագրել
  • Արսեն Տերտերյան, Հովհաննես Թումանյան։ Հայրենի եզերքի քնարերգություն, Վաղարշապատ, 1911, 84 էջ։
  • Անուշավան Աբովյան, Լևոնի հեքիաթը, Թիֆլիս, տպ.՝ Ն. Աղայանի, 1916, 221 էջ։
  • Սարգիս Մանուկյան, Հովհ. Թումանյանի Անուշը (բանասիրական և գեղարվեստական վերլուծություն), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1931, 52 էջ։
  • Արսեն Տերտերյան, Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 3, Հ. Թումանյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1938, 94 էջ։
  • Նվարդ Թումանյան, Թումանյանի մանկությունն ու պատանեկությունը, Երևան, Պետհրատ, 1938, 65 էջ։
  • Նվարդ Թումանյան, Հովհաննես Թումանյան (ծննդյան 70-ամյակի կապակցությամբ), Երևան, 1939, 159 էջ։
  • Նվարդ Թումանյան, Թումանյանը քննադատ, Երևան, Պետհրատ, 1939, 470 էջ։
  • Արսեն Տերտերյան, Հայ հայրենասեր գրողներ (երկու դիմագիծ։ 1. Հ. Թումանյանի հայրենասիրական պոեզիան։ 2. Ղ. Աղայանը և ժողովրդական հերոսությունը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1942, 140 էջ։
  • Նորայր Դաբաղյան, Հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը և Հովհաննես Թումանյանը, Երևան, Հայպետհրատ, 1954, 63 էջ։
  • Մնացական Նահապետյան, Հովհաննես Թումանյանը ժողովուրդների բարեկամության ու խաղաղության երգիչ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1954, 32 էջ։
  • Նվարդ Թումանյան, Հովհ. Թումանյան. մանկություն և պատանեկություն, Երևան, Հայպետհրատ, 1955, 152 էջ։
  • Նվարդ Թումանյան, Հովհաննես Թումանյանը և ռուս գրականությունը, Երևան, 1956, 149 էջ։
  • Տիգրան Կարապետյան, Թումանյանը և Վրաստանը, Ե., 1964, 58 էջ։
  • Տիգրան Կարապետյան, Լուսավոր հայացքով (Հովհ. Թումանյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը), Ե., «Հայաստան», 1969, 209 էջ։
  • Նվարդ Թումանյան, Հուշեր և զրույցներ, Երևան, «Լույս», 1969, 335 էջ։
  • Արամ Ինճիկյան, Հովհաննես Թումանյան (կյանքի և ստեղծագործության պատմությունը. 1869-1899), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1969, 596 էջ։
  • Զավեն Ավետիսյան, Թումանյանի ստեղծագործական լաբարատորիան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1973, 211 էջ։
  • Մկրտիչ Մկրյան, Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը, Երևան, «Սովետական գրող», 1981, 374 էջ։
  • Նվարդ Թումանյան, Թումանյանի մանկությունը, Երևան, «Սովետական գրող», 1983, 84 էջ։
  • Հովհաննես Այվազյան, Զորավար Անդրանիկ և Հովհաննես Թումանյան, Երևան, 2004։

Մամուլ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Նշումներ

խմբագրել
  1. Թումանյանի ընտանիքի արխիվում գտնվում է Իսահակյանի ձեռքով կազմված Թումանյանների տոհմացուցակը, որտեղ, որպես Բարխուդարի ծննդյան թվական, նշված է 1700 թվականը։
  2. «Գործք հարանց»-ի հետ պահվող ճյուղագրության մեջ Թումանյանը նշել է Բարխուդարի երեք որդիներին՝ Մեհրապ, Գոգի, Հարություն և ծանոթագրել՝ «Մնացածներն անհայտ են»։
  3. Իսահակյանի կազմած՝ Թումանյանների տոհմացուցակում Մեհրապի ծննդյան թվականը նշված է 1740։ Թումանյանը մի այլ տեղ նշել է, որ Մեհրապն ապրել է 120 տարի, հետևաբար նրա մահվան թվականը կարող է լինել 1860։
  4. Ըստ Ավետիք Իսահակյանի տոհմացուցակի՝ Հովակիմը ծնվել է 1770 թվականին։
  5. Սրա մասին վկայում է Թումանյանի ծննդյան վկայականը, որը տրվել է Թիֆլիսի հայոց վիճակային կոնսիստորիայից 1910 թվականի հունվարի 22-ին։
  6. Այս մասին է վկայում 1898 թվականի ապրիլի 1-ին Թումանյանի եղբոր՝ Ռոստոմի գրած նամակը[30]։
  7. Ահմադի նախատիպի անունը եղել է Սմեյիլ[26]։
  8. 1916 թվականի հունվարին՝ մի զրույցի ժամանակ, Թումանյանը հաստատել է, որ «Գիքորը» գրել է 1894 թվականին և որ այն հիմնված է իրական դեպքի վրա, որը պատահել է իր ազգականներից մեկի երեխային։
  9. Օլգա Թումանյանի պատմածներից։ Այդ մասին բանաստեղծը, ամենայն հավանականությամբ, պատմել է իր դստերը՝ Նվարդին, որը «Հուշեր և զրույցներ»-ում գրում է․
      Հավլաբարում բազազ Մուրադյանի երկու անընդունակ երեխաների հետ միառժամանակ հայոց լեզու է պարապել և դժգոհությամբ հեռացել։  
  10. Այս պայմանագիրը պահպանվել է Թումանյանի ընտանիքի արխիվում։ Այդ պայմանագիրն ակնարկել է բանաստեղծը 1891 թվականին Տիգրան Փիրումյանի հետ ունեցած զրույցի ժամանակ․ «Ստիպում է քահանա դառնալ ըստ կնքված պայմանագրի»։
  11. Ըստ Ան․ Աբովյանի՝ «Շունն ու Կատուն» Թումանյանը գրել է Ներսիսյան դպրոցը թողնելուց հետո՝ սեպտեմբեր֊դեկտեմբեր ամիսներին։
  12. Մինչ այդ 80-ական թվականներին, Վարդազարյանը եղել է շերամի սերմի կոմիսիոներ (Մշակ (81, 87, 103). 1886. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)։)
  13. VI հատոր, էջ 89-108։ «Կյանք և գրականություն» է խորագրել Թումանյանը 1907 թվականի հունիսի 10-ին Թիֆլիսի ժողովրդական համալսարանում (Զուբալովի տանը) կարդացած իր դասախոսությունը, որտեղ օգտագործել է «Ծիածան»֊ի հիշյալ խմբակի հետ ունեցած իր զրույցների նյութերը։
  14. Մտահղացման հեղինակները լոռեցի մի խումբ երիտասարդներ էին, որոնցից մեկի անունը Արամ Դադիվանյան է եղել։ Մտահղացման չիրականանալու պատճառն այն է եղել, որ պահանջվող գումարը վեր է եղել նախաձեռնողների հնարավորություններից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Туманян Ованес Тадевосович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «Թումանյան Հովհաննես». Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II. 2010. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 10-ին.
  8. Ջրբաշյան, Ե. «Հովհաննես Թումանյանի կենսագրությունը». armenianhouse.org. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  9. http://toumanian.am/toumanian/html/kens/krtut.html. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Text "titթանգարան" ignored (օգնություն)
  10. Ղաֆադարյան, Կարո (1957, արձանագրություններ N108,1, 176,3). Սանահնի վանքը և նրա արձանագրությունները.
  11. Ղաֆադարյան, Կարո (1963). Հաղբատ․ ճարտարապետական կառուցվածքները և վիմական արձանագրությունները. էջեր (արձանագրություն N179, 1).
  12. Աճառյան, Հրաչյա (1944). «Հայոց անձնանունների բառարան, հատոր Բ».
  13. «Հայաբնակ գիւղեր, Բորչալուի Ոստիկանական Շրջան» (PDF). Ազգագրական հանդես, գիրք VII-VIII, էջ 350. 1901. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.(չաշխատող հղում)
  14. Զաքարիա Սարկավագ (1870). Պատմություն, հատոր 2. Վաղարշապատ. էջեր 95–98.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  15. Բազմավեպ, N4. 1851. էջեր 59–60.
  16. Մեծուղյանց, Մովսես քահանա (օգոստոս-սեպտեմբեր, 1878). Խեթուբան գյուղ և Թումանյան-Մամիկոնյանց հայ իշխանազունք. Արարատ. էջ 353.
  17. Ղրիմեցւոյ, Յովհաննու (1965). Պատմութիւն հռչակաւոր վանից Հաղբատայ Ս․ Նշանին. Վիեննա: Համազասպ Ոսկեան. էջեր 112–113.
  18. Ղաֆադարյան, Կարո (1963). Հաղբատ․ ճարտարապետական կառուցվածքները և վիմական արձանագրությունները. էջեր 224 (արձանագրություն N117).
  19. Մելիքսեթ-բեկ, Լ․ (1943). «Թումանյանների ծննդաբանությունը Եփրեմ կաթողիկոսի 1813 թվի «կոնդակը»» (PDF). tert.nla.am. Սովետական գրականություն, N3, էջ 79-85. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  20. Աբովյան, Խաչատուր (1948, էջ 273). «Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3». Հայերեն Վիքիդարան. Երևան.
  21. Հակոբյան, Պ․ (1955, N10). Անծանոթ էջեր Խ․ Աբովյանի կյանքից ու գործունեությունից. ՀՍՍՀ ԳԱ Տեղեկագիր. էջեր 72–73.
  22. Տեր-Ավետիսյան, Սմբատ (1919). «Հովհաննես Թումանյանի տոհմը» (PDF). Մշակ, N40.
  23. բեկ Երզնկյանց, Ռոստոմ (1886). Հնախօսական տեղագրութիւն Հաղբատայ աշխարհահռչակ վանից սրբոյ Նշանի. Վաղարշապատ. էջ 130.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  24. Ս․ վ․ Ջալալեանց (1842). Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Ա. Տփխիս. էջ 104.
  25. N8822. Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան. էջեր 116 (ըստ նոր համարակալության՝ թերթ 64բ).
  26. 26,0 26,1 26,2 26,3 26,4 26,5 26,6 26,7 26,8 Ջրբաշյան, Էդուարդ (1966). «Հ. Թումանյանի ինքնակենսագրական գրառումները» (PDF). Պատմա-բանասիրական հանդես (1): 173-186.
  27. Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 35, ց․ 1, գ․ 40, թ․ 4.
  28. «Քրոնիկոն» (PDF). Նոր-Դար. մարտի 29, 1884, N55.
  29. Իսահակյան, Ավետիք (1959). Երկեր, հատոր 4. էջ 68.
  30. 30,0 30,1 Թումանյանի ընտանեկան արխիվ
  31. Ջրբաշյան, Էդուարդ (1966). «Հ. Թումանյանի ինքնակենսագրական գրառումները» (PDF). Պատմա-բանասիրական հանդես (1): 173-186.
  32. Թումանյան, Նվարդ (1955). Հովհաննես Թումանյան ։ (Մանկություն և պատանեկություն) (3-րդ բարեփոխված ed.). Երևան: Հայպետհրատ. էջ 85.
  33. Թումանյան, Նվարդ (1955). Հովհաննես Թումանյան ։ (Մանկություն և պատանեկություն) (3-րդ բարեփոխված ed.). Երևան: Հայպետհրատ. էջ 89.
  34. Գրականության և արվեստի թանգարան, Թումանյանի արխիվ, №1364։
  35. «Ներքին լուրեր» (PDF). Մշակ (233). դեկտեմբերի15, 1882.
  36. «Ներքին լուրեր» (PDF). Մշակ (11). 1883 թ․ հունվարի 22.
  37. Արձագանք (PDF) (33): 472. 1883 թ․ օգոստոսի 14 http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Ardzaganq/1883/1883(33).pdf. «Նորեկների ընդունելությունը և քննությունը սկսվել է օգոստոսի 22-ից և տևել մինչև սեպտեմբերի 1-ը։» {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  38. ՀՍՍՀ Պետական կենտրոնական պատմական արխիվ, ֆ․ 2, ց․ 1, գ․ 295, թթ․ 50-62։
  39. ՀՍՍՀ Պետական կենտրոնական պատմական արխիվ, ֆ․ 2, ց․ 1, գ․ 147, թթ․ 1-6։
  40. Մալումյան, Խ․ (1887). Մշակ (69). {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  41. ՀՍՍՀ Պետական կենտրոնական պատմական արխիվ, ֆ․ 2, ց․ 1, գ․ 105, թ․ 159բ, նույն տեղում, գ․ 112, թ․ 197բ, նաև գ․ 125, թ․ 210բ։
  42. Բագրատ Մկրտումյանի 1937 թ. օգոստոսի 24-ի նամակը Նվարդ Թումանյանին (ԹԸԱ)։
  43. Յառաջ (PDF) (11). 1919 թ․ հոկտեմբերի 3 http://tert.nla.am/archive/HGG%20TERT/harach%20erevan/1919/11.pdf. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  44. Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 2, ց․ 1, գ․ 135, թ․ 210բ։
  45. Ջրբաշյան, Էդուարդ (1964). Թումանյանի պոեմները. Երևան: ԵՊՀ. էջ 21.
  46. Գորոդեցկի, Սերգեյ (1919). «Սերգեյ Գորոդեցկու հուշերը Թումանյանի մասին». Закавказское слово (27).
  47. Գրականության և արվեստի թանգարան, Թումանյանի արխիվ, ֆոնդ 200, Անուշավան Աբովյան, «Իմ հուշատետրը», էջ 128։
  48. Գրականության և արվեստի թանգարան, Մարիամ Թումանյանի հուշերը
  49. «Ամուսնությունը». Հովհաննես Թումանյանի թանգարան. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  50. «Զավակները». Հովհաննես Թումանյանի թանգարան. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  51. «Տեղեկագիր Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերության» (1892, մարտի 20—1893, հունվարի 1), Թիֆլիս, 1893։
  52. Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 30, ց․ 1, գ․ 8, թ․ 144.
  53. Թումանյան, Հովհաննես. «Պոետն ու Մուսան (II, 94-95)». hy.wikisource.org. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  54. «ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՒ ՈՐԲԱԽՆԱՄ ԳՈՐԾԸ». ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՒ ՈՐԲԱԽՆԱՄ ԳՈՐԾԸ. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
  55. «Սգահանդես Հովհաննես Թումանեանի հիշատակին» (PDF). Մարտակոչ (37). 1923.
  56. 56,0 56,1 Իսահակյան, Ավետիք (1959). Երկեր. Vol. 4. Երևան. էջեր 65–66.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  57. 57,0 57,1 «Օջախի երգը — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  58. «Գիշեր (Թումանյան) — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  59. «Գաղթականի երգը — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  60. «Երկու հայր» (PDF). Նոր ալիք (5): 2. 1907.
  61. Գրականության և արվեստի թանգարան, Թումանյանի արխիվ, №45ա։
  62. Հովհաննիսյան, Սուսաննա (2012). Ավետիսյան, Զավեն Վասիլի (ed.). Հովհաննես Թումանյանի կյանքի ու ստեղծագործության պատմությունը (1900-1912 թթ.): Գիտական կենսագրություն. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա. Երևան: Գրական էտալոն. ISBN 9789939848037.
  63. «Հավելված «Լույս» 1905 թվականի պատի օրացույցի», էջ 21։
  64. Աբովյան, Անուշավան. Լևոնի հեքիաթը. էջ 172.
  65. Ահարոնյան, Վարդգես (1919). Закавказское слово (27). {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  66. Գրականության և արվեստի թանգարան, Թումանյանի արխիվ, №11ա։
  67. Աբովյան, Անուշավան. «ֆոնդ 200». Իմ հուշատետրը. ԳԱԹ.
  68. ՊԲՀ, 1966, № 184։ Տե՛ս նաև ինքնագիրը՝ ԹԸԱ։
  69. Գրականության և արվեստի թանգարան, Թումանյանի արխիվ, №983։
  70. Գրականության և արվեստի թանգարան, Թումանյանի արխիվ, №571։
  71. Աղայան, Ղազարոս (1893). «Հովհ. Թումանյանի «Անուշ»-ից մի ճաշակ» (PDF). Մուրճ (3): 457–460.
  72. Արասխանյան, Ավետիք (1894). «Մի ընկերության սկիզբն ու վախճանը» (PDF). Մուրճ (2): 291–307.
  73. Ա. Արասխանյանի 1895 թվականի ապրիլի 4-ի նամակը Թումանյանին (Թումանյանի ընդհանուր արխիվ)։
  74. Ավետիք Արասխանյանի 1895 թ. ապրիլի 25-ի նամակը Թումանյանին (Թումանյանի ընդհանուր արխիվ)։
  75. «Հորիզոն պարբերական» (PDF). Հորիզոն. 1894.
  76. Գրականության և արվեստի թանգարան, Թումանյանի արխիվ, №658
  77. Գրականության և արվեստի թանգարան, Թումանյանի արխիվ, № 666
  78. Հախվերդյան, Լևոն Հովհաննեսի (1999). Մեծերը ամենամեծի մասին։ (Վերնատան անդամները Թումանյանին). Երևան: ՀՀ ԳԱԱ "Գիտություն". էջ 4.
  79. Հախվերդյան, Լևոն Հովհաննեսի (1999). Մեծերը ամենամեծի մասին։ (Վերնատան անդամները Թումանյանին). Երևան: ՀՀ ԳԱԱ "Գիտություն". էջ 156.
  80. Շանթ, Լևոն (1960). Հայրենիք. Բոսթըն (4): 25. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  81. Աղայան, Ղազարոս (1963). Երկերի ժողովածու, հատոր 4. էջեր 557–560.
  82. Թա, N1166. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)
  83. Նոր Դար (PDF) (18). 1887 http://tert.nla.am/archive/HGG%20TERT/nor-dar%20tiflis/1887/1887(18).pdf. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  84. ««Տարազ»». հունվարի 20, 1891, N1, էջ 3. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  85. «Տարազ». փետրվարի 17, 1891, N7, էջ 105. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  86. «Մշակ». փետրվարի 9, 1895, N16. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  87. «Մուրճ». 1895, N2, էջ 321-322. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  88. «Դիլետանտ, Թատրոնական տեսություն (1893-1894 թատերաշրջանը)». «Թատրոն» գրական և թատերական հանդես, N2. 1894. էջ 133. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  89. «Hovik Charkhchyan». www.facebook.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  90. «Hovik Charkhchyan». www.facebook.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  91. «Կիեսլինգ, Վերահայտնագործելով Հայաստանը, էջ. 67» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 22-ին.
  92. «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 10-ին.
  93. 93,0 93,1 (ռուս.) «Թումանյան». Большая советская энциклопедия. 1977. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  94. https://www.youtube.com/watch?v=av4vtOu6gXQ
  95. Երկերի Լիակատար Ժողովածու, Բանաստեղծություններ, Առաջին հատոր. Երևան: «ՀՍՍՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ». 1988. էջ 611-612.
  96. https://www.youtube.com/watch?v=kAcqG7iQzCo
  97. https://lyricstranslate.com/en/armenian-folk-aghvesn-ekav-lanjik-manjik-lyrics.html
  98. https://www.youtube.com/watch?v=m8htagmUEjA
  99. http://www.horovel.org/lalayan/horovel.nsf/b6faaed24a719395c12580c50056ed9d/92f9d17bd76f6584c125812700090ada!OpenDocument
  100. http://horovel.org/lalayan/horovel.nsf/0/cb7af48007110f90c12580b7007b1116!OpenDocument&Click=
  101. https://museum.am/songs/18.html
  102. https://www.youtube.com/watch?v=9jOo3O8y3JM
  103. http://armchords.com/%D5%A1%D5%B5%D5%AC/%D5%BE%D5%A1%D6%80%D5%A4%D5%A8/
  104. https://www.youtube.com/watch?v=ekA7BEsmQos
  105. https://www.youtube.com/watch?v=Te6_b-UsSU4
  106. https://www.youtube.com/watch?v=1cZA_Q1hU4E
  107. «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԻՆՈՅՈՒՄ». Հովհաննես Թումանյանի թանգարան. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
  108. «ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐՈՒՄ». Հովհաննես Թումանյանի թանգարան. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
  109. «Սուտլիկ որսկանը». Armenian Association of Film Critics and Cinema Journalists. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
  110. Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը
  111. «Հովհաննես Թումանյան, Հոբելյանական ծաղկաքաղ».
  112. «Հովհաննես Թումանյան, Ուղիղ խոսք. քննադատություն և հրապարակախոսություն».

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Թումանյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Թումանյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Թումանյան» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 234