Մանամա (արաբ.՝ المنامة Ալ-Մանամահ), Բահրեյնի մայրաքաղաքը և գլխավոր տնտեսական կենտրոնը։ Բնակչությունը՝ 297 502 մարդ (2012)[1]։ Գտնվում է Պարսից ծոցի Բահրեյն կղզու հյուսիսային ափին, Մանամայի մունիցիպալիտետում։

Քաղաք
Մանամա
المنامة
ԵրկիրԲահրեյն Բահրեյն
ՀամայնքCapital Governorate?
Հիմնադրված է1345 թ.
Առաջին հիշատակում1345
Մակերես30 կմ²
Բնակչություն297 502 մարդ (2012)[1]
Խտություն5304 մարդ/կմ²
Ագլոմերացիա329 510
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքcapital.gov.bh
Մանամա (Բահրեյն)##
Մանամա (Բահրեյն)

Պատմություն

խմբագրել

Քաղաքի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է իսլամական քրոնիկներում 1345 թվականին։ 1521 թվականին քաղաքը գրավվել է պորտուգալացիների, իսկ 1602 թվականին՝ պարսիկների կողմից։ 1783 թվականին սկսվել է Ալ-Խալիֆայի դինաստիայի ղեկավարումը։

Մանաման 1958 թվականին հայտարարվել է ազատ նավահանգիստ, իսկ 1971 թվականին դարձել է անկախ Բահրեյնի մայրաքաղաքը։

Տնտեսություն

խմբագրել

Մանամայի, ինչպես և ամբողջ Բահրեյնի տնտեսության հիմք են հանդիսանում ֆինանսական շուկան, առափնյա նավագնացության դոու նավերի շինարարությունը, ձկնորսությունը և մարգարտի արտադրությունը։ Քաղաքի կենտրոնական հրապարակն է համարվում Մարգարտյա հրապարակը։ Բահրեյնի մայրաքաղաքում են գտնվում մեծ քանակությամբ երկնաքերեր, որոնցից առանձնանում է Բահրեյնի Համաշխարհային Առևտրի Կենտրոնը։ Քաղաքը Մուհարաք կղզում գտնվող Բահրեյնի միջազգային օդանավակայանի հետ կապված է դամբի վրայով անցնող մայրուղու օգնությամբ։

Կլիման անցումային է՝ արևադարձայինից մերձարևադարձային։ Հունվարի միջին ջերմաստիճանը 16 °C է, օգոստոսի միջին ջերմաստիճանը՝ 31 °C, տեղումների տարեկան քանակը մոտ 90 մմ է։

Մշակույթ

խմբագրել

Մանամայում է գտնվում Բահրեյնի համալսարանը, որը հիմնվել է 1986 թվականին։

Քաղաքում խիստ զգացվում է արևմտյան՝ հատկապես բրիտանական մշակույթի ազդեցությունը։ Քաղաքային տաքսիների ավտոմեքենաները լոնդոնյան քեբերի նմանակներն են, հարկերի համարակալումը կատարվում է բրիտանական համակարգով, և բազմաթիվ հանրահայտ բարեր ձևավորված են իռլանդական փաբերի ոճով։ Մասնագիտացված խանութներում առանց խնդիրների կարող եք գնել ալկոհոլ, առկա են մեծ քանակությամբ գիշերային ակումբներ և ժամանակակից կինոթատրոններ։ Դրա շնորհիվ, ինչպես նաև լայն զարգացած առևտրա-ժամանցային համալիրների շնորհիվ Մանաման աստիճանաբար ամրապնդում է իր դիրքերը որպես տարածաշրջանային տուրիստական կենտրոն Պարսից ծոցի երկրների թվում։

Քույր քաղաքներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Густерин П. В. Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանամա» հոդվածին։
  1. 1,0 1,1 Bahrain in Perspective An Orientation Guide