Կիև
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիև (այլ կիրառումներ)
Կիև (ուկրաիներեն՝ Київ), Ուկրաինայի մայրաքաղաքը, նավահանգիստ Դնեպր գետի ափին։
Մայրաքաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կիև | |||||
Київ | |||||
| |||||
Երկիր | Ուկրաինա | ||||
Համայնք | Ուկրաինա | ||||
Ներքին բաժանում | Հոլոսիվսկի ռայոն, Դարնիցկի ռայոն, Դեսնյանսկի ռայոն, Դնեպրովսկի շրջան, Պեչերսկի ռայոն, Օբոլոնսկի ռայոն, Սոլոմենսկի ռայոն, Սվյատոշինսկի ռայոն, Շևչենկովսկի ռայոն և Պոդոլսկի ռայոն | ||||
Հիմնադրված է | 482 թ. | ||||
Մակերես | 848 կմ² | ||||
ԲԾՄ | 179±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ուկրաիներեն | ||||
Բնակչություն | 2 950 702 մարդ (2022) | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | (+380) 44 | ||||
Փոստային դասիչ | 01xxx — 06xxx | ||||
Ավտոմոբիլային կոդ | 11, АА | ||||
Պաշտոնական կայք | kyivcity.gov.ua(ուկր.) | ||||
| |||||
Անվանում
խմբագրելԱնվանումը կապում են քաղաքի առասպելական հիմնադիր Կիյի անվան հետ։ Ըստ հնագիտական տվյալների՝ Կիևն առաջացել է 5-րդ դարի վերջին 6-րդ դարի սկզբին որպես պոլյաններ արևելասլավոնական ցեղի կենտրոն։
Միջնադարյան աղբյուրներում հիշատակվում է հաճախ որպես Մանքերման (Մանկերման)[1]։
Պատմություն
խմբագրելԿիև անունը կապվում է քաղաքի առասպելական հիմնադիր Կիյի հետ։ Հիմնադրվել է VI-VII դար։ Մինչև 1132 թվականը եղել է Կիևյան Ռուսիայի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը։ 1240 թվականին ավերել են մոնղոլ-թաթարները։ 1471 թվականին եղել է Լիտվական մեծ իշխանության Կիևյան վոյեվոդության կենտրոն։ 1569 թվականին Լյուբլինյան ունիայով անցել է Լեհաստանին։ 1654 թվականին Ուկրաինայի վերամիավորումը Ռուսաստանին պատմական մեծ նշանակություն է ունեցել նաև Կիևի համար։ 19-րդ դարում զարգացել է արդյունաբերությունը, բացվել են բուհեր (1834 թվականին՝ համալսարանը, 1898 թվականին՝ պոլիտեխնիկական ինստիտուտը և այլն)։
Ճարտարապետություն
խմբագրել10-րդ դարում Կիևը կազմված էր Վերին (որտեղ Դեսյատիննայա եկեղեցին էր, 989-996) և Ստորին (Պոդոլ) քաղաքներից։ Վերին քաղաքի կոմպոզիցիոն կենտրոնը Սոֆիայի տաճարն է (1037, վերակառուցվել է 17-րդ դարում, որմնանկարները և խճանկարները՝ 11-րդ դար)։ 11-րդ դարում են կառուցվել Կիև-Պեչորյան մայրավանքի և Վիդուբեցկի մենաստանի առաջին կառույցները։
Արտաքին հղում
խմբագրել- Կիևի հայկական համայնք Արխիվացված 2020-11-30 Wayback Machine (ռուսերեն)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիև» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 398)։ |