Տրդատ Արշակունի, Մեծ Հայքի թագավորության արքայազն, Խոսրով I Քաջի որդին։

Տրդատ
Ծնվել է՝մոտ 194
Մահացել է՝Անհայտ
Վախճանի վայրՉրմես
Երկիր Մեծ Հայք
ՏոհմԱրշակունիներ
ՀայրԽոսրով I Քաջ
ՄայրԽոսրովանույշ
ԵրեխաներԱնհայտ

Գործունեությունը

խմբագրել

216 թվականի աշնանը Խոսրով I Քաջը կնոջ հետ միասին ժամանեց Կորդուքում տեղակայված Հռոմեական կայսրության ճամբար, որտեղ, սակայն, Հայոց արքան ու թագուհին գերվեցին[1][2]: Տեղեկանալով այդ մասին` Տրդատ արքայազնի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 100.000) արշավանքի դուրս եկավ և սկսեց շարժվել թշնամու բանակի ուղղությամբ: Սրան ի պատասխան Թեոկրիտոսի գլխավորած Հռոմեական կայսրության բանակը ինքն էլ շարժվեց Հայկական բանակին ընդառաջ: Կողմերը մոտեցան իրար և մարտակարգ ընդունեցին: Հայկական բանակը ծանր պարտության մատնեց Հռոմեական կայսրության բանակին, որը հետ քաշվեց դեպի Եդեսիա։ Սեպտիմիանոս Կարակալլայի գլխավորությամբ Եդեսիա-Խառան-Մծբին-Արբելլա երթուղով արշաված Հռոմեական կայսրության բանակը (մոտ 140.000) պատրաստվեց ներխուժել Պարթևական թագավորության տարածք: Տեղեկանալով այդ մասին` Արտավան V-ի գլխավորած Պարթևական (մոտ 80.000) և Տրդատ արքայազնի գլխավորած Մեծ Հայքի (մոտ 100.000) թագավորությունների միացյալ բանակը շարժվեց հակառակորդի ուղղությամբ, որը հետ քաշվեց մինչև Մծբին և այս քաղաքի մոտ ճամբար զարկեց: Ստացվեց այնպես, սակայն, որ ապրիլի 8-ին իր իսկ թիկնապահները սպանեցին Սեպտիմիանոս Կարակալլային, որից հետո, արդեն թշնամական բանակի անմիջական հարևանությամբ, կայսր հռչակեցին վերջինիս գրագիր և դավադրության իրական կազմակերպիչ Մարկոս Մակրինոսին (217-218): Հենց այս պայմաններում էլ արդեն ապրիլի 9-ին կողմերը մոտեցան միմյանց և մարտակարգ ընդունեցին: Ապրիլի 9-ին Պարթևական և Մեծ Հայքի թագավորությունների միացյալ բանակը հարձակման անցավ, սակայն ողջ օրը տևած համառ մարտը ոչ մի կողմին առավելություն չտվեց: Ապրիլի 10-ին հանդիպակաց մարտերը շարունակվեցին՝ այդպես էլ առավելություն չտալով հակառակորդներից որևէ մեկին: Ապրիլի 11-ին Պարթևական և Մեծ Հայքի թագավորությունների միացյալ բանակը, գերազանցելով հակառակորդին հատկապես հեծելազորի թվով, անցավ հարձակման ու փորձեց թևանցել Հռոմեական կայսրության բանակի մարտակարգը, որին ի պատասխան, սակայն, վերջինս ձգեց մարտակարգը և այնուհանդերձ պահեց դիրքերը։ Արդյունքում՝ բռնկված և ողջ օրը շարունակված համառ ու արյունահեղ մարտը կրկին առավելություն չտվեց կողմերից և ոչ մեկին, որից հետո ծանր կորուստներ կրած հակառակորդ բանակները օրվա վերջում նահանջեցին ելման դիրքեր: Ստեղծված ծանր պայմաններում Մարկոս Մակրինոսը, հիանալի ըմբռնելով այն հանգամանքը, որ իր հերթին ոչ թեթև վիճակում գտնվող հակառակորդը համառորեն մարտնչում է, թերևս, միայն Սեպտիմիանոս Կարակալլայի նկատմամբ վրեժի զգացումից դրդված, ապրիլի 12-ին ազատ արձակեց Խոսրով I Քաջին և նրա կնոջը ու վերջիններիս միջոցով հակառակորդ բանակի ղեկավարությանը տեղեկացրեց, որ Սեպտիմիանոս Կարակալլան արդեն չորս օր է, որ սպանված է, ինչն էլ հաշվի առնելով, առաջարկեց հաշտություն կնքել: Այս առաջարկը ընդունվեց: Եվ այսպես կնքվեց հաշտություն և Հռոմեա-Պարթևական V պատերազմը ավարտվեց։ Արդյունքում՝ Մեծ Հայքի թագավորության գահին կրկին հաստատվեց Խոսրով I Քաջը[3][4][5][6][7][8][9][10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Դիոն Կասսիոս «Հռոմեական պատմություն», գիրք 78, գլուխ 12, 18, 19, 21
  2. Էլիոս Սպարտիանոս «Օգոստոսների կենսագրություններ», «Անտոնիոս Կարակալա», մաս 6
  3. Դիոն Կասսիոս «Հռոմեական պատմություն», գիրք 79, գլուխ 3, 11, 26, 27
  4. Հերոդիանոս «Պատմություն», գիրք 4, մաս 15
  5. Հուլիոս Կապիտոլիոս «Օգոստոսների կենսագրություններ», «Օպիլիոս Մակրինոս», մաս 8
  6. Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 8, գլուխ 20
  7. Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 21
  8. Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 18
  9. Մշիխա Զեխա «Ադիեբենեի եկեղեցու պատմությունը»
  10. Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 74, 78