Շիրակ (գավառ)

գավառ Մեծ Հայքում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրակ (այլ կիրառումներ)

Շիրակ, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում։

Աշխարհագրություն

խմբագրել

Շիրակ գավառը զբաղեցնում է Ախուրյան գետի միջին և ստորին հոսանքի ավազանը։ Գավառի տարածքը կազմում է 3730[1] կմ²։ Շիրակի սարահարթի միջին բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1530 մետր։ Գավառով հոսող ամենամեծ գետը Ախուրյանն է, որը սկիզբ է առնում Արփի լճից ու այդպիսով կիսում է Շիրակը սարահարթը երկու մասի ու հարավում միախառնվում է Արաքսին։ Գետն ունի մի քանի վտակներ, որոնք ոռոգում են դաշտավայրը։

Շիրակը պատմական Հայաստանի Այրարատ նահանգի գավառներից մեկն է։ Այն գրավում է Ախուրյան գետի միջին և ստորին հոսանքի ավազանը և ունեցել է մոտ 3730 քառակուսի կիլոմետր տարածք /[null քարտեզ]/: Շիրակի սարահարթի միջին բարձրությունը ծովի մակերևույթից 1530 մ է։ Սարահարթն ունի սևահողային ծածկույթ։ Շիրակով հոսող ամենամեծ գետը Ախուրյանն է, որը սկիզբ է առնում Արփի լճից և Շիրակի սարահարթը կիսելով երկու մասի հարավում միախառնվում է Արաքսին։ Գետն ունի մի քանի վտակներ, որոնք ոռոգում են դաշտավայրը։

Շիրակ պատմական գավառի տարածքը բնակեցվել է դեռևս վաղ քարի դարի ժամանակաշրջանում։ Տարածքի ֆլորան և բրածո կենդանիների հայտնաբերված մնացորդներով փաստված ֆաունան նպաստավոր են եղել հավաքչության և որսորդության համար, իսկ վանակատի, կայծքարի, դացիտի ելքերը առատ հումք են տվել քարե գործիքների պատրաստման համար։ 

Պատմություն

խմբագրել

Մ.թ.ա 4-րդ հազարամյակի վերջերում Շիրակում սկսվում է բրոնզի դարի ժամանակաշրջանը, որը հանդես է գալիս բազմաթիվ հուշարձաններովª բնակավայրեր, դամբարանադաշտեր, ամրոցներ և այլն։ Չնայած Շիրակում էնեոլիթյան հուշարձաններ առայժմ ուսումնասիրված չեն, սակայն վաղ բրոնզիդարյան հարուստ մշակույթը անկասկած պետք է ժառանգորդվեր նախորդից։ Վաղ բրոնզի ժամանակաշրջանում իրացվում են Շիրակի ոչ միայն նախալեռնային, այև բարձր լեռնային շրջաններըª որոնք ծովի մակերևույթից ունեն 2000 և ավելի մետր բարձրություն։ Միջին և ուշ բրոնզի ժամանակաշրջաններում /մ.թ.ա. 20-12-րդ դարեր/ տեղի է ունենում տնտեսության, մշակույթի և հասարակական հարաբերությունների անշեղ զար•ացում, որը փաստվում է բազմաթիվ հուշարձաններով և հնագիտական գտածոներով։ 

Այս ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում, ըստ խեթական և ասորեստանյան աղբյուր¬ների, կազմավորվում են ցեղային միություններ։ 

Մ.թ.ա. 12-րդ դարից Հայկական լեռնաշխարհում և Շիրակում սկսվում է երկաթի մշակումը, որը էապես ազդում է տնտեսության և հասարակական հարաբերությունների զարգացման վրա։ Ծաղ¬կում են երկրա•ործությունը, անասնապահությունը և արհեստները։ 

Մ.թ.ա. 9-րդ դարում Վանա լճի ավազանում ստեղծվում է [null Ուրարտական] պետությունը, որը հզո¬րացմանը զուգընթաց սկսում է նվաճել և հպատակեցնել հարևան ցեղերինª նրանց տարածքները ընդգրկելով պետության կազմի մեջ։ Շիրակի տարածքում պահպանվել են ուրարտական Արգիշտի 1-ն արքայի /մ.թ.ա. 786-760թ.թ./ երկու սեպագիր [null արձանագրությունները], ուր նա պատմում է Էրիախի ª Շիրակ երկրի նվաճման և զավթած ավարի մասին։ 

Վանի թագա¬վո¬րության արքաների թողած հաղթական արձանա•րությունները հարուստ նյութ են պարունակում Շիրակի բնակչության, բարձր զար•ացած երկրագործության և անասպահության մասին։ Կա կար¬ծիք, որ Շիրակ անունը ծագում է ուրարտական արձանագրությունների Էրիախի անվանումից։ 

Շիրակը հազարամյակներ շարունակ եղել և մնում է Հայաստանի հացահատիկային կուլտուրաների մշակման հիմնական օջախներից մեկը։

Ուրարտական պետության անկումից հետո Շիրակը Հայկական թա•ավորության կազմում էր, որը հետագայում վերածվեց [null Աքեմենյան] Պարսկաստանի սատրապության։ 

Շիրակի այս ժամանակաշրջանի մշակույթի լավա•ույն հուշարձաններից է Բենիամինի անտիկ բնակավայրը, որի մ.թ.ա. 5-2 դարերի պալատական շենքում հստակորեն ուրվագծվում են աքեմենյան պաշտոնական [null մշակույթի] ազդեցությունը և դրանց տեղական դրսևորումները։ 

Երվանդ վերջին թագավորի գահակալության ժամանակª մ.թ.ա. 3-րդ դարի վերջերին, արքա¬յական նստավայրը Արմավիր մայրաքաղաքից տեղափոխվում է նորակառույց Երվանդաշատ քաղաքը, որը գտնվում էր Շիրակի հարավումյրում, Արաքս և Ախուրյան գետերի միախառնման մասում։

Արտաշիսյան հարստության գահակալության տարիներին ª մ.թ.ա. 1891թ.թ. Հայաստանը տնտե¬սա¬կան և մշակութային մեծ վերելք է ապրում, իսկ Տի•րան Մեծի գահակալության շրջանումª մ.թ.ա. 70-60 ական թվականներ, վեր է ածվում աշխարհակալ [null պետության]։ 

Գրավոր աղբյուրների վկայությամբ, Շիրակը տարանցիկ առևտրի ճանապարհներով կապվում էր հարևան երկրների մշակութային կենտրոնների հետ։ Պևտինգերյան տախտակների մեջ բերված Արտաշատ-Սեբաստապոլիս ճանապարհն անցնում էր Շիրակով, այն¬տեղից Վրաս¬տան ու Աբխազիա։ Այս ճանապարհ իր նշանակությունը պահպանել էր նաև միջնադարում։ 

[null Արշակունյաց] հարստության հաստատումից հետոª մթ. 1-ին դարի կեսեր, երբ երկրում ձևավորվում են ֆեոդալական հարաբերությունները, նախկինում արքայապատկան Շիրակ գավառը որպես ավատ տրվում է Կամսարական հզոր նախարարական տոհմին։

4-րդ դարի սկզբում Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց հետո Շիրակում սկսվում է նոր տիպի հոգևոր [null կառույցների] շինարարություն, որոնցից է 5-րդ դարի Երերույքի բազիլիկը և այլ տաճարներ մինչ այժմ կանգուն են և հանդիսանում են վաղ միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցներ։ Արշակունյաց հարստության անկումից և Հայաստանի արաբական նվաճումից հետո էլ Կամսարական նախարարական տոհմը շարունակում է իր իշխա¬նությունը Շիրակում։ Նրանց իշխանության տարիներին գավառը տնտեսական և մշակութային վեր¬ելք է ապրում, հռչակվում մտավորական ու զինվորական գործիչներով, բազմաթիվ հոյակերտ ճարտարապետական կոթողներով։ 

[null Բագրատունյաց] օրոքª /9-11-րդ դարերում/ Շիրակը նոր վերելք է ապրում։ 961 թվականին Անին հռչակվում է մայրաքաղաք և կարճ ժամանակում դառնում արևելքի ամենախոշոր և նշանավոր քաղաքներից մեկը։ Քաղաքի բնակչությունը 11-13-րդ դարերում հասնում էր մոտ 100.000-ի։ Անիի արագ զարգացումը պայմանավորված էր ոչ միայն երկրի ընդհանուր տնտեսական վերելքով ու մայրաքաղաք դառնալով, այլև աշխարհագրական հարմար դիրքով։ Այն գտնվում էր Բագրատունյաց թագավորության գրեթե կենտրոնում և մի շարք հարմար ճանապարհներով կապված էր ինչպես Հայաստանի տարբեր մասերի, այնպես էլ Վրաստանի, Աղվանքի, Իրանի, Միջագետքի, Բյուզանդիայի և Սև ծովի առափնյա շրջանների հետ։ Քաղաքում ծաղկում էին արհեստները, առևտուրն ու մշակույթը։ Անին ուներ ընդարձակ շուկայական հրապարակ, բազմաթիվ իջևաններ և հյուրանոցներ /[null նկար]/: 

10-րդ դարի կեսերից Շիրակում իրենց գործունեությունն են ծավալում ասպարեզից հեռացած Կամսարականների շառավիղª Պահլավունի նախարարական տոհմի ներկայացուցիչները, որոնք զգալի դեր են կատարել Բագրատունյաց թագավորության քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային կյանքում։ Նրանց կողմից Անիում և Շիրակում կառուցվում են վանքեր, ամրոցներ, զորանոցներ և այլն, նպաստում են դպրության և մշակույթի զարգացմանը։ Վանքային համալիրներըª Հառիճ, Հոռոմոս, Խծկոնք, Մարմաշեն և այլն, բացի հոգևոր և մշակութային կենտրոններ լինելուց, նաև արտադրական և տնտեսական խոշոր միավորներ էին /[null նկար]/: 

Պահլավունիների շինարարական գործունեության մասին Շիրակում, բացի դեռևս կանգուն պատմաճարտարապետական հուշարձաններից, պահպանվել են բազմաթիվ վիմագիր արձանագրություններ, իսկ Մարմաշենի վանքում նրանց տոհմային գերեզնանոցը։

Բագրատունյաց թագավորության կործանումից և բյուզանդական /1045-1064թ.թ./, այնուհետև սելջուկյան թուրքերի տիրապետության հաստատումից հետո Շիրակում տնտեսական և մշակութային կյանքն անկում ապրեց։

Շիրակի հետագա վերելքը կապվում է 1199թ. սելջուկյան նվա¬ճող¬ներից ազատա•րման և այստեղ Զաքարյանների իշխանության հաստատման հետ։ Զաքար¬յանների օրոք Անին և Շիրակը տնտեսական, առևտրաարդյունագործական և մշակութային բուռն զարգացում են ապրում։ 12-13-րդ դարերում զարգանում են արհեստները, ապրանքադրամական հարաբերությունները, արտաքին ու տարանցիկ առևտուրը։ Շիրակով անցնող տարանցիկ առևտրի զարգացման գործոններից էր նաև տարանցիկ առևտրի բնագավառում եղած տեղաշարժերը։ Պարսկաստանի և Փոքր Ասիայի սելջուկյան ամիրայությունների ներքին կռիվների, մաքսերի, չափերի և կշիռների բազմազանությունը խոչընդոտում էին տարանցիկ առևտրի զարգացմանը։ Այս իրադրությունում անդրկովկասյան առևտրում սկսում են մեծ տեղ բռնել հյուսիսային երկրները, սերտ կապեր են հաստատվում Սև ծովի նավահանգիստների, Լեհաստանի և Ռուսաստանի հետ։

Շիրակի կարճատև վերելքն ընդհատվեց մոնղոլ-թաթարների արշավանքի և երկրի նվաճման հետևանքով, որոնց գերիշխանությունը տևեց 13-14-րդ դարերում։ 15-16-րդ դարերում Շիրակը բազմիցս ենթարկ¬վում է թուրքմենական ցեղերի, Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի ավերիչ արշա¬վանք¬ներին։

[null 1555] թվականին Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև կնքված հաշտության պայմանագրով Հայաստանը բաժանվում է նրանց միջև։ Սահմանային Ախուրյան գետով Շիրակը բաժանվում է երկու մասի, որոնցից արևելյանը անցնում է Պարսկաստանին, արևմտյանըª Թուրքիային։ Այս դրությունը որոշ փոփոխություններով պահպանվեց մինչև 19-րդ դարի սկիզբը։ 1804-1813 թ.թ. ռուս-պարսկական պատերազմից հետո Գյուլիստանի պայմանագրով արևելյան Շիրակն անցավ [null Ռուսաստանին]։ 1829-1830 թվականներին արևմտյան Շիրակից, Կարսից և Կարինից այս¬տեղ են գաղթում բազմաթիվ հայ ընտանիքներ /[null նկար]/: 

1837 թվականին Շիրակ է այցելում Ռուսաստանի Նիկոլայ 1-ին կայսրը։ Գումրի •յուղի մոտª Ախուր¬յանի բարձրադիր ափին կառուցվում է ռուսական հզոր ամրոց և բերդաքաղաք, որն ի պատիվ կայսրուհու անվանվում է Ալեքսանդրապոլ, հետա•այումª 1924 թվականից Լենինական, 1992-ից Գյումրի։ Գյումրին Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Քաղաքի տարածքում կան վաղ բրոն¬զի ժամանակաշրջանից մինչև զարգացած միջնադարով թվագրվող մի քանի հուշարձաններª բնա¬կավայրեր, ամրոց-բնակատեղի, դամբարանադաշտեր, եկեղեցիներ, որոնք ցույց են տալիս, որ կյանքն այստեղ անընդհատ գոյատևել է մոտ 5000 տարի։ Մատենագրության մեջ այն առաջին ան¬գամ հիշատակվում է 8-րդ դարի պատմիչ Ղևոնդի մոտ Կումայրի ձևով։ Այստեղª Շիրակ գավառի Կումայրի ավանում 774 թվականին տեղի է ունեցել հաղթական ճակտամարտ արաբական նվաճողների դեմ։ Կումայրին հետագա դարերում հիշատակվում է Կումիրի,Կիմիրի, Գումրի, ձևերով։ 1992 թվականին քաղաքը կրկին վերանվանվում է Գյումրի։ 

1849 թվականին կազմավորվում են Երևանի նահանգը և Ալեքսանդրապոլի գավառը, որը իր սահ¬մաններով հիմնականում համապատասխանում էր պատմական Շիրակի արևելյան մասին։ Շիրակի հետագայում ազատագրված արևմտյան մասը ընդգրկվում է Կարսի մարզի մեջ։ 

[null Ալեքսանդրապոլ] քաղաքը և գավառը կարճ ժամանակահատվածում մեծ վերելք են ապրում։ 1897 թվականի մարդա¬համարի տվյալներով Ալեքսանդրապոլի գավառն ուներ 120ª գյուղ շուրջ 131417 բնակչությամբ։ Շուտով Ալեքսանդրապոլը դառնում է Անդրկովկասի մեծ և բարգավաճ քաղաքներից մեկը, 1899 թվականին երկաթգծի կառուցումից հետո, նաև կարևոր տրանսպորտային հանգույց։ 20-րդ դարի սկզբին քաղաքն ուներ 51000 բնակչություն։ Զարգանում էին արդյունաբերությունը, ար¬հեստները, առևտուրը, կրթությունը և մշակույթը։ 

Առաջին համաշխար¬հա¬յին պատերազմը, հեղափոխությունները, 1918-1920 թվականների թուրքական ինտերվենցիան, որն ուղեկցվում էր կոտորածներով ու թալանով, քայքայեցին գավառի տնտեսությունը, տասնյակ հազարավոր մարդկանց տարագրության պատճառ դարձան։ Առանձնապես ծանր էր Ալեքսանդրապոլի և գավառի 1920-1921 թվականների թուրքական օկուպացիան։ Սովետական իշխանության և խաղաղության հաստատումից հետո սկսվում է զարգացման մի նոր փուլ։ 1924 թվականից Ալեսանդրապոլը վերանվանվում է [null Լենինական], իսկ գավառը Լենինականի գավառի, որը լուծարվում է 1930 թվականին։ Ըստ վարչատարածքային նոր բաժանման Շիրակը բաժանվում է 5 շրջանների։ 1926 թվականին քաղաքի բնակչության թիվը 54857 մարդ է, իսկ 1988-ին 204.000 մարդ։ Զար•ացան տնտեսությունը, գիտությունն ու մշակույթը, որը տևեց մինչև 1988 թվականի ավերիչ [null երկրաշարժը] և ՍՍՀՄ քայքայումը։ 

Հայաստանի հանրապետության նոր վարչական բաժանմամբ նույն տարածքում կազմվում է Շիրակի մարզը Գյումրի կենտրոնով /[null քարտեզ]/: 

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել