Մեքսիկա

երկիր Հյուսիսային Ամերիկայում

Մեքսիկա (իսպ.՝ México; Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[5][6][7] իսպ.՝ Estados Unidos Mexicanos), պետություն է Հյուսիսային Ամերիկայի հարավում։ Սահմանակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Գվատեմալային և Բելիզին։ Արևմուտքում և հարավում ափերը ողողում են Խաղաղ, իսկ արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Արևմուտքում՝ գտնվում են նաև Մեքսիկական ծոցը[8] և Կարիբյան ծովը։

Մեքսիկա
Մեքսիկայի դրոշ Զինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն, երկիր, դաշնային հանրապետություն, դեմոկրատական հանրապետություն, սահմանադրական հանրապետություն, ազգ, Կայսրություն, Կայսրություն, Next Eleven? և OECD country?
Ներառում էՄեխիկո[1], Ագուասկալիենտես[1], Ստորին Կալիֆոռնիա[1], Հարավային Ստորին Կալիֆոռնիա[1], Կամպեչե[1], Չիապաս[1], Չիուաուա[1], Կոաուիլա[1], Կոլիմա[1], Դուրանգո[1], Գուանախուատո[1], Գեռերո[1], Իդալգո[1], Խալիսկո[1], Մեխիկո[1], Միչոական[1], Մորելոս[1], Նայարիտ[1], Նուևո Լեոն[1], Օախակա[1], Պուեբլա[1], Կերետարո[1], Կինտանա Ռոո[1], Սան Լուիս[1], Սինալոա[1], Սոնորա[1], Տաբասկո[1], Տամաուլիպաս[1], Տլասկալա[1], Վերակրուս[1], Յուկատան նահանգ[1] և Սակատեկաս[1]
Պետական լեզուիսպաներեն, Nahuatl?, յուկատեկերեն և Մեքսիկայի լեզուները
ՄայրաքաղաքՄեխիկո
Պետական կարգԿիսանախագահական
Օրենսդիր մարմինՄեքսիկական կոնգրես
Երկրի ղեկավարԱնդրես Մանուել Լոպես Օբրադոր
Կառավարության ղեկավարԱնդրես Մանուել Լոպես Օբրադոր
Մակերես1,972,550 կմ²
Ջրային %2,5% ջրային
Ազգաբնակչություն132 274 416 մարդ (2024)[2]
ԿրոնՔրիստոնյա
ՀիմնՄեքսիկայի օրհներգ և Toque de Bandera?
ԿարգախոսDerecho ajeno es la paz
Հիմնադրված էսեպտեմբերի 16, 1810[3] թ.
ԱրժույթՄեքսիկական պեսո
Կենտրոնական բանկBank of Mexico?
Ժամային գոտիCDT?
Հեռախոսային կոդ+52
Ինտերնետ-դոմեն.mx
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,758[4]
gob.mx(իսպ.)

Այն զբաղեցնում է գրեթե երկու միլիոն քառակուսի կիլոմետր տարածք (ավելի քան 760.000)։ Մեքսիկան հինգերորդ խոշոր երկիրն է Ամերիկայում, 13-րդ երկիրն աշխարհում և 2-րդ ամենախոշոր իսպանախոս երկիրը՝ ըստ տարածքի չափսերի (Արգենտինայից հետո)։

Բնակչությունը գերազանցում է ավելի քան 120 միլիոնը[9]։ Մեքսիկան աշխարհի 11-րդ ամենախիտ բնակեցված անկախ պետությունն է աշխարհի պետությունների մեջ և առաջինը իսպանախոս երկրների մեջ։ Այն նաև Լատինական Ամերիկայի երրորդ ամենաբնակեցված երկիրն է։ Մեքսիկան դաշնային հանրապետություն է և վարչականորեն բաժանված է 31 նահանգների և 1 մայրաքաղաքային ինքնավարություն ունեցող դաշնային Մեխիկո շրջանի միջև։

Նախակոլումբոսյան ժամանակաշրջանում Մեքսիկայի տեղաբնիկ ժողովուրդները եղել են հնդկացիները։ Այս տարածքներում են ստեղծել իրենց մշակույթը և ազգային առանձնահատկությունները ացտեկները, մայաները և շատ այլ ցեղեր։ 1521 թվականին Մեքսիկայի ներկայիս տարածքը գրավել են իսպանացի կոնկիստադորները՝ Էռնան Կորտեսի գլխավորությամբ։ Նվաճումից հետո, այն վերածվեց Մեքսիկայի հասակար նահանգի և ստացավ Նոր Իսպանիա անվանումը։ Բազմաթիվ խռովությունների արդյունքում 1821 թվականին իսպանական կառավարությունը պաշտոնապես ճանաչում է Մեքսիկայի Միացյալ Նահանգների անկախությունը, որպես Իսպանիայից անկախ երկիր։ Հետանկախացման ժամանակահատվածը բնութագրվում է տնտեսական անակայունությամբ և այն նաև դարձավ տարբեր իրադարձությունների պատճառ։

Ի վերջո այն հանգեցրեց ամերիկա-մեքսիկական պատերազմի սկսման և տարածքային անհամաձայնությունների Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Ի վերջո, Մեքսիկական որոշ հողեր կցվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Բացի այս պատերազմից, տեղի ունեցան այլ իրադարձություններ՝ Ֆրանս-մեքսիկական պատերազմի և Մեքսիկական քաղաքացիական պատերազմի սկիզբը, առաջին և երկրորդ կայսրությունների ստեղծումը և ներքին բռնապետության հաստատումը։

Վերջին իրադարձությունների արդյունքում Մեքսիկայում 1910 թվականին սկսվեց հեղափոխություն, որի ամենախոշոր արդյունքը դարձավ այն, որ 1917 թվականին հրապարակվեց Մեքսիկացի օրենքների ժողովածուն՝ Սահմանադրությունը։ Այժմ Մեքսիկան աշխարհի տնտեսապես առաջատար երկրների շարքում է[10][11][12][13]։

Մեքսիկայի հիմնական բնակիչները մեքսիկացիներն են, որոնք ձևավորվել են իսպանացիների, բնիկ հնդկացիների, մասամբ՝ նաև նեգրերի միախառնման հետևանքով։ Պաշտոնական լեզուն իսպաներենն է, սակայն բնիկ ժողովուրդները՝ ացտեկները, մայաները, հուաստեկները և այլք, խոսում են մայրենի լեզուներով և պահպանում իրենց մշակութային առանձնահատկությունները։ Խոշոր քաղաքներն են Մեխիկոն, Գվադալախարան, Մոնտեռեյը, Պուեբլան։

Հին շրջանում (մինչև 16-րդ դար) Մեքսիկայի տարածքում զարգացած են եղել հնդկացիների (տոտոնակներ, տոլտեկներ, ացտեկներ, մայաներ) գեղարվեստական մշակույթները։ Զբաղվել են խեցեգործությամբ և փայտե իրերի, մանր քանդակների պատրաստմամբ։

Սակայն իսպանացիների կողմից Մեքսիկայի նվաճումը կործանարար ազդեցություն ունեցավ հնդկացիների ինքնատիպ մշակույթի վրա։ Այդուհանդերձ, բնիկների գեղարվեստական ավանդույթները որոշակիորեն ներգործեցին գաղութային շրջանում ձևավորված արվեստի վրա, և երկու մշակույթների համատեղումը կանխորոշեց Մեքսիկայի հետագա ազգային արվեստի ավանդույթները։

Ներկայումս Մեքսիկան Լատինական Ամերիկայի առավել զարգացած երկրներից է. արդյունահանում են արծաթ, ոսկի, նավթ, գունավոր և հազվագյուտ մետաղներ։ Մշակում են ցորեն, բրինձ, շաքարեղեգ, սրճենի, եգիպտացորեն (հայրենիքը Մեքսիկան է)։

Մայրաքաղաք Մեխիկոն աշխարհի խոշորագույն քաղաքներից է, որտեղ զուգակցվում է հին դարերի ու ժամանակակից ճարտարապետությունը։ Հանրահայտ են գեղանկարիչներ Դիեգո Ռիվերան, Խոսե Օրոսկոն, Դավիդ Սիկեյրոսը, Ֆրիդա Կալոն, գրողներ Կառլոս Ֆուենտեսը, Օկտավիո Պասը և ուրիշներ։

Բնակչություն խմբագրել

Մեքսիկայի հիմնական բնակիչները մեքսիկացիներն են, որոնք ձևավորվել են իսպանացիների, բնիկ հնդկացիների, մասամբ՝ նաև նեգրերի միախառնման հետևանքով։ Պաշտոնական լեզուն իսպաներենն է, սակայն բնիկ ժողովուրդները՝ ացտեկները, մայաները, հուաստեկները և այլք, խոսում են մայրենի լեզուներով և պահպանում իրենց մշակութային առանձնահատկությունները։

Խոշոր քաղաքներն են Մեխիկոն, Գվադալախարան, Մոնտեռեյը, Պուեբլան։

Հին շրջանում (մինչև 16-րդ դար) Մեքսիկայի տարածքում զարգացած են եղել հնդկացիների (տոտոնակներ, տոլտեկներ, ացտեկներ, մայաներ) գեղարվեստական մշակույթները։ Զբաղվել են խեցեգործությամբ և փայտե իրերի, մանր քանդակների պատրաստմամբ։

Սակայն իսպանացիների կողմից Մեքսիկայի նվաճումը կործանարար ազդեցություն ունեցավ հնդկացիների ինքնատիպ մշակույթի վրա։ Այդուհանդերձ, բնիկների գեղարվեստական ավանդույթները որոշակիորեն ներգործեցին գաղութային շրջանում ձևավորված արվեստի վրա, և երկու մշակույթների համատեղումը կանխորոշեց Մեքսիկայի հետագա ազգային արվեստի ավանդույթները։

Ներկայումս Մեքսիկան Լատինական Ամերիկայի առավել զարգացած երկրներից է. արդյունահանում են արծաթ, ոսկի, նավթ, գունավոր և հազվագյուտ մետաղներ։ Մշակում են ցորեն, բրինձ, շաքարեղեգ, սրճենի, եգիպտացորեն (հայրենիքը Մեքսիկան է)։

Մայրաքաղաք Մեխիկոն աշխարհի խոշորագույն քաղաքներից է, որտեղ զուգակցվում է հին դարերի ու ժամանակակից ճարտարապետությունը։ Հանրահայտ են գեղանկարիչներ Դիեգո Ռիվերան, Խոսե Օրոսկոն, Դավիդ Սիկեյրոսը, Ֆրիդա Կալոն, գրողներ Կառլոս Ֆուենտեսը, Օկտավիո Պասը և ուրիշներ։

Աշխարհագրություն խմբագրել

 
Մեքսիկայի ֆիզիկական քարտեզ

Մեքսիկա պետությունը գտնվում է Արևմտյան կիսագնդում՝ 14°, 33 °N և 86 ° և 119 ° աշխարհագրական լայնություններում։ Մեքսիկայի տարածքի մեծ մասը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում, սակայն նրա տարածքի հարավային մի փոքր հատված՝ Ներքին Կալիֆոռնիայի նահանգը գտնվում է Կենտրոնական Ամերիկայում։ Մեքսիկայի կենտրոնամերիկյան տարածքը կազմում է ամբողջ տարածքի 12 %-ը[14]։ Սակայն ընդհանուր առմամբ Մեքսիկան համարվում է հյուսիսամերիկյան պետություն՝ Կանադայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասին[15]։

Ամենաբարձր լեռը Օրիսաբա գործող կոնաձև հրաբուխն է՝ 5675 մետր բարձրությամբ։ Այն գտնվում է նաև 18.491 ծովի մակարդակից բարձրության վրա[16]։ Մեքսիկայի ընդհանուր տարածքը կազմում է 1.972.550 կմ²։ Այն տարածքի մեծությամբ աշխարհի 14-րդ ամենախոշոր պետությունն է, իսկ իսպանախոս երկրների մեջ՝ երկրորդը։ Սահմանակցում է հյուսիսում Ամերիկայի Միացյալ Նահանգներին (3,141 կմ), իսկ հարավում՝ Գվատեմալային և Բելիզին։ Ափերը ողողում են Խաղաղ օվկիանոսի ջրերը։

Կլիմա խմբագրել

Կենսաբազմազանություն խմբագրել

 
Յագուար

Մեքսիկան կենսաբանական ռեսուրսներով աշխարհի 18-րդ առաջատար երկիրն է։ Այստեղ տարածված են ավելի քան 200,000 տարբեր տեսակներ, որոնք կազմում են աշխարհի կենդանական աշխարհի և կենսաբազմազանությունների 10-12 %-ը։ Մեքսիկան աշխարհում առաջատարն է՝ սողունների տարածվածությամբ (707 հայտնի տեսակներ), երկրորդը՝ կաթնասունների տարածվածությամբ (438 տեսակներ), չորրորդը՝ երկկենցաղների բազմազանությամբ (290 տեսակներ)։ Չորրորդ տեղն է զբաղեցնում նաև բույսերի թվով (26000 տեսակի բույսեր)։ Նրանցից 2500 տեսակները համարվում է վտանգված տեսակներ և գրանցված են կարմիր գրքում։

2002 թվականի տվյալներով, Մեքսիկան երկրորդ ամենաարագ անապատացող երկիրն է աշխարհում։ Այս ցուցանիշով նա զիջում է միայն Բրազիլիային։ Մեքսիկայի տարածքի 170,000 կմ² տարածքը կանաչ գոտիներ են՝ անտառներ, ազգային պարկեր և ազգային արգելոցներ։ Դրանք իրենցից ներառում են 34 կենսոլորտային պահուստներ (անփոփոխ էկոհամակարգեր), 67 ազգային պարկեր, 4 բնական հուշարձաններ (պաշտպանված է անժամկետ իրենց գեղագիտական, գիտական կամ պատմական արժեքը) և այլն։

Մեքսիկայի տարածքում հայտնաբերվե են Ամերիկայի տարածքում հանդիպող տարբեր տեսակի մշակաբույսեր և ուտելի բույսեր։ Մեքսիկայի տարածքում մշակվում է կակաո, ավոկադո, լոլիկ, եգիպտացորեն, վանիլ, գուավա, ցուկկինի, և այլն։ Այստեղ աճեցվում են նաև լոբու տարբեր տեսակներ, չիլի պղպեղներ (Հալապենո) և այլն։

Մեքսիկայում ապրում են տարբեր տեսակի կենդանիներ, որոնց մեջ կան նաև էնդեմիկ կենդանատեսակներ, օրինակ՝ Մեքսիկական մկնային պարկամուկ, Մեքսիկական գայլ, Մեքսիկական գորշ սկյուռ, Մեքսիկական հողի սկյուռ, Մեքսիկական ծովամուկ և այլն։ Ապրում են նաև այլ կենդանատեսակներ, օրինակ՝ Վիրջինյան պարկամուկ, փոքր խոյադելֆին, յագուար, ամերիկյան սև արջ, ամերիկյան արագիլ, գորշ աղվես և այլն։

Սպորտ խմբագրել

 
Ացտեկա մարզդաշտը, աշխարհի 6-րդ ամենամեծ մարզադաշտը

1968 թվականին Մեքսիկայում տեղի են ունեցել XIX Օլիմպիւական խաղերը՝ Մեքսիկան դարձնելով առաջին լատինաամերիկյան երկիրը, որտեղ մեկնարկել են խաղերը[17]։ 1970 և 1986 թվականներին այստեղ տեղի են ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը[18]։

Մեքսիկայի ամենահայտնի սպորտաձևը ֆուտբոլն է։ Ենթադրվում է, որ ֆուտբոլը Մեքսիկա են բերել կոռնեցի հանքագործները 19-րդ դարի վերջում։ 1902 թվականին բրիտանական ազդեցությամբ ձևավորվեց հինգ-թիմային լիգան[19][20]։

Մեքսիկայի գլխավոր ակումբներից են՝

  • Ամերիկա, 12 առաջնություն
  • Դեպորտիվո Գուադալախարա, 11 առաջնություն
  • Տոլուկա, 10 առաջնություն[21]

Անտոնիո Կարբախալը առաջին ֆուտբոլիստն էր, որ հայտնվեց աշխարհի խաղերում[22] և Հուգո Սանչեսը IFFHS կողմից դարձավ 20-րդ դարի լավագույն CONCACAF խաղացող[23]։

Մեքսիկայի պրոֆեսիոնալ բեյսբոլի լիգան կոչվում է Liga Mexicana de Beisbol: Չնայած զիջում է Միացյալ Նահանգների, Կարիբյան երկրների և Ճապոնիայի թիմերին, Մեքսիկայի թիմը նույնպես ունեցել է միջազգային ձեռքբերումներ։

2013 թվականին Մեքսիկայի բասկետբոլի թիմը հաղթեց Ամերիկայի բասկետբոլի առաջնությունում և ձեռք բերեց 2015 թվականի առաջնությունը հյուրընկալելու պատիվը[24]։

Հայտնի սպորտաձևերից է ցլամարտը։ Գրեթե բոլոր խոշոր քաղաքներում կան ցլամարտի հրապարակներ։ Մեխիկոյի Plaza México-ն ամենամեծ ցլամարտի կենտրոնն է աշխարհում։ Այն տեղավորում է 55,000 մարդ։

Հայտնի մեքսիկացի բռնցքամարտիկներ են Վինսենթ Սալդիվարը, Ռուբեն Օլիվարեսը, Սալվադոր Սանչեսը, Խուլիո Սեզար Չավեսը, Ռիկարդո Լոպես Նավան, Էրիկ Մորալեսը[25]։

Հայտնի մեքսիկացի ատլետներ են գոլֆեր Լորենա Օչոան[26], Անա Գևարան՝ 400 մետր թռիչքով աշխարհի նախկին չեմպիոն և 2004 թվականի Աթենքի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ֆերնանդո Պլատեսը։

Առողջապահություն խմբագրել

1990 թվականից Մեքսիկան գտնվում է բնակչության առողջության անցումային փուլում, մահացության ախտանիշների ցուցանիշները նույն են ինչ Գերմանիայի և Ճապոնիայի նման բարձր զարգացած երկրներում[27]։ Բժշկական ենթակառուցվածները զարգացած են հիմնականում խոշոր քաղաներում[28][29], մինչդեռ գյուղական բնակչությունն ունի առաջադեմ բժշկական սարքավորումների կարիք, և հիվանդ հաճախորդներըն ստիպված են մոտ բնակավայրեր տեղափոխվել համապատասխան բժշկական օգնության կամ խնամքի համար։

Պետության կողմից ֆինանսավորվող Մեքսիկական սոցիալական անվտանգության ինստիտուտը (IMSS) և Պետական աշխատողների սոցիալական անվտանգության և ծառայությունների ինստիտուտը (ISSSTE) էական դեր են խաղում առողջապահության և սոցիալական անվտանգության հարցերում։ Մեծ կարևորություն ունեն նաև մասնավոր առողջապահական ծառայությունները, որոնք ապահովում են բժշկական ծառայությունների 13%-ը[30]։

Հանրային համալսարաններում հաճախ անցկացվում են բժշկական վերապատրաստումներ։ Գվադալախարայի համալսարանը ամերիկացի ուսանողներին վերապատրաստելու պայմանագիր ունի Միացյալ Նահանգների հետ։ Մասնավոր բուժօգնության, դեղորայքի արժեքը Մեքսիկայում ավելի ցածր է, քան Հյուսիսային Ամերիկայի այլ գործընկերների մոտ[28]։

Կրթություն խմբագրել

 
Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան

2004 թվականին Մեքսիկայի մինչև 14 տարեկան բնակիչների գրագիտության մակարդակը կազմում էր 97 %[31], 15 տարեկանից բարձր՝ 91 %[32]: Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային տվյալների՝ այս ցուցանիշով Մեքսիկան զբաղեցնում է 24-րդ տեղը[33]։

Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանը համաձայն 2009 թվականին հրատարակված Թայմզ-ի բարձրագույն կրթության չափանիշների աշխարհի 200 առաջնակարգ համալսարանների շարքում զբաղեցնում է 190-րդ տեղը[34]։

Մասնավոր բիզնես դպրոցները նույնպես համապատասխանում են միջազգային չափանիշներին։ PADE և EGADE բիզնես դպրոցները, Պանամերիկյան համալսարանը և Մոնթերեյի տեխնոլոգիայի և բարձրագույն կրթության ինստիտուտը համաձայն «Ուոլ սթրիթ ջըրնալի» տվյալների գտնվում են գլխավոր տասնյակում[35]։

Կառավարություն և ոստիկանություն խմբագրել

Կառավարություն խմբագրել

 
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն

Ըստ կառավարման համակարգի՝ Մեքսիկան դաշնային կամ ֆեդերատիվ հանրապետություն է, որը կառավարվում է Մեքսիկայի ժողովրդի կողմից ընտրված պաշտոնական թեկնածուն՝ նախագահի անունից։ Նախագահի կառավարությունը հիմնված է 1917 թվականին ընդունված Սահմանադրության և օրենքների հիման վրա։ Սահմանադրությունը ներառում է երեք բաժիններ՝ ժողովրդավարություն և հանրապետություն, պետական և քաղաքական կառավարություններ[36]։ Ըստ սահմանադրության Մեքսիկայի յուրաքանչյուր նահանգ ունի ինքնավարություն, սակայն պետք է առաջնորդվի սահմանադրության դրույթներով։ Մեքսիակայի ենթակա յուրաքանչյուր տարածք ունի հանրապետական կառավարման համակարգ և կառավարվում է գործադիր մարմնի՝ նահանգապետի կամ Մեքսիկայի նախագահի կողմից նշանակված այլ պաշտոնյայի կողմից[37]։

Մեքսիկայի նախագահը Մեքսիկայի բարձրագույն պետական պաշտոնյան է[38]։ Մեքսիկայի նախագահը ընտրվում է 6 տարի ժամկետով, իսկ ընտրությունները անցկացվում են մեկ փուլով։ Հաղթողը որոշվում է հավաքած ձայների մեծամասնությամբ։ 2012 թվականին Մեքսիկայում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում Մեքսիկայի նախագահ ընտրվեց Էնրիկե Պենիա Նիետոն։

Մեքսիկական Սահմանադրությունը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա՝

Մեքսիկայի իշխանության օրենսդիր ճյուղը Երկպալատ խորհրդարանն է[39], որը կազմված է հանրապետական կառավարմամբ սենատից և պատգամավորների պալատից։ Մեքսիկայի կոնգրեսը կարող է ընդունել օրենքներ, հայտարարել պատերազմ, հավաքել հարկեր և տուրքեր, հաստատել միջազգային պայմանագրեր այլ երկրների հետ և վավերացնել դիվանագիտական նշանակումները։

Մեքսիկայի իշխանության օրենսդիր մարմնի՝ խորհրդարանին վերաբերվող փոփոխությունները կատարվում եմ քվեարկությունների միջոցով։ Մեքսիկայում գործում է ազատ ընտրական իրավունքը և քվեարկությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր անձիք։ Սեռական և տարիքային սահմանափակումներ չկան։ Պատգամավորների պալատը կազմված է 500 պատգամավորներից, որոնք կազմում են խորհրդարանի մի մասը։

500 պատգամավորներից 300-ը ընտրվում են դաշնային ընտրատարածքում կատարվող մեծամասնական ընտրությունների արդյունքում։ Մնացած 200-ը միայն ընտրվում են համամասնական ընտրություններում։ Մեքսիկայի ստորին մյուս պալատը՝ սենատը կազմված է 128 սենատորներից։ Նրանցից 64-ը ընտրվում են մեծամասնական, իսկ մնացած 64-ը համամասնական և առանձին քվեարկությունների միջոցով։

Մեքսիկայի արդարադատության գերագույն մարմինը և հանրապետական կառավարման իշխանության երրորդ ճյուղը Մեքսիկայի Միացյալ Նահանգների դատական մարմինն է։ Մեքսիկայի գլխավոր դատարանը արդարադատության օրենսդիր դատարաններն են։ Այն կազմված է կոլեգիալ, ունիտար և մարզային դատարաններից, ինչպես նաև դատական դաշնային խորհուրդից։

Ոստիկանություն խմբագրել

 
Մեքսիկայի դաշնային ոստիկանության շենքը

Մեքսիկայի դաշնային ոստիկանությունը Մեքսիկայի ոստիկանական գերագույն մարմինը[40], որը բաժանված է տարբեր գործակալությունների։ Այն հաճախ կոչվում է նաև ոչ այնքան տարածված և ոչ գրական "Federales" տերմինով։ Որպես կանոն, Մեքսիկայի դաշնային ոստիկանության աշխատակիցները զինված են ատրճանակով և կրում են մուգ կապույտ կամ մոխրագույն մարտական համազգեստ։

Մեքսիկայի դաշնային ոստիկանությունը ստեղծվել է չորս տարբեր դաշնային կանխարգելիչ կազմակերպությունների 1998-1999 թվականների միաձուլումից հետո։ Այս մարմինը ստեղծվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում նարկոկարտելների աճող սպառնալիքը կանխելու նպատակով։ Մեքսիկայի դաշնային ոստիկանությունը ներառում է դաշնային ճանապարհային ոստիկանական և ֆինանսական ոստիկանության բաժիններ[41], որոնք կոչվում է նաև քննչական և ազգային անվտանգության կենտրոններ։

Մեքսիկայի դաշնային ոստիկանության զինված ուժերը համարվում է Մեքսիկական բանակի 3-րդ ռազմական ոստիկանության բրիգադը։ Մեքսիկայի Դաշնային ոստիկանությունը ներառում է նաև քննչական բաժանմունք։ Մեքսիկայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը Մեքսիկայի նախագահն է։

Արտաքին հարաբերություններ խմբագրել

Մեքսիկայի արտաքին քաղաքականության մեջ կարևոր նշանակություն ունեն Մեքսիկայի նախագահը և Արտաքին գործերի նախարարությունը[42]։ Մեքսիկայի սահմանադրության 89-րդ հոդվածի 10-րդ կետի դրույթները սահմանում են, որ Մեքսիկայի կառավարությունը և բնակչությունը պարտավորվում է հարգել այլ պետությունների Միջազգային օրենքը, պետությունների իրավական հավասարությունը, նրանց ինքնիշխանության ու անկախության։ Մեքսիկացիները պարտավորվում չմիջամտել այլ երկրների ներքին և արտաքին գործերին, հակամարտություններին տալ խաղաղ կարգավորում և խթանել միջազագային տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության զարգացումը[43][44]։

Մեքսիկան մի շարք միջազգային կազմակերպությունների և միությունների ակտիվ մասնակից և հիմնադիր է։ Այս երկիրը համարվում է Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ)[45][46], Իբերո-ամերիկյան պետությունների համագործակցության[47] և Ռիո խմբի ակտիվ մասնակից-անդամ[48]։ 2008 թվականին Մեքսիկան ստացել է 40 մլն դոլար ՄԱԿ-ի ընդհանուր բյուջեից[49]։ Պետությունը եղել է Լատինոամերիկյան տնտեսական Կազմակերպության անդամ[50][51]։

Զինված ուժեր խմբագրել

 
Մեքսիկական ռազմաօդային ուղղաթիռ

Մեքսիկայի զինված ուժերը կազմված են երկու տարբեր ստորաբաժանումների միջև[52]։ Առաջին բաժինը Մեքսիկայի ցամաքային ուժերն են, որոնք իրենց մեջ ներառում են Մեքսիկայի ռազմաօդային ուժերը։ Երկրորդ բաժինը Մեքսիկայի ռազմածովային ուժերն են, որի մեջ է մտնում Մեքսիկայի ծովային նավատորմը[53]։ Մեքսիկայի Զինված ուժերը պահպանում զգալի ենթակառուցվածքներ, որի մեջ մտնում են օբյեկտների նախագծման, հետազոտական և թեստավորման զենքերը, տրանսպորտային միջոցները, օդանավերը, նավատորմի նավերի մեծ մասը, պաշտպանական համակարգեր և տարբեր տեսակի էլեկտրոնիկա[54]։

Վերջին տարիներին Մեքսիկան բարելավել է իր զինվորական մեթոդները, հրամանատարությունը և տեխնոլոգիական կառույցները։ Մեքսիկայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը համարվում է Մեքսիկայի նախագահը։ Մեքսիակն հնարավորություն ունի արտադրելու միջուկային զենք, սակայն նա չի օգտվել այդ հնարավորությունից։ Պատմականորեն, Մեքսիկան բացառությամբ երկրորդ աշխարհամարտի, համարվում է չեզոք երկիր[55]։ Մեքսիկան համարվում է Մեքսիկայի և ՄԱԿ-ի խաղաղապահ երկրներից մեկը։

Վարչական բաժանում խմբագրել

Մեքսիկան կամ Մեքսիկայի Միացյալ Նահանգները կառուցվածքով դաշնային կամ ֆեդերատիվ երկիր է։ Մեքսիկան վարչականորեն բաժանված է 31 նահանգների և մայրաքաղաքային ինքնավարություն ունեցող Մեքսիկա քաղաքի միջև։ Մեքսիկայի յուրաքանչյուր նահանգ ունի իր ինքնավարությունը, առանձին սահմանադրությունը և դատական մարմինը։ Նահանգները կառավարվում են նահանգապետների կողմից, որոնք ընտրվում են 6 տարի ժամկետով։

Մեքսիկայի վարչական բաժանում
Դաշնային օկրուգ Վարչական կենտրոն Տարածք[56],
կմ²
Բնակչություն[57],
(2010) մարդ
Խտություն,
մարդ/կմ²
0   Դաշնային օկրուգ (Distrito Federal)   Մեխիկո (México) 1499 8 851 080 5904,66
1   Ագուասկալիենտես (Aguascalientes)   Ագուասկալիենտես (Aguascalientes) 5589 1 184 996 212,02
2   Գերերո (Guerrero)   Չիլպասինգո դե լոս Բրավո (Chilpancingo de los Bravo) 63 749 3 388 768 53,16
3   Գուանախուատո (Guanajuato)   Գուանախուատո (Guanajuato) 30 589 5 486 372 179,36
4   Դուրանգո (Durango)   Վիկտորիա դե Դուրանգո (Victoria de Durango) 119 648 1 632 934 13,65
5   Իդալգո (Hidalgo)   Պաչուկա դե Սոտո (Pachuca de Soto) 20 987 2 665 018 126,98
6   Խալիսկո (Jalisco)   Գվադալախարա (Guadalajara) 80 137 7 350 680 91,73
7   Կամպեչե (Campeche)   Սան Ֆրանցիսկո դե Կամպեչե (San Francisco de Campeche) 51 833 822 441 15,87
8   Կերետարո (Querétaro)   Սանտյագո դե Կերետարո (Santiago de Querétaro) 11 769 1 827 937 155,32
9   Կինտանա Ռոո (Quintana Roo)   Չետումալ (Chetumal) 50 350 1 325 578 26,33
10   Կոաուիլա (Coahuila)   Սալտիլյո (Saltillo) 151 571 2 748 391 18,13
11   Կոլիմա (Colima)   Կոլիմա (Colima) 5455 650 555 119,26
12   Հարավային Ստորին Կալիֆոռնիա (Baja California Sur)   Լա Պաս (La Paz) 73 677 637 026 8,65
13   Մեխիկո (México)   Տոլուկա դե Լերդո (Toluca de Lerdo) 21 461 15 175 862 707,14
14   Միչոական (Michoacán)   Մորելիա (Morelia) 59 864 4 351 037 72,68
15   Մորելոս (Morelos)   Կուեռնավակա (Cuernavaca) 4941 1 777 227 359,69
16   Յուկատան (Yucatán)   Մերիդա (Mérida) 39 340 1 955 577 49,71
17   Նայարիտ (Nayarit)   Տեպիկ (Tepic) 27 621 1 084 979 39,28
18   Նուևո Լեոն (Nuevo León)   Մոնտեռեյ (Monterrey) 64 555 4 653 458 72,09
19   Չիուաուա (Chihuahua)   Չիուաուա (Chihuahua) 247 087 3 406 465 13,79
20   Չիապաս (Chiapas)   Տուստլա Գուտիեռես (Tuxtla Gutiérrez) 73 887 4 796 580 64,92
21   Պուեբլա (Puebla)   Պուեբլա դե Սարագոսա (Puebla de Zaragoza) 33 919 5 779 829 170,40
22   Սակատեկաս (Zacatecas)   Սակատեկաս (Zacatecas) 75 040 1 490 668 19,86
23   Սան Լուիս Պոտոսի (San Luis Potosí)   Սան Լուիս Պոտոսի (San Luis Potosí) 62 848 2 585 518 41,14
24   Սինալոա (Sinaloa)   Կուլյական (Culiacán) 58 092 2 767 761 47,64
25   Սոնորա (Sonora)   Էրմոսիլյո (Hermosillo) 184 934 2 662 480 14,40
26   Ստորին Կալիֆոռնիա (Baja California)   Մեխիկալի (Mexicali) 70 113 3 155 070 45,00
27   Վերակրուս (Veracruz)   Խալապա-Էնրիկես (Xalapa-Enríquez) 72 815 7 643 194 104,97
28   Տաբասկո (Tabasco)   Վիլյաերմոսա (Villahermosa) 24 661 2 238 603 90,78
29   Տամաուլիպաս (Tamaulipas)   Սյուդադ Վիկտորիա (Ciudad Victoria) 79 829 3 268 554 40,94
30   Տլասկալա (Tlaxcala)   Տլասկալա դե Խիկոտենկատլ (Tlaxcala de Xicohténcatl) 3914 1 169 936 298,91
31   Օախակա (Oaxaca)   Օախակա դե Խուարես (Oaxaca de Juárez) 95 364 3 801 962 39,87
Ընդամենը 1 967 138 112 336 538 57,11

Հայերը Մեքսիկայում խմբագրել

Մեքսիկայի հայ գաղութը կազմավորվել է 1920-ական թվականներից հետո։ Հայերը կենտրոնացած են հիմնականում Մեխիկոյում, մասամբ էլ՝ Պուեբլա քաղաքում։ Ներկայումս նրանց թիվը մոտ 400 է, սակայն համայնքը դեռևս կազմավորված չէ. չունի հավաքատեղի կամ ազգային որևէ կազմակերպություն։

Մեքսիկայի նշանավոր հայերից են գործարարներ Ս. Պալունյանը և Շ. Քրդիկյանը, ճարտարագետ Ջ. Նշանյանը, ֆիզիկոս Շ. Հաճյանը, աստղագետ դոկտոր Պ. Փիշմիշը և այլք։ Մեխիկոյում է ապրել ու ստեղծագործել բանաստեղծ և թատերագիր Մկրտիչ Հաճյանը, Մեքսիկայի կառավարության կազմում աշխատել է հայազգի Խոսե Սարուխանը (Սարուխանյան)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 https://www.gob.mx/gobierno
  2. https://datos.gob.mx/busca/dataset/proyecciones-de-la-poblacion-de-mexico-y-de-las-entidades-federativas-2020-2070/resource/9e23c5ca-c866-4627-8ef0-6cfeca2391c0
  3. https://books.google.lv/books?id=WdzY7YjhRroC&pg=PA83&redir_esc=y#v=onepage&q&f=false
  4. Human Development ReportUNDP, 2022.
  5. Romo, Rafael (2012 թ․ նոյեմբերի 23). «After nearly 200 years, Mexico may make the name official». CNN.
  6. «About Mexico». Embajada de Mexico en Estados Unidos (Mexican Embassy in the United States). 2012 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  7. «Official name of the country». Presidency of Mexico. 2005 թ․ մարտի 31. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  8. Merriam-Webster's Geographical Dictionary, 3rd ed., Springfield, Massachusetts, USA, Merriam-Webster; p. 733
  9. «INEGI 2010 Census Statistics». www.inegi.org.mx. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  10. James Scott; Matthias vom Hau; David Hulme. «Beyond the BICs: Strategies of influence». The University of Manchester. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. «How to compare regional powers: analytical concepts and research topics» (PDF). British International Studies Association. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին.
  12. «Ministry of Foreign Affairs of Japan» (PDF). Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
  13. «Oxford Analytica». Wayback.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  14. «Nord-Amèrica, in Gran Enciclopèdia Catalana». Grec.cat. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  15. Parsons, Alan; Jonathan Schaffer (May 2004). Geopolitics of oil and natural gas. Economic Perspectives. U.S. Department of State.
  16. «Mexico Topography». Nationsencyclopedia.com. 2007 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  17. «2016 Binational Olympics». San Diego Metropolitan. December 2003. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 7-ին.
  18. «About CONCACAF». The Confederation of North, Central American and Caribbean Association Football (CONCACAF). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 7-ին.
  19. «Introduction». Federacion Mexicana de Futbol. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 1-ին.
  20. «Mexico – List of Final Tables». Rec.Sports.Soccer Statistics Foundation.
  21. «Mexico – List of Champions». Rec.Sports.Soccer Statistics Foundation.
  22. «CNNSI.com – 2002 World Cup — World Cup Hall of Fame: Antonio Carbajal — Wednesday May 08, 2002 10:46 PM». Sportsillustrated.cnn.com. 2002 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.
  23. «Hugo Sánchez donó trofeos pichichi y mejor jugador CONCACAF al Real Madrid» (Spanish). Terra.com. 2008 թ․ հունվարի 14. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «FIBA – Mexico to host 2015 FIBA Americas Championship». FIBA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
  25. «All-Time Greatest Boxers». Sports.espn.go.com. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  26. «LPGA Rolex Women's World Golf Rankings» (PDF). 2007 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 7-ին.
  27. «Mexico – Health Care and Social Security». Countrystudies.us. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  28. 28,0 28,1 «Health Care in Mexico». Expatforum.com. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  29. «Health Care Issues Mexico». Kwintessential.co.uk. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 4-ին.
  30. «Sistema Nacional de Información en Salud – Infraestructura». Sinais.salud.gob.mx. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  31. «INEGI literacy report −14, 2005». Inegi.gob.mx. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 8-ին.
  32. «INEGI literacy report 15+, 2005». Inegi.gob.mx. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 8-ին.
  33. «Mexico: Youth Literacy Rate». Global Virtual University. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 2-ին.
  34. «The Times Higher Awards 2009». The Times Higher Education Supplement. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.
  35. «Recruiter's scoreboard Highlights» (PDF). The Wall Street Journal/Harris Interactive survey of corporate recruiters on business schools. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 4-ին.
  36. «Third Title, First Chapter, About Electoral systems» (PDF). Código Federal de Instituciones y Procedimientos Electorales (Federal Code of Electoral Institutions and Procedures) (Spanish). Congress of the Union of the United Mexican States. 1990 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  37. «Third Title, First Chapter, About Electoral systems, Article 11-1» (PDF). Código Federal de Instituciones y Procedimientos Electorales (Federal Code of Electoral Institutions and Procedures) (Spanish). Congress of the Union of the United Mexican States. 1990 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  38. «Articles 80 to 93». Political Constitution of the United Mexican States. Congress of the Union of the United Mexican States. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 3-ին.
  39. «Articles 90 to 107». Political Constitution of the United Mexican States. Congress of the Union of the United Mexican States. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 3-ին.
  40. «Miembros Titulares». ODCA. 2008 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  41. «Entrevista a la Lic. Beatriz Paredes Rangel, Presidenta dle Comité Ejecutivo Nacional del PRI». Wayback.archive.org. 2008 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  42. Internal Rules of the Ministry of Foreign Affairs (2001 թ․ օգոստոսի 10). «Article 2, Section 1» (Spanish). Ministry of Foreign Affairs. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  43. Political Constitution of the United Mexican States (1917 թ․ փետրվարի 5). «Article 89, Section 10» (PDF) (Spanish). Chamber of Deputies. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  44. Palacios Treviño, Jorge. «La Doctrina Estrada y el Principio de la No-Intervención» (PDF) (Spanish). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  45. UN (1945 թ․ նոյեմբերի 7). «United Nations Member States». UN official website. Վերցված է 2009 թ․ ապրիլի 6-ին.
  46. Velázquez Flores (2007), p. 145.
  47. Organization of Ibero-American States. «Members» (Spanish). OEI official website. Վերցված է 2009 թ․ ապրիլի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  48. Ministry of Foreign Affairs (2007 թ․ մարտի 7). «El Presidente Felipe Calderón Hinojosa en la Ceremonia de Entrega de la Secretaría Pro Témpore del Grupo de Río» (Spanish). Gobierno Federal. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  49. United Nations (2008). «Regular Budget Payments of Largest Payers». Global Policy. Վերցված է 2009 թ․ ապրիլի 4-ին.
  50. Organisation for Economic Co-operation and Development (1994 թ․ մայիսի 18). «Members». OECD official website. Վերցված է 2009 թ․ ապրիլի 6-ին.
  51. «Chile joins the OECD's Economic Club». BBC News. 2010 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
  52. «Mexican Naval missile (in Spanish)». Expreso.com.mx. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  53. «Buque logístico multipropósito» (Spanish). Wayback.archive.org. 2004 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  54. «The 5.56 X 45 mm: 2006». Thegunzone.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 8-ին.
  55. «Mexican navy 2006 activities official report». Semar.gob.mx. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  56. «World Gazetteer». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  57. City Population - Statistics & Maps of the Major Cities, Agglomerations & Administrative Divisions for all Countries of the World

Արտաքին հղումներ խմբագրել