Տարտու
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տարտու (այլ կիրառումներ)
Տարտու (էստոներեն՝ Tartu), Էստոնիայի երկրորդ մեծ քաղաքը։ Ի տարբերություն Էստոնիայի քաղաքական և ֆինանսական մայրաքաղաք՝ Տալլինի, Տարտուն հաճախ դիտարկվում է որպես գիտական և մշակութային կենտրոն հատկապես այն պատճառով, որ այն Էստոնիայի ամենահին և ամենահայտնի համալսարանի տունն է։ Տարտուում է գտնվում նաև Էստոնիայի Գերագույն Դատարանը և Կրթության և Գիտության նախարարությունը։ Տեղակայված լինելով Տալլինից 186 կմ հարավ արևելք, Տարտուն Էստոնիայի կենտրոնում է և գտնվում է մայր գետի՝ Էմայիգիի վրա, որը կապում է Էստոնիայի երկու ամենամեծ լճերը։ Քաղաքը սպասարկում է Տարտուի օդակայանը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Տարտու | |||||
էստ․՝ Tartu | |||||
| |||||
Երկիր | Էստոնիա | ||||
Համայնք | Տարտու[1] | ||||
Քաղաքապետ | Ուրմաս Կրուուսե | ||||
Հիմնադրված է | մինչ 1262 թ թ. | ||||
Այլ անվանումներ | Դորպատ | ||||
Մակերես | 38.8 կմ² | ||||
ԲԾՄ | 79 մետր | ||||
Կլիմայի տեսակ | բարեխառն, խոնավ | ||||
Պաշտոնական լեզու | Էստոներեն | ||||
Բնակչություն | 103.284 մարդ (2010) | ||||
Խտություն | 2538 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | Էստոնացիներ | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Փոստային դասիչ | 50050–51111 | ||||
Ավտոմոբիլային կոդ | T | ||||
Պաշտոնական կայք | tartu.ee(էստոներեն) | ||||
| |||||
Հին Էստոնիայի Տարբատու ամրոցը[2] հիմնադրվել է հինգերորդ դարում[3]։ Քաղաքի պատմական անուններն են գերմանական Դորպատ Dorpat (13-րդ դարից) և ռուսական Յուրյև (Юрьев, 1030) Դերպտ (Дерпт).
Պատմական անուններ
խմբագրելՏարտուն իր պատմության ընթացքում լինելով տարբեր տիրակալների հսկողության ներքո, մի քանի անուններ է ստացել տարբեր լեզուներով։ Նրանց մեծ մասը առաջացել են ավելի վաղ հիշատակվող էստոներեն Տարբատու անվանումից։ Գերմաներեն, շվեդերեն և լեհերեն քաղաքը հայտնի էր և երբեմն նաև ներկայում որպես Dorpat , որպես Տարբատուի տարատեսակ։ Ռուսերեն, հայտնի էր որպես Յուրյեվ (Yuryev) Յարոսլավ Իմաստունի անունով և Դերպտ (Derpt), a variant of Դորպատի տարբերակ (1918 թվականից ի վեր օգտագործվում է էստոներեն Տարտու անվանումը). Զուգահեռաբար քաղաքը լատիներենով կոչվում էր Տերբատա, իսկ ֆիններեն Տարտտո։
Ծագում
խմբագրելՀնագիտական տվյալները վկայում են, որ առաջին մշտական բնակավայրը ժամանակակից Տարտուի տարածքում հիմնադրվել է դեռևս 5 - րդ դարում[4][5]։ Դեռևս 7 - րդ դարում Թումի բլրի արևելյան լանջին տեղաբնակները կառուցել են փայտե ամրություններ (Toomemägi)։
Առաջին գրավոր հիշատակումը տարածաշրջանի վերաբերյալ կատարվել են 1030 թ Կիևյան Ռուսիայի գրագիրների կողմից։ Կիևի իշխան Յարոսլավ Իմաստունը այդ տարի գրոհեց Տարտուի վրա, [փա՞ստ], կառուցեց իր ամրոցը և այն անվանեց Յուրյեվ (բառացիորեն "Յուրիի" – Յուրիի (Գևորգի ռուսականացված ձևը) Յարոսլավի քրիստոնեական անունը)։ Կիևյան տիրակալները հարկեր էին հավաքում հին Էստոնիայի Ուգանդի կոմսության շրջակայքից, հավանաբար մինչև 1061 թ., երբ գրառումների համաձայն, Յուրյեվը հրկիզվեց մեկ այլ Չուտ ցեղի կողմից։ Կիևյան Ռուսիան կրկին վերահսկում էր Տարտուն 1133-ից ենթադրաբար մինչև 1176/1177[6]. 12-րդ դարում Տարտուն Չուտ տարածքի ամենահայտնի սլավոնական բնակավայրն էր[7]։
Միջնադարյան եպիսկոպոսության
խմբագրելՀյուսիսային Խաչակրաց արշավանքների ընթացքում 13-րդ դարի սկզբում Տարբատու (կամ Տարբատա, Տարտու) ամրոցը մի քանի անգամ խաչակիրներ Լիվոնյան ասպետների կողմից գրավվել են և էստոնացիների կողմից հետ են վերադարձվել։ 1224 թ Վյաչկո իշխանի կողմից լրացուցիչ զորքեր ամրոց մտցնելուց հետո, այն դարձավ գերմանական խաչակիրների կողմից Տարտուի վերջին պաշարումն ու հաղթանակը։ Հետագայում Տարտուն հայտնի որպես Դորպատ (Տարբատում) դարձավ զգալի նշանակություն ունեցող առևտրային կենտրոն հետագա միջին դարերի ընթացքում և կիսաանկախ Դորպատի եպիսկոպուսության մայրաքաղաք։ 1262 թ Ալեքսանդր Նևսկու որդի Դմիտրի Պերասլավցին հարձակվեց Դորպատի վրա, գրավեց և ոչնչացրեց քաղաքը։ Նրա զորքը չկարողացավ գրավել Թում բլրի վրա գտնվող եպիսկոպոսի ամրոցը։ Այս իրադարձությունը տեղ է գտել գերմանական և հին արևելասլավոնական գրառումներում, որոնք նաև վկայում են եպիսկոպոսի ամրոցի մոտ գերմանական առևտրականների և արհեստավորների բնակություն հաստատելու մասին։
Միջին դարերում Տարտուն կարևոր առևտրական կենտրոն էր։ Ինչպես ողջ Էստոնիայում և Լատվիայում, Տարտուում և Տալինում հատկապես, մինչև 19-րդ դարի վերջը գերիշխում էր գերմանախոս ազնվականությունը և բուրժուազիան, հետևաբար և մշակույթը, կրոնը, ճարտարապետությունը, կրթությունը և քաղաքականությունը։ Գերմանացիների մեծ մասը լքեցին Տարտուն 20-րդ դարի առաջին կեսում։
-
Րյույուտլի փողոցը Տարտուի պատմական կենտրոնում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://metaweb.stat.ee/get_classificator_file.htm?id=4412334&siteLanguage=et
- ↑ (pseudomythology - Taaralinn )In the fifth century Estonians built the first fortress at Tarbatu – from which both the modern Estonian name of Tartu and the Germanic name of Dorpat derive: Batten, Alan Henry (1988). Resolute and Undertaking Characters. Springer. ISBN 978-90-277-2652-0.
- ↑ Ludvíková, Vlasta; Ladislav Skokan, Translated from Russian by E. Skelley (1976). The Soviet Union: A Guide and Information Handbook. Collet.
- ↑ «Tartu». Encyclopædia Britannica. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Mäesalu, Ain (2001 թ․ հոկտեմբերի 12). «Vene kroonikate Jurjev oli tõenäoliselt siiski Tartu» (Estonian). Sirp. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Freymuth, Otto (1927). «Tartu orduajal» (Estonian). Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Юрьев уездный город Лифляндской губернии» (Russian). Dic.academic.ru. 1957 թ․ մարտի 14. Վերցված է 2009 թ․ մայիսի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարտու» հոդվածին։ |