Հայերը Թբիլիսիում
Հայերը Թբիլիսիում (վրաց.՝ თბილისელი სომხები), Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի պատմության ընթացքում հայերի պատմական, ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային պատմությունը։
Թբիլիսիի հայեր |
---|
![]() |
Ընդհանուր քանակ |
90 000 |
Բնակեցում |
Լեզու(ներ) |
հայերեն ռուսերեն վրացերեն |
Հավատք(ներ) |
քրիստոնեություն |
ՀավլաբարԽմբագրել
Հավլաբարի կամ Հավլաբար (վրաց.՝ ავლაბარი), երբեմնի «26 Կոմիսարներ» (վրաց.՝ 26 კომისარი), Թբիլիսիի հնագույն թաղամասերից մեկը։ 19-րդ դարում բնակչության մեծամասնությունը հայեր էին[1]։ Հավլաբարը ներառված է Իսանի Սամգորսկու թաղամասի կազմում, նաև մասնակի մտնում է Հին Թբիլիսիի մեջ։ Կապող օղակ է Իսանի Սամգորսկու և Թբիլիսիի կենտրոնական թաղամասերի միջև։ Նախկինում եղել է Վրաստանի տարածքում գտնվող հայ մտավորականության կենտրոնը։
Տեսարան դեպի Հավլաբար և Մետեխի եկեղեցի
19-րդ դարում Թիֆլիսի էթնիկ վիճակագրությունԽմբագրել
19-րդ դարի սկզբում Թիֆլիսի բնակչության մեծամասնությունը հայեր էին։ 19-րդ դարի ամբողջ ընթացքում քաղաքի բնակչությունը կտրուկ աճում էր, ընդ որում աճի արդյունքում փոխվում էին տարբեր էթնիկ խմբերի քանակական հարաբերությունները։ Բավականաչափ շատացավ ռուսների ու վրացիների թիվը։ 1803 թվականին Թբիլիսիի բնակչության 92.6%-ը հայեր էին, 1846 թվականին հայերի թիվը նվազել էր մինչև 75.4%, իսկ արդեն 1864 թվականին հայերը կեսից քիչ էին՝ 47.4%, այն դեպքում, երբ վրացիները 24.7% էին։
Թվական | Ընդհանուր բնակչություն | Հայեր | Վրացիներ | Թաթարներ | Հույներ | Ռուսներ |
---|---|---|---|---|---|---|
1846 | 11 906 | 8982 | 2621 | 235 | 65 | 3 |
1864 | 60 085 | 28 488 | 14 878 | 1119 | ? | 12 302 |
1865 | 71 051 | 31 914 | 14 787 | 1213 | ? | 12142 |
1876 | 104 024 | 37 610 | 22 233 | 2502 | 417 | 30 823 |
1897 | 159 590 | 47 133 | 42 200 | 5577 | 1238 | 44 823 |
Թիֆլիս-Թբիլիսիի հայ բնակչության մասինԽմբագրել
Թիֆլիսի բնակչության թվերն ըստ ազգության տանում են հետևյալ եզրակացությանը. հայերի քանակը գերազանցում է առանձին վերցված մյուս բոլոր ազգությունների քանակներին. ձմռանը հայերից Թիֆլիսում ապրում էին 15,268 տղամարդ և 13,136 կին, ամռանը՝ 17,653 տղամարդ և 13,527 կին; հետո էլի գրեթե նույն հարաբերականությամբ՝ կախված տարվա եղանակից, վրացիները՝ 8,283 տղամարդ և 6,595 կին, ռուսները՝ 6,965 տ. և 5,497 կ.: Լեհերը ձմռանը՝ 622 տ. և 327 կ., ամռանը՝ 566 տ, 321 կ.: Տարբեր տատանումների է ենթարկվել պարսիկների թիվը. ձմռանը՝ 508 տ. և 21 կ., իսկ ամռանը՝ 7,124 տ. и 29 կ.: Եվրոպացիների շրջանում առաջին հորիզոնականում էին գերմանացիները՝ 578 տ. և 541 կ. ամռանը և 629 տ., 584 կ. ձմռանը։
Սրանից 4 տարի առաջ Թիֆլիսում հաշվվում էր … 54 եկեղեցի, որոնցից 25-ը ուղղափառ, 26-ը հայ-գրիգորիանական, 2 լյութերական, 1 հռոմեակաթոլիկակակն, 2 մենաստան, 1 ժամատուն, 2 մզկիթ, 2 սինագոգա, 1 մոլոկանների աղոթատուն[1]։ |
Թբիլիսիի հայկական եկեղեցիներԽմբագրել
- Հավլաբարի Սուրբ Կարապետ եկեղեցի, Թբիլիսի՝ վերափոխված է վրացականի։
- Սուրբ Գևորգի եկեղեցի, կառուցված 18-րդ դարում
- Սուրբ Բեթղեհեմի կույսի եկեղեցի, կառուցված 13-րդ դարում
- Սուրբ Ստեփանոսի եկեղեցի, կառուցված 18-րդ դարում
- Սուրբ Խաչի եկեղեցի, կառուցված 1830 թ.
- Օրհնված կույս Ջուգուրեթիի եկեղեցի, կառուցված 19-րդ դար
- Սուրբ Գևորգ Զորավարի եկեղեցի, 19-րդ դար
- Նորաշեն եկեղեցի, 15-րդ դար
- Սուրբ Նշան եկեղեցի, 19-րդ դար
- Սուրբ Մինաս եկեղեցի, 19-րդ դար
- Սուրբ Գևորգ եկեղեցի, 14-րդ դար
- Նոր Էջմիածին եկեղեցի, կառուցված 1806 թ.
- Օրհնված Շամխորեցոց եկեղեցի, 19-րդ դար
- Կարմիր Ավետարան
- Կուսանաց Սուրբ Ստեփանոս վանք
Թիֆլիսահայերի մասինԽմբագրել
1821 թվականի հաշվարկի համաձայն Թիֆլիսում կային.
- վրացիների ու ռուսների 417, հայերի՝ 2951 տուն։
«Տների, առևտրային և այլ կազմակերպությունների մեծ տոկոսը գտնվում էր հայերի ձեռքում …» - հիշում է Դմ. Շալիկաշվիլին։
- ("Ազատ Վրաստան", 29.01.94) |
Թբիլիսիի հայտնի ծնունդներԽմբագրել
Սայաթ ՆովաԽմբագրել
Ամենայն հավանականությամբ հայազգի Սայաթ-Նովայի նախնիները Թիֆլիս են եկել Կիլիկյան Հայաստանից։ Սայաթ-Նովայի ընտանիքը Թիֆլիսի քաղաքային արհեստավորների ընտանիք էր։ Սայաթ-Նովայի մանկությունն ու պատանեկությունը անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել-կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերեն այբուբենը։
Ստեղծագործել է հայերեն, վրացերեն[2][3], ադրբեջաներեն[3]։
Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ-Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը. այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի մարզի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ։
Գաբրիել ՍունդուկյանԽմբագրել
Հայ դրամատուրգ, հասարակական գործիչ, հայ գրականության մեջ ռեալիզմի հիմնադիրներից մեկը՝ Գաբրիել Սունդուկյանը, ծնվել է Թիֆլիսում, հարուստ առևտրականի ընտանիքում։ Հիմնական կրթությունը ստացել է Թիֆլիսում, որոշ ժամանակ պաշտոնավարել է Ներսիսյան դպրոցում։ Ստեղծագործել է հիմնականում թիֆլիսի բարբառով՝ տեղի բնակչության համար առավել հասկանալի լինելու համար։
Ալեքսանդր ՄանթաշյանցԽմբագրել
Հայ նշանավոր գործարար ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցը ևս բնակվել է Թիֆլիսում։ Ծնվել է Թիֆլիսում, 1842 թ. մարտի 3-ին։ Հայրը եղել է մանուֆակտուրայի վաճառական։ Ինքը զբաղվել նավթի արտահանմամբ և ստացել է «նավթի արքա» մականունը։ Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանն ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։
Ալեքսանդր Մանթաշյանն է եղել Կովկասի հայ բարեգործական ընկերության գլխավոր նախաձեռնողն ու հիմնադիրը և մինչև իր կյանքի վերջը մնացել վարչության անդամ, շարունակելով կատարել խոշոր գումարների հատկացումներ։
Միքայել Լոռիս-ՄելիքովԽմբագրել
Ռուսաստանի Կայսրության ռազմական և պետական գործիչ, գեներալ-համհարզ, հեծելազորի գեներալ, Ռուսաստանի Պետական խորհրդի անդամ, Կովկասի փոխարքայի պաշտոնակատար, Ռուսաստանի վարչապետ-դիկտատոր, Ռուսաստանի ներքին գործերի նախարար, Ռուսաստանի գիտությունների կայսերական ակադեմիայի ակադեմիկոս, հայազգի Միքայել Լոռիս-Մելիքովը ծնվել է Թիֆլիսում, հայ ազնվական (մելիքական) ընտանիքում։
Յուրի ԲարսեղովԽմբագրել
Յուրի Բարսեղովը՝ իրավագիտության դոկտոր, դիվանագետ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ, ծնվել է Թիֆլիսում 1925 թվականին։ 1950 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ Հետագայում ղեկավարել է Մոսկվայում գործող միջազգային իրավունքի և քաղաքագիտության հայկական ինստիտուտը։
Հայտնի է նրա կողմից խմբագրված «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը և միջազգային հանրության պարտավորությունը։ Փաստաթղթեր և մեկնաբանություններ» եռահատորյակը։
Վիկտոր ՀամբարձումյանԽմբագրել
Հայ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թ. սեպտեմբերի 18-ին։ Նրա աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի[4] բնագավառներին։
Տիգրան ՊետրոսյանԽմբագրել
Թիֆլիսում է ծնվել նաև հայազգի, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։ Նա շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Ա. Էբրալիձեի գլխավորությամբ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Թիֆլիսը Դմիտրի Բաքրաձեի, Նիկոլայ Բերզենովի "Թիֆլիսն էթնիկ և պատմական հարաբերակցությամբ" աշխատություն, Գուստավ Բերենշտամի հրատարակություն, Սանկտ Պետերբուրգ, 1870 թվական, էջեր՝ 131-133
- ↑ Britannica. Sayat-Nova. «Most of his extant songs are in Azeri Turkish; the rest are in Armenian and Georgian»
- ↑ 3,0 3,1
крестьянин, армянин по национальности, родился, духовно возмужал и творчески развился в Грузии (Тбилиси); писал стихи и пел на армянском, грузинском и азербайджанском языках.
Հին վրացական գրականություն(չաշխատող հղում);С о с т а в и л Л. В. М Е Н А Б Д Е; Р е д а к т о р А. А. Г В А Х А Р И А; © Издательство Тбилисского университета, 1987
- ↑ Ю. А. Храмов, Физики. Биографический справочник, Москва, Наука, 1983
Արտաքին հղումներԽմբագրել
- Վրաստանի հայերի պորտալ Archived 2011-04-27 at the Wayback Machine.
- Թբիլիսիի հայերի կայքը Archived 2011-10-09 at the Wayback Machine.
- Վրաստանը մոնոէթնիզացիայի ճանապարհին
- Թբիլիսիում հայկական եկեղեցիների վերացման մասին Archived 2008-12-08 at the Wayback Machine.
- Վրաստանի վրացիազրկման գործընթացներ։ Նորավանք հիմնադրամ
- 70-80-ական թվականներին Թբիլիսիում հայ-վրացական հարաբերությունների մասին։ «Նոյան տապան» թերթ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայերը Թբիլիսիում կատեգորիայում։ |