Բեյրութ
Բեյրութ (արաբերեն՝ بيروت), Լիբանանի մայրաքաղաքը ու ամենամեծ քաղաքը։ Գտնվում է Միջերկրական ծովի արևելյան ափին։ Բնակչությունը՝ ▲2 421 354 մարդ (2023)։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բեյրութ | |||||
بيروت | |||||
| |||||
Երկիր | Լիբանան | ||||
Համայնք | Բեյրութի մարզ | ||||
Ներքին բաժանում | Աշրաֆիա, Ras Beirut?, Zuqaq al-Blat?, Bachoura?, Saifi?, Mousseitbeh?, Rmeil?, Բեյրութի նավահանգիստ, Dar Mreisseh?, Medawar?, Minet El Hosn? և Mazraa? | ||||
Քաղաքապետ | Աբդել մընեբ Արիս | ||||
Հիմնադրված է | մ.թ.ա. 2000 թ. | ||||
Առաջին հիշատակում | մ. թ. ա. 1500 | ||||
Այլ անվանումներ | Բերիտ, Բերիդիուս | ||||
Մակերես | 85 կմ² | ||||
ԲԾՄ | 0 մետր | ||||
Բնակչություն | ▲2 421 354 մարդ (2023) | ||||
Կրոնական կազմ | Քրիստոնեություն, իսլամ | ||||
Տեղաբնականուն | բեյրութցի | ||||
Ժամային գոտի | UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +961 (1) | ||||
Պաշտոնական կայք | City of Beirut | ||||
| |||||
Պատմական տեղեկանք
խմբագրելԲեյրութ, Բերութա կամ Բերիթ անունով հայտնի է մ․թ․ա․18-րդ դարից (այլ տվյալներով՝ մ․թ․ա․ 15-րդ դարից), որպես փյունիկյան քաղաք։ Մինչև մ․թ․ա․ III դ․ Բեյրութը ենթարկվել է եգիպտական, խեթական, ասորական և այլ տիրակալներին։ Հելլենա-հռոմեական շրջանում (մ․թ․ա․ 3-րդ դար- մ․թ․ 4-րդ դար) եղել է արհեստների և առևտրի խոշոր կենտրոն՝ ինքնավարության և սեփական դրամ կտրելու իրավունքով։ Մեր թվարկության 635 թվականին Բեյրութը մտցվել է արաբական խալիֆայության մեջ։ 12-րդ դարի սկզբից մինչև 13-րդ դարի (ոչ մեծ ընդհատումներով) ենթարկվել է խաչակիրներին, իսկ 14-15-րդ դարերում՝ եգիպտական մամլուքներին։ 1516 թվականին Բեյրութը նվաճել են թուրքերը, 17-18-րդ դարերում քաղաքը կառավարել են լիբանանյան էմիրները կամ թուրքական նահանգապետը։ 1887-ից Բեյրութը Օսմանյան կայսրության համանուն վիլայեթի կենտրոնն էր։ 1918 թվականի հոկտեմբերին Անտանտի զորքերը օկուպացրին Բեյրութը։ 1920-1926 թվականներին Բեյրութը ֆրանսիական ենթամանդատային «Մեծ Լիբանանի պետության», 1926-1943 թթ.-ին Լիբանանի Հանրապետության, իսկ 1943 թվականի նոյեմբերից անկախ Լիբանանի Հանրապետության մայրաքաղաքն է։ 20-րդ դարի 20-ական թվականներից Բեյրութն ազգային-ազատագրական և հեղափոխական շարժումների կենտրոն է (հայտնի են 1930-ական թվականների, 1943 թվականի, 1958 թվականի ժողովրդական հակաիմպերիալիստական ելույթները)։
Ճարտարապետություն
խմբագրելԲեյրութում պահպանվել են փյունիկյան, հռոմեական և բյուզանդական կառույցների մնացորդներ, Զամի ալ-Օմարի մզկիթը (վերակառուցվել է քրիստոնեական եկեղեցուց, 1291 թ.-ին), «Պալատական մզկիթը» (XVI դ․ սկիզբ)։
Տրանսպորտ
խմբագրելԽոշոր նավահանգիստ է, երկաթուղային և խճուղային ճանապարհների հանգույց, միջազգային օդանավակայան։ Արդյունաբերական, առևտրա-ֆինանսական և զբոսաշրջության կենտրոն է։ Զարգացած են թեթև, սննդի և մետաղամշակման արդյունաբերությունը։ Արտահանում է ցիտրուսներ, խնձոր, ձիթապտղի յուղ, մետաքսի հումք, բրդեղեն։
Ժամանակակից Բեյրութ
խմբագրելԲեյրութը հիմնականում ժամանակակից քաղաք է, ուղիղ փողոցներով, գեղեցիկ առափնյակով, բազմահարկ տներով, հյուրանոցներով, բանկերով, վիլլաներով։ Կենտրոնում են 3 գլխավոր հրապարակները (ալ-Բուրջ, ան-Նեժմա և Ասսուր), որոնցից հարավ, հարավ-արևելք և արևելք բացվում են լայն փողոցներ՝ փոխարկվելով դեպի այլ քաղաքներ տանող խճուղիների։ Ճարտարապետության մեջ գերակշռում են ժամանակակից պարզ ծավալներն ու ձևերը, հարթ պատերին համադրված ապակու առատությունը, տափակ կտուրները՝ հաճախ օգտագործված սրճարանների, ռեստորանների համար։ 1950-1960-ական թվականներին կառույցներից են՝ բանկի շենքը (ճարտ․ Ա․ Սալամ), «Ազարիա» գրասենյակների շենքը (ճարտ․ Մ․ Էկոշար), «աս-Սայադ պրեսս» (ճարտ․ Բ․ Հ․ Մակդիսի), Արդարադատության պալատը (ճարտ․ Ֆ․ Թրադ), «Փյունիկիա» հյուրանոցը (ճարտ․ Է․ Սթոուն, Ռ․ Էլյաս), բազմաբնակարանանոց տներ (ճարտ․ Է․ Թաբեթ և ուրիշներ)։
Հուշարձաններ և թանգարաններ
խմբագրելՀուշարձաններից են՝ թուրքական տիրապետության զոհերի հուշարձանը ալ-Բուրջ հրապարակում և Ռիադ աս-Սոլխի հուշարձանը Ասսուր հրապարակում։ Բեյրութը ունի Լիբանանի պետական, ամերիկյան, ֆրանսիական և արաբական համալսարաններ, Հնագիտական թանգարան, Լիբանանի արվեստի պատմության ազգային թանգարան, Մուրսոկ (ժամանակակից արվեստի) թանգարան։
Լիբանանի Ազգային գրադարանը, որ գործում էր 1921 թվականին փակվել է 1979 թվականին քաղաքացիական պատերազմի պատճառով, 2000 թվականից սկսել են միջոցառումներ այն վերաբացելու համար։
Հայերը Բեյրութում
խմբագրելԱռաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Բեյրութ քաղաքում ապրել են շուրջ 1500 հայեր, որոնք մեծ մասամբ Ադանայից, Մարաշից, Եդեսիայից, Դիարբեքիրից, Ակնից, Կ.Պոլսից, Բաղդադից և այլ վայրերից գաղթածներ էին։ Հայոց Ցեղասպանության վերապրողների լայն զանգված հաստատվեց այստեղ և Բեյրութը դարձավ Սփյուռքի ամենակարևոր կենտրոնը։ Լիբանանի քաղաքացիական պատերազմը քանդեց Բեյրութը։ Բնականաբար տուժեց նաև տեղի հայ գաղութը երբ մեծ թվով բեյրութահայեր փոխադրվեցին ԱՄՆ, Եվրոպա, Ավստրալիա և այլ երկիրներ։ 1939 թվականին (Ալեքսանդրետի սանջակից) բռնի տեղահանված և արտաքսված հայերը բնակվեցին Բեյրութում։
Բեյրութում բնակվում էր շուրջ 180 հազար հայ (1973), հիմնականում՝ արհեստավորներ (կոշկակարներ, դերձակներ, ոսկերիչներ և այլն), բանվորներ և մանր առևտրականներ, կան խոշոր առևտրականներ, ձեռնարկատեր արդյունաբերողներ, մեծ թվով մտավորականներ (գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, ուսուցիչներ, բժիշկներ, ճարտարապետներ և այլն)։ Բեյրութի առաջին հայկական եկեղեցին՝ Սբ․ Նշանը, սկսել է գործել 19-րդ դարի 2-րդ կեսին, իսկ առաջին հայկական դպրոցը՝ 1902 թվականին։ Այժմ (1973) Բեյրութում գործում են 50-ից ավելի վեցամյա, թերի միջնակարգ և միջնակարգ հայկական դպրոցներ (Սուրեն Խանամիրյան քոլեջ՝ նախկին Սբ․ Նշան վարժարան, Տայ Ավետարանական կեդրոնական բարձրագույն վարժարան, Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ճեմարան, Վիեննական Մխիթարյան երկրորդական վարժարան, Սահակյան լիսե, Ն․ Փալանջյան ճեմարան, ՀԲԸ Միության Դարուհի Հակոբյան վարժարան, ՀԲԸ Միության Հովակիմյան-Մանուկյան վարժարան, Նոր Բարձրագույն վարժարան ևն), բարձրագույնի մակարդակի մեկ ուսումնական հաստատություն՝ Հայկազյան քոլեջը, որտեղ հայերից բացի կրթություն են ստանում արաբ և այլազգի երիտասարդներ։ Հայագիտական ամբիոն ունի Հայկազյան համալսարանը։ Բեյրութում առաջին հայերեն թերթի հրապարակումից (1921) մինչև 1973 թվականը լույս է տեսել շուրջ 150 անուն պարբերական։ Այժմ հրատարակվում է ավելի քան 20 անուն պարբերական։ Քաղաքի շուրջ 20 հայկական տպարաններում տպագրվում են հայերեն պարբերականներ, դպրոցական դասագրքեր, գեղարվեստական, գիտական և այլ գրականություն։ Գործում են 100-ից ավելի հայկական մշակութային («Թեքեյան», «Նոր սերունդ», «Լիբանանահայ գրական շրջանակ», «Համազգային» ևն), երիտասարդական-մարզական («Հայ մարմնամարզական միություն», «Արարատ», «Հայ երիտասարդաց ընկերակցություն», «Հայ մարմնամարզական ընդհանուր միություն» և այլն), բարեգործական (ՀԲԸՄ Բեյրութի մասնաճյուղը հիմնվել է 1910 թ.-ին), հայրենակցական միություններ, քաղաքական, կրոնական, կրթական և այլ կազմակերպություններ, ինչպես նաև թատերախմբեր («Վահրամ Փափազյան», «Գասպար Իփեկյան», «Վարդան Աճեմյան», «Թատրոն-67» և այլն) ու երգչախմբեր («Գարուն», «Կոմիտաս»)։ Արմենպրեսը 1967 թվականից ուղղակի հեռատիպային կապ ունի Բեյրութի հետ։ Խորհրդային տարիների գործում է Երևան-Բեյրութ օդային գիծ։
Բեյրութում եղել են Սբ.Նշան եկեղեցին (1851 թ.-ից), նրան կից հոգետուն, փոխանորդարան, դպրոց և գերեզմանատուն։ Կաթոլիկ համայնքը Բեյրութում ունեցել Սբ. Եղիա եկեղեցին (1890 թ.-ից), Սբ. Հայտնության մատուռը և մի այլ գերեզմանատուն։
Պատկերասրահ
խմբագրել-
Սբ. Եղիա եկեղեցին
-
Սբ. Եղիա եկեղեցին (ներքին տեսք)
-
Սբ.Նշան եկեղեցին
-
Սբ.Նշան եկեղեցին (ներքին տեսք)
-
Սբ. Վարդան եկեղեցին
-
Սբ.Վարդան եկեղեցին (ներքին տեսք)
-
Սբ. Մանկանց եկեղեցին
-
Արմենիա փողոց
-
Արակս փողոց
-
Ուղղություն Նոր Սիս
Հայտնի հայեր
խմբագրելՔաղաքաշինության ասպարեզում Մուհանդիզը (Մանուկ Մանուկյան, 1841-1925) շուրջ 50 տարի գլխավորել է Դամասկոսի և Բեյրութի ճարտարագիտա-ճարտարապետական վարչություններ, Բեյրութում կառուցել ճանապարհներ և հասարակական օգտագործման շենքեր։
Կլիմա
խմբագրելԿլիման մերձարևադարձային է, շոգ ու չոր ամառով։ Հունվարի միջին ջերմաստիճանը 14 °C է, օգոստոսինը՝ մոտ 28 °C, տարեկան տեղումները՝ մոտ 900 մմ։
Բեյրութի միջազգային օդանավակայանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 27.9 (82.2) |
30.5 (86.9) |
36.6 (97.9) |
39.3 (102.7) |
39.0 (102.2) |
40.0 (104) |
40.4 (104.7) |
39.5 (103.1) |
37.5 (99.5) |
37.0 (98.6) |
33.1 (91.6) |
30.0 (86) |
40.4 (104.7) |
Միջին բարձր °C (°F) | 17.4 (63.3) |
17.5 (63.5) |
19.6 (67.3) |
22.6 (72.7) |
25.4 (77.7) |
27.9 (82.2) |
30.0 (86) |
30.7 (87.3) |
29.8 (85.6) |
27.5 (81.5) |
23.2 (73.8) |
19.4 (66.9) |
24.25 (75.65) |
Միջին օրական °C (°F) | 14.0 (57.2) |
14.0 (57.2) |
16.0 (60.8) |
18.7 (65.7) |
21.7 (71.1) |
24.9 (76.8) |
27.1 (80.8) |
27.8 (82) |
26.8 (80.2) |
24.1 (75.4) |
19.5 (67.1) |
15.8 (60.4) |
20.87 (69.56) |
Միջին ցածր °C (°F) | 11.2 (52.2) |
11.0 (51.8) |
12.6 (54.7) |
15.2 (59.4) |
18.2 (64.8) |
21.6 (70.9) |
24.0 (75.2) |
24.8 (76.6) |
23.7 (74.7) |
21.0 (69.8) |
16.3 (61.3) |
12.9 (55.2) |
17.71 (63.88) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 0.8 (33.4) |
3.0 (37.4) |
0.2 (32.4) |
7.6 (45.7) |
10.0 (50) |
15.0 (59) |
18.0 (64.4) |
19.0 (66.2) |
17.0 (62.6) |
11.1 (52) |
7.0 (44.6) |
4.6 (40.3) |
0.2 (32.4) |
Տեղումներ մմ (դյույմ) | 190.9 (7.516) |
133.4 (5.252) |
110.8 (4.362) |
46.3 (1.823) |
15.0 (0.591) |
1.5 (0.059) |
0.3 (0.012) |
0.4 (0.016) |
2.3 (0.091) |
60.2 (2.37) |
100.6 (3.961) |
163.8 (6.449) |
825.5 (32.5) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 15 | 12 | 9 | 5 | 2 | 0 | 0 | 0 | 1 | 4 | 8 | 12 | 68 |
% խոնավություն | 69 | 68 | 67 | 69 | 71 | 71 | 73 | 73 | 69 | 68 | 66 | 68 | 69 |
Միջին ամսական արևային ժամ | 131 | 143 | 191 | 243 | 310 | 348 | 360 | 334 | 288 | 245 | 200 | 147 | 2940 |
Աղբյուր #1: Pogodaiklimat.ru[1] | |||||||||||||
Աղբյուր #2: Danish Meteorological Institute (sun and relative humidity)[2] |
Քույր քաղաքներ
խմբագրել- Աթենք, Հունաստան
- Ամման, Հորդանան (2000)
- Բաղդադ, Իրաք
- Բուենոս Այրես, Արգենտինա
- Դամասկոս, Սիրիա
- Դուբայ, ԱՄԷ
- Դուբայի Էմիրություն, ԱՄԷ
- Երևան, Հայաստան
- Իլ դը Ֆրանս, Ֆրանսիա
- Լիոն, Ֆրանսիա
- Լոս Անջելես, ԱՄՆ
- Կահիրե, Եգիպտոս
- Կարաչի, Պակիստան
- Մարսել, Ֆրանսիա
- Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
- Մոնրեալ, Կանադա
- Մոսկվա, Ռուսաստան
- Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
- Ստամբուլ, Թուրքիա
- Տրիեստ, Իտալիա
- Տրիպոլի, Լիբիա
- Քվեբեկ քաղաք, Կանադա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Climate of Beirut» (Russian). Weather and Climate (Погода и климат). Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Cappelen, John; Jensen, Jens. «Libanon - Beyrouth» (PDF). Climate Data for Selected Stations (1931-1960) (Danish). Danish Meteorological Institute. էջ 167. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյրութ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյրութ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 388)։ |