Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քուչակ (այլ կիրառումներ)

Նահապետ Քուչակ (անհայտ - մոտ 1592[1]), հայ աշուղ-երգիչ։

Նահապետ Քուչակ
Ծնվել էանհայտ
Վախճանվել էմոտ 1592[1]
Մասնագիտությունբանաստեղծ
Նահապետ Քուչակ Վիքիքաղվածքում
Նահապետ Քուչակ Վիքիդարանում
 Nahapet Kuchak Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։ Այս ժամկետները լիովին համընկնում են իր հասակի մասին նրա թողած հիշատակարանի բովանդակությանը։

Ես Քուչակս եմ վանեցի,
Ի գեղէն Խառակոնիսայ,
Լըցեր եմ հարիւր տարին,
Էլ չի գար մտքիկս ի վերայ....

Քուչակի մասին միջնադարում ստեղծվել են տարբեր ավանդություններ։ Ըստ դրանցից մեկի՝ Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։ Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը բարձրանալով վանքի կատարը ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ էլ թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։ Հին գրչագրերում Քուչակի անունով պահպանվել է ինը բանաստեղծություն։ Ոչ մի ընդհանրություն չունեն միջնադարյան հայրենների հետ, որոնք, սկսած 1882 թվականից, որոշ հրատարակիչների ու գրականագետների կողմից, առանց որևէ լուրջ հիմնավորման, վերագրվում են Քուչակին։ Բացի այդ՝ դեռ չի հայտնաբերվել հայրեն պարունակող որևէ հին ձեռագիր, որում հայրենների որևէ շարքի հեղինակ վկայվի Նահապետ Քուչակը։

Ստեղծագործություններ խմբագրել

Նահապետ Քուչակի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով։ 1880-ական թվականներից թյուրիմացաբար Նահապետ Քուչակին են վերագրվել նաև միջնադարյան հայրենները։ Այդ վերագրումն սկսվել է բանասեր Ա. Տևկանցի «Հայերգ» գրքից (1882) և հետագայում դարձել է գրական ավանդույթ, որին հետևել են նաև ուրիշ բանասեր-գրականագետներ։ Թեև 1920-ական թվականներին Մ. Աբեղյանը ապացուցեց այդ վերագրման անհիմն լինելը, բայց հետագայում ևս Նահապետ Քուչակը համարվել է միջնադարյան հայրենների հեղինակ, նրա անունով են հրատարակվել և բազմաթիվ լեզուներով թարգմանվել այդ երգերը։ Այս իմաստով Նահապետ Քուչակը դարձել է պայմանական և հավաքական անուն, որով լայն շրջաններում հայտնի է հայ միջնադարյան քնարերգության այդ մեծ և հարուստ ժառանգությունը։ Պանդխտության հայրեններն ունեն ազգային-քաղաքական բովանդակություն և բացահայտում են օտար երկրում ապրուստ փնտրող հայ մարդու ծանր հոգեվիճակը։

Հայրենների ցանկ խմբագրել

  • Էրնեկ ես անո՛ր կու տամ, որ առեր իւր եարն է փախեր
  • Քանի դու ինձի էիր, նայ կանանչ ու ցօղն ի վըրայ
  • Ուր էիր, ուսկի՞ց եկար, քան զամեն ծաղիկ դու պայծառ
  • Այս աստընվորիս վերայ երկու բան ողորմ ու լալի
  • Աչերդ է ծովէն առած, և ուներդ է ի թուխ ամպէն
  • Սո՛ւտ է, որ կ'ասեն, եղբա՛րք, թ'ընտանի կաքաւ չի լինի
  • Լուսի՛ն, պարծենաս ասես.«Լուս կու տամ ես աստընվորիս»
  • Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինամ յո՛ւր տեսնում աղւոր, նայ սիրեմ,
  • Լուսինն ի սարէն փըրթաւ, ի՛նքն ու իւր աստղըն ի հիտրաց
  • Հընցեղ եմ ի քո սիրուդ, որ տըղեկըն ծիծ չէ կերել
  • Ես ան հաւերուն էի, որ գետինըն կուտ չուտէի
  • Ա՛յ, գընա՛, չի պիտիս դուն ինձ, լուկ պեզա՛ր իմ սիրտս ի քենէ
  • Երբ որ ես պըզտիկ էի, կանչէին ինձ ոսկի տղայ
  • Այդ քո ստեղծողիդ համար, երբ քայլես, զուներդ մի՛ շարժեր
  • Ես աչք ու դու լոյս, հոգի, առանց լո՛յս՝ աչքըն խաւարի.
  • Հանցգուն եմ ի քո սիրուդ, զինչ ամպերըն կ'առնեն շառափ
  • Կօզա՛լ, մի՛ հագնիր կապուտ, մի՛ խաղար ու տար թևերուդ
  • Կարմի՛ր ու ճերմակ երես, ա՛մ քանի՞ դու զիս պիտ էրես
  • Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինիմ, տէր չունիմ, որ գայ զիս ձենէ
  • Իմ սիրտս ի քո վառ սիրուդ՝ զէտ աշնան ղազէլ կու դողայ
  • Պաղչայ մի տընկեր եմ ես, թ'ի՛նչ աղէկ մորճեր կայ ի ներս
  • Երթա՛մ, չի կենա՛մ ի հոս, ուր երթամ, հոն ա՛լ չի կենամ
  • Ե՛ւ, ե՛կ դու ի քո տանէն, զինչ ելնե արևն ի մօրէն,
  • Դեղնել եմ խընկիդ նըման, գունատել եմ զէտ ըզզաֆրան
  • Գիտես, որ դուն պարծեցար, թէ՝ "Ճերմակ ծոցըս քեզ ծառայ"
  • Թուխ աչք և ունքեր ունիս, լայն ճակատ ու կարմիր երես.
  • Ելայ, ես ի քեզ եկի քեզ յիսնէ կարօտ գիտէի.
  • Քանի՛ ու քանի՛ ասեմ."Զիմ եարին կապան կարեցէք.
  • Բանիկ մի ղալատ արի, որ զօձո՛ւն ձագըն սիրեցի
  • Զաշխարհս ես ի ժուռ եկի, ա՛յ հոգեկ, որ այլ չի մընաց
  • Այ իմ մարգարտէ շարոց, որ յոտից մատանց հուր ու բոց
  • Ով որ ճերմակ ծոց ունի, թող կապոյտ շապիկ հագընի
  • Մահալօքս ի վար կուգ'ի, նայ տեսայ մոմեր դատըւած
  • Հաւսար ի ճօշք են առել, 'ի ոտանց կամին զիս ուտել
  • Արե՛կ, որ տամ քեզ խըրատ, լօք առնում խըրատ ի քենէ
  • Դէմ առաւօտուն լուսուն ես ի ձեր երդիքըն եկել.
  • Սըրտիկս է մալուլ եղեր, զիր ամէն մըլքեր կու ծախէ
  • Տեսայ իմ հոգուս հոգին, որ կ'երթար հետ մէկի մըն ալ
  • Մահալովդ ի վար կուգ'ի, ճուկ ու մուկ հազար սոխախով

Քանի ու քանի ասեմ վարդ մի սիրեր փուշ ունի

Երկեր խմբագրել

  • Նահապետ Քուչակի դիւանը, Փարիզ, 1902, 133 էջ։
  • Սիրու երգիչ Նահապետ Քուչակի երգերը, Թիֆլիզ, 1905, 144 էջ։
  • Հայրենի կարգավ, Երևան, 1957, 348 էջ։
  • Հարյուր ու մեկ հայրեն, Երևան, 1976, 272 էջ։
  • Հարյուր ու մեկ հայրեն, Երևան, 1988, 272 էջ։
  • Տաղարան, Ժնև, 2004, 156 էջ։
  • Հարյուր ու մեկ հայրեն, Թբիլիսի, 2011, 104 էջ։
  • Հարյուր ու մեկ հայրեն, Երևան, 2012, 108 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

 
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Նահապետ Քուչակ հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 172