Դիոնիսոս կամ Դիոնիս[2] (հին հունարեն՝ Διόνυσος, Διώνυσος, լատին․՝ Dionysus), ըստ հռոմեական առասպելաբանության՝ Բաքոս[3] (հին հունարեն՝ Βάκχος, լատին․՝ Bacchus), խաղողագործության ու գինեգործության աստվածը, Զևսի և Սեմելեի որդին։ Այս աստվածության պաշտամունքը Հունաստան է ներթափանցել հավանաբար Թրակիայից։

Դիոնիսոս
ՏեսակՕլիմպոսի աստվածներ, բնության աստվածություն և հունական դիացաբանության աստված
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն և Հունական դիցաբանություն[1]
Սեռարական
Երևի համընկնում էԲախուս, Zagreus?, Սաբասիոս, Iacchus?, Fufluns?, Օսիրիս, Շիվա և Liber?
ՀայրԶևս
ՄայրՍեմելե և Դեմետրա
ԱմուսինԱրիադնե
ԿողակիցԱֆրոդիտե, Althaea?, Araethyrea?, Chthonophyle?, Արիադնե, Aura?, Nicaea?, Physcoa?, Pallene?, Carya?, Alexiraea?, Alpheisboea? և Coronis?
ԶավակներThoas?, Հիմենևս, Ացիս, Telete?, Staphylus?, Peparethus?, Էնոպիոն, Maron?, Latramys?, Evanthes?, Ceramus?, Phlias?, Պրիապուս, Դեյանիրա, Carmanor?, Պասիթեա, Քարիտներ, Narcaeus?, Evmédon? և Phthonus?
 Dionysos Վիքիպահեստում

Պաշտամունքը խմբագրել

Դիոնիսոսի տոնախմբությունները կարևոր են նրանով, որ Աթենքում դրանցից են սկիզբ առել թատերական ներկայացումները։ Աթենքում Դիոնիսոսի տոնախմբությունների՝ Մեծ դիոնիսականքի ժամանակ ելույթ էին ունենում այծենի հագած երգիչների խմբերը և կատարում հատուկ հիմներ-դիփերամբոսներ. սկսում էր մենակատարը, իսկ երգչախումբը պատասխանում էր նրան։ Երգն ուղեկցվում էր պարով։ Այդ դիփերամբոսներից հետագայում առաջ եկավ տրագեդիան՝ ողբերգությունը։ Տրագեդիա բառը կարելի է բացատրել իբրև «այծերի երգ»՝ «տրագոս» (այծ) և «օդե» (երգ) բառերից։ Դիոնիսոսը հաճախ պատկերվում էր խրախճասեր ու կենսուրախ շքախմբի ուղեկցությամբ, որի մեջ էին մտնում ծեր սիլենները, երիտասարդ սատիրները, ինչպես նաև Բաքոսի մոլեգին սպասուհիները՝ կին մենադները։ Դիոնիսոսին հատկապես հարգում էին գյուղական վայրերում։ Գյուղական տոնախմբություններում (գյուղական դիոնիսականք) Դիոնիսոսի պատվին կատարվում էին կատակի բնույթ կրող երգեր, որոնք նույնպես մենակատարն էր սկսում։ Դրանք նույնպես ուղեկցվում էին պարով։ Սրանից էլ առաջ է եկել կոմեդիան՝ կատակերգությունը։ Կոմեդիա բառը կարելի է բացատրել իբրև «գյուղական երգ»՝ «կոմե» (գյուղ) և «օդե» (երգ) բառերից։

Դիցաբանական ավանդությունը խմբագրել

Դիոնիսոսի ծնունդը խմբագրել

Դիոնիսոսը Օլիմպոսի գերագույն աստված Զևսի և Թեբեի արքայադուստր Սեմելեի որդին էր։ Երբ Սեմելեն հղի էր, աստվածների հայրը նրան երդվում է կատարել նրա ցանկությունը՝ ինչ էլ դա լինի։ Զևսի կինը՝ Հերան, խանդելով Սեմելեին, ցանկանում է կործանել նրան և ներշնչում է, որ ամպրոպների աստծուց խնդրի ներկայանալ իր ամբողջ վսեմությամբ։ Սեմելեն այդպես էլ խնդրում է, և երդումից հրաժարվել չկարողանալով, Զևսը ներկայանում է Սեմելեին՝ իր փառքի ու վեհության ամբողջ փայլով. նրա ձեռքին փայլատակում էր վառվռուն կայծակը, որի հարվածներից սասանվում է Թեբեի արքայական պալատը և բռնկվում կրակով` իր հետ այրելով և Սեմելեին։ Մահվան գալարումների մեջ նա ծնում է Զևսի որդուն՝ Դիոնիսոսին, որը խիստ թուլակազմ էր և վտիտ, իսկ կրակը բորբոքվում էր նրա շուրջ։ Զևսի հրամանով հողի միջից բուսնում են դալար ու թանձրախիտ բաղեղներ և իրենց կանաչով կրակից զերծ պահում մանուկ Դիոնիսոսին։ Զևսը գրկելով տկար մանկանը՝ նրան կարում է իր ազդրի մեջ, որտեղ Դիոնիսոսը կազդուրվում է ու ամրանում, և ապա երկրորդ անգամ ծնվում իր հորից։ Նրան դաստիարակության են հանձնում հավերժահարսներին, որոնց մոտ նա աճում է իբրև գինու գեղեցիկ ու մեծազոր աստված, որ մարդկանց ուժ ու հրճվանք է տալիս և արգասավորություն պարգևում։

Դիոնիսոսն ու նրա շքախումբը խմբագրել

 
Դիոնիսոս-Բաքոսը՝ իր շքախմբով (նկարիչ՝ Կորնելիս դե Վոս):

Դիոնիսոսը հաճախ հանդես է գալիս մենադների ու սատիրների ցնծացող բազմությամբ շրջապատված՝ երկրե-երկիր շրջելիս։ Նրան հին հույները պատկերացնում էին շքախմբի առջևից գնալիս՝ խաղողի ողկույզի պսակը գլխին, բաղեղազարդ թիրասոսը ձեռքին։ Նրա շուրջը երգելով ու ճիչեր արձակելով, արագաթափ պար բռնած, պտույտ են գալիս երիտասարդ մենադները, ցատկոտում են պոչավոր ու այծոտն սատիրները՝ գինուց արբեցած։ Շքախումբը եզրափակում է Դիոնիսոսի իմաստուն ուսուցիչ ծերունի Սիլենոսը, որը, սակայն, թունդ հարբած է։ Նա հազիվ նստած է ավանակի վրա՝ հենվելով կողքին դրված գինու տիկին։ Սիլենոսին զգուշությամբ պահում են նաև կողքից քայլող սատիրները, որ վայր չընկնի։ Այսպես, շվիների, սրինգների ու տիմպանների նվագակցությամբ ընթանում է Դիոնիսոսի շքախումբը բնակավայրից բնակավայր՝ մարդկանց սովորեցնելով խաղողագործություն և խաղողի հասուն ու ծանր ողկույզներից գինի պատրաստելու արվեստը։

Աղբյուրներ խմբագրել

Նիկոլայ Կուն, «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները», Երևան, 1979 թ.:

Արտաքին հղումներ խմբագրել

https://www.youtube.com/watch?v=QBWsnxe1l9w

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Encyclopædia Universalis (ֆր.)Encyclopædia Britannica.
  2. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 59. ISBN 99941-56-03-9.
  3. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 57. ISBN 99941-56-03-9.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 396