Ասորեստան
Ասորեստան նաև անվանում են Ասորական կայսրություն, եղել է Սեմական լեզվով խոսող գլխավոր միջագետքյան թագավորությունը և կայսրությունը Հին Մերձավոր Արևելքում և Լևանտում։ Այն որպես պետություն ստեղծվել է մ.թ.ա. մոտ 25-րդ դարում Աշուր քաղաք պետությունից[1] և գոյատևել է մինչև կործանումը մ.թ.ա. 612 թվականից մ.թ.ա. 609 թվականները ընկած ժամանակահատվածում[2][3]։ Մ.թ.ա. յոթերորդ դարի վերջից մինչև մ.թ. յոթերորդ դարերի սկիզբը այն եղել է որպես աշխարհաքաղաքական միավոր, որի մեծ մասը եղել է օտարերկրյա տերությունների տիրապետության տակ, չնայած մեծ թվով Նեո-ասորական պետություններ հզորացան տարբեր ժամանակներում, օրինակ՝ Պարթևական և Սասանյան կայսրություններ, որոնց ժամանակ Ասորեստանը դարձավ Արևելյան եկեղեցու բնօրրանը[4]։
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Նինվե Աշշուր | |||
Լեզու | Աքքադերեն, Ասորերեն | |||
Ազգություն | Ասորեստանցիներ, Խուրիներ | |||
Կրոն | Բազմաստվածություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պետության գլուխ | Թագավոր | |||
Պատմություն |
Կենտրոնացած լինելով Բարձր Միջագետքի Տիգրիսի ավազանում (ժամանակակից հյուսիսային Իրաք, հյուսիսարևելյան Սիրիա, հարավարևելյան Թուրքիա և հյուսիսարևմտյան Իրան)՝ Ասորեստանը դարձավ իր ժամանակների ամենահզոր կայսրություններից մեկը։ Զբաղեցնելով մեծ Միջագետքի մեծ մասը, այսպես կոչված «քաղաքակրթության բնօրրանը», որը ներառում էր Շումերը, Աքքադը և Բաբելոնը՝ Ասորեստանը ունեցավ մեծ տեխնիկական, գիտական և մշակութային ձեռքբերումներ։ Իր հզորության գագաթնակետին այն ձգվում էր Կիպրոսից Արևելյան Միջագետքով Իրան և ներկայիս Հայաստանից ու Ադրբեջանից Արաբական թերակղզի, Եգիպտոս և արևելյան Լիվիա[5]։
Ասորեստանի անվանումը գալիս է մայրաքաղաք Աշուրից, որը մ.թ.ա. 2600 թվականին եղել է Միջագետքի բազմաթիվ աքքադերեն խոսող քաղաք-պետություններից մեկը։ Մ.թ.ա. 24-րդ դարի վերջին Սարգոնը միավորեց Միջագետքի բոլոր աքքադերեն և շումերերեն խոսող ժողովուրդներին Աքքադական կայսրության ներքով, որը գոյատևեց մ.թ.ա., 2334 թվականից մինչև մ.թ.ա. 2154 թվականը[6]։ Ասորական կայսրության անկումից հետո Ասորեստան աշխարհաքաղաքական տարածաշրջանը դարձավ այլ կայսրությունների մաս։
Ասորեստան տարածաշրջանը տարբեր ժամանակներում եղել է Մարրական, Աքեմենյան, Մակեդենական, Սելևկյանների, պարթևական, Հռոմեական և Սասանյան կայսրությունների մաս։ Արաբական արշավանքները վերջ դրեցին Ասորեստանին որպես առանձին միավորի և ասորիները հիմնականում դարձան էթնիկ, մշակութային և կրոնական փոքրամասնություն տարածաշրջանում՝ համարվելով տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդ[7][8]։
Ստուգաբանություն
խմբագրելԱսորեստան ծագում է գրաբարից, իսկ գրաբարը ծագում է իրանականից; միջին պարսկերեն՝ 𐭠𐭮𐭥𐭥𐭮𐭲𐭭 (ʾswrstn), պարթ.` 𐭀𐭎𐭅𐭓𐭎𐭕𐭍 (ʾswrstn) - Իսկ ըստ Հյուբշմանի կարծիքի, այն ձևավորվել է հայերենում ասորի + -աստան ձևով։ -իա- → -ե- հնչյունափոխությունը կանոնավոր է հայերենում։
Պատմություն
խմբագրելԱսորեստանի առաջին հզորացումը եղել է Շամշի-Ադադ I-ի կառավարման ժամանակ, երբ նա իր իշխանության ներքո միավորեց ողջ Հյուսիսային Միջագետքը։ Շամշիադադ I-ը նվաճեց Հյուսիսային Միջագետքը և շրջակա երկրները։ Սակայն մ.թ.ա. XVIII դ. Ասորեստանը հարկադրված ենթարկվել է հզորացած Բաբելոնին, իսկ մ.թ.ա. XVI — XV դդ.՝ Միտանի պետությանը։ Մ.թ.ա. XIV դ. դարձել էր քայքայվող Միտանիի ժառանգության հավակնորդ։ Իր մահից շատ չանցած Ասորեստանն ընկավ նախ Բաբելոնի, ապա Միտաննիի հայկական պետության ենթակայության տակ։ Ասորեստանի նոր վերելքը սկսվեց մ.թ.ա. XIV դարի երկրորդ կեսին Աշուր-Ուբալիտ I-ի կառավարման շրջանում։ Աշուրբալիտ I-ը հափշտակեց նրա տարածքի զգալի մասը և Ասորեստանում հիմնեց նոր հարստություն։ Մ. թ. ա. XIII դ. Ադադներարի I-ը, այնուհետև Սալմանասար I-ը նվաճեցին Ասորիքը, թափանցեցին Հայկական լեռնաշխարհ և Փոքր Ասիա։ Սալմանասար I-ը արշավեց Նաիրիի «լայնածավալ երկրները»։ Նա գրավեց և կողոպտեց նաև Բաբելոն քաղաքը։ Ասորեստանի թագավորը միաժամանակ քրմապետ էր և զինվորական առաջնորդ։ Նվաճողական պատերազմներին զուգընթաց նա դարձել էր միահեծան, բռնակալ՝ այլևս հաշվի չնստելով ստրկատիրական ավագանու հետ։ Սալմանասար I-ը գահանիստ էր դարձրել Քաղաքը, Թուկուլտինինուրտա I-ը՝ Քար-Թուկուլտինինուրտան՝ հեռանալով ավագանու խորհրդատեղից՝ Աշուրից։ Սակայն «ըմբոստացած ավագները» սպանեցին Թուկուլտինինուրտա I-ին և միանալով Բաբելոնին, գահ բարձրացրին իրենց կամակատարներին։
Մ.թ.ա. IX դարից սկսվեցին Ուրարտուի և Ասորեստանի միջև պատերազմները։ Ասորեստանն իր հզորության գագաթնակետին հասավ մ.թ.ա. VIII դարի երկրորդ կես-մ.թ.ա. VII դարի առաջին կես ժամանակահատվածում։ Ուրարտուն չկարողացավ պահպանել տարածաշրջանի առաջին տերության կարգավիճակը։ Ասորեստանյան Կայսրությունը ձգվում էր Եգիպտոսից մինչև Արևմտյան Իրան և Էլամից մինչև Փոքր Ասիա։ Բայց այն արդեն իրեն սպառել էր անընդհատ պատերազմների և ենթակա ժողովուրդների նկատմամբ դաժան քաղաքականության հետևանքով։ Ասորեստանը կործանվեց Մարաստանի արքա Կիաքսարի, Բաբելոնի արքա Նաբուպալասարի և հայոց տիրակալ Պարույրի կողմից մ.թ.ա. 612 թ. Ասորեստանի վերջին զորքերը ջախջախվեցին մ.թ.ա. 605 թ. Կարքեմիշի մոտ։
Ասորեստանյան արքաների անվանացանկ
խմբագրել- Պուզուր-Աշշուրի Հարստություն
- Պուզուր-Աշշուր I մ.թ.ա. XX դ. սկիզբ
- Շալիմախում
- Իլուշումա մ.թ.ա.մոտ 1945 թ
- Էրիշում I մ.թ.ա. 1940-1901
- Իկունում մ.թ.ա. մոտ 1885
- Շառումքեն I
- Պուզուր-Աշշուր II
- Նարամ-Սուեն
- Էրիշում II
- Շամշի-Ադադի Հարստություն
- Շամշի-Ադադ I մ.թ.ա. 1813-1781
- Իշմե-Դագան I մ.թ.ա. 1781-1757
- Մուտ-Աշկուր
- Ռիմուշ
- Ասինում
- Պուզուր-Սուեն
- Աշշուր-դուգուլ
- Աշշուր-ապլա-իդդին
- Նացիր-Սին
- Սին-նամիր
- Իպկի-Իշտար
- Ադադ-ցալուլու մ.թ.ա. մոտ 1700
- Ադասի
- Բելուբանի
- Լիբայա
- Շարմա-Ադադ I
- Իպտար-Սին
- Բազայա
- Լուլլայա
- Կիդին-Նինուա մ.թ.ա. 1633-1620
- Շարմա-Ադադ II
- Էրիշում III
- Շամշի-Ադադ II
- Իշմե-Դագան II
- Շամշի-Ադադ III
- Աշշուր-Ներարի I
- Պուզուր-Աշշոուր III մ.թ.ա. XVI դ. վերջ
- Էլիլ-Նացիր I
- Նուրիլի մ.թ.ա. 1484-1472
- Աշշուր-շադունի մ.թ.ա. 1472
- Աշշուր-ռաբի I մ.թ.ա. 1472-1452
- Աշշուր-նադին-ահհե I մ.թ.ա. 1452-1432
- Էլիլ-նացիր II մ.թ.ա. 1432-1427
- Աշշուր-ներարի II մ.թ.ա. 1426-1420
- Աշշուր-բել-նիշեշու մ.թ.ա. 1419-1411
- Աշշուր-ռիմ-նիշեշու մ.թ.ա. 1410-1403
- Աշշուր-նադին-ահհե II մ.թ.ա. 1402-1393
- Էրիբա-Ադադ I մ.թ.ա. 1392-1366
- Աշշուր-ուբալիտ I մ.թ.ա. 1365-1330
- Էլիլ-ներարի I մ.թ.ա. 1329-1320
- Արիկդենիլի մ.թ.ա. 1319-1308
- Ադադ-ներարի I մ.թ.ա. 1307-1275
- Շուլմանու-աշարեդ I մ.թ.ա. 1274-1245
- Թուկուլթի-Նինուրթա I մ.թ.ա. 1244-1208
- Աշշուր-նադին-ապալ մ.թ.ա. 1207-1204
- Աշշուր-ներարի III մ.թ.ա. 1203-1198
- Էլիլ-կուդուրի-ուցուր մ.թ.ա. 1197-1193
- Նինուրթա-ապիլ-էկուրյուու մ.թ.ա. 1192-1180
- Աշշուր-դան I մ.թ.ա. 1179-1134
- Նինուրթա-թուկուլթի-Աշշուր մ.թ.ա. 1134
- Մութաքիլ-Նուսկու մ.թ.ա. 1133
- Աշշուր-ռեշ-իշի I մ.թ.ա. 1133-1116
- Թուկուլթի-ապալ-էշառա I մ.թ.ա.1115-1077
- Աշարեդ-ապալ-էկուր մ.թ.ա. 1076-1075
- Աշշուր-բել-կալա I մ.թ.ա. 1074-1057
- Էնլիլ-ռաբի
- Աշշուր-բել-կալա II
- Էրիբա-Ադադ II մ.թ.ա. 1056-1055
- Շամշի-Ադադ IV մ.թ.ա. 1054-1051
- Աշշուր-նացիր-ապալ I մ.թ.ա. 1050-1032
- Շուլմանու-աշարեդ II մ.թ.ա. 1031-1020
- Աշշուր-ներարի IV մ.թ.ա. 1019-1014
- Աշշուր-ռաբի II մ.թ.ա. 1013-973
- Աշշուր-ռեշ-իշի II մ.թ.ա. 972-968
- Թուկուլթի-ապալ-էշառա II մ.թ.ա. 967-935
- Աշշուր-դան II մ.թ.ա. 934-912
- Ադադ-նիրարի II մ.թ.ա. 911-891
- Թուկուլթի-Նինուրթա II մ.թ.ա. 890-884
- Աշշուր-նացիր-ապալ II մ.թ.ա. 883-859
- Շուլմանու-աշարեդ IIIIII մ.թ.ա. 858-824
- Շամշի-Ադադ V մ.թ.ա. 823-811
- Ադադ-ներարի III մ.թ.ա. 811-783
- Շուլմանու-աշարեդ IV մ.թ.ա. 782-773
- Աշշուր-դան III մ.թ.ա. 772-755
- Աշշուր-ներարի V մ.թ.ա. 754-745
- Թուկուլթի-ապալ-էշառա III մ.թ.ա. 744-727
- Շուլմանու-աշարեդ V մ.թ.ա. 726-722
- Շառումքեն II մ.թ.ա. 721-705
- Սին-ահհե-էրիբա մ.թ.ա. 704-681
- Ասարհադդոն VIII մ.թ.ա. 680-669
- Աշշուր-բանու-ապլի մ.թ.ա. 668-627
- Աշշուր-էթել-իլանի մ.թ.ա. 627-624
- Սին-շումու-լիշիր
- Սին-շարի-իշկուն մ.թ.ա. մինչև 612
- Աշշուր-ուբալիտ II մ.թ.ա. 611-609
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Roux 1964, էջ. 187
- ↑ J. M. Munn-Rankin (1975). «Assyrian Military Power, 1300–1200 B.C.». In I. E. S. Edwards (ed.). Cambridge Ancient History, Volume 2, Part 2, History of the Middle East and the Aegean Region, c. 1380–1000 BC. Cambridge University Press. էջեր 287–288, 298.
- ↑ Christopher Morgan (2006). Mark William Chavalas (ed.). The ancient Near East: historical sources in translation. Blackwell Publishing. էջեր 145–152.
- ↑ Winkler, Church of the East: a concise history, p. 1
- ↑ Albert Kirk Grayson (1972). Assyrian Royal Inscriptions: Volume I. Wiesbaden: Otto Harrassowitz. էջ 108. §716.
- ↑ Roux 1964, էջեր. 161–191 .
- ↑ Parpola, Simo (2004). "National and Ethnic Identity in the Neo-Assyrian Empire and Assyrian Identity in Post-Empire Times" (PDF). Journal of Assyrian Academic Studies (JAAS)
- ↑ Frederick Mario Fales (2010). «Production and Consumption at Dūr-Katlimmu: A Survey of the Evidence». In Hartmut Kühne (ed.). Dūr-Katlimmu 2008 and beyond. Harrassowitz Verlag. էջ 82.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 567)։ |
Տես՝ Ասորեստան Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |