Մեխիկո
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեխիկո (այլ կիրառումներ)
Մեխիկո (իսպ.՝ Ciudad de México, թարգմանաբար՝«Մեքսիկայի քաղաքը»), Մեքսիկայի մայրաքաղաքը, երկրի քաղաքական, տնտեսական, արդյունաբերական և մշակութային կենտրոն։ Տոկիոյից (Մեծ Տոկիո) և Սեուլից հետո բնակվածությամբ երրորդ ագլոմերացիան է աշխարհում։ Ըստ ՄԱԿ-ի WUP2003 հաշվետվության տվյալների՝ Մեխիկոյում ապրում է 8.721.000 մարդ։ Բնակչության մեծ մասը քրիստոնյա է։ Հյուսիսային Ամերիկայի ամենախիտ բնակեցված քաղաքն է[2], զույգ Ամերիկաների մշակութային և ֆինանսական կարևորագույն կենտրոններից մեկը[3]։ Կառուցվել է Մեքսիկայի կենտրոնական մասում գտնվող սարահարթի հովտում՝ ծովի մակերևույթից 2240 մետր բարձրության վրա։ Կազմված է 16 շրջաններից։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Մեխիկո | |||||
իսպ.՝ Ciudad de México | |||||
| |||||
Երկիր | Մեքսիկա | ||||
Համայնք | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||||
Ներքին բաժանում | Álvaro Obregón?[1], Azcapotzalco?[1], Tláhuac?[1], Milpa Alta?[1], Միգել Իդալգո[1], La Magdalena Contreras?[1], Iztapalapa?[1], Iztacalco?[1], Gustavo A. Madero?[1], Cuajimalpa?[1], Սոչիմիլկո[1], Venustiano Carranza?[1], Tlalpan?[1], Benito Juárez?, Կոյոական և Կուաուտեմոկ | ||||
Հիմնադրված է | 1325 թ. | ||||
Այլ անվանումներ | Տենոչտիտլան | ||||
Մակերես | 1485 կմ² | ||||
ԲԾՄ | 2240 մ | ||||
Բնակչություն | 9 209 944 մարդ (2020) | ||||
Խտություն | 5 873 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 24 163 226 | ||||
Ժամային գոտի | UTC-6, ամառը UTC-5 | ||||
Հեռախոսային կոդ | (+52) 55 | ||||
Փոստային դասիչ | 01000 և 16999 | ||||
Պաշտոնական կայք | df.gob.mx | ||||
| |||||
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 412 ռուս.. • անգլ.. • ֆր. |
2009 թվականին քաղաքի բնակչության թիվը կազմել է մոտավորապես 8.84 միլիոն մարդ[4], զբաղեցրած տարածքը՝ 1485 քառակուսի կիլոմետր[5]։ Համաձայն վերջին տվյալների, որոնք արժանացել են ինչպես նահանգային, այնպես էլ դաշնային կառավարությունների հավանությանը, Մեծ Մեխիկոյի բնակչության թիվը հասել է 21.3 միլիոնի, այն ճանաչվել է արևմտյան կիսագնդի ամենամեծ մետրոպոլիան, իսպանախոս ամենախոշոր քաղաքը, իր մեծությամբ աշխարհի տասնմեկերորդ ագլոմերացիան (2017 թ.)[6]:
2011 թվականին Մեծ Մեխիկոյում ստեղծվել է 411 միլիարդ ամերիկյան դոլարին համարժեք համախառն ներքին արդյունք։ Քաղաքն այդ ցուցանիշով ճանաչվել է աշխարհի ամենաարդյունաբեր վայրերից մեկը[7]։ Այստեղ է ստեղծվում ամբողջ Մեքսիկայի ՀՆԱ-ի 15.8%-ը[8]։ Եթե Մեծ Մեխիկոն դիտարկվեր որպես անկախ պետություն, ապա 2013 թ. իր տնտեսությամբ հինգերորդը կլիներ ամբողջ Լատինական Ամերիկայում՝ հնգապատիկ գերազանցելով Կոստա Ռիկային և հավասար դուրս գալով Պերուի հետ[9]։
Մեխիկոն զույգ Ամերիկաներում ամենահին մայրաքաղաքներից մեկն է և Էկվադորի մայրաքաղաք Կիոտոյի հետ միասին համարվում է այն երկու մայրաքաղաքներից մեկը, որ հիմնվել է Ամերիկայի բնիկների կողմից։ Ացտեկներն այն հիմնադրել են 1325 թվականին, Տեքսկոկո լճի կղզում և անվանել Տենոչտիտլան։ 1521 թվականին, տևական պաշարումից հետո նվաճվելով իսպանացիների կողմից, այն գրեթե հիմնովին ավերվել է և ապա վերակառուցվել իսպանական գաղութային քաղաքներին հատուկ ոճով ու չափանիշներով։ 1524 թվականին հաստատվել է Մեխիկո Տենոչտիտլան անվանումով բնակավայրի քաղաքապետարանը[10], իսկ 1585 թվականին քաղաքը պաշտոնապես անվանվել է Ciudad de México (Mexico City).[10]: Այն եղել է իսպանական գաղութային կայսրության մեծագույն մասի քաղաքական, վարչական, ֆինանսական կենտրոնը[11]։ Իսպանիայից անկախանալու նպատակով մղած կռիվը հաղթական ավարտի հասցնելով՝ 1824 թվականին այստեղ ստեղծել են դաշնային մարզ։
Քաղաքի բնակիչները քաղաքական ավելի մեծ ինքնավարության համար տարիներ շարունակ պայքարելուց հետո 1997 թվականին վերջապես իրավունք են ստացել ընտրելու Մեխիկոյի կառավարության ղեկավար և Մեխիկոյի օրենսդիր ժողով։ Այդ ժամանակից սկսած՝ վերոնշյալ երկու ղեկավար մարմիններում էլ իշխանական լծակներին տիրում է ձախաթևյան Ժողովրդավարական հեղափոխություն կուսակցությունը[12]։
2016 թվականի հունվարի 29-ին քաղաքը՝ որպես վարչական միավոր, դադարել է համարվել «դաշնային մարզ» (իսպաներեն՝ Distrito Federal կամ D.F.) և այժմ պաշտոնապես անվանվում է "Ciudad de México" (կամ՝ "CDMX").[13]: Mexico City-ն վարչատարածքային տեսակետից ներկայումս գտնվում է անցումային փուլում և մոտ ժամանակներս կդառնա երկրի 32-րդ դաշնային միավորը՝ ստանալով գրեթե պետությանը համարժեք ինքնավարություն[13][14]։
Գրականություն
խմբագրել- Acosta Ochoa, Guillermo (2007): "Las ocupaciones precerámicas de la Cuenca de México. Del poblamiento a las primeras sociedades agrícolas", en Arqueoweb No. 8 (2), consultada el 22 de marzo de 2007.
- Álvarez Arredondo, Ricardo A (2002): Historia de las formas de gobierno de la Ciudad de México. Grupo Parlamentario del Partido de la Revolución Democrática: Cámara de Diputados, LVIII Legislatura: Congreso de la Unión. México, D. F.
- Bernal, Rafael (1994): Mestizaje y criollismo en la literatura de la Nueva España del siglo XVI. Banco de México.
- Garibay K., Ángel María (1992) [1950]: Poesía indígena de la Altiplanicie. Universidad Nacional Autónoma de México.
- Garza, Gustavo (2000): La Ciudad de México en el fin del segundo milenio. El Colegio de México, Centro de Estudios Demográficos y de Desarrollo Urbano. ISBN 968-12-0996-6, 9789681209964
- Instituto Nacional de Geografía, Estadística e Informática (2006): Distrito Federal. Anuario estadístico. INEGI, Aguascalientes. ISBN 0188-8544
- Mathieu, Dominique (2004): "¿Qué significó la democratización en la gestión urbana?" En: Rodríguez Kuri, Ariel y Sergio Tamayo Flores Alatorre (coord.): Los primeros cien años. Los próximos cien.... Universidad Autónoma Metropolitana. pp. 173–188.
- Organización de las Naciones Unidas (Naciones Unidas, 2003): World urbanization prospects. The 2003 revision (en inglés), en el sitio en internet de la ONU, consultado el 22 de marzo de 2007.
- Consejo Nacional de Población (Mexico), ed. (1998). Escenarios demográficos y urbanos de la Zona Metropolitana de la Ciudad de México, 1990-2010: síntesis. Serie Estudios regionales (1. ed ed.). México: Consejo Nacional de Población. ISBN 978-970-628-300-9. OCLC 48095876.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն) - Paz, Octavio (2003): El laberinto de la soledad, Cátedra, Barcelona.
- Terrazas, Óscar (2004): "La centralidad metropolitana en la Ciudad de México." En: Rodríguez Kuri, Ariel y Sergio Tamayo Flores Alatorre (coord.): op. cit. pp. 235-266.
- Ward, Peter M (2004): "Gobierno y democracia en el Distrito Federal: Cárdenas, el PRD y el huevo del párroco." En: Rodríguez Kuri, Ariel y Sergio Tamayo Flores Alatorre (coord.): op. cit. pp. 189-234.
- Zolov, Eric (2004): "Notas sobre la capital en su contribución hegemónica". En: Rodríguez Kuri, Ariel y Sergio Tamayo Flores Alatorre (coord.): op. cit. pp. 111–126.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 http://www.infodf.org.mx/directorio/consulta.php?seleccion=Delegaciones
- ↑ «Artículo 44» (PDF). Constitución Política de los Estados Unidos Mexicanos. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020-01-17-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 14-ին.
- ↑ Foreign Policy (2008). «The 2008 Global Cities Index». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 27-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ National Population Council. «Mexico City Metropolitan Area» (PDF). Government of the State of Mexico. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Brian W. Blouet, Olwyn M. Blouet. OECD Reviews of Regional Innovation OECD Reviews of Regional Innovation: 15 Mexican States 2009. OECD Publishing, 2009. p. 418 (p. 299). 978-92-64-06012-8.
- ↑ United Nations (2007). «World Urbanization Prospects». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Global MetroMonitor | Brookings Institution Արխիվացված Հունիս 5, 2013 Wayback Machine. Brookings.edu. Retrieved on April 12, 2014.
- ↑ «Mexico City GDP as compared with national GDP». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Parish Flannery, Nathaniel. «Mexico City Is Focusing On Tech Sector Development». Forbes. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ 10,0 10,1 Government of the Federal District. «History of Mexico City» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ United Nations. «Mexico City, Mexico» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Daniel C. Schechter, Josephine Quintero. Lonely Planet Mexico City, City Guide [With Pullout Map]. Third Edition. Lonely Planet, 2008. p. 288 (pp. 20–21). 978-1-74059-182-9.
- ↑ 13,0 13,1 «Federal District is now officially Mexico City: The change brings more autonomy for the country's capital». Mexico News Daily. 2016 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ El Diario de México. «La Ciudad de México no será estado, sino entidad federal autónoma» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 29-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մեխիկոյի պաշտոնական կայքը
- Mexico City Government (Իսպաներեն)
- Mexico City Tourism Ministry (Իսպաներեն)
- Մեխիկո հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Gobierno de la Ciudad de México.
- INEGI: Información geográfica de la Ciudad de México.
- INEGI: Información sociodemográfica de la Ciudad de México.
- SACM: Información del Sistema de Aguas de la Ciudad de México.
- Guía del DF/Ciudad de México.
- Ciudad de México: guía de arquitectura: parte 1 Արխիվացված 2020-11-11 Wayback Machine |2=http://infodigital.opandalucia.es/bvial/bitstream/10326/1080/2/1080-parte1.pdf Արխիվացված 2020-11-11 Wayback Machine |bot=InternetArchiveBot }} y parte 2. Արխիվացված 2011-07-17 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեխիկո» հոդվածին։ |