Մծբինի պայմանագիր (298)
Մծբինի պայմանագիր, պայմանագիր Մեծ Հայքի և Սասանյանների պետության միջև։ Կնքվել է Մեծ Հայքի և Սասանյանների միջև 298 թվականին Մծբինում[1]։
Մծբինի պայմանագիր (298) | |
---|---|
Մծբինի հաշտության պայմանագիր | |
Ստորագրվել է — վայր |
298 թվական Մծբին |
Ստորագրել են | Տրդատ Գ (Մեծ Հայք) և Սասանյան Իրան |
Կողմեր | Մեծ Հայք
|
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մծբինի պայմանագիր (այլ կիրառումներ)
Մեծ Հայքի նվաճման համար Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև մրցությունը, որը սկսվել էր 1-ին դարում, շարունակվում է նաև 2-3-րդ դարերում։
Սկզբնական շրջանում հռոմեական և պարսկական բանակների միջև պատերազմն ընթացնում էր հռոմեացիների համար անհաջողությամբ, սակայն երբ հռոմեական բանակը սկսում համալրվել նոր ուժերով, և ընդդեմ Պարսկաստանի բռնկվում են Փոքր Ասիայի ժողովուրդների նոր շարժումները, ռազմական գործողությունների ընթացքը սկսում են փոխվել հօգուտ Հռոմի։ 297 թվականին հռոմեա-հայկական համատեղ ուժերը պարտության են մատնում պարսիկներին։ Կռվի ժամանակ վիրավորվում է Ներսեհ թագավորը, ինչպես նաև գերի են ընկնում բարձրաստիճան զինվորականներ։ Սասանյան Պարսկաստանը ստեղծված իրավիճակում հարկադրված էր հրաժարվել իր ծրագրերից և հաշտություն կնքել։ 298 թվականին Մծբինում Մեծ Հայքի և Սասանյանների կնքվում է հաշտության պայմանագիր։
Կետեր
խմբագրելՄծբինի պայմանագրով սահմանվել էին հետևյալ դրույթները[2]՝
- Մեծ Հայքը ճանաչվում էր Հռոմի հովանավորյալ, ու Սասանյան Իրանը պարտավորվում էր 40 տարի ձեռնպահ մնալ Մեծ Հայքի նկատմամբ ռազմաքաղաքական ոտնձգություններ կատարելուց։
- Հռոմին էին անցնում Միջագետքը, Ատրտիգրիսյան երկրներ Ծոփքը, Անգեղ տունը, Աղձնիքը, Կորդուքը, Մոկքը, Ծավդեքը և Ռեիմենան։
- Մեծ Հայքի սահմանը Պարսկաստանի հետ հարավ-արևելքում ճանաչվում էր Ատրպատականի սահմանագծում գտնվող հայտնի Զինթա ամրոցը։
- Իբերիայի թագավորն իր տիրակալական նշանները պետք է ստանար հռոմեացիներից։
- Հռոմը վրաց թագավորին բարեկամեցնում է Հայոց Տրդատ III թագավորի հետ, և նրանց դարձնում դաշնակիցներ հռոմեական արտաքին քաղաքականության կողմնակիցներ լինելու հանգամանքով[3]։