Լեռնային Ղարաբաղ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արցախ
Արցախ (Լեռնային Ղարաբաղ), պատմական տարածաշրջան Հարավային Կովկասում, որն ընկած է Դաշտային Արցախի և Սյունիքի միջև և զբաղեցնում է Փոքր Կովկասի հարավարևելյան լեռնաշղթան։ Տարածաշրջանը հիմնականում անտառածածկ է և լեռնային։ Տարածաշրջանի մեծ մասն զբաղեցնում է փաստացի անկախ Արցախի Հանրապետությունը։
Անվան ստուգաբանությունԽմբագրել
«Ղարաբաղ» տեղանունը հստակ ստուգաբանություն չունի։ Ըստ մեկ ստուգաբանության՝ թարգմանվում է որպես՝ «Սև այգի»[1]։ Ըստ երկրորդ ստուգաբանության՝ «բաղ» արմատով բազմաթիվ տեղանուններ գոյություն ունեին Սյունիքում, Արցախում, Գանձակում և այլուր։ Եվ «Ղարաբաղը» «Բաղաբերդ» տեղանվան պարզ ու սովորական թարգմանությունն է։ «Ղարաբաղի» առաջին՝ «ղարա» մասը հայերեն «բերդ» բառի թարգմանությունն է՝ լ-ր հնչյունափոխությամբ։ Ինչպես օրինակ, Կալա-կարա՝ Կալա, Կալաքենդ (Բերդաշեն), իսկ պաշտոնական փաստաթղթերում՝ Կարաքենդ։ Տեղանվան երկրորդ՝ «բաղ» մասը օտար նվաճողների կողմից չի թարգմանվել։ Այսպիսով՝ Ղարաբաղը Բաղաբերդ տեղանվան քմահաճ թարգմանությունն է[2]։
Հաճախ Լեռնային Ղարաբաղ տերմինն օգտագործվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետությունը) նշելու համար[3], թեև նրա տարածքը աշխարհագրորեն միայն մասամբ է համընկնում Լեռնային Ղարաբաղի հետ։
ԲնակչությունԽմբագրել
1989 թվականին Լեռնային Ղարաբաղի, այսինքն ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի բնակչությունը կազմում էր 192 հազար մարդ, որոնցից 76% հայեր, 23% ադրբեջանցիներ, մնացած մասը կազմում էին ռուսները և քրդերը։
ՊատկերասրահԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Robert H. Hewsen, Armenia: a Historical Atlas. University of Chicago Press, 2001, pp. 119–120.
- ↑ Լևոն Հարությունյան, Նշխարներ Արցախի բանահյուսության
- ↑ «Президент Нагорного Карабаха подписал ряд законов»։ ИА REGNUM (ռուսերեն)։ Վերցված է 2022-04-14