Արտաշեսյանների թագավորություն

Արտաշեսյանների թագավորություն, մ․թ․ա․ 189- մ․թ․ 1 թվականներին գոյություն ունեցած հայկական թագավորություն, որի հիմնադիրը Արտաշես Ա Բարեպաշտն է։ Թագավորությունն իր հիմնադրման սկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250 հազար կմ2 տարածք, իսկ հզորության գագաթնակետին՝ Տիգրան Մեծի ազդեցության ոլորտը ընդգրկել է շուրջ 3 մլն կմ2 տարածք։ Թագավորության մայրաքաղաքն ի սկզբանե եղել է Երվանդ Դ Վերջինի կողմից կառուցված Երվանդաշատը, ապա Արտաշես Ա-ի կողմից կառուցված է Արտաշատ քաղաքը։ Հետագայում, երբ ստեղծվեց Տիգրան Մեծի աշխարհակալությունը, Արտաշատը ընկավ պետության ծայր հյուսիսում, և Տիգրան Մեծը Աղձնիքում հիմնադրեց Տիգրանակերտը։

Արտաշեսյանների թագավորություն
Մեծ Հայքի թագավորություն

Դրոշ

Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ իր հզորության գագաթնակետին
Պետական կարգ միապետություն
Մայրաքաղաք Երվանդաշատ՝ մ.թ.ա. 220-
մ.թ.ա. 160
Արտաշատ՝
մ.թ.ա. 185-
մ.թ. 120
Տիգրանակերտ՝ մ.թ.ա. 77-
մ.թ.ա. 69
Թագավորանիստ ոստան հայոց քաղաքամայր
Պետության գլուխ Հայոց արքա (մ․թ․ա․ 87 թվականից՝ արքայից արքա)
Արքայատոհմ Արտաշեսյաններ
Լեզու Հայերեն
Կրոն Զրադաշտականություն[1]
Դեպքեր և իրադարձություններ
Պատմական շրջան Հելլենիստական ժամանակաշրջան
Հասարակարգ Անցումային հասարակարգ
Հիմնադրում Մ․թ․ա․ 189 թվական
Հզորության գագաթնակետ Տիգրան Բ Մեծի աշխարհակալական շրջան
Անկում
Ժամանակագրական հաջորդականություն
- Թագավորության հիմնադիր Արտաշես Ա-ի գահակալում Մ.թ.ա. 189-Մ.թ.ա. 160
- Հայկական աշխարհակալ տերությունը Տիգրան Մեծի օրոք Մ.թ.ա. 84-
մ.թ.ա. 66
- Արտավազդ Բ-ի գահակալում Մ.թ.ա. 55-
մ.թ.ա. 34
- Տիգրան Դ-ի մահ և Արտաշեսյանների թագավորության վերջնական անկում 1
Ներկայիս տարածքում Հայաստան Հայաստան
Վրաստան Վրաստան
Ադրբեջան Ադրբեջան
Թուրքիա Թուրքիա
Արցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Իրան Իրան
Սիրիա Սիրիա
Լիբանան Լիբանան
Իրաք Իրաք
Իսրայել Իսրայել
Եգիպտոս Եգիպտոս
 Երվանդունիների թագավորություն
 Ծոփքի թագավորություն
Արշակունիների թագավորություն 
Պատմության պորտալ

Մ․թ․ա․ 201 թվականին Սելևկյան Անտիոքոս Մեծ թագավորի զորքերի ղեկավար Արտաշեսը մտնում է Հայաստան և տապալում Երվանդունիների թագավորությունը, որի վերացումից հետո Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը՝ Ծոփքում դառնում են կառավարիչներ[2]։ Սակայն մ․թ․ա․ 190 թվականին տեղի է ունենում Մագնեսիայի ճակատամարտը, որտեղ Սելևկյանները ջախջախիչ պարտություն են կրում և սկսում թուլանալ։ Օգտվելով նպաստավոր պայմաններից՝ Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում մ․թ․ա․ 189 թվականին վերականգնում են հայոց անկախությունը[2][3]։ Հայաստանի անկախությունը առաջինը ճանաչում է Հռոմը՝ նպատակ ունենալով թուլացնել Սելևկյան թագավորությունը։

Արտաշեսը կատարում է մի շարք բարեփոխումներ, կառուցում է Արտաշատը, և Արտաշեսյանների թագավորությունը տարածաշրջանում ձեռք է բերում ազդեցիկ դիրք[2]։ Արտաշեսին հաջորդում է Արտավազդ Ա-ն, որի ժամանակ տեղի ունեցած հայ-պարթևական պատերազմի ժամանակ հայկական կողմը պարտություն է կրում և ստիպված լինում ապագա արքա Տիրան Ա-ի որդուն՝ Տիգրան Արտաշեսյանին պատանդ հանձնել պարթևներին։ Տիրան Ա-ի ժամանակաշրջանը համեմատաբար խաղաղ է անցնում, իսկ նրա մահից հետո Արտաշեսյանների թագավորություն է վերադառնում Տիգրանը՝ վերադարձի համար պարթևներին զիջելով Յոթանասուն հովիտներ կոչվող տարածքը։

Վերադառնալով Հայաստան՝ Տիգրան Մեծը անմիջապես սկսում է ամրապնդել թագավորության հիմքերը։ Նա դաշնակցում է Պոնտոսի արքա Միհրդատի հետ և մի շարք արշավանքներ ձեռնարկելով՝ ստեղծում հայոց աշխարհակալությունը։ Սակայն այդ ժամանակ սկսվում է հակասություններ առաջանալ Հռոմի և Հայաստանի միջև, որը վերածվում է պատերազմի։ Այն տեղի է ունենում մ․թ․ա․ 69-66 թվականներին։ Պատերազմի հետևանքով Տիգրան Մեծը կնքում է Արտաշատի պայմանագիրը ըստ որի՝ Հայաստանը կորցնում է իր բոլոր արտաքին նվաճումները, բացառությամբ Հյուսիսային Միջագետքի։

Տիգրան Մեծին հաջորդում է նրա որդին՝ Արտավազդ Բ[3], որը մասնակցություն է ունենում Հռոմի՝ Պարթևստանի դեմ ուղղված պատերազմներին։ Նա երկու անգամ խոստանում է զորք տրամադրել Հայաստանի «բարեկամ և դաշնակից» համարվող Հռոմին, սակայն երկու անգամ էլ հռոմեացի զորավարների սխալ քայլերը տեսնելով և վերահաս պարտությունը զգալով՝ նա հետ է քաշում իր զորքերը։ Առաջին արշավանքը ավարտվում է Կրասսոսի մահով, իսկ երկրորդը Անտոնիոսի անփառունակ պարտությամբ։ Ի վերջո՝ մ․թ․ա․ 34 թվականին Անտոնիոսը մեղադրում է նրան դավաճանության մեջ և ներխուժելով Հայաստան՝ գերեվարում է նրան Ալեքսանդրիա, ապա մահապատժի ենթարկում։

Արտավազդ Բ-ին հաջորդում է իր որդին՝ Արտաշես Բ-ն, ով կարողացել էր խույս տալ իր ընտանիքի հետ գերության մեջ հայտնվելուց։ Նա մ․թ․ա․ 30 թվականին դառնում է Հայաստանի թագավոր, գրավում Ատրպատականը, կոտորել տալիս Հայաստանում գտնվող բոլոր հռոմեացիներին, սակայն մ․թ․ա․ 20 թվականին դավադրաբար սպանվում է հռոմեացիների պատվերով։ Արտաշես Բ-ին հաջորդում է հռոմեացի դրածո Տիգրան Գ-ն, որը գահակալման սկզբում վարում էր հռոմեամետ քաղաքականություն, սակայն գահակալման վերջում սկսեց ընդգծել իր ինքնուրույնությունը և առանց Հռոմի թույլտվության՝ իրենից հետո գահաժառանգ թողեց իր որդուն՝ Տիգրան Դ-ին[3]։ Սակայն Հռոմը զորքեր է ուղարկում և գահընկեց անելով Տիգրան Դ-ին գահ է բարձրացնում Արտավազդ Գ-ին։ Որոշ ժամանակ անց Տիգրան Դ-ն ժողովրդական ապստամբություն է բարձրացնում դրածո Արտավազդ Գ-ի դեմ և նրան սպանելով դառնում հայոց արքա։ Ի վերջո՝ սարմատական լեռնական ցեղերի դեմ պատերազմելու ժամանակ զոհվում է Տիգրան Դ-ն, և նրա մահով մ․թ․ 1 թվականին ավարտվում է Արտաշեսյանների արքայատոհմի ժառանգական իշխանությունը։

Նախապատմություն

խմբագրել

Երվանդ Դ Վերջինի գահակալությունը բնակչության մեջ առաջացրել էր բացասական տրամադրություններ, այդ պատճառում նրա պետությունում մի շարք ներքին ընդվզումներ են սկսվում։ Այդպիսի ընդվզումների գլխավոր օրինակներից են Արտաշեսի և Զարեհի Սելևկյանների կողմն անցնելը։ Արատաշեսը Երվանդունիների տոհմից էր և Երվանդ Դ Վերջինի ազգակիցը։ Նա, ղեկավարելով Սելևկյան արքա Անտիոքոս Գ Մեծի զորքերը, ներխուժում է Հայաստան և Երվանդակերտի ճակատամարտում[Ն 1] հաղթանակ տոնում Երվանդ Դ Վերջինի նկատմամբ, որը զոհվում է Երվանդաշատի պաշտպանության ժամանակ։ Նրա հետ զոհվում է նաև իր եղբայրը։

Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում, դառնում են օտարահպատակ կառավարիչներ, սակայն երկուսն էլ ունեին անկախ պետություն ստեղծելու նպատակ և սպասում էին բարենպաստ պայմանների։ Այդպիսի պայմանները չուշացան[2][3][4]։

Պատմություն

խմբագրել

Թագավորության ստեղծում և ամրացում

խմբագրել
 
Արտաշեսյանների զինանշան՝ հովազին հոշոտող արծիվ

Հռոմեական հանրապետությունը վարում էր ծավալապաշտական քաղաքականություն և ցանկանում էր ծավալվել դեպի արևելք, սակայն դրան խանգարում էր Սելևկյան տերության գոյությունը[4]։ Մ․թ․ա․ 190 թվականին Մագնեսիա քաղաքի մոտ Հռոմի և Սելևկյան տերության միջև տեղի է ունենում վճռական ճակատամարտ, որտեղ Հռոմը ջախջախիչ հաղթանակ է տոնում և թուլացնում Սելևկյան տերությանը։ Օգտվելով հարմար առիթից՝ Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում վերականգնում են հայոց պետականությունը, իսկ Հռոմը անմիջապես ճանաչում է այն, քանի որ իր շահերից էր բխում Սելևկյան տերության թուլացումը և մասնատումը[5]։ Ի վերջո՝ մ․թ․ա․ 188 թվականին Հռոմի և Սելևկյան տերության միջև կնքվում է Ապամեայի հաշտության պայմանագիրը։

Դառնալով հայոց թագավոր՝ Արտաշեսն անմիջապես սկսում է բարեփոխումներ իրականացնել։ Ըստ Ստրաբոնի՝ Արտաշեսը փորձել է իր իշխանության տակ ներառել բոլոր հայախոս երկրամասերը[6]։ Այդ ժամանակ գոյություն ունեին չորս հայկական պետություններ՝ Արտաշեսյանների, Ծոփքի, Կոմմագենեի և Փոքր Հայքի թագավորությունները։ Մ․թ․ա․ 112 թվականին Փոքր Հայքի արքա Անտիպատրոս Երվանդունին, որը Փոքր Հայքի կառավարիչն էր, չունենալով ժառանգ, իր հողերը կտակում է Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորին, որից հետո անհնար է դառնում Փոքր Հայքի միացումը Հայաստանին, Իսկ Ծոփքի արքա Զարեհի մահից հետո՝ 163 թվականին Արտաշես Ա-ն փորձում է իր թագավորությանը միացնել Ծոփքը, սակայն անհաջողության է մատնվում։ Արտաշեսը իր թագավորությանն է միացնում Վասպուրականը և Կասպիական ծովեզրը (հետագայում՝ Փայտակարան), որոնք խլվում են Ատրպատականի թագավորությունից։ Վիրքից գրավվում է Տայք, Կղարջք, Գուգարք, խալիբներից և մոսխերից՝ Կարինը, Դերջանը, Եկեղյաց գավառը, իսկ Սիրիայից՝ Տմորիքը[7]։ Պոլիբիոսը Արտաշեսին անվանել է «Հայաստանի մեծագույն մասի տիրակալ»։ Մ․թ․ա․ 185 թվականին Արարատյան դաշտում՝ Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում, կառուցվում է Արտաշատ մայրաքաղաքը, որի տեղը ընտրել է կարթագենցի նշանավոր զորավար Հաննիբալը։

  Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Մեծամորը և Երասխը խառնվում են, և այնտեղ, բլուրը հավանելով, քաղաք է շինում։ Կառուցվեց մեծ և շատ գեղեցիկ մի քաղաք, որին թագավորը տվեց իր անունը և այն հռչակեց Հայաստանի քաղաքամայր։
- Մայրաքաղաք Արտաշատի հիմնադրումը
 

Արտաշեսը Արտաշատում կառուցում է նաև հայոց երկրի հովանավոր աստվածուհու Անահիտի տաճարը։

Հռոմեացի պատմիչ Պլուտարքոսը՝ Արտաշատի հիմնադրման մասին
 
 
․․․ Պատմում են, թե կարթագենացի Հաննիբալը հռոմայեցիներից Անտիոքոսի կրած վերջնական պարտությունից հետո, գնաց հայ Արտաշեսի մոտ և հրահանգիչ ու խորհրդատու դարձավ նրան օգտավետ ձեռնարկներում։ Բացի այդ, նկատելով երկրում չօգտագործված և անտեսված հարմարագույն և խիստ հաճելի մի վայր, նա այդ տեղում ուրվագծեց քաղաքի հատակագիծ։ Հաննիբալը այնտեղ տարավ Արտաշեսին և, ցույց տալով տեղանքը, համոզեց նրան այդ վայրում քաղաք հիմնել։ Թագավորը մեծ սիրով համաձայնվեց և խնդրեց, որ նա ստանձնի այդ գործի ղեկավարությունը։ Այսպիսով, կառուցվեց մեծ և շատ գեղեցիկ քաղաք, որը կոչվեց թագավորի անունով և հռչակվեց Հայաստանի մայրաքաղաք։
 

«Զուգահեռ կենսագրություններն», Պլուտարքոս

Մ․թ․ա․ 183-179 թվականներին պատերազմ է տեղի ունեցել փոքրասիական մանր պետությունների՝ դաշնակիցներ Պոնտոսի ու Փոքր Հայքի, իսկ մյուս կողմից Բյութանիայի, Կապադովկիայի և նրանց դաշնակիցների միջև։ Որպես տարածաշրջանի ազդեցիկ պետության առաջնորդ՝ Արտաշես Ա-ն մասնակցեց բանակցություններին։ Պահպանելով չեզոքությունը՝ նա կարողացավ հարցը լուծել ի օգուտ Փոքր Հայքի, որի նպատակը հետագայում այն իր թագավորությանը միացնելն էր։

Արտաշեսը ձեռնարկում է մի շարք բարեփոխումներ, որոնք աշխուժացնում են պետության ներքին կյանքը։ Նա հայկական գետերի վրա հաստատում է նավարկելիություն, կազմում է ազգային տոների օրացույց, կարգավորում է ազգային տոմարը։ Կարևոր էին նաև Արտաշեսի կատարած վարչական բարեփոխումները. նա ամբողջ Մեծ Հայքը բաժանում է 120 գավառների[Ն 2], ապա ստեղծում 4 զորավարություններ, որոնց նախարարները ունեին ավելի ազդեցիկ դիրք համեմատած մյուսների։ Արտաշեսը 3 զորավարության ղեկավարներ է նշանակում իր որդիներին։ Արևելյան զորավարությունը ստանձնում է Արտավազդը, արևմտյանը՝ Տիրանը, հյուսիսայինը՝ Զարեհը։ Հարավային զորավարությունը, որը ամենակարևորն էր իր վտանգավորության աստիճանով՝ ղեկավարում էր զորավար Սմբատը։

Հայաստանում սկսում է դժգոհություններ առաջանալ խոշոր ագարակատերերի և սովորական հողագործների միջև, քանի որ ագարակատերերը ռամիկների հաշվին ավելացնում էին իրենց հողերը։ Արտաշես Ա-ն հրամայում է սահմանաբաժան քարեր տեղադրել, որի վրա նշված էր նաև իր անունը և գրված է, որ նա սերում է Երվանդունիների արքայատոհմից։

Արտաշես Ա-ն պատերազմել է նաև հյուսիսային լեռնական ցեղերի՝ ալանների դեմ, որոնք անցել էին Ալանաց դուռը և շարժվում էին դեպի Հայաստան։ Ճակատամարտի ընթացքում գերի է ընկնում ալանների արքայազնը։ Ալանաց արքայադուստր Սաթենիկն Արտաշեսին խնդրում է ազատ արձակել իր եղբորը, իսկ Արտաշեսը, տեսնելով Սաթենիկի իմաստությունը և գեղեցկությունը, սիրահարվում է։ Նա ալանների արքայից խնդրում արքայադստեր ձեռքը, սակայն ալանների արքան մերժում է իր դստերը կնության տալ Արտաշեսին, և հայոց արքան, ինչպես հին հայկական ավանդույթն էր պահանջում, փախցնում է Սաթենիկին

 
Արտաշեսը տեսնում է Սաթենիկին և սիրահարվում նրան
 

Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ
Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,
Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`
Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,
Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
Արագ հասուցանելով ի բանակն իւր։

 

Մ․թ․ա․ 165 թվականին Արտաշես Ա-ն հաջողությամբ կարողացել է հետ մղել Սելևկյան արքա Անտիոքոս IV Եպիփանեսի ներխուժման փորձը Հայաստան[5]։ Արտաշես Բարեպաշտը մահացել է մ․թ․ա․ 160 թվականին՝ 70 տարեկան հասակում։

Արտաշեսից հետո՝ շուրջ 65 տարի պատմիչները մեզ փոխանցում են շատ կցկտուր տեղեկություններ, որոնք միայն մակերեսորեն են անդրադառնում Արտավազդ Ա-ի և Տիգրան Ա-ի կառավարման շրջանին։

Պատմիչները ենթադրում են, որ Արտավազդը և Տիգրանը եղբայրներ էին։ Մ․թ․ա․ 120-115 թվականներին պատերազմ է տեղի ունենում հայերի և պարթևների միջև, որը ավարտվում է հայկական կողմի պարտությամբ։ Պարթևները պատանդ են պահանջում, և քանի որ Արտավազդը ժառանգ չուներ նա պատանդ է հանձնում իր եղբոր՝ Տիգրան Ա-ի որդուն՝ Տիգրան Արտաշեսյանին[8]։ Տիգրանը հմուտ ռազմիկ էր, իսկ պարթևները Տիգրանին պատանդ վերցնելով ցանկանում էին նրան դարձնել պարթևամետ գործիչ, որը հետագայում պարթևներին կօգներ Հռոմեական կայսրության դեմ մղվող պայքարի ժամանակ։ Պահպանվել են տեղեկություններ նաև, որ երկու եղբայրները՝ Արտավազդ Ա-ն և Տիգրան Ա-ն են կազմակերպել իրենց կրտսեր եղբոր՝ Մաժանի սպանությունը, քանի որ նա դավաճանել էր իր եղբայրներին[8]։ Արտավազդ Ա-ն արքունիքից հեռացրել է իր բոլոր եղբայրներին՝ բացառությամբ Տիգրան Ա-ի, որը իր ժառանգն էր լինելու։ Արտավազդ Ա-ի մահից հետո արքա է դառնում Տիգրան Ա-ն, որի ժամանակ զարգանում է տնտեսությունը և շինարարությունը։ Նա մահանում է մ․թ․ա․ 95 թվականին, և նույն թվականին էլ Տիգրան Բ Մեծը վերադառնում է Արտաշեսյանների թագավորություն և բազմում հայոց գահին։

Հայկական աշխարհակալ տերություն

խմբագրել

Տիգրան Մեծը իր գահակալությունը սկսեց 45 տարեկան հասակում, ինչից կարելի է ենթադրել, որ նա ծնվել է մ․թ․ա․ 140 թվականին[9] հայոց մայրաքաղաք Արտաշատում[10], իսկ պատանդության է տարվել 20-25 տարեկան հասակում։ Նա եղել է Արտաշես Ա-ի թոռը՝ Տիգրան Ա-ի որդին։ Ըստ պատմիչների պնդման՝ նա կրթություն է ստացել ժամանակի լավագույն դպրոցներում, որտեղ սովորել է հունարեն և ասորերեն։

Տիգրան Մեծի պատանդության տարիները նույնպես թաղված են մշուշի մեջ։ Հատնի է, որ նա պատանդության տարիներին ամուսնացել է արքայադստրերից մեկի հետ։ Մ․թ․ա․ 95 թվականին մահանում է Տիգրան Մեծի հայրը և գահը թափուր է մնում։ Գահի համար պայքար է սկսվում հազարապետի և Արտաշեսյան արքայատոհմի ներկայացուցիչների միջև։ Հայոց աշխարհաժողովը քայլեր է ձեռնարկում Տիգրան Մեծին վերադարձնելու համար և ի վերջո՝ նա վերադառնում է հայրենիք՝ պարթևներին զիջելով Յոթանասուն հովիտներ կոչվող տարածքը[11]։

Հարևան պետությունների նվաճում և հպատակեցում

խմբագրել

Մ․թ․ա․ 95 թվականին Տիգրան Բ Մեծը թագադրվում է Աղձնիք նահանգում։ Տիգրան Մեծը իր պապի նման նույնպես ցանկանում էր իր թագավորության սահմաններում ներառել ամբողջ հայկական տարածքները։ Այդ տարածքների մեծ մասը Արտաշես Ա-ն արդեն միավորել էր Արտաշեսյանների թագավորությանը, սակայն դեռևս նրա սահմաններից դուրս էին գտնվում Ծոփքը, Կոմմագենեն և Փոքր Հայքը։ Մագնեսիայի ճակատամարտից հետո Ծոփքի Զարեհ արքան կարողացել էր պահպանել Ծոփքի անկախությունը[12]։ Սկսած մ․թ․ա․ 110 թվականից Ծոփքի արքան էր Արտանես Երվանդունին, որի օրոք թագավորությունում լճացում է սկսում։

Մ․թ․ա․ 94 թվականին Տիգրան Մեծը ներխուժում է Ծոփք, առանց դժվարության շարժվում առաջ[13] և պաշարում Ծոփքի մայրաքաղաք Արկաթիակերտ (Կարկաթիակերտ) քաղաքը, որի պաշարման ընթացքում փոքր-ինչ դժվարություններ են առաջանում, քանի որ Արտանեսը այնտեղ էր կենտրոնացրել իր բանակի լավագույն ջոկատները։ Ի վերջո՝ Տիգրան Մեծը տապալում է այնտեղ իշխող Երվանդունիներին և Ծոփքը միացնում իր թագավորությանը։ Հետագայում Ծոփքի նահանգին է միացնում նաև Մելիտինեն[Ն 3]։

Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման համար մնում էր միայն միավորել Կոմմագենեն և Փոքր Հայքը, սակայն Փոքր Հայքի միավորումը բարդ էր, քանի որ մ․թ․ա․ 112 թվականին Անտիպատրոս Երվանդունին, որը Փոքր Հայքի կառավարիչն էր և չունենալով ժառանգ, իր հողերը կտակել էր Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորին, իսկ Տիգրան Մեծի պլանների մեջ չկար Պոնտոսի հետ ռազմական կոնֆլիկտի մեջ մտնելը։ Նա ցանկանում էր դաշինք կնքել Միհրդատ Եվպատորի հետ, քանի որ Պոնտոսի և Արտաշեսյանների թագավորության շահերը համընկնում էին տարածաշրջանում։ Միհրդատը ցանկանում էր ծավալվել դեպի արևմուտք, իսկ Տիգրան Մեծը՝ դեպի հյուսիս, հարավ և արևելք։ Այսպիսի պայմաններում մ․թ․ա․ 93 թվականին Արտաշատում կնքվում է հայ-պոնտական դաշինքը, որը ամրապնդվում է Տիգրանի և Միհրդատի դստեր՝ Կլեոպատրայի ամուսնությամբ[14]։

Կապադովկիայի նվաճումը ամրագրված էր հայ-պոնտական դաշնագրի առաջին կետով։ Դա պայմանագրի առաջին գործնական քայլն էր, ըստ որի հայ-պոնտական միասնական ուժերը պետք է միաժամանակ ներխուժեին Կապադովկիա և գրավեին այն։ Ըստ նախօրոք պայմանավորվածության՝ Կապադովկիայի տարածքը անցնելու էր Պոնտոսին, իսկ ռազմավարը և գերիները՝ Հայաստանին։ Այդ ժամանակ Կապադովկիայում իշխում էր Արիարաթես IX-ը, որը իր չափազանց հռոմեամետ քաղաքականության համար ստացել էր «Ֆիլոպատոր» (Հռոմեասեր) մականունը։ Այս նվաճմամբ Տիգրան Մեծը փակում էր Հայաստանի Հռոմի հետ անմիջական սահմանը, նաև պատրաստվում հետագա ռազմական գործողություններին, որի համար հարկավոր էր մեծ ավար, ինչը նա կարողացավ ձեռք բերել դեպի Կապադովկիա արշավանքով։

 
Տիգրան Մեծի և նրա դաշնակից Միհրդատ Պոնտացու տարածքները

Հայ-պոնտական ուժերը մ․թ․ա․ 93 թվականին ներխուժում են Կապադովկիա։ Կապադովկիական զորքերը չեն կարողանում դիմանալ պոնտական փաղանգի և հայկական ծանր հետևակի հարվածներին և ի վերջո պարտություն են կրում[15]։ Տիգրան Մեծի որոշումը՝ չվերցնել տարածքը, այլ միայն գերիները և ավարը, հետագայում արդարանում է նաև նրանով, որ Արիարաթես IX-ը փախչում է Հռոմեական հանրապետություն և Հռոմից օգնություն խնդրում։ Այդ պատճառով Սուլլան մ․թ․ա․ 92 թվականին վերադառնում և ազատագրում է Կապադովկիան։ Հայ-պոնտական ուժերը մ․թ․ա․ 91 թվականին նորից արշավում են դեպի Կապադովկիա, պաշարում Մաժակը և գրավում այն։ Ռազմական գործողությունների արդյունքում Արտաշեսյանների հայոց թագավորությանն է անցնում մեծ քանակությամբ ավար և ռազմագերիներ, որոնց միջոցով հետագայում կառուցվեց Տիգրանակերտ մայրաքաղաքը[Ն 4]։

  Կապադովկիան պաշարելով, մոտ 30 բյուր մարդ տեղահանեց ու տեղափոխեց Հայաստան և նրանց, այլոց հետ միասին, համաբնակեցրեց մի վայրում, որտեղ նա առաջին անգամ կրեց Հայաստանի թագը և այդ վայրն իր անունով կոչեց Տիգրանակերտ կամ Տիգրանապոլիս։
- Ապպիանոս Ալեքսանդրիացին հայ-պոնտական արշավանքի մասին դեպի Կապադովկիա
 

Մ․թ․ա․ 109 թվականից ի վեր Վիրքում իշխում էր Փառանջոմ I-ը, որը Փառնավազի տոհմի ներկայացուցիչներից էր[16]։ Նա վարում էր պարթևամետ քաղաքականություն և սիրում էր կրակապաշտական կրոնը, այդ պատճառով Պարթևստանից կանչել է տալիս մի շարք մոգերի և կրոնապետերի, որպեսզի տարածի կրակապաշտությունը նաև իր պետության սահմաններում[17], սակայն այդ գործողության պատճառով սրվում է Վիրքի ներքաղաքական կյանքը։ Մի շարք ազնվականներ դիմադրություն են սկսում և դիմում իրենց հարևան տերության արքա Տիգրան Մեծին, որը այդ ժամանակ Արևելքի հզորագույն տերություններից մեկի արքան։ Նրանք խնդրում են օգնել իրենց, որպեսզի գահընկեց անեն Փառանջոմ I-ին և վերականգնեն հին իրավիճակը։ Նամակում ասվում էր հետևյալը․ «Մեր թագավորն ուրացավ հայրական կրոնն ու չի պաշտում վրաց պահապան աստվածներին։ Նա ընդունեց հայրենի կրոնն ու մոռացավ մայրենին, արդ նա արժանի չի այլևս մեզ թագավոր լինելու։ Տուր մեզ քո որդի Արշակին, որի կինը մեր Փառնավազյան թագավորների սերնդից կլինի, և հասցրու քո զորքը, որպեսզի քշենք նոր կրոն ընդունող Փառանջոմին ու մեզ թագավոր լինի քո որդի Արշակը, իսկ թագուհի` նրա կինը, մեր թագավորների զավակը»։

 
Հայաստանի հյուսիսում՝ բաց մանուշակագույն գույնով ներկված են Վիրքը և Աղվանքը

Տիգրան Մեծը համաձայնվում է և մ․թ․ա․ 93 թվականին իր զորքով ներխուժում Վիրք[18]։ Ապստամբած վրացիների և ներխուժած Տիգրանի ուժերը միանում են և մի մեծ ճակատամարտ է տեղի ունենում Գուգարք նահանգի Տաշիր բնակավայրում, որի ժամանակ զոհվում է Փառանջոմ I արքան։

  Նրանց միջև սաստիկ պատերազմ տեղի ունեցավ և երկու կողմերից էլ անհամար մարդիկ կոտորվեցին։ Ի վերջո Փառանջոմը հաղթվեց հայերի ու վրացիների կողմից և սպանվեց, նա սպանվեց, իսկ նրա զորքը կոտորվեց։ Փառանջոմի որդի Միհրանը, որը մեկ տարեկան երեխա էր, վերցվեց իր դայակի կողմից, որը տարավ նրան Պարսկաստան, իսկ Հայոց թագավորը վրացիներին զիջեց իր որդուն
- Լեոնտի Մրովելիի «Քարթլիս ցխովրեբա» ստեղծագործությունը, որտեղ մանրամասնորեն ներկայացված է Տիգրան Մեծի ներխուժումը Վիրք
 

Այդ ժամանակ վրաց իշխանների խնդրանքով Տիգրանը իրեն է ենթարկում Վիրքի թագավորությունը և այն մնում է իր ազդեցության ոլորտում։ Տիգրան Մեծը ռազմական գործողություններ է ձեռնարկում Աղվանքի թագավորության մայրաքաղաք Կապաղակի գրավման համար, սակայն այդ ռազմական գործողությունների մասին տեղեկությունները քիչ են։

Պարթևստանի նվաճում

խմբագրել
 
Տիգրան Մեծը՝ շրջապատված իր հպատակ թագավորներով

Հռոմեական հանրապետությունը և Պարթևական տերությունը, հասկանալով, որ հայ-պոնտական դաշինքին հակակշռող ուժ է պետք, մ․թ․ա․ 92 թվականին Եփրատի ափին կնքում են հռոմեա-պարսկական դաշինքը, որը պետք է պատնեշ ծառանար Տիգրան Մեծի աշխարհակալության ստեղծման դեմ։ Այդ պատճառով Տիգրան Մեծը սկսում է ռազմական բարեփոխումներ իրականացնել, որի արդյունքում ստեղծում է մի մարտունակ և հզոր բանակ։ Մ․թ․ա․ 87 թվականին մահանում է Տիգրան Մեծի աներ Միհրդատը և գահ է բարձրանում մի թույլ արքա՝ Գոդերձը, որը Հրահատ Ա Արշակունու որդին էր[19]։ Պահպանվել է մի հետաքրքիր պատմություն, ըստ որի, երբ Տիգրանը մ․թ․ա․ 87 թվականին սկսում է իր արշավանքը դեպի Պարթևստան, երկնակամարում երևում է «Հայելի գիսաստղը», որը համարվում էր հաջողության նշան[20]։

Տիգրան Մեծը նախ արշավում է դեպի Յոթանասուն հովիտներ, գրավում այն և միացնում իր տերությանը, ապա շարժվում է դեպի հարավ և նվաճում Կորդուքը և Ատրպատականը, որոնց կառավարիչները՝ Միհրդատն ու Զարբիենոսը, երդվում են հավատարիմ մնալ Տիգրանին, իսկ Միհրդատը նույնիսկ հետագայում ամուսնանում է Տիգրանի և Կլեոպատրայի աղջիկներից մեկի հետ։ Միավորելով Կորդուքը և Ատրպատականը՝ Տիգրան Մեծը անցնում է մյուս նահանգին՝ Մարաստանին, որը կարևորագույն դիրք ուներ Պարթևական տերության մեջ և որտեղ գտնվում էր նաև պարթև արքաների ամառային մայրաքաղաք Եկբատանը։ Այնտեղ արշավելու ճանապարհին հայերը պաշարում և կողոպտում են նաև Ադրաբանա ամրոցը, որտեղ գտնվում էր պարթև Արշակունիների մեծագույն գանձերը։

Պարթևների արքա Գոդերձը մ․թ․ա․ 87 թվականին՝ մինչև Տիգրանը կհասցներ պաշարել Եկբատանը, հաշտություն է խնդրում նրանից, իսկ Տիգրան Մեծը առաջադրում է հետևյալ պայմանները․

Հռոմեացի պատմիչ Պլուտարքոսը՝ Տիգրան Մեծի և վերջինիս ուղեկցորդ չորս վասալ-թագավորների մասին
 
Երբ Տիգրանը նոր միայն սկսում էր, նրա ծրագրերն ու հնարավորությունները խիստ համեստ էին, իսկ այժմ նա հպատակեցրել էր բազում ժողովուրդների, խորտակել է, ինչպես դեռևս չէր հաջողվել ուրիշ մեկին, պարթևների հզորությունը, իսկ Միջագետքը հեղեղել է հելլեններով, որոնց նա ամբողջ բազմություններով գաղթեցրել էր Կիլիկիայից ու Կապադովկիայից։ Այլ ժողովուրդներից նա արաբական քոչվոր ցեղերին քշեց իրենց նախկին վայրերից և բնակեցրեց իր մայրաքաղաքի մոտ, որպեսզի նրանց օգտագործի առևտրական կարիքների համար։ Նրա մոտ շատ թագավորներ կային սպասավորի դրությամբ, իսկ նրանցից չորսին նա մշտապես պահում էր իր մոտ, որպես ուղեկից կամ թիկնապահ․ երբ նա գնում էր ձիով, նրանք, կարճ խիտոններ հագած, վազում էին նրա կողքից, իսկ երբ նստած էին լինում և զբաղվում պաշտոնական գործերով, նրանք կանգնում էին նրա շուրջ, ձեռքերը կրծքերին․․․
 

«Զուգահեռ կենսագրություններն», Պլուտարքոս[20]

Սելևկյանների հպատակեցում և Կիլիկիայի նվաճում

խմբագրել

Սելևկյան ավագանու համար պարզ էր, որ Պարթևստանի և հյուսիսային Միջագետքի նվաճումից հետո, հաջորդ հարվածը հասցվելու էր Սելևկյան պետությանը։ Նախկին հզորագույն պետությունը այլևս հյուծված էր գահակալական կռիվների և ներքին պայքարի պատճառով։ Սելևկյան ավագանին մի քանի տարբերակ ուներ, թե ում առաջարկել իր թագը։ Թեկնածուներն էին Տիգրան Մեծը, Միհրդատ Եվպատորը և Պտղոմայոս XII-ը, սակայն նրանք, հասկանալով, որ Տիգրանի հաջորդ հարվածը լինելու է Սելևկյանների դեմ, նախընտրում են թագը շնորհել Տիգրանին։ Պոմպեոս Տրոգոս այս մասին մի հիշատակություն ունի, որտեղ մասնավորապես ասվում է․

 
Սելևկյան տերությունը մ․թ․ա 87 թվականին
  Եղբայրների փոխադարձ ատելությունը, ապա և նրանց որդիներին ժառանգաբար անցած թշնամությունը, անընդհատ պատերազմներ ծնեցին, որոնք ծայրահեղ թուլության հասցրեցին Ասորիքն ու նրա թագավորներին։ Ի վերջո ժողովուրդը դիմեց օտարի օգնությանը և սկսեց փնտրել օտարերկրացի թագավոր։ ․․․ Բոլորը համաձայնություն եկան Հայաստանի թագավոր Տիգրանի շուրջը, որը սեփական ռազմական ուժ ունենալուց բացի, պարթևների թագավորության դաշնակիցն էր ու Միհրդատի խնամին։

Ես այսպես հրավիրված լինելով Ասորիքի գահին բազմելու, նա 17 տարի շարունակ կառավարում էր ամենայն անդորրությամբ, չէր խանգարում պատերազմներով ուրիշների հանգիստը, և ոչ ոք նրան չէր անհանգստացնում, այնպես որ պատերազմելու անհրաժեշտություն չկար։

 

Տիգրան Մեծը Սելևկյան գահին մնաց 17 տարի՝ մինչև հայ-հռոմեական պայմանագրի կնքումը։ Այս տերության հպատակեցումը կարևոր տնտեսական նշանակություն ուներ, որովհետև այնտեղով էր անցնում «Մետաքսե ճանապարհը»։

Սելևկյան տերությունը իր աշխարհակալության կազմում ներառելուց հետո Տիգրան Մեծը դուրս է գալիս Միջերկրական ծովի ափ։ Նա գրավում և իր աշխարհակալությանն է միացնում նաև Դաշտային և Լեռնային Կիլիկիաները, Անտիոքը և Փյունիկիան։ Հայկական զորքերը այնտեղ լուրջ դիմադրության են հանդիպում, սակայն պաշտպանվողները մ․թ․ա․ 84 թվականին վերջիվերջո անձնտուր են լինում։ Կիլիկիան հայտնի էր որպես ծովահենների հարձակումների գլխավոր օջախներից մեկը, որը լուրջ խնդիր կարող էր դառնալ Տիգրան Մեծի աշխարհակալության կայունության համար[22]։ Հասկանալով այս բոլոր հանգամանքները՝ Տիգրան Մեծը տեսնում էր երկու լուծում՝ կա՛մ հայկական նավատորմերի միջոցով ոչնչացնել ծովահեններին և հպատակեցնել նրանց, կա՛մ դաշինք կնքել նրանց հետ։ Քանի որ Հայաստանը նոր էր դուրս եկել միջերկրածովյան ավազան և չուներ լրիվ ձևավորված ուժեղ նավատորմ, Տիգրանը ընտրում է երկրորդ տարբերակը․ նա մ․թ․ա․ 83 թվականին դաշինք է կնքում ծովահենների հետ, ըստ որի նրանք անցնում էին Տիգրան Մեծի ազդեցության տակ, իսկ Տիգրան Մեծը նրանց գործողությունների ազատություն է շնորհում։ Այդ առիթով Ստրաբոնը ունի մի հայտնի գրվածք՝ «հայերը ծովը հանձնեցին կիլիկիացիներին»։

 
Կիլիկիայի քարտեզը

Այս փոխշահավետ դաշինքը հետագայում մեծ օգնություն հանդիսացավ Տիգրան Մեծի համար։ Մ․թ․ա․ 73 թվականին Հռոմը Անտիոքոս Եվսեբես մեռած արքայի որդիներին ճանաչում է Սիրիայի արքաներ և նրանց ուղարկում Սիրիայում գահակալելու, որը այդ ժամանակ նվաճված էր Տիգրանի կողմից։ Նրանք գալիս էին Միջերկրական ծովով ու հանդիպում են ծովահենների, որոնք ստիպում են փոխել իրենց նավարկության ուղղությունը։ Այս դիպվածից հետո նրանք այդպես էլ չեն հասնում Սիրիա[23]։

Այլ արշավանքներ և նվաճումներ

խմբագրել

մ․թ․ա․ 88 թվականի Հռոմի կազմակերպած դավադրության արդյունքում Եգիպտոսում օրինական ժառանգի փոխարեն գահին է բազմում մեկ այլ հռոմեական դրածո, որը դառնում է Հռոմի «բարեկամ և դաշնակից», իսկ օրինական գահաժառանգ Պտղոմեոս Դիոնիսոսը փախչում է Պոնտոսի թագավորության արքա և Տիգրան Մեծի դաշնակից Միհրդատի մոտ։ Նա ոչ մի հավակնություններ չուներ Եգիպտոսի հետ կապված, իսկ Տիգրան Մեծը այլ նպատակներ ուներ։ Սակայն իրադարձությունները ավելի բարեհաջող են դասավորվում։ Մահանում է Հռոմի դրածոն, որը իր պետությունը կտակում է Հռոմեական կայսրությանը։ Այս քայլը համաժողովրդական ապստամբության է հանգեցնում, որի ժամանակ էլ Տիգրանի զորքերը ներխուժում են Եգիպտոս և այնտեղ արքա դարձնում Պտղոմեոս Դիոնիսոսին[24]։

Ըստ Ցիցերոնի՝ մինչև Եգիպտոս ներխուժելը արքայազն Պտղոմեոսը գտնվում էր Սիրիայում, որտեղից նա ներխուժել է Եգիպտոս և դարձել արքա հայկական զորքերի օժանդակությամբ։ Նրա օրոք Եգիպտոսը դառնում է հայամետ պետություն, սակայն նրա դուստրը, որը Եգիպտոսի ապագա թագաժառանգն էր, հակվում է Հռոմի կողմը և Մարկոս Անտոնիոսի հետ միասին հետագայում սպանում Տիգրան Մեծի որդի և Մեծ Հայքի գործող գահակալ Արտավազդին[25][26]։

Նոր տարածքների յուրացումը և աշխարհակալության կազմի մեջ մտցնելը դարձավ լուրջ տնտեսական խթան։ Հայաստանը հայտնվեց տնտեսական կարևոր ճանապարհների խաչմերուկում, որը նպաստեց երկրի զարգացմանը։ Տիգրան Մեծի աշխարհակալության ազդեցության տակ էին գտնվում Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան ընկած բոլոր տարածքները։ Տնտեսության զարգացումն էլ ավելի խթանելու համար Տիգրան Մեծը օգտվեց հունական և հռոմեական օրինակից և նույնպես կիրառեց «ազատ քաղաքների» համակարգը։ Նա ազատ քաղաքներ դարձրեց միջերկրածովյան ափին գտնվող մի շարք քաղաքներ, որոնցից էին Բիբլոսը, Սիդոնը, Տյուրոսը, Լաոդիկեն, Բերիթը, Արադոսը, Տրիպոլիսը, Ապամեան։ Տիգրան Մեծի այս քայլը մեծ ոգևորություն առաջացրեց այդ քաղաքների ազնվականության և բնակիչների շրջանում, քանի որ նույնիսկ Սելևկյան տերության շրջանում այդպիսի իրավունքներ նրանց չէր շնորհվել[27]։ Լաոդիկեն և Բերիթը (այժմ՝ Բեյրութ), ի նշան իրենց երախտագիտության, իրենց քաղաքային տոմարը սկսեցին հաշվել այդ թվականից՝ մ․թ․ա 81 թվականից։

 
Տիգրան Մեծի աշխարհակալական նվաճումները պատկերող քարտեզ՝ ըստ զբաղեցված տարածքների, կնքված դաշինքների և ամսաթվերի։
     Մեծ Հայքի թագավորություն      Կապադովկիա      Պոնտոսի թագավորություն     Պարթևստան

Սելևկյան տերության հարային սահմանի միջոցով Տիգրան Մեծի աշխարհակալությունը հարևան էր դառնում Նաբաթեային և Հրեական թագավորությանը[28], որոնք ընդգծված հռոմեամետ ուժեր էին Արևելքում։ Այդ պատճառով Նաբաթեայի Արետաս (Հարիթաթ) I արքան սկսում է վարել հակահայկական քաղաքականություն և ցանկանում գրավել Ներքին Ասորիքը (Կոյլե-Սիրիա)՝ Դամասկոս կենտրոնով։ Այդ հակասությունների գլխավոր հրահրողը, իհարկե, Հռոմն էր, որը ցանակնում էր ապակայունություն ստեղծել Հայաստանի սահմանին, սակայն այս տեսանկյունից Տիգրան Մեծը գտնվում էր բավականին շահեկան դիրքում, քանի որ «ազատ քաղաքների» համակարգը գործածելուց հետո այդ հակամարտության գոտում գտնվող քաղաքները բարյացակամ վերաբերմունք ունեին Տիգրան Մեծի հանդեպ։

Այս հակամարտությունները իր գագաթնակետին է հասնում մ․թ․ա․ 73 թվականին[29], երբ Հռոմի կամակատարներից մեկը՝ Եգիպտոսի թագուհի Սելենե-Կլեոպատրան, սկսում է հակահայկական քաղաքականություն վարել և քիչ անց հակահայկական կոալիցիայի մեջ է ներքաշում նաև Հրեական թագավորությանը ու Նաբաթեային։ Կլեոպատրայի նպատակն էր վերականգնել հին Սելևկյան տերության բոլոր տարածքները, որը, իհարկե, Հռոմի սենատի պահանջն էր, որով ցանկանում էին կանխել հայկական օժանդակությունը Պոնտոսին հաջորդ հռոմեա-պոնտական պատերազմի ժամանակ։ Արետաս I-ի հրեական զորքերը օգնության էին շարժվում Նաբաթեային, սակայն իմանալով նրանց պարտության մասին, անելանելի դրության մեջ են հայտնվում և շրջապատվելով հայկական ուժերի կողմից՝ ոչնչացվում։ Սելենե-Կլեոպատրան գերի է ընկնում Տիգրանի մոտ և մահապատժի ենթարկվում։ Մ․թ․ա․ 72 թվականի հայկական ուժերը ներխուժում են Պաղեստին և ռազմակալում այն։ Տեղի ունեցած ճակատամարտում հայերը փայլուն հաղթանակ են տանում[28], իսկ մ․թ․ա․ 71 թվականին հայկական ուժերը վերջնական հարված են հասցնում Պտղոմայիս քաղաքի մոտ, որի դեպքերը մանրամասնորեն նկարագրված է Հովսեփոս Փլավիոսի «Հրեական պատերազմի մասին» գրքում․

  Այդ ժամանակ էլ լուր է հասնում, թե Հայոց թագավոր Տիգրանը 30 բյուր զորքով ներխուժել է Ասորիք և գալիս է Հրեաստանի դեմ։ Այս, բնականաբար, ահաբեկեց թագուհուն և ժողովրդին։ Ուստի նրանք բազում և արժանավայել ընծաներ ուղարկեցին նրան և դեսպաններ, երբ նա դեռևս պաշարում էր Պտղոմայիս քաղաքը, որովհետև Սելենե թագուհին, որը կոչվում էր նաև Կլեոպատրա, այդ ժամանակ տիրում էր Ասորիքին և հորդորել էր բնակիչներին՝ դռները փակել Տիգրանի առաջ։ Ուստի դեսպանները, հանդիպելով նրան, խնդրում էին բարենպաստ պայմաններ շնորհել թագուհուն և ժողովրդին, իսկ նա, գնահատելով այն, որ նրանք ժամանել են այդքան հեռու տարածությանից, լավագույնս հուսադրեց, բայց հազիվ էր Պտղոմայիսը գրավվել, երբ լուր հասավ Տիգրանին, թե Լուկոլլոսը, հետապնդելով Միհրդատին, չի կարողացել նրան բռնել, քանի որ վերջինս փախել է իբերների երկիրը, և, ասպատակելով Հայաստանը, պաշարել է մայրաքաղաքը։ Տիգրանն այս մասին իմանալով, վերադարձավ իր սեփական երկիր։  

Հայ-հռոմեական պատերազմ

խմբագրել
 
Միհրդատ Զ Եվպատորի կիսանդրին

Լուծելով իր ներքաղաքական խնդիրները՝ Հռոմը սկսեց իր հայացքը ուղղել նորից դեպի Արևելք, որտեղ Միհրդատ Եվպատորը մեկը մյուսի հետևից գրավում էր Հռոմի փոքրասիական տարածքները։ Լուկուլլոսը արշավանք է սկսում Պոնտոսի դեմ։ Սենատը նրան լիազորում է ռազմական գործողություններ վարել միայն Պոնտոսի դեմ, քանի որ Հայաստանը հայտնի էր որպես լեռնային երկիր, իսկ Տիգրան Մեծը՝ հռչակավոր ռազմական գործիչ։ Լուկուլլոսը մ․թ․ա․ 70 թվականին կարողանում է հաղթանակ տոնել Պոնտոսի թագավորության արքա Միհրդատի դեմ, որը փախչում է իր դաշնակից Տիգրան Մեծի մոտ։ Տիգրան Մեծը ցանկանում էր չեզոքություն պահպանել հռոմեա-պոնտական պատերազմի ընթացքում և այդ պատճառով իր դաշնակից Միհրդատին բնակեցնում է սահմանյին մի բերդում և երկու տարի շարունակ չի այցելում նրան[30]։

Լուկուլլոսը, արբեցած հաղթանակների դափնիներով, ցանկանում էր ռազմական գործողություններ սկսել նաև Հայաստանի դեմ, սակայն, քանի որ Սենատը նրան չէր լիազորել այդ իրավունքով, նա նամակ է ուղարկում Տիգրան Մեծին և նրանից պահանջում իրեն հանձնել Միհրդատին, քանի որ նա ցանկանում էր իր հետևից շղթայակապ Պոնտոսի արքային տանել Հռոմ։ Այդ ժամանակ Տիգրան Մեծը պատասխանում է․

  Ես` Հայքի արքա Տիգրանս, Միհրդատին չեմ հանձնի, իսկ եթե հռոմեացիները պատերազմ սկսեն, ապա․․․ հայոց երկրի քաջ ռազմիկներով հակահարված կտամ նրանց։  

Նամակի մեջ Լուկուլլոսը չի հիշատակում Տիգրանի «արքայից արքա» կոչումը, որը վիրավորում է Տիգրանի ինքնասիրությունը և որպես պատասխան այդ նվաստացումի նա պատասխան նամակում չի հիշատակում Լուկուլլոսի «իմպերատոր» կոչումը[31]։

Տիգրանը վստահ էր, որ Լուկուլլոսը չի հարձակվի իր վրա, քանի որ Տիգրանի հռոմեական լրտեսները հայտնել էին արքային, որ Լուկուլլոսը այդպիսի թույլտվություն չի ստացել Հռոմի սենատի կողմից, այդ պատճառով արքայից արքան շարունակում էր մնալ Միջագետքում և զբաղվել իր պետական գործերով, իսկ Լուկուլլոսը անցնում է Եփրատ գետը և սկսում շարժվել դեպի Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտ[32]։

Առաջին փուլ

խմբագրել

Հայաստան ներխուժելուց առաջ Լուկուլլոսը Պոնտոսում և Կապադովկիայի բերդերը հսկելու համար այնտեղ թողնում է 6000-անոց բանակ, իսկ ինքը 15 հազարանոց բանակով անցնում է Կապադովկիա, ապա այնտեղից Եփրատ գետը[33]։ Լուկուլլոսը իր զորքերով մտնում է Ծոփք, ապա շարժվում դեպի հարավ՝ ներխուժելով Աղձնիք նահանգ, որտեղ էլ գտնվում էր հայոց հարավային մայրաքաղաք Տիգրանակերտը։ Մինչև Տիգրան Մեծը Միջագետքից կհասներ Տիգրանակերտ, նա մի 2000-անոց զորագունդ է ուղարկում Լուկուլլուսի դեմ։ Այդ զորագունդը ղեկավարում էր Մեհրուժանը։ Չնայած հերոսական կռվին, Մեհրուժանը զոհվում է, իսկ իր գունդը ջախջախվում։ Այս ճակատամարտից հետո Լուկուլլոսը պաշարում է Տիգրանակերտը, սակայն չի կարողանում իրականացնել իր կայծակնային պատերազմի ռազմավարությունը և գրոհով վերցնել քաղաքը։ Տիգրանակերտի պաշտպանությունը ղեկավարվում էր Մանկայոսը իր վարձկան հունական զորքերով[34]։

Մինչև Տիգրանակերտ հասնելը Տիգրանը ուղարկում է մի զորաջոկատ, որը կարողանում է ճեղքել հռոմեացիների պաշարումը, մտնել քաղաք, այնտեղից դուրս բերել արքայական գանձերը և կանանոցը։ Հայոց բանակը Տիգրանակերտ է հասնում միայն մ․թ․ա․ 69 թվականի սեպտեմբերին։ Իմանալով, որ Տիգրան Մեծը արդեն մոտ է՝ Լուկուլլոսը իր զորքի մեծ մասը հանում է Տիգրանակերտի պաշարումից և սկսում շարժվել Տիգրանին ընդառաջ։ Իր աշխատության մեջ Պլուտարքոսը գրել է, որ երբ Տիգրանը տեսնում է եկող հռոմեացիներին, հեգնական տոնով ասում է․

  Եթե դրանք որպես դեսպաններ են գալիս, շատ են, իսկ եթե իբրև զինվորներ են գալիս, քիչ են։  
 
Տիգրան Մեծի ստեղծած Մեծ Հայքի աշխարհակալության մասնատումը՝ մ․թ․ա 66 թվականին կնքված հայ-հռոմեական պայմանագրից ի վեր։
     Մեծ Հայքի թագավորություն      Վիրք և Աղվանք      Հռոմեական հանրապետություն      Ծոփքի թագավորություն      Պարթևստան

Ճակատամարտը սկսվում է մ․թ․ա․ 69 թվականի հոկտեմբերի 6-ին[35]։ Նա շեշտակի հարված է հասցնում դեռևս անպատրաստ հայկական հետևակին[34][35]։ Անպատրաստ հետևակի շարքերում խուճապ է առաջանում և Տիգրան Մեծի զորքը անմիջապես սկսում է խառնիճաղանջ նահանջել։ Հռոմեացի պատմիչները գրում են, որ իբր հայկական կողմը ունեցել է 100 հազար զոհ, իսկ հռոմեացիները՝ 5 մարդ։ Այս թվերը, իհարկե, Լուկուլլոսի երևակայության արդյունքն էին։

Ճակատամարտից հետո ընկնում է նաև Տիգրանակերտը։ Ներսում գտնվող հույն վարձկանները պահանջում են Մանկայոսից բացել դռները հռոմեացիների առջև, որը ստիպված կատարում է այդ պահանջը։ Հռոմեացիները ամբողջովին թալանում են քաղաքը և մեկնում Կորդվաց աշխարհ՝ այնտեղ ձմեռելու համար։ Իմանալով Տիգրանակերտի անկման մասին՝ Տիգրան Մեծի աշխարհակալությունը սկսում է մասնատվել[35]։ Տիգրանը պատրաստվում էր տանելի պայմաններով պայմանագիր առաջարկել Լուկուլլոսին, բայց Պոնտոսի թագավորություն արքան Միհրդատ Եվպատորը հասկացնում է Տիգրանին, որ ամեն ինչ կորած չէ և Լուկուլլոսին հնարավոր է հաղթել[36]։

Հռոմեացիները, հասկանալով, որ ձմեռային արշավանքը կարող է վտանգավոր լինել իրենց զորքի համար, չարշավեցին դեպի Արտաշատ, այլ շարժվեցին դեպի Կորդվաց աշխարհ և ձմեռեցին այնտեղ։ Այդ ժամանակ Արտաշատում եռանդուն գործունեություն էին վարում երկու դաշնակից արքաները՝ Տիգրան Մեծը և Միհրդատ Եվպատորը։ Տիգրանը ամեն կերպ փորձում էր հայ երիտասարդների մեջ բորբոքել հայրենասիրություն և ազգային ինքնապաշտպանության միտքը։ Միհրդատը օգնեց Տիգրանին հասկանալ, որ Լուկուլլոսը նույնպես գտնվում էր բարդ իրադրության մեջ, նա առանց թույլտվության ներխուժել էր Հայաստան, ինչը իր համար անհարթություններ էր առաջացրել։ Միհրդատը, չնայած իր ծեր տարիքի, լուրջ մասնակցություն էր ցուցաբերում կազմակերպչական աշխատանքներին[37]։

 
Լյուցիոս Լուկուլլոս

Միհրդատը դիմում է Արևելքի տարբեր ազգերի, որոնց պատերազմը ներկայացված էր որպես Արևելքի պայքար ընդդեմ Արևմուտքի։ Այդ ազգերին պատերազմի մեջ ներքաշելու համար պատերազմը ներկայացվում է նաև որպես կրոնական պատերազմ։ Միհրդատը պնդում էր, որ հռոմեացիները եկել են թալանելու Անահիտի մեհյանը, որը հայտնի աստվածուհի էր նաև այլ ազգերի համար։

  Հեռավոր և մոտիկ տեղերից ասիացիները հավաքվում էին երկու թագավորների դրոշների տակ, որոնք կանչում էին նրանց պաշտպանելու արևելքը և նրա աստվածներին անաստված օտարերկրացիների դեմ։
- Մոմսեն
 

Հայոց զորքի թիվը հասնում է շուրջ 40 հազար հետևակի և 3 հազար հեծելազորի։ Հայերի զորքում մեծ թիվ էին կազմում մասնավորապես վրացիները և մարերը։ Վերջինիս առաջնորդը Տիգրանի փեսան էր՝ Միհրանը[38]։

Լուկուլլոսի համար մ․թ․ա․ 68 թվականը անհաջողություններով սկսվեց։ Հռոմեական սենատը ինքնագլուխ պատերազմ սկսելու համար նրան զրկել բոլոր տիտղոսներից և միայն թույլ տվեց ավարտել իր պատերազմը Արևելքում։ Նրան նույնիսկ համարում էին հռոմեացի ազգի դավաճան և կարծում էին, որ նա չպետք է կառավարի Արևելքը։

Մ․թ․ա․ 68 թվականի գարնանը նա դուրս է գալիս Կորդուքից և սկսում շարժվել դեպի հայոց հյուսիսային մայրաքաղաք Արտաշատ[39]։ Տիգրան Մեծը ընտրել էր պարտիզանական պայքարի ռազմավարություն, այսինքն՝ նա խույս էր տալու գլխավոր ճակատամարտերից և մանր լեռնային կռիվներով թուլացնելու էր հռոմեական զորքը։ Հասկանալով հայկական լեռների դժվարմատչելիությունը և այնտեղ առաջ շարժվելու բարդությունը՝ դժգոհություններ են առաջանում Լուկուլլոսի բանակում, սակայն նա ստիպում է իր զորքին շարունակել ճանապարհը։

Անցնելով Արածանին՝ հռոմեական բանակը հրաժարվում է այլևս առաջ շարժվել։ Ինչքան էլ Լուկուլլոսը փորձում է համոզել իր զորքին, որ նրանք առաջ շարժվեն՝ չի ստացվում և նա իր եկած ճանապարհով բռնում է հետդարձի ուղին[40]։ Հայերը թունավոր նետերով սկսում են նետահարել նրանց և մեծ կորուստներ պատճառել[35][41][42]։

Հայկական զորքերի օգնությամբ Միհրդատը կարողանում է ազատագրել պոնտական ամրոցները։ Պոնտոսում գտնվող հռոմեական կայազորը օգնություն է խնդրում Լուկուլլոսից, որը բավարար զորքեր չունենալու պատճառով իր հերթին զորք է խնդրում Կիլիկիայի հռոմեական կառավարիչներից, որոնք մերժում են նրան։ Լուկուլլոսը մեկնում է Պոնտոս, որտեղ Սենատից լուր է ստանում, որ այն զինվորները, որոնց զինվորական ծառայության ժամկետը ավարտվել է, կարող են վերադառնալ տուն։ Այս լուրը ավելի մեծ դասալքության պատճառ է դառնում Լուկուլլոսի բանակի համար, սակայն նա վճռում է նորից ներխուժել Հայաստան[39][41]։

Նա սկսում է շարժվել դեպի Հայաստան։ Զորքը նրան հետևում է մինչև Կապադովկիայի և Հայաստանի ճամփաբաժանը, որից սկսած հռոմեացիները սկսեցին ոչ թե շարժվել Հայաստան, այլ Կապադովկիա։ Ի վերջո՝ Լուկուլլոսը զորքերի հրամանատարությունը հանձնում է Պոմպեոսին և հեռանում պատմության թատերաբեմից[43]։

Երկրորդ փուլ

խմբագրել

Տիգրան Մեծը Կլեոպատրայից ունեցավ երեք որդի, որոնք բոլորը դավաճանեցին իրենց հորը, սակայն ամենավտանգավորը կրտսեր որդին էր, որը պատմության մեջ հայտնի է Տիգրան Կրտսեր անվամբ[44]։ Մ․թ․ա․ 67 թվականին, երբ Տիգրանը գտնվում էր Կապադովկիայում, Տիգրան Կրտսերը ապստամբում է և գրավում Արտաշատը։ Տիգրան Մեծը վերադառնում է և հաղթանակ տոնում իր որդու նկատմամբ, որը փախուստի է դիմում և պատսպարվում իր աներոջ՝ Պարթևստանի արքա Հրահատ Գ-ի արքունիքում։ Տիգրան Կրտսերի դավադիր ապստամբության գլխավոր օժանդակողներն էին նրա մայր Կլեոպատրան և պապ Միհրդատ Եվպատորը, որը ցանկանում էր Հայաստանը օգտագործել Պոնտոսի պետական շահերի համար։ Այս իրադարձությունից հետո խզվում է հայ-պոնտական դաշինքը[45]։

 
Գնեոս Պոմպեոսի կիսանդրին Մյունխենում

Երբ Տիգրան Կրտսերը փախավ Պարթևստան, հայկական և հռոմեական պատվիրակությունները այնտեղ բանակցում էին պարթևների հետ և ամեն մեկը փորձում էր իր կողմը քաշել այդ պետությանը։ Սակայն պարթևները ընտրում են Հռոմը։ Այդ ընտրությունում իր դերն է խաղացել նաև Տիգրան Կրտսերը[45]։

Պոմպեոսը, ստանալով հռոմեական զորքերի հրամանատարությունը Լուկուլլոսից, սկսում է Պոնտոսի վերանվաճումը, սակայն պատերազմը երկար չի տևում, քանի որ Միհրդատը ջախջախիչ պարտություն է կրում և փորձում փախչել Հայաստան, բայց իմանալով, որ Տիգրան Մեծը իր գլխի համար գլխագին է նշանակել (100 տաղանդ), փախչում է Սև ծովի հյուսիսային ափեր, որտեղ էլ նա մահանում է։

Այդ ժամանակ Տիգրանը նույնպես պատերազմների մեջ էր։ Մ․թ․ա․ 66 թվականի պարթևական զորքի գլուխ անցած Հրահատ Գ-ն և Տիգրան Կրտսերը արշավում են Հայաստան։ Տիգրան Մեծը նահանջում է լեռներ, որպեսզի կարգի բերի զորքերը և հարված հասցնի պարթևներին։ Այդ ժամանակ Տիգրան Կրտսերը պաշարում է Արտաշատը։ Տիգրան Մեծը այնքան է սպասում, մինչև Հրահատ Գ-ն իր զորքերի մեծ մասով հեռանում է և թողնում Տիգրան Կրտսերին փոքրաթիվ զորքով, ապա հարձակվում է նրա վրա և վճռորոշ ճակատամարտում հաղթում նրան։ Տիգրան Կրտսերը փախուստի է դիմում իր պապի մոտ, սակայն երբ նա իմանում է, որ իր պապի՝ Միհրդատի գործերը վատ են ընթանում, միանգամից ուղևորվում է Պոմպեոսի մոտ, որը մ․թ․ա 66 թվականին ներխուժում է Հայաստան՝ իր զորքերի մի մասը թողնելով Կիլիկիայում և Կապադովկիայում։

Արտաշատի պայմանագիր

խմբագրել

Երբ Տիգրան Մեծը իմանում է, որ Պոմպեոսը ներխուժել է Հայաստան, միանգամից սկսում է բանակցություններ վարել նրա հետ։ Տիգրան Կրտսերը, իհարկե, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի այդ բանակցությունները տապալվեն, սակայն դա նրա մոտ չի ստացվում[46]։ Մ․թ․ա․ 66 թվականին Արտաշատում կնքվում է մի պայմանագիր, ըստ որի՝

  • Մեծ Հայքը պետք է վճարեր 6000 տաղանդ ռազմատուգանք
  • Մեծ Հայքը պետք է հրաժարվեր իր բոլոր արտաքին նվաճումներից ի օգուտ Հռոմի, բացի Հյուսիսային Միջագետքից և պահպաներ միայն բուն հայկական սահմանները
  • Հայոց արքաները պետք է նշանակվեին Հռոմի համաձայնությամբ
  • Տիգրան Կրտսերը դառնալու էր Ծոփքի արքա
  • Տիգրան Մեծի մահից հետո Տիգրան Կրտսերը պետք է ժառանգեր հոր գահը
  • Հռոմը հռչակվում էր «Հաստանի դաշնակից և բարեկամ»

Այս պայմանագիրը դժգոհություն առաջացրեց Տիգրան Կրտսերի մոտ, քանի որ Տիգրան Մեծը ամբողջ ռազմատուգանքը վճարել էր Ծոփքի գանձարանից, որը դեռևս նրա տնօրինության տակ էր։ Այս դժգոհության պատճառով Պոմպեոսը անմիջապես կալանավորում է նրան և իր հետ շղթայակապ տանում Հռոմ, որտեղ էլ նա կնքում է իր մահկանացուն։

Այսպիսով՝ Տիգրան Մեծը հնարավորություն է ստանում զբաղվել շինարարական աշխատանքներով և խաղաղ թագավորել մինչև իր մահը՝ մ․թ․ա 55 թվականը[47]։

Արտավազդ Բ

խմբագրել
 
Առաջին եռապետության տարածքները մ․թ․ա 56 թվականին      Գնեոս Պոմպեոս՝ Մերձավոր և Հեռավոր Իսպանիաներ      Հուլիոս Կեսար՝ Գալիա Կիսալպինա, Գալիա Նարբոնենսիս, Իլլիրիա      Մարկոս Կրասսոս՝ Սիրիա      Հռոմեական կայսրության այլ պրովինցիաներ

Տիգրան Մեծի մահից հետո մ․թ․ա․ 55 թվականին Արտավազդ ԲԱրտաշատում թագադրվում է որպես հայոց արքա։ Նա Տիգրանի չորս որդիներից էր․ նրա երեք եղբայրները՝ Զարեհը, Արտաշեսը և Տիգրան Կրտսերը ապստամբել էին հոր դեմ, որպեսզի դառնան հայոց արքա, սակայն ոչ մի անգամ հաջողության չէին հասել և Տիգրան Մեծի հրամանով մահապատժի էին ենթարկվել։ Արտավազդ Բ-ն ստացել էր ժամանակի լավագույն հելլենիստական կրթությունը և տիրապետել է հունարեն լեզվին։ Նա հայտնի է նաև իր գրած գրական ստեղծագործություններով, որոնք տարածվել են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանի տարածքից դուրս։

Արտավազդ Բ-ն իր հորից ժառանգում է ամբողջ Մեծ Հայքը, Ծոփքը և Հայոց Միջագետքը[48]։ Նա գահ է բարձրանում, երբ տարածաշրջանում ստեղծվում էր նոր իրավիճակ։ Հռոմեական հանրապետությունը հասնում էր իր հզորության գագաթնակետին, իսկ Պարթևական տերությունը նորից սկսում էր վերականգնել իր թուլացած դիրքերը, որի արքա Որոդես II-ը ցանկանում էր հետ գրավել Տիգրան Մեծի կողմից նվաճված «արքայից արքա» տիտղոսը[49]։ Այդ իրադրությունը ձեռնտու չէր Արտավազդ Բ-ին, այդ պատճառով նա պետք է բռներ չեզոք դիրք, որը կլիներ ամենաճիշտ որոշումը այդ իրավիճակում[50], սակայն նա ստիպված էր վարել հռոմեամետ քաղաքականություն, քանի որ մ․թ․ա․ 66 թվականին Տիգրան Մեծի կնքած Արտաշատի պայմանագրով Հայաստանը հռչակվել էր «Հռոմի դաշնակից և բարեկամ» և պարտավոր էր օգնել նրան[48]։

Այս իրադրության ժամանակ էր, երբ մ․թ․ա․ 60 թվականին Հռոմում տեղի ունեցավ մի դարակազմիկ փոփոխություն։ Հանրապետական կառավարման համակարգը փլուզվեց և ստեղծվեց Հռոմի առաջին եռապետությունը, որի ղեկավարներն էին Գնեոս Պոմպեոսը, Մարկոս Կրասոսը և Հուլիոս Կեսարը[51]։ Եռապետության արևելյան մասի ղեկավար էր նշանակված Մարկոս Կրասոսը, որը պետք է հող նախապատրաստեր Պարթևական տերության դեմ մղվելիք նոր պատերազմների համար և բանակցեր Արտավազդ Բ-ի հետ, որպեսզի Հայաստանը օգնություն ցուցաբերի Հռոմին որպես նրա «բարեկամ և դաշնակից»[52]։

Կրասսոսի արշավանքը ընդդեմ Պարթևստանի

խմբագրել

Մ․թ․ա․ 60 թվականին ստեղծվեց Հռոմի առաջին եռապետությունը, որի ղեկավարներից էր Մարկոս Կրասսոսը։ Նա կայսրության ամենահարուստ մարդն էր, սակայն չուներ այնպիսի սեր և ճանաչում ժողովրդի կողմից, ինչպիսիք ունեին Կեսարը և Պոմպեոսը։ Այդ պատճառով նա որոշում է արշավանք ձեռնարկել ընդդեմ Պարթևստանի։

Մ․թ․ա․ 54 թվականին Մարկոս Կրասսոսը՝ առաջին եռապետության արևելյան կառավարիչը, Սպարտակի ապստամբությունը դաժանորեն ճնշած լեգեոնների հետ միասին եկավ Փոքր Ասիա[53][54] և միանգամից սկսեց պատրաստություններ տեսնել, որպեսզի հարձակվի պարթևների վրա։ Մարկոս Կրասսոսը բանակցություններ է սկսում վարել Արտավազդի հետ, հիշեցնում է նրան, որ ըստ Արտաշատի պայմանագրի՝ Հայաստանը համարվում է «Հռոմի բարեկամ և դաշնակից» և պարտավոր է նրան զորք տրամադրել, երբ Հռոմը պատերազմի մեջ է։ Մարկոս Կրասսոսը իր ուժերը սկսում է կենտրոնացնել Սիրիայում, որի կենտրոն Անտիոքը նրա նստավայրն էր։ Արտավազդ Բ-ն ներկայանում է նրան և խոստանում օգնություն տրամադրել։ Արտավազդ Բ-ի տրամադրած օգնությունը պետք է կազմեր 40 հազարանոց զորաբանակ, որի կազմի մեջ մտնում էին 16 հազար այրուձի և 24 հազար հետևակ։ Արտավազդը դիմում է դիվանագիտական խորամանկ քայլի, որով կկարողանար ապահովել հայոց սահմանների ապահովությունը պարթևների հնարավոր հարձակման դեպքում, և Կրասսոսի հետ բանակցությունների ժամանակ առաջարկում Պարթևստանի դեմ ուղղված արշավանքը կատարել Հայաստանի տարածքով, քանի որ Հայկական բարձրավանդակը Կրասսոսին կտար ավելի շահեկան և ռազմավարական տեսանկյունից հզոր դիրք։ Ավելի հեշտ կլիներ նաև զորքի պարենավորման կազմակերպումը, իսկ պարթևները կզրկվեին իրենց հիմնական հարվածային ուժը՝ հեծելազորը կիրառելու հնարավորությունից[55]։ Լսելով Արտավազդի խորհուրդները՝ Կրասսոսը իր զորավարների ներկայությամբ գովում է հայոց արքային, սակայն հետագայում լսում է արաբ կառավարիչներին, որոնք խոստանում էին ավելի արագ և հարմարավետ ճանապարհներով նրան հասցնել Պարթևստանի մայրաքաղաք Եկբատան, և վստահում է նրանց[50]։

Այդ ժամանակ Պարթևական տերությունը անգործ չէր։ Պարթև արքա Որոդես II-ը իր զորքը բաժանում է երկու մասի։ Առաջին մասի զորավար է կարգում Սուրենին և հանձնարարում նրան արշավել Հռոմի դեմ, իսկ երկրորդ մասը անձամբ ղեկավարելով՝ սկսում է ասպատակություններ սփռել հայկական հարավային նահանգներում՝ Կորդուքում և Պարսկահայքում։ Հասկանալով, որ Կրասսոսի արշավանքը անխուսափելիորեն դատապարտված է պարտության՝ Արտավազդը վերադառնում է Հայաստան և անմիջապես հրաժարվում նրան օգնություն տրամադրել։ Այս ժամանակ Որոդես II-ը թուլացնում է իր արշավանքների թափը և բավարարվում միայն մի քանի ռամիկների բնակավայրեր թալանելով։ Երբ Կրասսոսը հայկական պատվիրակությունից իմանում է, որ Արտավազդը հրաժարվում է օգնություն տրամադրելուց՝ նույնիսկ չի բարեհաճում նամակ գրել, այլ հրամայում է պատվիրակին իր արքային փոխանցել, որ պարթևների հետ հաշիվները մաքրելուց հետո ինքը կհարձակվի Հայաստանի վրա և կպատժի Արտավազդին դավաճանության համար։ Երբ Արտավազդը լսում է այս սպառնալիքները, անմիջապես սկսում է բանակցություններ վարել պարթևների արքա Որոդես II-ի հետ և մ․թ․ա․ 53 թվականին Արտաշատում կնքվում է հայ-պարթևական դաշինքը, որը ամրապնդվում է դինաստիական ամուսնությամբ՝ Արտավազդի քույրն ամուսնանում է Պարթևստանի թագաժառանգ Բակուրի հետ[56]։

 
Որոդես Բ-ի դրամներից մեկը

Հայաստանի հետ կնքած դաշինքից հետո պարթևները սկսեցին նախապատրաստվել հռոմեական լեգեոնների դեմ պատերազմին։ Այս պատերազմական գործողությունների նախօրյակին Որոդես Բ արքան իր զորքը արդեն բաժանել էր երկու մասի, որից մեկը՝ Սուրենի գլխավորությամբ շարժվում էր հռոմեացիներին ընդառաջ, իսկ մյուսը՝ Որոոդես արքայի ղեկավարությամբ Արտաշեսյանների թագավորության տարածքով փորձում էր անցնել հռոմեական լեգիոնների թիկունք։ Երբ Որոդես Բ արքան դեռևս Արտաշատում էր և նշում էր հայ-պարթևական դաշինքի կնքումը, Սուրենը անակնկալ կերպով արևելքից հայտնվում է հռոմեական լեգեոնների դեմ և խուճապ առաջացնում նրանց շարքերում։ Չնայած հռոմեական բանակը ուներ լավագույն սպառազենը և կարող էր պաշտպանվել պարթևների նետերից, սակայն նրանք հյուծվել էր Միջագետքի անապատների ամառային տապից, քանի որ Սուրենը կաշառել էր Կրասսոսի արաբ ուղորդիչներին և նրանք հռոմեացի եռապետին սխալ ճանապարհ էին ցույց տվել և բերել երկար և հյուծիչ ճանապարհներով։

Մ․թ․ա․ 53 թվականի մայիսի 6-ին Խառան քաղաքի մոտ տեղի ունցած ճակատամարտի ժամանակ Սուրենի խելացի ռազմավարության շնորհիվ հռոմեական լեգիոնները իրենց պատմության ամենաանփառունակ պարտություններից մեկը կրեցին, քանի որ զոհվեց 20 հազար, գերեվարվեց 10 հազար զինվոր, սպանվեց Կրասսոսի որդին, մահապատժի ենթարկվեց Կրասսոսը, իսկ հռոմեական լեգեոնների պատվո նշան համարվող արծիվները՝ որպես ռազմավար ընկան պարթևների ձեռքը, որը համարվում է ամենաստորացուցիչ երևույթը հռոմեացիների համար։ Կրասսոսին գլխատելուց հետո պարթևները հալեցրած երկաթ են լցնում նրա կոկորդով «ոսկու հանդեպ նրա ծարավը հագեցնելու համար»։ Մահապատժի ենթարկված Կրասսոսի գլուխը ուղարկվում է Արտաշատ, որտեղ դաշնակից հայ և պարթև արքաները տոնակատարություններ էին իրականացնում։

 
Պարթևական բրոնզե արձանիկ՝ ենթադրաբար՝ Սուրեն զորավարը (պահվում է Իրանի ազգային թանգարանում):

Հայ և պարթև արքաները այդ ժամանակ Արտաշատի թատրոնում դիտում էին Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը, որի գլխավոր դերակատար Յասոն Տրալացին բեմում էր գտնվում և կրում էր գլխավոր կերպարի՝ Պենթեոսի դիմակը։ Երբ Սիլլակեսը ներս է բերում Կրասսոսի գլուխը, Յասոնը խլում է նրա ձեռքից անշնչացած գլուխը և եղջերվի բուտաֆորային գլխի փոխարեն բեմ է դուրս գալիս Կրասսոսի գլխով ու շպրտում Արտավազդ Բ-ի և Որոդես Բ-ի ոտքերի դիմաց՝ ասելով․

 

Լեռան բարձունքից բերում ենք
Եղնիկ`խոցված մեր
Փառահեղ հարվածներից։

 

Ցնծություն է առաջանում ամբողջ հայոց և պարթևաց երկրներում։ Ըստ Պլուտարքոսի՝ «այսպես էլ ավարտվում է Կրասոսի արևելյան արշավանքը»։ Արտավազդ Բ-ն մեկ տաղանդով (6 հազար ֆրանկ) պարգևատրում է Յասոն Տրալացուն իր ավետիսի համար։ Բակուր թագաժառանգը անցնում է դաշնակից զորքերի գլուխ և ազատագրում ամբողջ պարթևական տարածքները մինչև Սիրիա, Փյունիկյա և Պաղեստին[57][58]։

Անտոնիոսի արևելյան արշավանք

խմբագրել
 
Հռոմի երկրորդ եռապետության տարածքները      Օկտավիանոս Օգոստոս      Մարկոս Անտոնիոս      Մարկոս Լեպիդոս      Սեքստոս Պոմպեոս      Սենատի ղեկավարության տակ գտնվող հողեր

Կրասսոսի մահից հետո հռոմեական երկու կառավարիչների՝ Հուլիոս Կեսարի և Գնեոս Պոմպեոսի միջև պայքարը շարունակվեց, որը ի վերջ մ․թ․ա․ 50 թվականին հանգեցրեց պատերազմի նրանց միջև։ Մ․թ․ա․ 48 թվականին Պոմպեոսը Դիռաքիոնի մոտ կարողանում է պարտության մատնել Կեսարին, սակայն Փարսալոսում ջախջախվում է և փախչում Եգիպտոս, որտեղ էլ սպանվում է։ Մ․թ․ա․ 44 թվականին սպանվում է նաև Հուլիոս Կեսարը։ Մ․թ․ա․ 43 թվականին կազմավորվում է երկրորդ եռապետությունը, որի ղեկավարներն էին Մարկոս Անտոնիոսը, Օկտավիանոս Օգոստոսը և Մարկոս Լեպիդոսը։ Կրասսոսին արևելքում փոխարինում է Անտոնիոսը[59]։

Նույն պահին շրջադարձային իրադարձություններ էին տեղի ունենում նաև Պարթևական տերությունում։ Հռոմի դեմ պատերազմների ընթացքում զոհվել էր պարթևների թագաժառանգ Բակուրը, իսկ պալատական խռովության արդյունքում սպանվել էր Որոդես Բ արքան։ Դավադրությունից հետո ծագում է գահակալական կռիվներ, որի արդյունքում Որոդեսի որդիներից Պարթևստանի արքա է դառնում Հրահատ Դ-ն, որը սպանում է իր երկու եղբայրներին, ապա կառավարման հենց առաջին տարիներից խզում հարաբերությունները Հայաստանի հետ, որը դեռևս պարթևների դաշնակիցն էր։

 
Մարկոս Անտոնիոս

Այս իրադրության մեջ էր Հայաստանը, երբ մ․թ․ա․ 37 թվականին հռոմեական լեգեոնների ուղեկցությամբ Արևելք է ժամանում Անտոնիոսը, որը հանդիպում է պահանջում Արտավազդ Բ-ից։ Անտոնիոսը նրանից պահանջում է նորից ստանձնել Արտաշատի պայմանագրով ստանձնած պարտավորությունները, իսկ Արտավազդը, ծանրութեթև անելով ստեղծված իրավիճակը, որոշում է պարթևների դեմ արշավելու համար նորից զորք տրամադրել նրան։ Զորքի թիվը հասնում էր 13 հազարի՝ 6 հազար այրուձի և 7 հազար հետևակ[60]։

Որոշելով չկրկնել Կրասսոսի սխալը՝ Անտոնիոսը համաձայնվում է Պարթևստան արշավել Հայաստանի տարածքով։ Նա իր 100 հազարանոց բանակը կենտրոնացնում է հայոց Փայտակարան նահանգում, ձմեռում այնտեղ, ապա մ․թ․ա․ 36 թվականին սկսում ներխուժումը դեպի Պարթևստան։ Քանի որ Ատրպատականը պարթևների դաշնակիցն էր, նա շարժվում է դեպի Ատրպատականի մայրաքաղաք Փրաասպա, որի արքան էր Մար Արտավազդը, որը մորական կողմից հայ էր և սերում էր Արտաշեսյանների տոհմից, իսկ նրա անունը դրված էր հենց ի պատիվ Արտավազդ Բ-ի[61]։ Անտոնիոսի բանակը ուներ ռազմական ժամանակակից հզոր տեխնոլոգիաներ՝ պաշարողական և քարանետ մեքենաները։ Երբ հռոմեական լեգեոնները սկսում են մոտենալով Փրաասպային, Անտոնիոսը հրամայում է շրջանցել պաշարողական մեքենաները և ամբողջ բանակով շարժվել դեպի քաղաքի դարպասները։ Այս քայլը բեկումնային եղավ ամբողջ պատերազմի ընթացի համար, քանի որ պարթևները գրավում են պաշարողական մեքենաները, շրջապատում հռոմեական զորքը և մեծ կոտորած անում։ Տեսնելով այս ամենը՝ Արտավազդը հրաժարվում է զորք տրամադրել Անտոնիոսին, որն էլ ստիպված սկսում է նահանջել[62]։

Անտոնիոսի ներխուժումը Հայաստան և Արտավազդի մահ

խմբագրել

Փրաասպայի պարիսպների տակ Անտոնիոսը տվեց շուրջ 32 հազար զոհ։ Չկարողանալով առաջ շարժվել՝ Անտոնիոսը իր զորքի հետ նահանջում է դեպի Հայաստան։ Ինչպես նշում է Պլուտարքոսը՝ «․․․Երբ հռոմեացի զինվորները ոտք դրեցին հայկական հողի վրա, ասես բաց ծովում երկար թափառումներից հետո առաջին անգամ ցամաք տեսած, նրանք համբուրում էին քարերն ու ավազը և իրար գրկելով ուրախությունից լաց լինում»[63]։ Հայերը բժշկական օգնություն են ցուցաբերում վիրավոր հռոմեացիներին, ինչպես վայել է հյուրընկալ ազգի։ Սակայն Անտոնիոսը միտք չուներ երկար մնալու Հայաստանում, քանի որ օր առաջ ուզում էր հասնել իր սիրուհուն՝ Կլեոպատրային, որը իրեն էր սպասում Ալեքսանդրիայում[62]։

Փրաասպայի պարիսպների տակ տեղի ունեցած անհաջողությունները ավելի խորացրին նրա հանդեպ Սենատի՝ առանց այդ էլ մեծ հակակրանքը։ Անտոնիոսը իր քայլերը ձեռնարկել էր առանց Սենատի հետ համաձայնեցնելու այն, ինչի պատճառով էլ նրա համբավը և հեղինակությունը մեծ անկում է ապրում։ Այսպիսի իրավիճակում Անտոնիոսը փորձում է իր պարտությունների մեղքը բարդել Արտավազդի վրա։ Նա Սենատի մոտ այնպես է ներկայացնում, որ Արտավազդը, հետ քաշելով իր զորքերը, դավաճանել է իրեն, ինչի հետևանքով էլ նա պարտություն է կրել և սկսել նահանջել։

Անտոնիոսը պլանավորում էր վրեժ լուծել Արտավազդից այս «դավաճանության» համար, այդ պատճառով մի քանի անգամ հրավիրում է նրան իր մոտ՝ Ալեքսանդրիա, պարթևական մյուս արշավանքին պատրաստվելու պատրվակով, սակայն Արտավազդը, հասկանալով, որ դա դավադրություն է, չի ներկայանում նրան։ Հաջորդ անգամ Անտոնիոսը նրան հրավիրում է իր որդուն Արտավազդի աղջկա հետ ամուսնացնելու պատրվակով, սակայն Արտավազդ արքան նորից կարողանում է սպրդել և չներկայանալ։ Ի վերջո մ․թ․ա․ 34 թվականին Անտոնիոսը հռոմեական լեգեոններով ներխուժում է Հայաստան և հանդիպում պահանջում հայոց արքայի հետ։

Արտավազդը հասկանում էր, որ անհրաժեշտ է խաղաղությամբ ներկայանալ Անտոնիոսին, այլապես նա պատերազմ կսկսի հայերի դեմ։ Այս որոշմանը դեմ էր Արտաշես արքայազնը, սակայն ի վերջո Արտավազդը ներկայանում է Անտոնիոսին, որը դրժում է իր բոլոր երդումները ու խոստումները։ Անտոնիոսը իր ագահությունը հագեցնելու համար հայոց արքային տանում է այն բերդի մոտ, որտեղ պահվում էին հայոց գանձերը և հայ բերդապահներից պահանջում է փրկանք վճարել Արտավազդի համար։ Սակայն հայ բերդապահները բացեիբաց մերժում են անհագ եռապետին, որը դիմում է ավելի անարգ միջոցի ու կողոպտում է Անահիտ աստվածուհու մեհյանը։ Նրա այս արարքից հետո հայ ազնվականությունը Արտաշես արքայազնին հայտարարում է որպես հայոց արքա, որը հայկական զորքերով հարձակվում է հռոմեացոնց վրա, սակայն հաղթվում նրանց կողմից[62]։ Անտոնիոսը շղթայակապում է Արտավազդ Բ-ին իր ընտանիքի ու մի շարք ազնվականների հետ միասին և տանում Ալեքսանդրիա։ Պատանդությունից կարողանում է խույս տալ միայն Արտաշես արքայազնը[64]։

Օկտավիանոս Օգոստոսի՝ Արտավազդ Բ-ին հղած նամակը
 
 
Փրաասպայի մատույցների մոտ Անտոնիոսի կրած ջախջախիչ պարտությունից հետո, Արմենիայի արքա Արտավազդին նամակ է հղում Հռոմի ազդեցիկ եռապետ, ապագա «Օգոստոս» Գայոս Օկտավիանոսը։ Վերջինս իր նամակում Արտավազդին հորդորում էր սպանել Մարկոս Անտոնիոսին, ինչպես նաև վերջինիս ողջ մնացած զորախմբերին։ Հայքի գահակալը կտրականապես մերժում է տալիս հռոմեացի գործչի դավադիր այս առաջարկին, քանզի դա վայել չէ ազնվականի արժանապատվությանը։ Այնուամենայնիվ, Հայքի արքայից արքան այս հարցին ամենայն հավանականությամբ մոտենում էր նաև հեռատեսորեն, քանզի բոլորին էր հայտնի, որ Օկտավիանոսը հավակնում էր դառնալ Հռոմի բացարձակ միապետ։ Անտոնիոսի սպանությունը հնարավորություն կտար իրագործել արկածախնդիր այդ ծրագիրը, քանզի Լեպիդոսն ինքնին այդքան էլ մեծ մարտահրավեր չէր։ Այս հանգամանքը ամենևին էլ չէր բխում Հայաստանի շահերից, քանի որ կանխորոշված իրավիճակում Հռոմը կարող էր հայտնվել ավելի շահեկան դիրքերում
։
 

Արտավազդ Բ-ի գերեվարումից հետո Անտոնիոսը Հայաստանը ձևականորեն հայտարարում է հռոմեական պրովինցիա, ինչը ցնծությամբ է ընդունվում Հռոմի կողմից։ Անտոնիոսը արագորեն վերադառնում է իր սիրուհու՝ Կլեոպատրայի մոտ, որը հաղթահանդես է կազմակերպում ի պատիվ Անտոնիոսի։ Որպեսզի ավելի նվաստացուցիչ լինի Արտավազդի գերի ընկնելը, Անտոնիոսը նրան մնացած գերիների հետ միասին իր առջևից մտցնում է Ալեքսանդրիա, իսկ ինքը նրանց հետևից մարտակառքով մտնում քաղաք։ Ըստ հին սովորության՝ արքաները հաղթահանդեսների ժամանակ ազատություն էին շնորհում մի շարք գերիների, այդ պատճառով Անտոնիոսը հավաստիացնում էր, որ հայոց արքային ազատություն կշնորհի, եթե նա խոնարհվի «թագուհիների թագուհի» Կլեոպատրայի առջև և երկրպագի նրան։ Սակայն արքան վեհորեն մերժում է նրա առաջարկը և հաղթահանդեսի ժամանակ իր ընտանիքի հետ միասին նրանք իրենց պահում են ինչպես վայել է արքայական ընտանիքին և նույնիսկ Եգիպտոսի թագուհուն դիմում են պարզապես անվամբ՝ Կլեոպատրա։ Դիոն Կասիոսը այսպես է ներկայացրել այդ իրադարձությունները[63]

  Անտոնիոսը վերադարձավ Եգիպտոս՝ իր հետ տանելով թե՛ առատ ավար և թե՛ Արտավազդին՝ իր կնոջ ու որդիների հետ։ Եվ մյուս գերիների հետ նրանց ևս իր առջևից Ալեքսանդրիա ուղարկելով՝ իբրևէ հաղթահանդեսի շքերթի համար՝ ինքը քաղաք մտավ մարտակառքի վրա․․․ Կլեոպատրան նստած էր բազմության մեջտեղ, արծաթապատ բեմում, ոսկեզօծ գահավորակի վրա... Սակայն հայերը ոչ աղերսեցին նրան, ոչ իսկ երկրպագեցին, թեպետև նրանց շատ էին ստիպում և շատ էին հուսադրում՝ ազատություն խոստանալով։ Եվ որովհետև Կլեոպատրային պարզապես իր անունով կոչեցին, նրանք վեհամիտ մարդկանց համբավ շահեցին, բայց և նույն այդ պատճառով ենթարկվեցին խիստ չարչարանքների։  

Հաղթահանդեսների կազմակերպման իրավունքը ամբողջովին պատկանում էր Հռոմի Սենատին, սակայն, քանի որ Պտղոմեոսյան Եգիպտոսը վայելում էր Հռոմի եռապետ Մարկոս Անտոնիոսի հովանավորությունը, նրա թագուհի Կլեոպատրան իրեն իրավունք էր վերապահել կազմակերպել մի այդպիսի հանդես։ Այս ամենը գրգռում է Սենատի և Հռոմի մյուս եռապետ Օկտավիանոս Օգոստոսի դժգոհությունը, որը դանդաղ վերածվում է մրցակցության նրանց միջև, ապա քաղաքացիական պատերազմի։ Օգոստոսը, որպես պատերազմի առիթ ընտրում է այն մեղադրանքը, ըստ որի Անտոնիոսը հրաժարվել է հռոմեացի կնոջից, որը իր օրինական կինն էր, հօգուտ օտարերկրացու՝ Կլեոպատրայի[65]։

Մ․թ․ա․ 31 թվականին տեղի է ունենում Ակտիումի ծովային ճակատամարտը, որի ժամանակ Օգոստոսի ուժերը կատարյալ հաղթանակ են տոնում Անտոնիոսի զորքերի դեմ։ Օգոստոսի ձեռքը գերի չընկնելու համար Անտոնիոսը ինքնասպանություն է գործում։ Իմանալով Անտոնիոսի ինքնսպանության մասին՝ Կլեոպատրան սկսում է գայթակղել Օկտավիանոսին, որը սակայն չի գայթակղվում և չի ընդունում Պտղոմեոսյան Եգիպտոսի թագուհուն, որը օձի խայթոցի միջոցով ինքնասպանություն է գործում[66]։ Սակայն մինչև ինքնասպանություն գործելը՝ մ․թ․ա․ 31 թվականին նա հրամայում է մահապատժի ենթարկել հայոց արքա Արտավազդ Աստվածայինին և նրա ընտանիքի մի մասին։ Արտավազդ Բ-ի գլուխը ուղարկվում է իր դաշնակից Ատրպատականի արքա Մար Արտավազդին։ Հետաքրքրական է, որ Կլեոպատրայի հորը՝ Պտղոմեոս XII-ին արքա դառնալու հարցում օգնել էր Տիգրան Մեծը, իսկ Մար Արտավազդը Տիգրան Մեծի դստեր որդին էր և անվանված էր ի պատիվ Հայքի արքայից արքա Արտավազդ Բ Աստվածայինի[67]։ Եգիպտոսը նվաճելուց հետո Օկտավիանոս Օգոստոսը Արտավազդի մյուս երկու որդիներին՝ Արտավազդին ու Տիգրանին իր հետ տանում է Հռոմ և այնտեղ պատվով պահում նրանց[64]։

Արտաշես Բ

խմբագրել
Հռոմի կազմակերպած դավադրության նկարագիրը Դիոն Կասիսոսի կողմից

․․․Իսկ քանի որ մյուս հայերը մեղադրում էին Արտաշեսին և (պատվիրակություն ուղարկելով) խնդրում էին նրա Տիգրան եղբորը, ապա Օգոստոսը ուղարկեց Տիբերիոսին, որպեսզի (Արտաշեսին) հեռացնի թագավորությունից և (Տիգրանին) հաստատի գահի վրա։ Սակայն Տիբերիոսը այս պատրաստությունների համապատասխան ոչինչ չձեռնարկեց, քանզի հայերն արդեն իրենք սպանել էին Արտաշեսին։ Իսկ Տիբերիոսը խիստ մեծարվեց, մանավանդ որ այս բոլորի առթիվ որոշվեց զոհաբերություններ կատարել, կարծես թե քաջարիություն էր ցուցադրել[68]։

Օգտվելով մ․թ․ա․ 31 թվականին Օկտավիանոսի ու Անտոնիոսի միջև տեղի ունեցած ծովային ճակատամարտից՝ Արտաշես Բ-ն իր դաշնակից պարթևների արքա Հրահատ Դ-ի հետ միասին հարձակվում է Անտոնիոսի բարեկամ և դաշնակից Մար Արտավազդի վրա և պարտության մատնում նրան, որը փախչում է Օկտավիանոս Օգոստոսի մոտ։ Օգոստոսը արդեն վերացրել էր եռապետությունը և իրեն հռչակել Հռոմի կայսր։ Հայ-պարթևական դաշինքը ամրապնդվում է դինաստիական ամուսնությամբ․ Արտաշես Բ-ն կնության է առնում Հրահատ Դ-ի դստերը։ Մ․թ․ա․ 30 թվականին Արտաշես Բ-ն վերադառնում է Հայաստան, ազատագրում այն հռոմեական լեգեոններից և ժառանգում հոր թափուր մնացած գահը[69]։ Արտաշեսը Հայաստանին է միացնում Ատրպատականը և իր հատած դրամների վրա վերստին սկսում օգտագործել Արտաշեսյանների արքայատոհմին վայել «արքայից արքա», «մեծ արքա» տիտղոսները։

 
Արտաշես Բ-ի հատած դրամը, որի դիմերեսին պատկերված է ինքը իր պապենական թագով, իսկ դարձերեսին՝ հաղթություն բերող դիցուհին՝ պսակը ձեռքին, սլացիկ վազքի մեջ և հունատառ արձանագրությամբ

Հոր մահվան վրեժը լուծելու լինելու համար Արտաշես Բ-ն կոտորել է տալիս Հայաստանի տարածքում գտնվող բոլոր հռոմեացիներին, որոնց թիվը հասնում էր շուրջ 30 հազարի։ Այսպիսի անկախ քաղաքականությունը, իհարկե, դուր չի գալիս Օկտավիանոս Օգոստոսին, որը ցանկանում էր ամբողջ Արևելքում սահմանել հռոմեական գերիշխանություն։ Այսպիսի գերիշխանության հասնելու համար Օգոստոսին խանգարում էին Արևելքում կանոններ թելադրող երկու հզորագույն տերությունները՝ Արտաշեսյանների թագավորությունը և Պարթևստանը։ Պարթևներին իր գերիշխանությանը ենթարկելու համար Օգոստոսը դիմում է մի քայլի, որը փորձված էր պարթևներին հնազանդեցնելու գործում։ Հռոմի կայսրը պարթևների արքա Հրահատ Դ-ին որպես ընծա է ուղարկում մի գեղանի հարճի՝ Թերմուսային, որին հանձնարարված էր մի լուրջ քաղաքական հանձնարարություն կատարել։ Նա քայլ առ քայլ հարճից դառնում է արքայի կին և իր ձեռքը վերցնում ամբողջ կանանոցը, արքունիքը, ապա Հրահատ Դ թագավորին, հետևաբար նաև ամբողջ պետությունը։ Իսկ Արտաշեսյանների թագավորությունը հպատակեցնելու համար Օգոստոսը դիմում է գումարի ու այլ նենգ միջոցների, որպեսզի պետության մեջ ստեղծի հռոմեասեր նախարարների կուսակցություն, որի շարքերում կայն նաև արքայի մի շարք մտերիմներ և բարեկամներ։

Մ․թ․ա․ 29 թվականին Արտաշեսը պատվիրակություն է ուղարկում Հռոմ և Օգոստոսից պահանջում հետ վերադարձնել կայսրության տարածքում պատանդ պահվող իր եղբայրներին՝ Տիգրանին և Արտավազդին։ Այս քայլի բուն նպատակը այն էր, որ Արտաշեսը չուներ գահի ժառանգ, այդ պատճառով հարկավոր էր մեկը, որը կհաջորդեր իրեն։ Նա չէր ցանկանում նաև, որ իր եղբայրները գործիք դառնային Հռոմի ձեռքում։ Օկտավիանոս Օգոստոսը մերժում է այս պահանջը, որով ցույց է տալիս Արտաշեսյանների թագավորության հանդեպ ունեցած իր թշնամական քաղաքականությունը[69][70]։

Հայ-հռոմեական հարաբերությունները լարվում են հատկապես Փոքր Հայքի հարցի շուրջ։ Օկտավիանոս Օգոստոսը Փոքր Հայքի գահին էր բազմեցրել Մար Արտավազդին, որը, Ատրպատականում պարտություն կրելով փախել էր Հռոմի կայսր Օկտավիանոս Օգոստոսի մոտ։

Մ․թ․ա․ 20 թվականին Օգոստոսը ինքը անձամբ գտնվում էր Արևելքում։ Հայաստանի հռոմեասեր կուսակցությունը դիմում է նրան՝ խնդրելով գահընկեց անել Արտաշես Բ-ին և նրա փոխարեն արքա նշանակել այդ ժամանակ Հռոմում պահվող Տիգրանին, որը Արտավազդ Բ-ի որդին էր և Արտաշես Բ-ի եղբայրը[71]։ Օգոստոսը մեծ խանդավառությամբ համաձայնում է այս դավադրությանը։ Մինչև դավադրության կազմակերպումը հռոմեացիները հաշտություն են կնքում պարթևների արքա Հրահատ Դ-ի հետ և այդպիսով առանց դաշնակից թողնում Արտաշեսին։ Նա իր որդեգիր Գալոս Տիբերոսին կարգում է հռոմեական լեգեոնների զորավար և հանձնարարում պետք եղած դեպքում նույնիսկ պատերազմ սկսել Արտաշեսի դեմ, սակայն լուրջ բախումներ տեղի չի ունենում, քանի որ մինչև Տիգրան Գ-ի Հայաստան մտնելը Հայաստանում գործող հռոմեասեր կուսակցությունը կազմակերպում և իր հաջող ավարտին է հասցնում Արտաշես Բ-ի սպանությունը, որը, ըստ մի շարք ուսումնասիրողների, դրդված է եղել անձամբ Օկտավիանոս Օգոստոսի կողմից[70][72][73]։

Արտաշես Բ-ի մահով ավարտվում է Արտաշեսյանների թագավորության հզորության ժամանակաշրջանը և թագավորության ներսում սկսում է անկում ու լճացում[69]։

Թագավորության անկում

խմբագրել

Արտաշես Բ-ի մահից հետո Արտաշեսյանների թագավորությունը սկսեց անկում ապրել։ Մ․թ․ա․ 20 թվականին Տիգրան Գ-ն դարձավ հայոց արքա և սկսեց վարել հռոմեամետ քաղաքականություն, քանի որ նա ավելի քան 10 տարի դաստիարակվել էր Հռոմում և յուրացրել էր հունահռոմեական մշակույթը և վարքուբարքը։ Ատրպատականը առանձնանում է Հայաստանից, որտեղ սկսում է գահակալել Արիոբարզանեսը։ Այնուամենայնիվ, Տիգրան Գ-ն իր թագավորության վերջին տարիներին՝ մ․թ․ա․ 10 թվականից սկսում է վարել Հռոմից անկախ քաղաքականություն։ Դրա վկայությունն է Տիգրան Գ-ի հատած դրամները, որտեղ պարզ երևում է դրամների արևելյան՝ պարսկական ոճը։ Անկախ քաղաքականություն վարելու ապացույցներից է նաև այն փաստը, որ Տիգրան Գ-ն իրենից հետո գահաժառանգ է թողնում իր որդի Տիգրան Դ-ին։ Հռոմը հավանություն չէր տվել այս գահաժառանգին, և իր հզորության գագաթնակետին գտնվող Հռոմի կայսր Օկտավիանոս Օգոստոսը չէր կարող հաշտվել այս քաղաքական հանգամանքների հետ[74]։

 
Էրատո թագուհին

Տիգրան Դ-ի գահակալման հենց սկզբին լուրջ փոփոխություններ են տեղի ունենում նաև Պարթևստանում։ Հրահատ Դ-ի որդի Հրահատականը, որը Թերմուսա տիկնոջ որդին էր, մոր հորդորներով սպանում է հորը և դառնում Պարթևստանի արքան։ Նորից հակահռոմեական տրամադրություններ են առաջանում երկու արևելյան երկրներում՝ Արտաշեսյանների թագավորությունում և Պարթևստանում։ Հակասությունները այն աստիճանի են հասնում, որ մ․թ․ա․ 5 թվականին հռոմեական լեգեոնները ներխուժում են Հայաստան և գահին բազմեցնում Արտավազդ Բ-ի մյուս որդուն, որի անունը Արտավազդ էր։ Նա հռոմեական դաստիարակություն և կրթություն էր ստացել շուրջ 25 տարի, այդ պատճառով նորից Հայաստանում սկսվում է հռոմեամետ քաղաքականություն, որը սակայն ընդհատվում է մ․թ․ա․ 2 թվականին, երբ Տիգրան Դ-ն հայ-պարթևական ուժերի հետ միասին կարողանում է վտարել իր հորեղբայր Արտավազդ Գ-ին, որը հետագայում մահանում է օտարության մեջ[75]։

Տիգրան Դ-ն այս անգամ բազմում է հայոց գահին իր քրոջ՝ Էրատոյի հետ միասին, որը նաև իր կինն էր։ Այսպիսի ամուսնությունները այդ ժամանակ ընդունված և նույնիսկ տարածված էին Արևելքում։ Հայոց հարցը վերջնական լուծելու համար Հռոմը այս անգամ դիմում է հին և փորձված միջոցներից մեկին։ Նա կաշառում է կովկասյան լեռնացի ցեղերին և նրանց ուղարկում Հայաստանում ասպատակություններ սփռելու։ Կովկասի սարմատական ցեղերի դեմ պատերազմելու ժամանակ էլ՝ մ․թ 1 թվականին զոհվում է Արտաշեսյան տոհմի վերջին գահակալ Տիգրան Դ-ն, որի մահով ավարտվում է Արտաշեսյան արքայատոհմի արական ճյուղը։ Քիչ անց գահից հրաժարվում է նաև հայոց թագուհի Էրատոն, որով վերջնականապես կործանվում է Արտաշեսյանների թագավորությունը[74][75]։

Արտաշեսյանների գահացանկը՝ ըստ իշխելու ժամանակաշրջանի

խմբագրել
Արտաշես Ա (մ․թ․ա․ 189-160)
Արտավազդ Ա (մ․թ․ա․160-115)
Տիգրան Ա (մ․թ․ա․115-95)
Տիգրան Բ Մեծ (մ․թ․ա․95-55)
Արտավազդ Բ (մ․թ․ա․55-34)
Արտաշես Բ (մ․թ․ա․30-20)
Տիգրան Գ (մ․թ․ա․20-8)
Տիգրան Դ / Էրատո (մ․թ․ա․ 8-5)
Էրատո (մ․թ․ա․ 2-1)
−189
−177
−165
−153
−141
−129
−117
−105
−93
−81
−69
−57
−45
−33
−21
−9
3
15
27
Թվական

Աշխարհագրություն

խմբագրել

Արտաշեսյանների թագավորությունը ընդգրկում է հիմնականում հայկական լեռնաշխարհը, որը գտնվում է Փոքր Ասիա թերակղզու արևելքում։ Լեռնաշխարհի միջին բարձրությունը 1700 մ է, կան 4000-5000 մետր բարձրության հասնող լեռներ։ Թագավորության ամենաբարձր կետը Արարատ լեռն էր, որի բարձրությունը կազմում է 5165 մ։ Հայկական լեռնաշխարհի կենտրոնով է ձգվում Պար լեռնաշղթան, որը սկիզբ էր առնում Արարատ լեռից։ Հայկական լեռնաշխարհը սահմանազատող լեռնաշղթաներից են Արևելապոնտական (հյուսիս-արևմուտքից), Հայկական Տավրոս (արևմուտքից), Կորդվաց (հարավից) լեռնաշղթաները։

Լեռնաշխարհը ուներ 3 մեծ լճեր՝ Սևանը, Վանը և Ուրմիան։

  • Սևանա լիճը 1900 մ բարձրության վրա գտնվող քաղցրահամ լիճ է, որը հնում հայտնի է եղել Գեղարքունի, Գեղամա ծով անվանումներով։ Այն երկրորդ ամենաբարձր քաղցրահամ լիճն է ամբողջ աշխարհում[Ն 5]։ Պատմականորեն այն գտնվել է Սյունիք նահանգի հյուսիսային մասում։ Ունեցել է մեկ կղզի, որը ջրի մակարդակի իջեցման արդյունքում դարձել է թերակղզի։ Լճում աճում են իշխան, կարմրախայտ, սիգ ձկները։
  • Վանա լիճը 1720 մ բարձրության վրա գտնվող աղի լիճ է, որը հնում հայտնի է եղել Բզնունեաց ծով և Ռշտունեաց ծով անվանումներով։ Այն մաս է կազմել Տուրուբերան և Վասպուրական նահանգների[78]։ Լիճը ունեցել է 7 կղզի, որից մնացել են միայն 4-ը՝ Լիմ, Կտուց, Առտեր և Աղթամար կղզիները։ Լիճը հայտնի է իր տառեխ ձկով։
  • Ուրմիա լիճը 1275 մ բարձրության վրա գտնվող աղի լիճ, որը հնում հայտնի է եղել Կապուտան անվամբ։ Մինչև մ․թ 4-րդ դարը եղել է հայոց պետականության կազմի մեջ, ապա անցել է պարսկական իշխանության տակ։ Այն ունի 60-ից ավել կղզիներ։

Հայկական լեռնաշխարհում կան նաև այլ լճեր՝ Չըլդր (Ծովակ Հյուսիսո), Փարվանա, Ծովք, Արճակ, Գայլատու և այլն։ Հայկական լեռնաշխարհը ունեցել է նաև մի շարք գետեր, որոնցից ամենանշանավորն են Տիգրիսը, Եփրատը, Կուրը և Արաքսը։ Այս գետերը օգտագործվել են հիմնականում ոռոգման և ձկնորսության համար, սակայն օգտագործվել են նաև նավարկությունների և առևտրի նպատակով[79]։

Պետական կարգ

խմբագրել
 

Արտաշեսյանների թագավորությունը հելլենիստական ոճի բացարձակ միապետություն էր, որտեղ միապետը անսահմանափակ իրավունքների և բացառիկ հնարավորությունների տեր էր։ Երկրի կառավարման համակարգում կարևոր օղակ էր նաև աշխարհաժողովը։ Երկրի կառավարումը հեշտացնելու համար գոյություն ունեին գործակալություններ, որոնց ղեկավարները կառավարում էին երկրի կարևորագույն որևէ ոլորտ[80]։

Աշխարհաժողով

խմբագրել

Աշխարհաժողովը հրավիրվում էր արքայի պահանջով կամ որևէ արտակարգ իրավիճակում, երբ անհրաժեշտ էր լսել երկրի տարբեր խավերի ներկայացուցիչների կարծիքը։ Սակայն եղել է նաև ամենամյա աշխարհաժողով, որը գումարվում էր յուրաքանչյուր «նորաբեր տոնի ժամանակ», այսինքն՝ Նավասարդին։ Արտաշեսյանների թագավորության ժամանակ, երբ հայոց պետական կրոնը դեռևս հեթանոսությունն էր, աշխարհաժողովի հրավիրման վայրը եղել է Բագրևանդ գավառի Նպատ լեռան ստորոտին գտնվող Բագավանի Վանատուր աստծո սրբավայրը։

Աշխարհաժողովին մասնակցել են բոլոր խավերի ներկայացուցիչներ՝ ազատներ, շինականներ, ռամիկներ։ Աշխարհաժողովում քննարկվում էր երկրի համար հույժ կարևոր հարցեր և խնդիրներ, որոնց լուծումը չէր կարող վճռվել միայն երկրի արքայի կողմից, սակայն վերջնական որոշումը նույնպես համաձայնեցվում էր արքայի հետ։ Աշխարհաժողովներ հրավիրելու ավանդույթը պահպանվեց նաև հետագա ժամանակաշրջաններում և հատկապես մեծ թափ ստացավ Արշակունիների թագավորության ժամանակաշրջանում[81]։

Գործակալություններ

խմբագրել

Գործակալությունը երկրի արքունիքին կից կառավարչական մարմին էր Արտաշեսյանների թագավորությունում։ Երկրի կառավարումը դյուրին դարձնելու համար արքան հատուկ հրովարտակով նշանակում էր գործակալությունների ղեկավարներ, որոնք ընտրվում էին գլխավորապես հայոց ավագանուց։ Գործակալի կոչումը անցել է ժառանգաբար և պատկանել է հիմնականում միևնույն տոհմին։ Այդպիսի գործակալություններ էին՝

  • Հազարապետություն, վերահսկել է երկրի ներքին կյանքը (տնտեսական և շինարարական բարենորոգումներ, հարկագանձումներ)։
  • Մարդպետություն, վերահսկել է արքունական տնտեսությունը, կալվածքները, գանձերը, եկամուտները, թագավորի պալատը։
  • Մաղխազություն, հոգացել է հայոց արքայի պաշտպանությունը, որի գործակալը եղել է արքայի թիկնապահների ջոկատի ղեկավարը։
  • Սպարապետություն, վարել է զինված ուժերի պատրաստման գործընթացը։ Ղեկավարը՝ սպարապետը, առաջնորդել է զորքը պատերազմների ժամանակ։
  • Թագադիր ասպետություն, կազմակերպել է արքունական միջոցառումները, որի ղեկավարը թագադրել է արքային։
  • Մեծ դատավարություն, հիմնականում վարում էր գլխավոր քուրմը և զբաղվում էր մարդկանց միջև առաջացած խնդիրների լուծմամբ։

Արքան նշանակում էր նաև քաղաքների կառավարիչներ, սուրհանդակապետ և մատռվակապետ։ Հետագայում գործակալությունները ավելի կարևոր դեր ստացան երկրի կառավարման գործում։ Հատկապես Արշակունիների թագավորության ժամանակ ավարտվեց գործակալությունների վերջնական ձևավորումը և ավելացան նաև այլ գործակալություններ[80]։

 
Տիգրան Մեծի բանակում կռվող հայ նետաձիգներ։ Ձախից՝ մանգաղով զինված հետևակ, աջից՝ եռաթև նետաձիգ։

Արտաշեսյանների թագավորության հզորության հիմնական գրավականներից էր բանակը, որը հիմք հանդիսացավ հետագայում Տիգրան Մեծի աշխարհակալության ստեղծման համար։ Բանակը անհրաժեշտություն էր արտաքին հարվածներից պաշտպանվելու համար, այդ պատճառով էլ Արտաշես Ա-ն բաժանեց այն 4 մասի և ստեղծեց 4 կողմնապահ զորավարություններ, որոնցից յուրաքանչյուրը պահպանում էր երկրի մի կողմը՝ հյուսիս, հարավ, արևելք և արևմուտք։ Այսպիսի ռազմական բարեփոխումները շարունակվեց նաև Տիգրան Մեծի ժամանակաշրջանում։ Իր պապից ժառանգելով հզոր բանակ և բարեկարգ երկիր՝ Տիգրան Մեծը չբավարարվեց այսքանով և սկսեց բարեփոխումներ կատարել և ավելի հզորացնել բանակը։ Այդպիսի բարեփոխումները նախորդեցին հայ-պարթևական պատերազմին, որի օգնությամբ էլ Տիգրան Մեծը կարողացավ ստիպել հակառակորդին հաշտություն խնդրել և իրեն զիջել «արքայից արքա» կոչումը։

Տիգրան Մեծի օրոք բուն հայկական զորքի թիվը հասնում էր 120 հազար զինվորի, իսկ հպատակ երկրների ցուցաբերած ռազմական օգնության հետ միասին ռազմադաշտ դուրս բերվող զորքի թիվը հասնում էր շուրջ 300 հազարի։ Այս թիվը հիշատակվում է Լուկուլլոսի՝ Սենատին հղած հաշվետվությունների մեջ, երբ նա պատերազմում էր հայոց արքայից արքա Տիգրան Մեծի դեմ։

Հայոց զորքի հիմնական հարվածային ուժը հեծելազորն էր՝ հայոց այրուձին, որը զինված էր հիմնականում նիզակներով, սրերով, վահաններով և նետ ու աղեղներով։ Զրահապատ էր ոչ միայն հեծյալը, այլ նաև ձիու խոցելի հատվածները։ Բանակի մեծ մասը հետևակն էր, որոնք բաժանված էին նետաձիգների, նիզակակիրների, սակրավորների ու տեգակիրների։ Պատերազմի ժամանակ բանակը կարող էր համալրվել նաև աշխարհազորով, որոնց գնդերը ղեկավարվում էին գավառակալ իշխանների կողմից[82]։

Տնտեսություն

խմբագրել

Արտաշեսյանների թագավորության տնտեսությունը զարգանում էր մի քանի հիմնական ուղղություններով։ Այդ ուղղություններից էր գյուղատնտեսությունը, արհեստագործությունը, առևտուրը և հանքարդյունաբերությունը։

Գյուղատնտեսություն

խմբագրել

Հայաստանի տարածքը հարմար էր գյուղատնտեսության զարգացման համար։ Գյուղատնտեսական առավել հայտնի շրջաններն էին Այրարատյան, Շիրակի, Տարոնի (Մշո), Բագրևանդի (Ալաշկերտ), Բասենի դաշտերը և Վանի շրջակայքը։ Այսպիսի գյուղատնտեսական շրջաններում զարգանում էր այգեգործությունը, խաղողի և հացահատիկի մշակույթը։ Ինչպես Քսենոփոնի նշած ժամանակ, այնպես էլ Արտաշեսյանների թագավորության շրջանում զարգանում էր գարեջրագործությունը, նաև գինեգործությունը։

Հայաստանում զարգանում էր նաև անասնապահությունը, որի հիմնական զարգացման շրջաններն էին ալպյան մարգագետինները, որոնք հողերի զգալի մասն էին կազմում երկրի լեռնային տարածքի պատճառով[83]։

Հանքարդյունաբերություն և արհեստագործություն

խմբագրել

Արտաշեսյանների թագավորության տարածքը հնուց ի վեր հայտնի էր իր ոսկու, արծաթի, երկաթի, պղնձի ու կապարի հանքերով։ Երկրում կային նաև քարատեսակների՝ տուֆի, մարմարի, որձաքարի (բազալտ) և այլ քարատեսակների հանքեր։ Երկրի այսպիսի հարուստ ընդերքի շնորհիվ երկրում զարգանում էր նաև արհեստագործությունը։ Մետաղային և ոչ մետաղային հանքանյութերից օգտվելով հայ հմուտ արհեստավորները պատրաստում էին բանակի համար ռազմավարական նշանակություն ունեցող զենքերն ու զրահները, պաշարողական մեքենաները։ Բացի ռազմական նշանակություն ունեցող գործիքներից, հայ արհեստավորները պատրաստում էին նաև գյուղացիական նշանակություն ունեցող գործիքներ, ինչպիսիք են պղնձաման, անոթ, կարաս, կուլա, կուժ և այլն։ Իրենց վարպետությամբ հայտնի էին հատկապես հայ ոսկերիչները և արծաթագործները։ Զարգանում էին նաև կաշեգործությունը, մանածագործությունը, գորգագործությունը։ Երկրում հանքարդյունաբերական մի շարք մետաղներ արտահանվում էր հարևան երկրներ[83]։

Առևտուր

խմբագրել

Հայաստանի տարածքում տեղի ունեցող առևտուրը բաժանվում էր երկու տեսակի՝ արտաքին և ներքին։

  • Արտաքին առևտուրը զարգանում էր հիմնականում թագավորության տարածքով անցնող տնտեսապես կարևորագույն առևտրական ճանապարհի՝ Մետաքսի ճանապարհի հաշվին, որի խաչմերուկում էր գտնվում Հայաստանի քաղաքամայր Արտաշատը։ Հայաստանի և Միջագետքի միջև իրականացվող հիմնական առևտուրը կատարվում էր Եփրատի միջոցով։ Արտաշեսյանների թագավորություն էր ներմուծվում մետաքս, բամբակ, համեմունքներ, թանկարժեք քարեր, ապակյա անոթներ ու այլ ապրանքներ, իսկ արտահանվում՝ մետաղներ, արհեստագործական արտադրանք, գինիներ, ներկեր, հատկապես որդան կարմիր, կաշի, բուրդ, նժույգներ, ջորիներ և այլն։
  • Ներքին առևտուրը ավելի ակտիվ էր, քան արտաքինը։ Այն զարգացավ հատկապես Տիգրան Մեծի և Արտավազդ Բ-ի ժամանակաշրջանում, երբ թագավորության տարբեր քաղաքներում հաստատվեցին բռնագաղթված մեծ թվով հույն, ասորի, կիլիկեցի, հրեա ու կապադովկիացի առևտրականներ, բայց այնուամենայնիվ Հայաստանում մեծ թիվ էին կազմում հենց հայ առևտրականները։ Առևտրի զարգացմանը զարկ տվեց հատկապես «Արքունի պողոտայի» կառուցումը, որը կապում էր Արտաշատը և Տիգրանակերտ մայրաքաղաքը։ Առևտրի շարունակական զարգացումը հավաստող փաստեր են Հայաստանի տարածքում գտնված մի շարք դրամներ, որոնք հատել են Արտաշեսյան արքաները[83]։

Դրամահատություն

խմբագրել

Արտաշեսյանների թագավորության տնտեսության զարգացմանը զուգահեռ զարգացավ նաև դրամահատությունը։ Արտաշեսյան 7 արքաներ հատել են իրենց դրամները։ Այդ արքաներն էին Արտաշես Ա-ն, Տիգրան Ա-ն, Տիգրան Մեծը, Արտավազդ Բ-ն, Արտաշես Բ-ն, Տիգրան Գ-ն և Տիգրան Դ-ն։ Պղնձյա դրամների վրա տեղ գտած արձանագրությունները գրված էին հիմնականում հունատառ, քանի որ Հայաստանը գտնվում էր հռոմեական ազդեցության գոտում։ Դրամներից մի քանիսի վրա պատկերված է հաղթանակի դիցուհին, որը ուներ դիցապաշտական նշանակություն։

Արտաշեսյանների թագավորության ժամանակ հատված դրամները ունեն հելլենիստական ոճ, որտեղ հայոց արքաները միշտ պատկերված են Արտաշեսյանների հայկական թագով, որի վրա պատկերված են երկու արծիվներ, որոնց մեջտեղում է գտնվում Վերգինայի ութաթև աստղը, որը Արտաշեսյանների թագավորության զինանշանն է։ Դրամի կշիռը 5/6 գրամ է, իսկ տրամագիծը՝ 20մմ։

Արտաշեսյանների հատած դրամներից մի քանիսը
 
Տիգրան Մեծի հատած դրամը, որտեղ նա պատկերված է կիսանդրու ձևով, ածիլված երեսով և հայկական թագով, որը չուներ իր նմանը[84]։ Արքայից արքայի դրամի դարձերսին պատկերված է երկրի մայր աստվածուհին, ձեռքին արմավենու ճյուղ, իսկ գլխին՝ բրգաձև թագ։ Արտավազդ Բ-ի դրամները թողարկվել են Հայաստանում։ Դրամի դարձերեսին հայոց արքան պատկերված է կիսանդրու չափով, որի ականջին երևում է ականջօղ, վզին՝ մանյակ, իսկ թիկունքին՝ արքայական ծիրանի։ Դրամի դարձերսին պատկերված է 4 ձիերից կազմված մարտակառք՝ արշակի ժամանակ։ Տիգրան Դ-ի դրամները մի շարք տարրերով տարբերվում են իր նախորդների դրամներից։ Իր դրամների վրա Տիգրան Դ-ն պատկերված է իր կիսանդրու չափով[85], տարեց մարդուն բնորոշ դիմագծերով և եթե չլիներ նրա Արտաշեսյան թագը, դժվար կլիներ նրան տարբերել պարթևական արքաներից։

Քաղաքաշինություն

խմբագրել

Արտաշեսյան արքաները հայտնի էին իրենց քաղաքաշինական բուռն գործունեությամբ։ Այս դարաշրջանում ստեղծված նշանավոր քաղաքներն էին Արտաշատը և Տիգրանակերտը, սակայն հիմնադրվել են նաև մի շարք այլ քաղաքներ։

Արտաշատի հիմնում

խմբագրել

Արտաշատը կառուցվել է Արտաշես Ա-ի ժամանակ՝ Հաննիբալի մատնանշած վայրում։ Շինարարական աշխատանքները կառավարվել են հենց կարթագենցի նշանավոր զորավարի՝ Հաննիբալի կողմից։ Այն կառուցվել է մ․թ․ա․ 180-170 թվականներին Արաքս և Մեծամոր գետերի ջրկիցում։ Քաղաքը անվանվել է ի պատիվ Արտաշես Ա-ի․ քաղաքը հունարեն արձանագրություններում հայտնի է նաև որպես Արտաքսատա։ Քանի որ շինարարական աշխատանքներին մասնակցել է նաև Հաննիբալը, Արտաշատը հունահռոմեական աղբյուրներում հիշատակվում է նաև որպես «Հայկական Կարթագեն»։ Այն զբաղեցրել է 400-500 հա տարածք և հիմնված է եղել 9 բլուրների վրա։ Այն երկար ժամանակ պահպանեց իր դերը և նշանակությունը հայոց թագավորությունների համար[86]։

 
Արտաշատ մայրաքաղաքի վերակազմությունը
  ..․բլուրը հավանելով, քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ։ Արաքսն էլ օգնում է անտառի փայտով։ Ուստի առանց դժվարության և արագ շինելով այնտեղ մեհյան է կանգնեցնում և Բագարանից այնտեղ է փոխադրում Արտեմիսի արձանը և բոլոր հայրենական կուռքերը։ Բայց Ապոլոնի արձանը կանգնեցնում է քաղաքից դուրս ճանապարհին մոտ։ ... Երվանդի քաղաքի ամբողջ վայելչությունները, ինչ-որ նա փոխադրել էր Արմավիրից, և ինչ-որ հենց ինքն էր շինել, բերում է Արտաշատ և ավելի շատ բան ել իր կողմից շինելով սարքավորում է իբրև արքայանիստ քաղաք
- Խորենացի, «Հայոց պատմություն»
 

Տիգրանակերտի հիմնում

խմբագրել

Տիգրանակերտ մայրաքաղաքը կառուցվել է Տիգրան Մեծի ժամանակ՝ մոտ մ․թ․ա․ 70 թվականին։ Այն գտնվում է Մեծ Հայքի Աղձնիք նահանգում՝ Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի մոտ, որտեղ մ․թ․ա․ 95 թվականին թագադրվել էր հայոց արքան։ Նոր մայրաքաղաքի կառուցումը ուներ օրակարգային նշանակություն, քանի որ Արտաշատը գտնվում էր Տիգրան Մեծի ստեղծած աշխարհակալության ծայր հյուսիսում, իսկ Անտիոքը դուրս էր հայոց հողերից և բնակեցված էր հիմնականում օտարազգիներով։ Այս պատճառով Տիգրան Մեծը հիմնադրում է Տիգրանակերտ մայրաքաղաքը, որը ի պատիվ հայոց արքայի անվանվում է Տիգրանակերտ։

Ինչպես վկայում է Պլուտարքոսը, Տիգրան Մեծը իր կառուցած մայրաքաղաք է հրավիրում «հայերից լավագույններին»։

  ․․Նա այստեղ է հրավիրում հայերից լավագույններին և սպառնում էր բռնագրավել այն ամենը, ինչը իրենց հետ Տիգրանակերտ չէին տանելու։
- Պլուտարքոս
 

Քաղաքը շրջապատված է եղել հսկայական պարիսպներով, որոնց բարձրությունը հասնում էր 50 կանգունի (25 մետր)։ Քաղաքի ներսում վեր էր խոյանում անառիկ միջնաբերդը։ Պարիսպներից դուրս գտնվում էին պարտեզներ, այգիներ, որսատեղիներ, իսկ քաղաքի ներսում կար նաև թատրոն։ Քաղաքի բնակչությունը հասնում էր մոտ 100 հազարի, որի մեջ էին մտնում նաև նվաճումների ժամանակ Հայաստան բռնագաղթած հույն, հրեա, կիլիկեացի առևտրականները[87][88][89][90]։

 
Արցախում գտնվող Տիգրանակերտի բազիլիկ եկեղեցու շուրջ թաղամասի համայնապատկեր

Այլ քաղաքներ

խմբագրել

Բացի մայրաքաղաք Տիգրանակերտից, Տիգրան Մեծը Տիգրանակերտ անունով այլ բնակավայրեր է հիմնել նաև Արցախում, Հյուսիսային Միջագետքում՝ ներկայիս Թել-Արմանի հնավայրի տեղում, Ասորիքի հյուսիսում՝ Զևգմայի մոտ և Ուտիքում (Գարդման)։ Այս բոլոր քաղաքներն անվանված են ի պատիվ կառուցողի՝ հայոց արքայից արքա Տիգրան Մեծի։ Նրա կառուցած քաղաքներից են նաև Տիգրանավան անվամբ քաղաքները, որոնք հայտնաբերվել են Մարաստանում և Գողթն գավառում։ Իր անվամբ քաղաքներ կառուցելով` Տիգրան Մեծը փորձել է անմահացնել իր անունը, ինչպես այդ շրջանում անում էին մի շարք միապետեր։

Տիգրան Մեծը հիմնել է նաև ամրոցներ, իջևանատներ, ջրամբարներ, ճանապարհներ։ Նրա կառուցած ճանապարհներից ամենահայտնին «Արքունի պողոտան» է, որը կապում էր Արտաշատը Տիգրանակերտին[87]։

Մշակույթ

խմբագրել

Գիր և գրականություն

խմբագրել
 
Արտաշես Ա-ի թողած արամեատառ սահմանաքարերից մեկը

Կան հիմնավոր կասկածներ, որ Արտաշեսյանների թագավորությունում գոյություն է ունեցել հայատառ մեհենագրություն, որը, սակայն, օգտագործվել է միայն մեհենագրությունների ժամանակ, իսկ պետական գրագրության մեջ հիմնականում օգտագործվել է հունարեն և արամերեն։ Արտաշես Ա-ի կողմից թողնված սահմանաքարերը, որոնցից 10-ից ավել հայտնաբերվել են Սևանա լճի ավազանում, Հարավային Սյունիքում և Սպիտակում, գրված է եղել արամեատառ[91]։

Տիգրան Մեծի կառավարման տարիներին Տիգրանակերտում է հաստատվել հույն նշանավոր հռետոր Ամփիկրատես Աթենացին, որը հեղինակել է «Տիգրանի վարք» աշխատությունը, սակայն գործը չի պահպանվել։ Հայոց արքունիքում է ապրել և ստեղծագործել նաև Մետրոդորոս Սկեպսացին։ Նա հեղինակել է «Տիգրանի պատմությունը» աշխատությունը, որը, սակայն, նույնպես մեզ չի հասել։ Ասորի պատմաբաններ Յամբլիքոսը և Բարդածանը աշխատություններ են գրել հայոց պատմության մասին։ Ըստ Մովսես Խորենացու՝ հայոց պատմությունը ընդհանրացվել է նաև հայկական մեհյաններում։ Այդպիսի մեհյաններում ընդհանրացվող հայոց պատմության վերաբերյալ աշխատություններից մեկը հեղինակել է Անիի Օղյումպ քուրմը, որի աշխատությունը, նույնպես մեզ չի հասել։

Ողբերգություններ է հեղինակել հայոց արքայից արքա Արտավազդ Բ-ն, որի ստեղծագործությունները մեծ տարածում են գտել, բեմադրվել և երկար տարիներ պահպանվել[92]։

Թատրոն

խմբագրել

Արտաշեսյաների ժամանակ մեծ զարգացում ապրեց թատրոնը։ Արտավազդ Բ-ի ժամանակ Արտաշատում կառուցվում է հունական ոճի բացօթյա ամֆիթատրոն, որտեղ կատարվում էին հունական թատերախաղեր և հայ հեղինակների գործերը։ Հայտնի է, որ մ․թ․ա․ 53 թվականին Արտաշատի ամֆիթատրոնում բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը, որի մասին մեզ են հասել հետաքրքիր տեղեկություններ։ Հայ-պարթևական դաշինքը կնքելուց հետո հայոց Արտավազդ և պարթև Որոդես Բ արքանները միասին տոնում էին դաշնագրի կնքումը և ողբերգություն էին դիտում Արտաշատի ամֆիթատրոնում, երբ ներս է մտնում հույն դերասան Յասոն Տրալացին և նրանց ոտքերի տակ գլորում պարտված և գլխատված Կրասոսի գլուխը։

Բացի հելլենիստական ոճի թատրոններից Արտաշեսյանների թագավորությունում գործում էին նաև ժողովրդական թատրոններ, որտեղ ներկայացումները կատարվում էին հիմնականում հայերեն, քանի որ այլ լեզուները հասարակ ժողովրդին հասու չէին։ Այնտեղ բեմադրվել են հանդեսներ և պարեր, հանդես են եկել միմոսներ, խեղկատակներ, պարուհիներ և այլք։ Ի տարբերություն ժողովրդական թատրոնների՝ ազնվականության համար նախատեսված թատրոններում ներկայացումները կատարվում էին հունարեն[93]։

Հայոց դիցարանը ղեկավարվում էր գլխավոր եռյակի կողմից․ Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, լիություն, բարություն և արիություն պարգևողը (պաշտամունքի գլխավոր կենտրոնը գտնվել է Դարանաղյաց գավառի Անի ամրոցը), Անահիտը՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին (գլխավոր կենտրոններն էին Եկեղյաց գավառի Երիզա ավանը, Արտաշատը), Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը (գլխավոր մեհյանը Աշտիշատում էր, կոչվել է Վահեվանյան)։ Հեթանոսության շրջանում 3 գլխավոր աստվածություն ունենալը հետագայում հեշտացրեց սուրբ Երրորդության ընկալումը հայ ժողովրդի կողմից[94]։

Հայոց հին դիցարանի աստվածների գլխավոր եռյակը
Պատկեր:Aramazd.jpg
 
 
Արամազդ աստծո քանդակը Նեմրութ լեռան դիցապաշտարանում Անահիտ աստվածուհի Վահագնը վիշապ սպանելիս
(քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան)

Բացի գլխավոր երեք աստվածներից հայ ժողովուրդը պաշտել է մի շարք այլ աստվածների և աստվածուհիների։ Այդ աստվածուհիներից էր Նանեն, որը ընտանիքի պահապանն էր, իմաստության, ողջախոհության և ռազմի աստվածուհին․ նրա պաշտամունքի կենտրոնը գտնվում էր Եկեղյաց գավառի Թիլ ավանում։ Հայոց մյուս ամենասիրելի դիցուհիներից էր Աստղիկը, որը սիրո և գեղեցկության, երկնային լույսի և ջրի աստվածուհին էր․ նրա պաշտամունքի գլխավոր մեհյանը Տարոն գավառի Աշտիշատ ավանում էր։ Այն կոչվել է նաև «Վահագնի սենյակ», քանի որ այնտեղ Աստղիկը հանդիպել է իր սիրեկանին՝ Վահագնին։ Աստղիկի հետ կապված մի հետաքրքիր ավանդազրույց է պահպանվել։ Նա սիրում էր գնալ Արածանիի ջրերում գիշերային լոգանք ընդունելու, իսկ հայ կտրիճները գալիս էին նրա մերկությամբ և գեղեցկությամբ հիանալու։ Այդ պատճառով նա ամեն անգամ լոգանքից առաջ մշուշով էր պատում ամբողջ դաշտը։ Այդտեղից էլ առաջացել է այդ դաշտի անունը՝ Մշո դաշտ։

Գրի, գրականության, դպրության, պերճախոսության, գիտությունների, ուսման, արվեստների հովանավոր աստվածը Տիրն էր, Արամազդի քարտուղարն ու սուրհանդակը։ Ըստ տարբեր հետազոտողների, եթե մենք ունեցել ենք գրի և գրականության աստված, ապա ունեցել ենք նաև նախամաշտոցյան գիր։ Նրա պաշտամունքի կենտրոնը Արտաշատի մերձակայքում էր՝ Երազամույն կոչվող վայրում։ Արեգ-Միհրը արեգակի, կրակի, լույսի, մաքրության ու ճշմարտության աստվածն էր, որի պաշտամունքի կենտրոնը գտնվում էր Դերջան գավառի Բագառիճ գյուղում։ Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի ներսում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օր պետք է արդարություն պահպաներ Երկրի երեսին։ Նրա պատվին է կառուցված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։

Լինելով հյուրասեր ազգ՝ հայերը չէին կարող չունենալ հյուրասիրության աստվածություն, որի աստվածն էր Վանատուրը։ Նա նաև պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան ու օթևան տվողն էր։ Հայկական հին դիցարանում եղել է նաև ստորգետնյա թագավորության աստված, որը Սպանդարամետն էր։ Պաշտվել են նաև Տորք Անգեղ, Բարշամին, Դեմմետր, Գիսանե և այլ աստվածություններ[Ն 6][95]։

Հայ հին դիցարանը չի ունեցել չար աստվածներ, որը դրա առանձնահատկություններից է։ Չար դիցաբանական կերպարներ չեն եղել հոգիներից բարձր մակարդակի վրա։

Այսօր մաս է կազմում

խմբագրել
 
Արտաշեսյանների թագավորության տարածքը և նույն տարածքի ժամանակակից երկրները

Արտաշեսյանների թագավորության տարածքի մաս են կազմում ժամանակակից Թուրքիայի արևելքը և Կիլիկիան, Սիրիայի հյուսիսային մասը, որը կազմում է երկրի տարածքի գերակշիռ հատվածն է, Իրաքի և Իրանի հյուսիսը, Ադրբեջանի արևմուտքը, Արցախը ու Հայաստանը ամբողջությամբ և Վրաստանի հարավային շրջանները։

Այսօր մաս է կազմում Այսօր մաս է կազմում Այսօր մաս է կազմում
  Հայաստան   Վրաստան   Ադրբեջան
  Արցախ   Իրան   Թուրքիա
  Սիրիա   Լիբանան   Իրաք

Տես նաև

խմբագրել

Նշումներ

խմբագրել
  1. Օտարները բնակավայրը անվանել են նաև Աղջաղալա կամ Աղջակալա, որը թարգմանաբար նշանակում է «սպիտակ բերդ»։
  2. Հունահռոմեական աղբյուրներում այդ գավառները հայտնի են նաև որպես ստրատեգիաներ
  3. Քաղաքն այժմ հայտնի է որպես Մալաթիա։
  4. Տիգրան Մեծը շատ լավ հասկանում էր, որ Հռոմեական կայսրության ներքին խնդիրները շուտով կլուծվեին և նրանք կվերադառնան Փոքր Ասիայում իրենց դիրքերը վերականգնելու, իսկ ռազմավարը, որը անցել էր Հայաստանին, հետագայում օգտագործվեց Ք․ա․ 87 թվականին տեղի ունեցած հայ-պարթևական պատերազմում հաղթանակ տոնելու համար։
  5. Սևանա լիճը իր բարձրությամբ զիջում է միայն Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճին։
  6. Գոյություն ուներ նաև կենդանիների, երկնային մարմինների պաշտամունք։
    • Արև կամ Արեգակ - Արեգակի անձնավորում և պաշտում
    • Լուսին - Լուսնի անձնավորում, որը համարվում էր արևի եղբայրը
    • Ծկակ - Անիծված թռչուն, որը տարին մեկ անգամ էր ջուր խմում, իսկ եթե ավել խմեր, խմածը թույն կդառնար և նա կմահանար։
    • Արձագանգ - Հայոց դիցարանի մեջ շատ լեզվանի հավերժահարս։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Curtis 2016, էջ. 185; Boyce 1984, էջ. 84; de Jong 2015, էջեր. 119–120, 123–125; Russell 1987, էջեր. 170–171, 268
  2. 2,0 2,1 2,2 2,3 «ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ». ankakh.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Արտաշիսյան արքայատոհմ». www.encyclopedia.am. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  4. 4,0 4,1 Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 293.
  5. 5,0 5,1 Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 294.
  6. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 295.
  7. «Պատմություն». էջեր գլուխ XIV. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)
  8. 8,0 8,1 «Արտավազդ Ա». armin.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
  9. «Տիգրան Մեծի 2150-ամյակը կնշվի մի շարք միջոցառումներով | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն». armenpress.am. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
  10. «Տիգրան II Մեծ՝ Հայաստանի թագավոր». «Բրիտանիկա» հանրագիտարան (անգլալեզու հանդես). Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Աշխարհակալ Տիգրան». Սերգեյ Հայրիյան (անգլերեն). 2017 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  12. «Մագնեսիայի ճակատամարտ // Հունաստան, մ․թ․ա․ 190 թվական». «Բրիտանիկա» հանրագիտարան (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  13. «Տիգրան Բ-Ի գահակալությունը. Ծոփքի միավորումը». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  14. «Հայոց պատմություն․ «Արմենիայի տիրակալը՝ Տիգրան Մեծ», դաշինք Պոնտոսի հույն արքայի՝ Միհրդատի հետ». www.atb.am. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  15. «Տիգրան Մեծ, Մեծ Հայքի արքա». «Բրիտանիկա» հանրագիտարան (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  16. Thomson, Robert W. (1996), Rewriting Caucasian History: The Medieval Armenian Adaptation of the Georgian Chronicles, p. 42. Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն, ISBN 0-19-826373-2.
  17. Rapp, Stephen H. (2003), Studies In Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts, pp. 282–284. Peeters Bvba ISBN 90-429-1318-5.
  18. Հակոբյան, Մհեր. Մեծ Հայքի և Իբերիայի թագավորություններ (անգլերեն).
  19. «Իրան՝ աշխարհի առաջին գերտերությունը». www.the-persians.co.uk. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  20. 20,0 20,1 «Տիգրան Մեծ՝ թագավորներից մեծագույնը» (նա ցույց տվեց աշխարհին, որ կարելի է դառնալ արքայից արքա, բայց մնալ բարեպաշտ), Արտակ Մովսիսյան, - Եր․: ԵՊՀ հրատարակչություն, 2010, էջ 21-25, - Պարթևական մեծ արշավանքի սկիզբը, գիսաստղի խորհուրդը
  21. «Տիգրան II – «Իրանիկա» հանրագիտարան». www.iranicaonline.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  22. «ԶՈՐԱՎԱՐ։ ՏԻԳՐԱՆ Բ ՄԵԾ». «զորավար». Տիգրանի դաշնակցությունը Կիլիկիայի ծովահենների դեմ. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  23. «Տիգրան Մեծ՝ թագավորներից մեծագույնը» Արխիվացված 2020-12-25 Wayback Machine (նա ցույց տվեց աշխարհին, որ կարելի է դառնալ արքայից արքա, բայց մնալ բարեպաշտ), Արտակ Մովսիսյան, - Եր․: ԵՊՀ հրատարակչություն, 2010, էջ 32-33, - Կիլիկիան՝ Տիգրանյան տերության կազմում
  24. N. G. Garsoïan, “The Early-Medieval Armenian City - An Alien Element?” in Ancient Studies in Memory of Elias J. Bickerman (= JNES16-17, 1984-85), 1987, pp. 67-83; repr. in Garsoïan, 1999, sec. vii
  25. M. Nogaret, “Quelques problèmes archéologiques et topographiques dans la region de Maiyāfārikīn,” REArm., N.S. 18, 1984, pp. 411-33.
  26. «Արտավազդ Բ». www.encyclopedia.am. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  27. «Տիգրան Մեծ՝ թագավորներից մեծագույնը» Արխիվացված 2020-12-25 Wayback Machine (նա ցույց տվեց աշխարհին, որ կարելի է դառնալ արքայից արքա, բայց մնալ բարեպաշտ), Արտակ Մովսիսյան, - Եր․: ԵՊՀ հրատարակչություն, 2010, էջ 34, - Ազատություն ստացած երկրների ու քաղաքների երախտագիտությունը
  28. 28,0 28,1 «Tigranes the Great (95–55 BC) – King of Armenia». About History (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  29. Гороховская, Элеонора. «Все это - в Израиле: "Армянский список"». Все это - в Израиле. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  30. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 305.
  31. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 306.
  32. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 307.
  33. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 308.
  34. 34,0 34,1 Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 309.
  35. 35,0 35,1 35,2 35,3 «ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ - Տիգրանակերտի ճակատամարտը եւ Տիգրան Բ-ի կայսրութեան անկումը». alikonline.ir. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
  36. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 310.
  37. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 311.
  38. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 312.
  39. 39,0 39,1 «Արածանիի ճակատամարտը և հռոմեական բանակների պարտությունը». findarmenia.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
  40. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 313.
  41. 41,0 41,1 «ՀԱՅ-ՀՌՈՄԵԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ Մ.Թ.Ա. 66 թ-ի ԱՐՏԱՇԱՏԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ». anunner.com. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
  42. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 314.
  43. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 315.
  44. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 316.
  45. 45,0 45,1 Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 317.
  46. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 318.
  47. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 319.
  48. 48,0 48,1 «Արտաշատի պայմանագիրը». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  49. «Արտավազդ Բ-ի գահակալությունը». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  50. 50,0 50,1 Արտակ Մովսիսյան, Վահե Սուքիասյան «Ֆիլմը նվիրված է Հայոց պատմության ամենայուրահատուկ և ակնառու դեմքերից մեկի՝ Տիգրան Մեծի որդի և հաջորդ Արտավազդ Բ արքայի կերպարի, նրա թագավորության ժամանակաշրջանի բացահայտմանը։» (2017 թ․ հուլիսի 17), Արտավազդ Բ․ պատիվը՝ կյանքից վեր, Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին, Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին{{citation}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  51. «Առաջին եռապետությունը». Ancient History Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  52. «Արևելքի կոնսուլ Մարկոս Կրասոսը և առաջին եռապետությունը». Spartacus Wiki (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  53. «Սպարտակի ապստամբություն // Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  54. Մանասերյան, Ռուբեն. «ՍՊԱՐՏԱԿԻ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԾ ՀԵԾԵԼԱԶՈՐԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ» (PDF). hpj.asj-oa.am. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
  55. Հովհաննիսյան Պ. «Արտավազդ Բ». www.armin.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  56. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 324.
  57. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 325.
  58. «Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի, հատոր առաջին - 001». aua.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  59. «Հռոմեական եռապետություն․ երեք մարդ կառավարում է, մեկ մարդ՝ իշխում». ThoughtCo (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  60. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 327.
  61. Հրանտ Ք․ Արմեն. «Արտավազդ ու Անտոնիոս» (PDF). Ամերիկայի Միացյալ Նահանգներ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
  62. 62,0 62,1 62,2 Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 328.
  63. 63,0 63,1 Ռ․ՆԱՀԱՊԵՏՅԱՆ, խմբագիր՝ Հայկ Հակոբյան, պ.գ.թ., ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ (2018). «Հունական և հռոմեական սկզբնաղբյուրների ազգագրական տեղեկությունները Հայաստանի և հայերի մասին». Եր․,: ԵՊՀ հրատարակչություն (հրատարակության է երաշխավորել ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհուրդը). ISBN 978-5-8084-2285-8. {{cite book}}: External link in |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  64. 64,0 64,1 Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 329.
  65. Eck W. The Age of Augustus. 2nd ed. — Malden; Oxford: Blackwell, 2007. — P. 32—33.
  66. «Կլեոպատրա՝ Եգիպտոսի գահակալ // Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  67. «Ptolemaic Genealogy: Affiliated Lines, Descendant Lines». Tyndalehouse.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
  68. Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հատ․ 1, հնագույն ժամանակներից մինչև Ք․հ․ 298 թվական. Երևան. 2007. էջ 404.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  69. 69,0 69,1 69,2 «Արտաշես Բ-ի գահակալությունը». findarmenia.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019-17-08-ին.
  70. 70,0 70,1 «ԱՐՏԱՇԵՍ Բ.Արտաշեսյան թագավորական հարստության վերջին հզոր գահակալը». ankakh.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019-17-08-ին.
  71. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 330.
  72. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 331.
  73. Հ․Գ․ Ժամկոչյան, Ա․ Գ․ Աբրահամյան, Ս․ Տ․ Մելիք-Բախշյան, Ս․ Պ․ Պողոսյան․ «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ». Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. 1975. էջ 148.
  74. 74,0 74,1 Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 332.
  75. 75,0 75,1 «ՏԻԳՐԱՆ Դ ԵՎ ԷՐԱՏՈ». ankakh.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019-18-08-ին.
  76. «Արշակունիների արքայացանկ» (PDF). chekhov.am. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019-24-07-ին.
  77. «Արշակունիների արքայացանկ». banduryanasya.wordpress.com. Վերցված է 2019-24-07-ին.
  78. Մեծ Հայքի քարտեզը(չաշխատող հղում)
  79. «Հայկական լեռնաշխարհ». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  80. 80,0 80,1 «Թագավոր։ Արքունիք». findarmenia.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019-21-08-ին.
  81. «ԱՇԽԱՐՀԱԺՈՂՈՎ. ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ' ԵՐԿՐԻ ԴԱՍԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ։ Հեղինակ՝ Արտակ Մովսիսյան». cyberleninka.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019-21-08-ին.
  82. «Հին Հայաստանի տարածքը, վարչական բաժանումը և բանակը». findarmenia.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019-21-08-ին.
  83. 83,0 83,1 83,2 «Գյուղատնտեսություն, արհեստագործություն, առևտուր». findarmenia.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019-21-08-ին.
  84. P. Gardner, The Seleacld Kings of Syria, A Catalogue of the Greek Coins in the British Museum, Bologna,1963,էջ 103-105
  85. Государственый Эрмитаж, Собрание античных монет,рукописный каталог,N19416; E. Babelon, Les Rois de Syrie, d'Arménie et de Comagène.
  86. «Արտաշատ». aregnapayl.am. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019-23-08-ին.
  87. 87,0 87,1 «Տիգրանակերտ մայրաքաղաքի հիմնադրումը». findarmenia.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019-23-08-ին.
  88. «Հայաստանի մայրաքաղաքները։ Տիգրանակերտ». armenian-history.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019-23-08-ին.
  89. «Պատմական Հայաստանի քաղաքները։ Տիգրանակերտ». armenianhouse.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019-23-08-ին.
  90. «ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ։ Հայկ Հակոբյան» (PDF). hpj.asj-oa.am. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019-23-08-ին.
  91. «Գիրը». findarmenia.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019-23-08-ին.
  92. «Գրականությունը». findarmenia.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019-23-08-ին.
  93. «Թատրոնը». findarmenia.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019-23-08-ին.
  94. «ԱՍՏՎԱԾՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ». armenianhouse.org. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2019-24-08-ին.
  95. «ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՑԱՐԱՆԻ ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐ». argisdi.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2019-24-08-ին.

Աղբյուրներ

խմբագրել