Հայ կաթողիկե եկեղեցի
(Վերահղված է Հայ Կաթոլիկ եկեղեցիից)
Հայ կաթողիկե եկեղեցի, պատկանում է Արևելյան Կաթոլիկ Եկեղեցիներին և այսպիսով ենթարկվում է Հռոմի Պապի առաջնությանը։ Հայ կաթոլիկ եկեղեցու հիմնադրման գաղափարը առաջացել է 12-րդ դարի վերջում Կիլիկյան Հայաստանի տարածքով դեպի Սուրբ Երկիր ճամփորդող խաչակիրների և տեղի հոգևորականության միջև կապերի հաստատումից։ Ներկայիս Կաթողիկոս Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյեանը Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայրապետն է։
Հայ կաթողիկե եկեղեցի արևմտ՝ Հայ կաթողիկէ եկեղեցի անգլ.՝ Armenian Catholic Church | |
---|---|
![]() | |
Տեսակ | Ինքնավար եկեղեցի |
Այժմյան առաջնորդ | Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյեան |
Առաջնորդի նստավայր | St. Elie and St. Gregory the Illuminator Armenian Catholic Cathedral, Բեյրութ, Լիբանան |
Մայր եկեղեցի | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի և Արևելյան քրիստոնեություն |
Ժամերգության լեզու | Արևմտահայերեն |
Թեմերի թիվ | 16 |
Կայք | armeniancatholic.org |
Armenian Catholic Church Վիքիպահեստում |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ՊատմությունԽմբագրել
Պաշտոնապես Եկեղեցին սկիզբ է առել որպես ինքնավար հոգևորական հանրություն 1742 թվականին, երբ Հռոմի Պապ Բենեդիկտոս XIV Աբրահամ Պետրոս Ա. Արծիւեանին նշանակում է Կիլիկյան Հայաստանի Պատրիարք, որն այսպիսով փաստորեն դառնում է Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջին Պատրիարքը։