Աշոտ Գ Ողորմած

Հայոց շահնշահ

Աշոտ Գ Ողորմած (անհայտ[1] - 977[1]) Հայոց արքա (953-977)։ Աբաս Ա Բագրատունու որդին, Բագրատունիների թագավորական տոհմից։

Աշոտ Գ Ողորմած
Թագավոր
Monument knight in Gyumri.jpg
Իշխանություն953977
Թագադրում953
Լրիվ անունԱշոտ Գ Բագրատունի
Ծնվել է՝անհայտ[1]
Մահացել է՝977[1]
ՆախորդԱբաս Բագրատունի
ՀաջորդողՍմբատ Տիեզերակալ
ՏոհմԲագրատունիներ
պետական գործիչ և գերիշխան
ՀայրԱբաս Ա[1]
ՄայրԱնանուն Բագրատունի
ԵրեխաներՍոֆի Բագրատունի
ՀավատքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի

ԿենսագրությունԽմբագրել

Աշոտ Գ–ի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ 953 թթվականին փորձել է Դվինն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961 թվականին արքունիքը Կարսից տեղափոխել է Անի, որը պարսպապատել է, կառուցել տվել պալատներ և այլ շինություններ, հռչակել Հայաստանի մայրաքաղաք։ Աշոտ Գ հաջողությամբ ետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրայի հարձակումները։ 973 թվականին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։ Հովհան Չմշկիկ կայսեր առաջարկով հաշտություն է կնքվել Հայաստանի և Բյուզանդիայի միջև։ Աշոտ Գ–ի օրոք Հայաստանում ընդարձակվել են հին քաղաքները, կառուցվել նորերը։ Նրա կինը՝ Խոսրովանույշ թագուհին, 966 թվականին հիմնել է Սանահինի, իսկ 976 թվականին՝ Հաղպատի վանքերը, որոնք շուտով գիտակրթական կենտրոններ են դարձել։ Աշոտ Գ երկրի գլխավոր քաղաքներում բացել տվեց դպրոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, նրանց պահպանման համար հատկացրեց որոշ եկամուտներ, որ բացառիկ երևույթ էր այդ ժամանակի համար։ Աշոտ Գ «բարեգործ էր», որի համար էլ անվանել են «Ողորմած»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 488  
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 488.