Պեկին
Պեկին (չինարեն՝ 北京, փինյին Běijīng ‒ Պեյճին), Չինաստանի մայրաքաղաքն է։ Աշխարհի խոշորագույն և ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկը՝ 2010 թվականի տվյալներով՝ Պեկինի բնակչությունը 19,612,368 մարդ է։ Պեկինը բնակչության թվով Չինաստանի երկրորդ քաղաքն է Շանհայից հետո։ Աշխարհում քիչ թվով քաղաքներ են եղել մշակութային և քաղաքական կենտրոն դարերով։ Դրանցից մեկը Պեկինն է։ Պեկինը հայտնի է իր բազմաթիվ շքեղ պալատներով, թանգարաններով, հսկայական քարե պատերով ու դարպասներով։ Այդ շքեղ կոթողները և համալսարանները Պեկինը դարձրել են Չինաստանի մշակութային և կրթական կենտրոն։
Բնակավայր | ||
---|---|---|
չինարեն՝ 北京市 չինարեն՝ 北平市 չինարեն՝ 北京市 չինարեն՝ 北平市 չինարեն՝ 北京市 | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Ներքին բաժանում | Dongcheng District?, Xicheng District?, Чаоян (Пекин), Ֆենտայ (Պեկին), Շիցզինշան, Հայդյան, Mentougou District?, Fangshan District?, Tongzhou District?, Shunyi District?, Changping District?, Daxing District?, Huairou District?, Pinggu District?, Miyun District? և Yanqing District? | |
Մակերես | 16 410,54 կմ² | |
ԲԾՄ | 43 մետր | |
Պաշտոնական լեզու | չինարեն | |
Բնակչություն | ▲21 893 095 մարդ (նոյեմբերի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | 10 | |
Փոստային դասիչ | 100000 | |
Պաշտոնական կայք | beijing.gov.cn, english.beijing.gov.cn(անգլ.), beijing.gov.cn/gate/big5/www.beijing.gov.cn/index.html, french.beijing.gov.cn(ֆր.), korean.beijing.gov.cn(կոր.), japanese.beijing.gov.cn(ճապոներեն), german.beijing.gov.cn(գերմ.), spanish.beijing.gov.cn(իսպ.), russian.beijing.gov.cn(ռուս.) և arabic.beijing.gov.cn(արաբ.) | |
| ||
Ծագումնաբանություն և անուններ Խմբագրել
Պեկին, չինական նշանների ստուգաբանությամբ՝ 北 հյուսիս և 京 մայրաքաղաք, բառացի թարգմանությամբ նշանակում է "Հյուսիսային մայրաքաղաք"։ Վերջին 3,000 տարիների ընթացքում քաղաքը բազմիցս փոխել է իր անունը։ Միայն 1949 թ., երբ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը քաղաքը դարձրեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք, քաղաքին վերադարձվեց իր նախկին Պեկին անունը։
Անվանման ծագում Խմբագրել
Մեր թվարկությունից առաջ 1027 թվականին Պեկինը հիշատակվել է Ծի անունով։ 608 թվականին Յան կայսեր հրամանով Հուանհե գետի ջրերն այստեղ են հասցվել ջրանցքով, որը մինչև օրս գործում է և նավարկելի է։ 936 թվականին քաղաքն անվանվել է Սիցզին, 937 թվականից՝ Նանցզին, 12-րդ դարի կեսից՝ Չժունդու կամ Դասին։ 1215 թվականին քաղաքը նվաճել են մոնղոլները, 13–14-րդ դարերում Դադու կամ մոնղոլական Հանբալըկ անվամբ եղել է մոնղոլական Յուան կայսրության մայրաքաղաքը։ 1368 թվականից՝ մոնղոլական լծից Չինաստանի ազատագրումից հետո, կոչվել է Բեյպին (խաղաղ հյուսիս)։ 1421 թվականին, դառնալով չինական Մին կայսրության մայրաքաղաքը, անվանվել է Բեյցզին (այստեղից էլ՝ Պեկին անվանումը)։ 1644 թվականին Պեկինը գրավել են ապստամբած գյուղացիները, ապա՝ մանջուրները, որոնք Չինաստանում հիմնել են Ցին թագավորական հարստությունը։
Քույր և գործընկեր քաղաքներ Խմբագրել
Պեկինը աշխարհով մեկ ունի բազմաթիվ քույր և եղբայրացած քաղաքներ, դրանցից շատերը մայրաքաղաքներ են իրենց երկրներում։
Չինական Հանրապետության հռչակում Խմբագրել
1912 թվականին՝ Սինհայի բուրժուական հեղափոխության ժամանակ, Պեկինը հռչակվել է Չինական Հանրապետության մայրաքաղաք։ 1937 թվականին քաղաքը զավթել են ճապոնացիները։ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության օգնությամբ 1945 թվականին Կվանտունյան բանակն այնտեղից դուրս մղելուց հետո 3,5 տարի եղել է Գոմինդանի (Ազգային ժողովրդական կուսակցություն) իշխանության տակ։ 1949 թվականի հունվարի 31-ին Չինաստանի բանակն ազատագրել է քաղաքը և հռչակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (ՉԺՀ)՝ Պեկին մայրաքաղաքով։
Տրանսպորտ Խմբագրել
Պեկինը Չինաստանի 3-րդ խոշոր քաղաքն է՝ Չունցինից ու Շանհայից հետո, մոլորակի ամենաարագ աճող քաղաքային ագլոմերացիան, Չինաստանի ամենախոշոր տրանսպորտային հանգույցը, որտեղ խաչաձևվում են բազմաթիվ երկաթուղիներ և ավտոմայրուղիներ, ավելի քան 100 օդային ուղիներ։ Պեկինում է Շոուդու միջազգային օդանավակայանը, գործում է մետրոպոլիտեն (1970 թվականից)։ Քաղաքը նախանավահանգիստ է Դեղին ծովի Բոհայվան ծոցում (ծովից հեռու է 180 կմ) և Պեկինի ջրանցքով (25 կմ) կապվում է Յունդինհե գետին։
Կրթություն Խմբագրել
Չինաստանի խոշորագույն ուսումնական հաստատություններից մայրաքաղաքում են Պեկինի համալսարանը (1898 թվական), բազմաթիվ բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ, ՉԺՀ գիտությունների, բժշկական և գյուղատնտեսական գիտությունների ակադեմիաները, աստղադիտարանը, բուսաբանական այգին, գործում են Գեղարվեստի պատկերասրահը, Չինաստանի պատմության, Չինական հեղափոխության, Գուգուն (նախկին կայսերական պալատը) և այլ թանգարաններ, գրադարաններ, թատրոններ։
Մշակույթ Խմբագրել
Չինական օպերային արվեստը, որի կենտրոնը Պեկինն է, չինական մշակույթի գլխավոր նվաճումներից է. այն երգի, երկխոսության և ժեստերի, շարժումների, մարտական հնարքների ու ակրոբատիկայի բեմական գործողությունների համադրություն է։
Ճարտարապետություն Խմբագրել
Պեկինի պատմական մասը կառուցվել է խիստ երկրաչափորեն. կազմված է Ներքին ու Արտաքին քաղաքներից։ Հնագույն՝ Ներքին քաղաքը ներառում է Կայսերական քաղաքի համալիրը, որի միջուկը Փակ քաղաքն է՝ Կայսերական պալատի համալիրով (15-րդ դարի 1-ին կես)։ Կայսերական քաղաքի համալիրում են Տայմյաո (նախնիների հիշատակի) տաճարը (1420 թվական, վերակառուցվել է 1544 թվականին), Երեք ծովերի զբոսայգին և այլ շինություններ։ Արտաքին քաղաքի հարավային մասում է «Երկնքի տաճար» համալիրը (1420–1530 թվականներին, վերակառուցվել է 18–19-րդ դարերում)։ 1949 թվականին Ժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո սկսվել է Պեկինի վերակառուցումը, ընդարձակվել է գլխավոր մայրուղին, կառուցվել են բազմաթիվ բնակելի տներ, հասարակական շենքեր, ստեղծվել են նոր թաղամասեր։ Քաղաքական-վարչական կենտրոնը Տյանանմին հրապարակն է, որի արևմտյան և արևելյան մասերում են Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական համագումարների, Չինական հեղափոխության և Չինաստանի պատմության թանգարանների շենքերը[2][3]։
Քույր և գործընկեր քաղաքներ Խմբագրել
|
|
|
Աղբյուրներ Խմբագրել
- Հայկական Հանրագիտարան
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Seventh National Population Census of the People's Republic of China
- ↑ «Sister Cities»։ Beijing Municipal Government։ Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին։ Վերցված է 2009 թ․ հունիսի 23
- ↑ Paris and Rome are "partner cities" due to an exclusive agreement between those two cities. «Le jumelage avec Rome» (French)։ Municipalité de Paris։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-16-ին։ Վերցված է 2008 թ․ հուլիսի 9
- ↑ «NYC's Sister Cities»։ Sister City Program of the City of New York։ 2006։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 21-ին։ Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1
- ↑ «Protocol and International Affairs»։ DC Office of the Secretary։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 13-ին։ Վերցված է 2008 թ․ հուլիսի 12
- ↑ «Twin cities of Riga»։ Riga City Council։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-26-ին։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 27
- ↑ «Prefeitura.Sp – Descentralized Cooperation»։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 24-ին։ Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27
- ↑ «International Relations – São Paulo City Hall – Official Sister Cities»։ Prefeitura.sp.gov.br։ Վերցված է 2010 թ․ հունիսի 1
- ↑ «Canberra's international relationships – Canberra's international relationships»։ cmd.act.gov.au։ Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20
- ↑ «Sister Cities of Manila»։ 2008–2009 City Government of Manila։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 7-ին։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 2
- ↑ «Twinning Cities: International Relations» (PDF)։ Municipality of Tirana։ tirana.gov.al։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 10-ին։ Վերցված է 2009 թ․ հունիսի 23