Բացել գլխավոր ցանկը
1rightarrow blue.svgԱյս հոդվածը հայ թագավորի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Արամե (այլ կիրառումներ)։

Արամե (ծննդյան թվականն անհայտ - մ.թ.ա. 843/840), Վանի թագավորության հիմնադիր առաջին արքան մ.թ.ա. 860-840 (մ.թ.ա. 843[2]) թվականներին։

Արամե
Ուրարտուի թագավոր[1]
Urartu 860 840-ru.svg
Վանի թագավորությունը Արամեի կառավարման ժամանակ
Իշխանությունմ.թ.ա. 860-մ.թ.ա. 840 (մ.թ.ա. 843[2])
Ծնվել է՝անհայտ
ԾննդավայրՎանի թագավորություն
Մահացել է՝անհայտ է
ՔաղաքացիությունՈւրարտու
Ազգությունհայ
ՀաջորդողԼուտիպրի
միապետ

Արամեի մասին տեղեկություններ են պահվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824 կամ 825[2]) արձանագրություններում։ Նա հետ է մղել Սալմանասար Գ-ի հարձակումները, պահպանել երկրի ռազմաքաղաքական հզորությունը, ընդարձակել թագավորության սահմանները։ Արամեի մեծագործությունը հիշատակվում է Արամ թագավորի մասին ժողովրդական ավանդավեպում[3]: Ըստ Մ. Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատության՝ Հայոց առաջին ճանաչված թագավոր է համարվում Հայկյան Արամը (Արամե Ուրարտացի) /Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» -1968 թ. գրքի 55 էջ-ում գրվում է՝ – Նինոսը (Աշուրնասիրպալ 2-րդ) Արամին հրամայում է առանց կասկածի իր իշխանությունը վարել, իրավունք է տալիս մարգարտե վարսակալ կրել և որպես թագավոր իր երկրորդը կոչվել/: Մ. Խորենացին ծնունդով լինելով պատմական Սյունիք նահանգի Հաբանդ գավառի Խորեան գյուղից, նույն աշխատության 79 էջում հրճվանքով նաև գրում է - /զվարճանում եմ՝ ոչ փոքր ուրախություն զգալով, որ հասնում եմ այն տեղը, երբ մեր բնիկ նախնյաց (Սյունյաց) սերունդները (Պարույր Սկայորդի) թագավորության աստիճանի են հասնում/:

Սալմանասար Գ-ի արշավանքներըԽմբագրել

 
Սալմանասար Գ-ի քարակոթողը, որի արձանագրության մեջ նշված է Վանի թագավորության առաջին մայրաքաղաք Արզաշկունը

Ասորեստանը հենց սկզբից փորձում է վճռական հարված հասցնել նորաստեղծ Վանի թագավորությանը[2]: Սալմանասար Գ-ն մի քանի անգամ արշավանքներ է կազմակերպում Վանի թագավորության դեմ[1]: Իր թագավորության առաջին տարում Սալմանասար Գ-ն (մ.թ.ա. 859-825) մեծ ուժերով հարավից մի արշավանք է կատարում Վանի թագավորության վրա և գրավում, կողոպտում ու ավերում է սահմանամերձ Սուգունիա բերդաքաղաքը, 14 այլ բնակավայրեր և հասնում «Նաիրի ծովը» (Վանա լիճը)[4]:

Երկու տարի հետո՝ մ.թ.ա. 857 թվականին, Սալմանասար Գ-ն հյուսիս-արևմուտքից հարձակվելով Վանի թագավորության վրա, մոտենում և պաշարում է թագավորանիստ քաղաք Արզասկուն, Արամեն դուրս է գալիս Սալմանասար Գ-ի դեմ և Արզասկու քաղաքի մոտ տեղի ունեցած ուժեղ ճակատամարտում Արամեի բանակը պարտություն է կրում: Դրանից հետո ասորեսանցիները գրավում ու ավերում են Արզասկու քաղաքը և Արամալի երկրամասի բազմաթիվ բնակավայրեր[5]։

Մ.թ.ա. 848 թվականին Սալմանասար Գ-ն մի երրորդ արշավանք է կատարում Վանի թագավորության վրա, որի մասին նա իր արձանագրության մեջ նշում է շատ համառոտ կերպով. «Ուրարտացի Արամի քաղաքները մինչև Եփրատ գետի (Արածանիի) ակունքը ավերեցի, քանդեցի, հրով այրեցի»[5]:

Սալմանասար Գ-ն Վանի թագավորության վրա կատարած արշավանքներին շատ կարևոր նշանակություն տալով Սուգունիա, Արզասկու քաղաքներին գրավման տեսարանները քանդակել է տվել Բալավաթի իր պալատի բրոնզե դռների վրա, որոնք այժմ գտնվում են Բրիտանական թանգարանում: Բարձրաքանդակներից երևում է, իր Սուգունիան և Արզասկուն կառուցված են եղել բլուրների վրա, ունեցել են պարիսպներ և աշտարակներ[5]:

Մ.թ.ա. 845 թվականին Ասորեստանի թագավորը կրկին ետ է վերադառնում և Տիգրիսի ակունքում քանդակել է տալիս իր պատկերը, որտեղ թողել է նաև մի հսկա արձանագրություն։ Այդ արձանագրության մեջ նա Ուրարտուի թագավոր է անվանում Արամեին[1]։

Արամեի գործունեությունը հող նախապատրաստեց հետագայում նրա հաջորդների արտաքին քաղաքականության համար։ Արամեն հիմնականում իր պետության սահմանները տարածեց հայկական լեռնաշխարհի հյուսիսային և արևմտյան ուղղություններով։

ԳրականությունԽմբագրել

  • М. В. Никольский, Клинообразные надписи Ванских царей, открытые в предлах России, «Древности восточные», 1893, том 1, в. 3, ст. 399.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Նիկողայոս Ադոնց «Հայաստանի պատմություն», Երևան, 1972
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Հայ ժողովրդի պատմություն», Հ.Գ. Ժամկոչյան, Երևան, 1975, էջ 36
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ էջ 151-152 
  4. «Հայ ժողովրդի պատմություն», Հ.Գ. Ժամկոչյան, Երևան, 1975, էջ 36-37
  5. 5,0 5,1 5,2 «Հայ ժողովրդի պատմություն», Հ.Գ. Ժամկոչյան, Երևան, 1975, էջ 37

ԱղբյուրներԽմբագրել

  • «Հայ ժողովրդի պատմություն», Հ.Գ. Ժամկոչյան, Երևան, 1975, էջ 36-37

ՀղումներԽմբագրել

Տես նաևԽմբագրել