Սամարայի մարզ (ռուս.՝ Самарская область), մարզ Ռուսաստանի կազմում[3], Ռուսաստանի ֆեդերացիայի միավոր։ Մայրաքաղաքն է Սամարա քաղաքը։

Picto infobox map.png
Սամարայի մարզ
ռուս.՝ Самарская область
flag of Samara Oblast? Զինանշան
Flag of Samara Oblast.svg
Coat of Arms of Samara oblast.png
Zhiguli.jpg
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Մասն էԵվրոպական Ռուսաստան և Մերձվոլգյան դաշնային օկրուգ
ՀիմնQ4138480?
ԿարգավիճակՄարզ
Մտնում էՌուսաստան[1]
ՎարչկենտրոնՍամարա
Հիմնական լեզուռուսերեն
Բնակչություն (2010)
3 215 532 (11 տեղ)
Տարածք53600  (50 տեղ)
Samara in Russia.svg
Հիմնադրված է14 մայիսի 1928 թ. թ.
Սահմանակցում էՈւլյանովսկի մարզ, Թաթարստան, Օրենբուրգի մարզ և Սարատովի մարզ
Ժամային գոտիSAMT? և Europe/Samara?[2]
ISO 3166-2 կոդRU-SAM
Ավտոմոբիլային կոդ63 և 163
adm.samara.ru

Սահմանակից է Ռուսաստանի Սարատովի, Ուլյանովսկի, Օրենբուրգի մարզերի, Թաթարստան հանրապետության, ինչպես նաև Ղազախստանի հետ։

ՌԽՖՍՀ կազմումԽմբագրել

Կազմվել է 1928 թվականի մայիսի 14-ին, որպես Միջինվոլգյան մարզ, 1929 թվականի հոկտեմբերի 20-ին վերանվանվել է Միջինվոլգյան երկրամաս, 1935 թվականի հունվարի 27-ին՝ Կույբիշևի մարզ։ Տարածությունը՝ 53,6 հազ.կմ²։ Ուներ 25 վարչական շրջան, 10 քաղաք, 19 քաղաքատիպ ավան։ Կենտրոնը՝ Կույբիշև (Սամարա)։ Կույբիշևի մարզը պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով (1958 և 1970 թվականներ)։

Կույբիշևի մարզը գտնվում է Արևելա-Եվրոպական հարթավայրի հարավ-արևելքում, Վոլգայի միջին հոսանքում, որտեղ Վոլգան առաջացնում է Սամարայի աղեղը։ Վոլգայով բաժանվում է աջափնյա (փոքր) և ձախափնյա մասերի։ Աջափնյա մասում Մերձվոլգյան բարձրությունն է, Սամարայի աղեղի հյուսիսում՝ Ժիգուլները (բարձրությունը՝ մինչև 375 մ)։ Ձախափնյակի հյուսիս-արևմուտքում է Ցածրադիր Զավոլժիեն, հյուսիս-արևելքում՝ Բարձրադիր Զավոլժիեն (300 մ)։ Հարավում զառիկող ալիքավոր հարթավայր է։ Կան նավթ, գազ, այրվող թերթաքարեր, ծծումբ, գիպս, կրաքար, բիտումինուլային դոլոմիտ։ Կլիման չոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -13 °C-ից -14 °C է, հուլիսինը՝ 20-22 °C, տարեկան տեղումները՝ 300-450մմ։ Կույբիշևի մարզի հարավում հաճախակի են երաշտներն ու խորշակները։ Գլխավոր գետը Վոլգան է։ Գերակշռում են սևահողերը, կան նաև պոդզոլացած և շագանակագույն հողեր։ Տարածքի 12%-ը անտառածածկ է։ Կենդանիներից կան գայլ, աղվես, որմզդեղն, այծյամ, սկյուռ, կրծողներ, թռչուններ, գետերում՝ ձկներ։

Բնակչության 82%-ը ռուսներ են, բնակվում են նաև մորդվաներ, չուվաշներ, թաթարներ, ուկրաինացիներ և այլք։ Խոշոր քաղաքներն են Կույբիշևը, Տոլյատին, Սիզրանը, Նովոկույբիշևսկը։ Կույբիշևի մարզը զարգացած ինդուստրիալ և մեքենայացված գյուղատնտեսության շրջան է։ Ընդհանուր միութենական արտադրությունում մարզն աչքի է ընկնում էլեկտրաէներգիայի արտադրությամբ, մեքենաշինությամբ ու մետաղամշակմամբ, նավթի հանույթով ու վերամշակմամբ, նավթաքիմիայով։ Կույբիշևի մարզը եղել է ՍՍՀՄ-ի էներգետիկ կարևոր կենտրոնը։ Աշխատել են խոշոր ՋԷԿ-եր, Վոլգայի ՀԷԿ-ը։ Տոլյատի քաղաքում ստեղծվել էր մարդատար ավտոմոբիլների արտադրության խոշոր համալիր։ Կույբիշևի մարզը Վոլգա-Ուրալյան նավթագազաբեր մարզի նավթարդյունահանող շրջաններից է։ Գյուղատնտեսությունն ունի հացահատիկա-անասնապահական ուղղություն։ Մշակում են ցորեն, գարի, կորեկ, տարեկան, վարսակ, արևածաղիկ և այլն։ Անասնապահությունն ունի մսակաթնատու և մսաբրդատու ուղղություն։ Երկաթուղիների երկարությունը 1277կմ է (1971 թ.), ջրայինը՝ մոտ 300կմ (Վոլգայով), ավտոճանապարհներինը՝ 2,9 հազ.կմ։ Զարգացած է խողովակաշարային տրանսպորտը։ Մարզով է անցնում «Դրուժբա» նավթամուղը։ Մարզում գործում էր 11 բուհ, 8 թանգարան, 5 թատրոն, ֆիլհարմոնիա։ Հրատարակվում է մարզային 2 թերթ։ Այստեղ էր գտնվում Սերնովոդսկը՝ երկրի հին առողջարաններից մեկը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 13