Ու
Ու (անունը՝ ւյուն, մեծատառ՝ «Ու», փոքրատառ՝ «ու»), հայերեն դիգրաֆ, որը հանդիսանում է նաև հայոց այբուբենի 34-րդ տառը՝ յոթ հազար թվային արժեքով։
Հայերենի այբուբեն | ||
---|---|---|
Ա ա | Ծ ծ | Ջ ջ |
Բ բ | Կ կ | Ռ ռ |
Գ գ | Հ հ | Ս ս |
Դ դ | Ձ ձ | Վ վ |
Ե ե | Ղ ղ | Տ տ |
Զ զ | Ճ ճ | Ր ր |
Է է | Մ մ | Ց ց |
Ը ը | Յ յ | Ւ ւ |
Թ թ | Ն ն | Փ փ |
Ժ ժ | Շ շ | Ք ք |
Ի ի | Ո ո | և |
Լ լ | Չ չ | Օ օ |
Խ խ | Պ պ | Ֆ ֆ |
Ուու
«Ու»-ն հայերեն այբուբենի միակ դիգրաֆն է։ Հայերենի դասական ուղղագրությամբ «ու» հնչյունն արտահայտվում է «ո» (վօ) և «ւ» (հիւն) տառերի օգնությամբ։ Հայերեն այս դիգրաֆը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից հունարենի նմանությամբ։ Հունարենում նույնպես «ու» հնչյունն արտահայտվում էր «ου» դիգրաֆի միջոցով։ Ժամանակակից արևելահայերեն (խորհրդային) ուղղագրության մեջ «ւ» (հիւն) զրկված է տառային արժեքից, և նրա տեղն այբուբենում զբաղեցնում է «ու» տառակապակցությունը, որը գիտակցվում է որպես մեկ միասնական տառ։