Հայերը Հորդանանում բնակություն են հաստատել վաղ ժամանակներից։ Սակայն հայ համայնքը ձևավորվել և ստվարացել է 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակից, երբ բազմաթիվ գաղթականներ ապաստան են գտել Հորդանանում։ 1948 թվականին Հորդանանում հայերի թիվը շուրջ 6000 էր, 1980 թվականին՝ 3000[1]։ Հորդանանի հայերը, որոնք մեծ մասամբ արհեստավորներ և առևտրականներ են, բնակվում են հիմնականում Ամմանում, կան նաև Իբրիդում, Էր Ռուսեյֆայում, Մաանում։ Համայնքի համախմբմանը նպաստում է եկեղեցին, որի հոգևոր պետը նշանակում է Երուսաղեմի հայոց պատրիարքը, բարեգործական կազմակերպությունները, գործում են դպրոց, դրամատիկ և պարի ինքնագործ խմբեր, երիտասարդական ակումբներ։ Հորդանանում գործում է 2 առաքելական և 1 կաթոլիկ եկեղեցի։

Հայ-հորդանանական հարաբերություններ

Հորդանան

Հայաստան

Շուրջ 2500 հայեր Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են[1] և հիմնականում խոսում են արևմտահայերեն բարբառով[2]։ Հայերը երկրի ամենամեծ քրիստոնեական համայնքն են՝ քրիստոնյա արաբներից հետո[3]։

Պատմություն խմբագրել

1930-1946 թվականներին Հորդանանում ապրել է մոտ 6000 հայ։ 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմից հետո Պաղեստինից Հորդանան ներգաղթյալների նոր ալիքը հայերի թիվը հասցրել է 10000-ի։ Սակայն 1950-ականներից սկսած և հատկապես Վեցօրյա պատերազմից հետո մեծ թվով հայեր գաղթել են Ավստրալիա, Կանադա և Միացյալ Նահանգներ, արտագաղթը շարունակվել է մինչև 1970-ական թվականները՝ Հորդանանում հայերի թիվը հասցնելով 3000-ի։

Հայերի մեծ մասը Առաջին համաշխարհային պատերազմից փրկված Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են, ովքեր արտաքսվել կամ փախել են Օսմանյան կայսրությունից Սիրիա, այնուհետև Հորդանան։ Առաջին հայ փախստականները բնակություն են հաստատել հիմնականում Մաանում, Շոբակում, Էլ-Կարակում, Մադաբայում և Ար-Ռուսայֆում։ Ներկայումս հայերի մեծամասնությունը ապրում է մայրաքաղաք Ամմանում, որոշ ընտանիքներ ապրում են Իրբիդում, Աքաբայում, Մադաբայում և Ազ-Զարկայում։

Հայերը գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում, նրանք հիմնականում լուսանկարիչներ, մոդելավորողներ, ավտոմեխանիկներ, խոշոր գործարարներ և մանր առևտրականներ են։ Հայկական կազմակերպությունների, դպրոցների ու կրոնական կառույցների մեծ մասը գտնվում է Ամմանի Ջաբալ ալ-Աշրաֆիա շրջանում, որը հայտնի է որպես Հայկական թաղամաս (արաբ․՝ حي الأرمن‎‎, Հայ ալ-Արման)։

Կրոն խմբագրել

Թեև հայերի մեծ մասն արդեն արտագաղթել է, սակայն Ամմանի հայկական թաղամասում գործում է երկու հայկական եկեղեցի։ Հորդանանի հայերը, հիմնականում Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են՝ Երուսաղեմի պատրիարքարանի իրավասության ներքո։ Երուսաղեմի պատրիարքը եպիսկոպոս է նշանակում Հորդանանի թեմի համար։ Քիչ թվով հայեր համարվում են Հայ Կաթողիկե եկեղեցու հետևորդներ։

Եկեղեցիներ խմբագրել

 
Սուրբ Կարապետ եկեղեցին Հորդանանում

Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Թադեոս եկեղեցին (Ամանում) ծառայում է Հայ Առաքելական եկեղեցուն, մինչդեռ հայ կաթոլիկները ունեն իրենց ծխական համայնքը Արևելյան Ամմանի Ջաբալ ալ-Աշրաֆիե հայկական թաղամասում։ Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Կարապետ եկեղեցին գտնվում է մկրտության վայրում՝ Հորդանան գետի մոտ։ Հայ Կաթողիկե եկեղեցուն են պատկանում Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ եկեղեցին (Ամանում)։

Կրթություն խմբագրել

Ուսումնական հաստատությունները կարևոր դեր են խաղում հայոց լեզվի և ինքնության պահպանման գործում։ Ամմանը հայկական բազմաթիվ կրթական հաստատությունների և մշակութային կազմակերպությունների կենտրոնն է։ Հայկական դպրոցներն ավարտած դպրոցականները կարող են անմիջապես գնալ հորդանանյան միջնակարգ դպրոց՝ շրջանցելով տարրական դասարանները։ Hetoumyan Azkayeen Varjaran առաջին հայկական դպրոցը հիմնադրվել է Ամմանի Ջաբալ Ալ-Նաթիֆում 1930 թվականին։ Մեկ այլ փոքրիկ դպրոց էլ հիմնել է Սամուել Արա Սերպեքյանը Ար-Ռուսայֆում։

Ամմանում գործում է երկու հայկական նախակրթարան։

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU)՝ Գյուլբենկյանի, Յուզբեշյանի (Youzbeshian) և Վարժարանի (Varjaran) գլխավորությամբ, հիմնադրել է դպրոց 1962 թվականին Ամմանի շրջանում գտնվող Ջաբալ Ալ-Աշրաֆիա քաղաքում։ Դպրոցում դասավանդվում են հայ գրականություն, պատմություն և կրոն հայերեն լեզվով՝ ի լրումն Հորդանանի կրթության նախարարության կողմից սահմանված ընդհանուր դպրոցական ծրագրի։ Սուրբ Մեսրոպի Հայկական կաթոլիկ դպրոցը նույնպես գտնվում է Ամմանի շրջանի Ջեբել Ալ-Աշրաֆիայում։

Կազմակերպություններ խմբագրել

Հայկական կազմակերպությունների մեծ մասը տեղակայված են Ամմանում, որոնք ձգտում են համախմբել հայ համայնքի բոլոր անդամներին՝ կազմակերպելով տարբեր մշակութային, մարզական, պարային և բարեգործական միջոցառումներ, կանանց և երիտասարդական միություններ, կազմակերպելով ազգային տոներ։

Կազմակերպություններ՝ տեղակայված Ամմանում խմբագրել

Հոմենտմենը հայկական մարզական և սկաուտական կազմակերպություն է։ Հիմնադրվել է Հորդանանում 1945 թվականին, ըստ Հորդանանի երիտասարդության բարձրագույն խորհրդի արձանագրությունների։ Ակումբի ներկայիս կենտրոնակայանը գտնվում է Ալ Աշրաֆիեում, որը կառուցվել է 1967 թվականին։ Հայ օգնության միությունը (ՀՕՄ) անկախ, հասարակական կազմակերպություն է, որը ստեղծված է հայ համայնքների սոցիալական և կրթական կարիքների համար և մարդասիրական օգնություն է տրամադրում կարիքի մեջ գտնվող համայնքներին։ Հիմնադրվել է Հորդանանում 1965 թվականին Հորդանանի բարեգործական կազմակերպությունների ընդհանուր դաշնության ներքո։ Կազմակերպությունը գործում է 1947 թվականից։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Ալ Աշրաֆիեում։ Watany Sporting Club (WSC) (հայերեն՝ Ազգային մարզական միությունն), հիմնադրվել է 1955 թվականին, գլխավոր գրասենյակը գտնվում է Ալ Աշրաֆիեում, կառուցվել է 1974 թվականին։ Ակումբում գործել է նաև 1994 թվականին կառուցված ամառային հանգստավայր։

Հայկական պարախմբեր Ամմանում խմբագրել

«Արազ»-ը հայկական պարախումբ է, որը ղեկավարում է Հայ օգնության միությունը։ «Սպիտակ»-ը հայկական ժողովրդական բանահյուսական պարախումբ է, որը ղեկավարում է Watany Sporting Club-ը (WSC)։

Հայկական սպորտային բաժամունքներ խմբագրել

Հորդանանի հայերը մասնակցել են Հորդանանի ազգային լիգայի բազմաթիվ մարզական մրցաշարերի՝ ներկայացնելով 2 ակումբներ՝ Հոմենտմենը և Watany Sporting Club-ը։ Watany Sporting Club-ը (WSC) ունի հավաքական թիմ, որն ակտիվորեն մասնակցում է Հորդանանի լիգայի մրցաշարերին, վերջին տասնամյակի ընթացքում հավաքականը մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի՝ թագավոր Աբդալլահի ծննդյան և Հորդանանի Անկախության օրվա կապակցությամբ։

Ամենահայտնի և մասսայականություն վայելողներից են Հոմենտմեն և Watany Sporting Club (WSC) ակումբների բասկետբոլային թիմերը, որոնք խաղում էին Հորդանանի բասկետբոլի պաշտոնական լիգայում, առաջին և երկրորդ դիվիզիոններում, 1950-ականներից մինչև 1990-ականները։

Հորդանանի հայազգի որոշ խաղացողներ հանդես են եկել Հորդանանի բասկետբոլի ազգային հավաքականի կազմում։ Բացի այդ, Watany Sporting Club-ը (WSC) հաղթել է Հորդանանի բասկետբոլի լիգայի մրցաշարում 1963 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Jordan: Religions & Peoples»։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին։ Վերցված է 2014 թ․ հուլիսի 18 
  2. «Ethnologue 14 report for language code:ARM»։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 21-ին։ Վերցված է 2014 թ․ հուլիսի 18 
  3. «Jordan :: Religion - Britannica Online Encyclopedia»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին։ Վերցված է 2014 թ․ հուլիսի 18