Սպանդարամետ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սպանդարամետ, Սպանդարամետապետ, երկիրն ու ստորերկրյա աշխարհն անձնավորող ոգի կամ հենց ինքը՝ ստորերկրյա աշխարհը, հին հայկական դիցաբանության մեջ։ Ծագում է հին իրանական՝ մայր երկիրն անձնավորող Սպենտա Արմայիտ դիցուհու անունից։ Հավանաբար Սպանդարամետը նախապես եղել է բուսականության և պտղաբերության աստվածություն. գոյություն է ունեցել «տոն սպանդարամետական պաշտամանն»։ Ուշ շրջանի պատկերացումներում երևան է գալիս իբրև դժոխքի, մեռյալների ու ստորերկրյա ոգիների տիրակալ։ Ըստ Թովմա Արծրունու, երկիրը երբեմն համարվել է Սպանդարամետի իջևանը։
Սպանդարամետ | |
---|---|
Տեսակ | աստվածուհի |
Դիցաբանություն | Հայկական դիցաբանություն |
Երևի համընկնում է | Հադես, Պլուտոն և Aita? |