Գյուլիստանի պայմանագիր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գյուլիստան (այլ կիրառումներ)
Գյուլիստանի պայմանագիր, ռուս-պարսկական (1804-1813) պատերազմից հետո ստորագրված հաշտության պայմանագիր՝ Ռուսական կայսրության և Ղաջարական Պարսկաստանի միջև։ Իրադարձությունը տեղի է ունեցել Արցախի Գյուլիստան գյուղում, 1813 թվականի հոկտեմբերի 12-ին։
Գյուլիստանի պայմանագիր | |
---|---|
Գյուլիստանի Հաշտության Պայմանագիր | |
Ստորագրվել է — վայր |
1813 հոկտեմբերի 24 Գյուլիստան (Խաչեն) գյուղ |
Ստորագրել են | Ն. Ռտիշչև (Ռուսաստան) և Աբդուլ Խասան Խան (Պարսկաստան) |
Կողմեր | Ռուսական կայսրություն
|
Վիքիդարան պարունակում է տեքստը. ru:Гюлистанский мирный договор 1813 года |
Գյուլիստանի հաշտության պայմանագիրով ամրագրվեց Արևելյան Վրաստանի (նախկին Քարթլի-Կախեթի թագավորության) միացումը Ռուսաստանին, որը կայացել էր դեռ 1801 թվականին, և կայսրությանն անցան նոր տարածքներ՝ ժամանակակից Դաղստանը, Ադրբեջանը և Արցախը։ Նախքան պատերազմը այդտեղ ձևավորվել էին մի քանի խանություններ՝ Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի։ Ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքից Ռուսաստանին են անցել Լոռի-Փամբակը (Լոռու մարզ), Ղազախ-Շամշադինը (Տավուշի մարզ)՝ որպես Քարթլի-Կախեթի թագավորության (Արևելյան Վրաստան) մասեր, Շորագյալը (Շիրակի մարզ՝ Երևանի խանությունից) և Զանգեզուրը (Սյունիքի մարզ՝ Ղարաբաղի խանությունից)։
Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Պայմանագիրը խաղաղություն բերեց Հարավային Կովկասում. հայերն ու վրացիներն ազատվեցին պարսկական և օսմանյան զավթիչների հարձակումներից, վերջ գտավ ավատատիրական տարանջատվածությունը։ Մեկ տասնամյակ անց մուսուլման բնակիչների հրահրմամբ և արտաքին ճնշման ազդեցության տակ տեղի ունեցավ ռուս-պարսկական ևս մեկ պատերազմ (1826-1828), որը դարձյալ ավարտվեց ռուսների հաղթանակով։ Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքված հաշտության պայմանագրով հաստատվեցին Գյուլիստանի պայմանագրի կետերը և առաջ եկան նոր ձեռքբերումներ։
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 114)։ |