HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թորգոմ (այլ կիրառումներ)

Թորգոմ, ըստ առասպելի հայ ազգի հիմնադիր Հայկ նահապետի հայրը, ըստ Աստվածաշնչի, Հայոց (հավանաբար Փոքր Հայքի) անվանադիր նախնի։ Հին կտակարանի ազգացանկում Թորգոմը դիտվում է Գոմերի (Գամրաց նախնի) որդին, Ասքանազի (սակերի նախնի) և Ռիփաթի (պափլագոնացիների նախնի) եղբայրը։

Թորգոմը իր 8 որդիների հետ («Վրացական ժամանակագրություններ», 18-րդ դար)

Մովսես Խորենացու մոտ պահպանված ազգացանկում Թորգոմը համարվում է Գոմերի թոռը և Հայոց անվանադիր նախնի Հայկի հայրը։ Եզեկիել մարգարեն հիշատակում է վաճառաշահ «Թոգարմա տունը» (Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ՝ «տուն Թորգոմայ»), որը Տյուրոս քաղաքի վաճառանոցը լցնում է ձիերով ու ջորիներով (Իէ, 14)։ Աստվածաշնչի հին մեկնիչները «տուն Թորգոմայ» կամ «Թորգոմական աշխարհ» ասելով հասկացել են գլխավորապես Հայաստանը։

Որոշ ուսումնասիրողներ «Թորգոմի տունը» նույնացնում են խեթական արձանագրություններում հիշվող Թեգարամա կամ Թագարամա և ասորեստանյան Թիլ-Գարիմմու երկրանուններին։

Thogarma(Armenians)

ԳրականությունԽմբագրել

  • Ալիշան Ղ., Հայաստան յառաջ քան զլինելն Հայաստան, Վենետիկ, 1904, էջ 114—24:
  • Տաշյան Հ., Ուսումն դասական հայերեն լեզուի, Վենետիկ, 1920։
  • Ինգլիզյան Վ., Հայաստան Սուրբ Գրքի մեջ, Վենետիկ, 1947։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 205