Ֆրեզնո (Կալիֆոռնիա)

քաղաք

Ֆրեզնոն քաղաք է ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգում։ Այն նահանգի բնակչությամբ 5-րդ քաղաքն է։

Բնակավայր
անգլ.՝ Fresno
Դրոշ
Flag of Fresno, California.svg

Downtown Fresno Night.png
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1872 թ.
Առաջին հիշատակում1872
Մակերես296,999604 կմ², 290,876911 կմ²
ԲԾՄ308 ֆուտ
Բնակչություն542 107 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC-8 և UTC-7
Հեռախոսային կոդ559
Փոստային դասիչ93650, 93701–12, 93714–18, 93720–30, 93737, 93740–41, 93744–45, 93747, 93750, 93755, 93761, 93764–65, 93771–79, 93786, 93790–94, 93844 և 93888
Պաշտոնական կայքfresno.gov(անգլ.)
##Ֆրեզնո (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)
Red pog.png

Բնակչության մարդահամարի տվյալներով 2015 թվականին քաղաքում ապրել են 520159 մարդ, որը նրան դարձնում է Կալիֆոռնիայի խոշոր քաղաքներից մեկը։

Քաղաքը համարվում է մշակութային և տնտեսական կենտրոնը, և իր մեծությամբ երկրորդն է Կալիֆոռնիայի հովտի քաղաքական ագլոմերացիայի ցանկում, 1 002 284 բնակչությամբ։

ԺողովրդագրությունԽմբագրել

ԱՄՆ-ի 2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 494665 մարդ։ Բնակչության խտությունը կազմել է 4404,5 մարդ կմ²-ի վրա։ Ռասային կազմը կազմված է. 49,6 % սպիտակամորթներ, 12,6 % ասիացիներ, 8,3 % սևամորթներ, 1,7 % բնիկ ամերիկացիներ, 0,2 % հավայանցիներ կամ օվկիանոսի կղզիներից ներգաղթյալներ, 22,6 % այլ ռասայի մարդիկ։

Քաղաքում կա 171288 տուն, միջին խտությունը կազմում է 588,9 կմ²-ու վրա։ 49,1% տներ ունեն իրենց սեփական տան տերերին (47,6% բնակիչներ), իսկ 50,9% տներ տրված են վարձավճարային պայմաններով, որոնցում ապրում են 50,6% բնակիչներ։ Բացարձակապես դատարկ տները կազմում են 2,6%։

2000 թվականի տվյալներով մի տնային տնտեսության տարվա եկամուտը կազմել է $32236, իսկ մի ընտանիքինը՝ $35892: Տղամարդկանցմիջին եկամուտը եղել է $32279, իսկ կանանցը՝ $26551: Մի հոգու միջին եկամուտը կազմել է $15010:

ԿլիմաԽմբագրել

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ֆրեզնո
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 12,2 16,5 19,2 23,9 29,0 33,7 37,0 35,9 32,2 26,5 18,1 12,0 24,7
միջին ջերմաստիճանը (°C) 7,6 10,6 12,8 16,2 20,5 24,7 27,7 26,8 23,6 18,4 12,0 7,4 17,3
միջին նվազագույնը (°C) 3,0 4,7 6,3 8,5 12,0 15,7 18,3 17,6 14,8 10,3 5,8 2,8 10,0
տեղումների քանակը (մմ) 50 46 48 24 8 3 0 0 3 13 26 41 269
Աղբյուր՝ World Climate

Եղբայր քաղաքներԽմբագրել

Հայերը ՖրեզնոյումԽմբագրել

Միացյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքի պետական համալսարանում գործում է Հայագիտական ամբիոն, որը զբաղվում է Հայաստանի մասին ուսումնասիրություններով, իսկ համալսարանի կենտրոնում կանգնեցված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը [8]։

2018 թվականի օգոստոսի 31-ին՝ Վիլյամ Սարոյանի 110-ամյակի կապակցությամբ Ֆրեզնոյում բացվել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը[9][10]։

Հայտնի մարդիկԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 2020 United States Census / United States Census Bureau
  2. «OFFICIAL COPY Fresno, California January 27, 2004 The City Council» (անգլերեն)։ City of Fresno։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին։ Վերցված է 2011 թ․ մարտի 23 
  3. «City Council Agenda» (անգլերեն)։ City of Fresno։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին։ Վերցված է 2011 թ․ մարտի 23 
  4. «Cindy Bruer - March-29-05-Minutes.wpd» (անգլերեն)։ City of Fresno։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին։ Վերցված է 2011 թ․ մարտի 23 
  5. 5,0 5,1 5,2 «HENRYT. PEREA» (անգլերեն)։ City of Fresno։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին։ Վերցված է 2011 թ․ մարտի 23 
  6. «SCI: Sister City Directory»։ Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 31-ին։ Վերցված է 2016 թ․ հունվարի 31 
  7. Էջմիածնի համայնքապետարանի պաշտոնական կայք
  8. Արման Թարջիմանյան Ֆրեզնոյի պետական համալսարանում ուսանողները Հայաստանի պատմություն են սովորում 14 Հոկտեմբեր, 2018 VOA Armenian
  9. Construction works of William Saroyan’s house-museum kicks off in Fresno. Panorama.am (անգլ.)
  10. Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի պաշտոնական կայք