Չերքեզահայեր
Չերքեզահայեր, նաև՝ լեռնահայեր, անդրկուբանյան հայեր, էրմելներ[1] (կաբ.-չերք.՝ Адыгэ ермэлы, ռուս.՝ Черкесогаи), 15-րդ դարում Կովկասի հյուսիսարևմտյան մասում (ժամանակակից Կրասնոդարի երկրամասը և Ադիգեայի Հանրապետությունը) կազմավորված հայերի ենթախումբ։ Դարեր շարունակ ադիգական լեզվական միջավայրում բնակեցումը առաջացրել են հատուկ էթնալեքտի կազմավորում։ Մարդաբանական առումով չերքեզահայերը պատկանում են հյուսիսկովկասյան տիպին (ուղիղ քիթ, բարձր հասակ)։ 19-րդ դարի առաջին կեսին չերքեզահայերն սկսել են տեղափոխվել Ռուսական կայսրության դաշտային տարածքները, որտեղ հիմնել են Արմավիր քաղաքը։ Այժմ չերքեզահայերի կուտակումը բարձր է Արմավիրում և Մայկոպում։ Նրանց մեծ մասը այլևս ռուսերեն են խոսում որպես մայրենի լեզու։
Ռուսաստանի Դաշնության 2002 թվականին կայացած մարդահամարի տվյալներով՝ Ռուսաստանում բնակվող 452 հայ է ադիգերեն խոսում որպես մայրենի լեզու։
Չերքեզահայերի հայտնի ներկայացուցիչների թվում են ռուսաստանցի գործարար Արտյոմ Տարասովը և ֆրանսիացի գրող Անրի Թրուայա։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Մ.Վ. Սավվա, Կրասնոդարի երկրամասի հայերը Արխիվացված 2009-09-16 Wayback Machine
- Վ.Բ. Վինոգրադով, Միջին Կուբանը. համաերկրացիներ և հարևաններ
- Արմավիրի և չերքեզահայերի պատմությունը, Եկատերինոդար, 1916
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 15)։ |