Արտաշատի պայմանագիր

Արտաշատի պայմանագիր, կնքվել է հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոսի և հայոց արքա Տիգրան Մեծի միջև[1][2]։

Արտաշատի պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
Մ.թ.ա. 66 թ.
Արտաշատ
Մեծ Հայք Մեծ Հայք
Ուժի մեջ է մտել
— Պայմաններ
Կնքման օրվանից
Ծոփքն ու Կորդուքը տրվել են Տիգրան Կրտսերին
Մեծ Հայքը Հռոմին վճարել է 6000 տաղանդ ռազմատուգանք
Մեծ Հայքը ճանաչվել է Հռոմի բարեկամ և դաշնակից,
Հօգուտ Հռոմին` Մեծ Հայքը հրաժարվում էր Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից, Կիլիկիայից
Ստորագրել են Տիգրան Մեծ և Գնեոս Պոմպեոս
Կողմեր Մեծ Հայք Մեծ Հայք

Spqrstone.jpg Հռոմի Հանրապետություն

Մ.թ.ա 67 թվականի վերջին հռոմեական սենատը Լուկուլլոսի փոխարեն հռոմեական զորքերի հրամանատար է նշանակում Պոմպեոսին, որին տրվում են պատերազմներ վարելու, հաշտություն կնքելու և այլ լիազորություններ, ինչպես նաև սահմանափակ իշխանություն: Պոմպեոսը, իր հրամանատար նշանակվելու մասին լուրը Կիլիկիայում լսելով, սկսում է նախապատրաստվել Միհրդատի և Տիգրանի դեմ պատերազմին: Պոմպեսը կարճ ժամանակահատվածում խոշոր բանակ է ստեղծում, և, Միջագետքում Տիգրանի գրաված երկրները պարթևներին վերադարձնելու խոստումով, իր կողմն է գրավում Հրահատ III-ին՝ նրան դարձնելով Հայաստանի վտանգավոր հակառակորդ: Հայաստանի և Պոնտոսի դեմ ուղղված հռոմեա-պարթեական դաշինքի կնքման գործում դեր է կատարում նաև Տիգրան Կրտսերը:

Մ.թ.ա 66 թվականի գարնանը Մեծ Հայքի վրա են հարձակվում պարթևական զորքերը` իրենց կորցրած հողերը վերագրավելու և Տիգրան Կրտսերին հայկական գահի վրա բարձրացնելու նպատակով: Հայաստան մտնելուն պես Պոմպեոսը պաշարում է Արտաշատը, սակայն հայկական զորքերի կողմից երկար դիմադրությունից հետո Պոմպեսը վերադառնում է հայրենիք՝ պաշարումը հանձնարարելով Տիգրան Կրտսերին: Հռոմեական զորքերի հրամանատարի հեռացումից հետո, Տիգրան Մեծը հարձակվում է և հաղթում որդուն, որին հաջողվում է փախչել: Պոմպեոսը, Միհրադտին պարտության ենթարկելուց հետո, աշնանը հարձակվում է Մեծ Հայքի վրա և շարժվում դեպի Արտաշատ:

Տիգրան Մեծի համար ստեղծվում է բարդ իրավիճակ: Նա միայն իր բանակով, առանց դաշնակից ուժերի չէր կարող դիմակայել Հին Հռոմին և Պարթևական թագավորությանը: Մեծ Հայքի այդ ժամանակ կայուն չէր նաև ներքին դրությունը: Այս ծանր պայմաններում մ.թ.ա 66 թվականի աշնանն Արտաշատում հաշտության պայմանագիր է կնքում Հայաստանի և Հռոմի միջև:

ԿետերԽմբագրել

Մ.թ.ա 66 թվականին կնված Արտաշատի պայմանագիրը պարունակում էր հետևյալ կետերը[3]՝

  • Ավարտվում է հայ-հռոմեական պատերազմը:
  • Մեծ Հայքի կողմից նվաճված բոլոր պետությունները զիջվում են Հռոմին (բացառությամբ Հայկական Միջագետքի):
  • Մեծ Հայքն իր 15 նահանգներով և Գոդերձական կուսակալական շրջաններով պահպանվում է որպես անկախ պետություն:
  • Ծոփքը ևս մնում է Մեծ Հայքի կազմում (Տիգրան Կրտսերի կալանավորման և Հռոմ հաղթանդեսի տանելու հանգամանքով պայմանավորված):
  • Մեծ Հայքը Հռոմին վճարում է ռազմատուգանք 6000 արծաթյա տաղանդի չափով, յուրաքանչյուր հռոմեական զինվորին՝ 50 դրամքե, յուրաքանչյուր հարյուրապետին՝ 100 դրամքե, իսկ յուրաքանչյուր զինվորական տրիբունին՝ մեկ դրամքե։

ԾանոթագրություններԽմբագրել