Պուշթուններ

(Վերահղված է Աֆղաններից)

Պուշթուններ կամ փուշթուներ (պարսկերեն՝ افغان), իրանական էթնիկ խմբի ինքնանվանում։ Բնակվում են գլխավորապես Աֆղանստանի հարավում։ Պուշթունները պահպանում են դարի (ֆարսի) լեզուն, իսկ 1936 թվականից դարիին զուգահեռ պետական լեզու է նաև փուշթուն։ Հիմնականում սուննի, մասամբ էլ շիա մուսուլմաններ են։

Պուշթուն աշակերտուհի

Աֆղան պուշթունների ձևավորմանը մասնակցել են հնդիկ, տաջիկ, հավանաբար՝ նաև թյուրքական, տարրերը։ Առաջին անգամ հիշատակվում են 6-րդ դարում։ Աֆղանական ազգությունը վերջնականապես ձևավորվել է 1617-րդ դարերում՝ ավատատիրական հարաբերությունների առաջացմանը զուգընթաց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 170 CC-BY-SA-icon-80x15.png