Գրիգոր Արծրունի

հայ հրապարակախոս, լրագրող, հասարակական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արծրունի ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգոր Երեմիայի Արծրունի (փետրվարի 27 (մարտի 11), 1845[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 19 (31), 1892[2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][3], Թիֆլիս), հայ հրապարակախոս, պոզիտիվիստական սոցիոլոգիական մտքի ներկայացուցիչ, հասարակագետ, քննադատ, գրական-հասարակական գործիչ։

Գրիգոր Արծրունի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 27 (մարտի 11), 1845[1][2]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էդեկտեմբերի 19 (31), 1892[2] (47 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանԽոջիվանք
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունԹիֆլիսի գիմնազիա (1863)[1] և Հայդելբերգի համալսարան (1869)[1]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[1][2] և doctorate in Political Science and Economics?[2]
Մասնագիտությունհրապարակախոս, գրական քննադատ, հասարակական գործիչ և տնտեսագետ
ԱշխատատուԳայանյան օրիորդաց դպրոց[1] և Մշակ[1][2]
Ծնողներհայր՝ Երեմիա Արծրունի, մայր՝ Ագրիպինա Նազարյանց-Արծրունի
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
 Grigor Artsruni Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Գրիգոր Արծրունին ծնվել է Մոսկվայում, Թիֆլիսի ապագա քաղաքագլուխ, գեներալ, հասարակական ու քաղաքական գործիչ Երեմիա Արծրունու ընտանիքում։ Մայրը՝ Ագրեպիանա Նազարյանցը ազնվական Դավիթ Նազարյանցի դուստրն է։ Երեմիան ու Ագրիպինան ամուսնացել են 1841 թվականին ունեցել են 8 զավակ՝ 5 որդի ու 3 դուստր։ Երեխաները ծնվել են Մոսկվայում այն ժամանակ, երբ Երեմիան տեղափոխվել էր այնտեղ, սակայն 1857 թվականին կրկին վերադառնում են Թիֆլիս։ Երեմիայի հայրը՝ մեծահարուստ ազնվական Գևորգ Արծրունին Թիֆլիս է տեղափոխվել իր ծննդավայր Վանից, տեղում ստացել է Կովկասի փոխարքայի կողմից ազնվականի կոչումը, որը կարող էր փոխանցել ժառանգաբար։ Գևորգը իր հերթին որդին էր Երեմիա Արծրունու ավագի՝ ծնված 1727 թվականին, ով եղել է Սենեքերիմ արքայի ու մեծանուն Արծրունիների տոհմի ուղիղ ժառանգը[4]։

Գրիգորի պապի՝ Գևորգի մյուս զավակի՝ Մարիամի որդին է եղել Սանասարյան վարժարանի հիմնադիր Մկրտիչ Սանասարյանը[4]։

Վաղ տարիները

խմբագրել

Ուսումը Գրիգորը սկսել է տանը՝ ընտանիքում։ 1857 թվականին կրթսեր եղբոր՝ Անդրեասի հետ մեկնում է Բադ-Քրոյցնախ առողջարան-քաղաք՝ ոսկրային հիվանդույթունը բուժելու նպատակով։ Այստեղ նա սովորում է լատիներեն ու գերմաներեն լեզուները։ 1858 թվականին վերադառնում է Թիֆլիս, որտեղ սովորում է հայերեն Գրիգոր Տեր-Բարսեղյանի ու Մեղու Հայաստանի թերթի խմբագիր Պետրոս Սիմոնյանցի մոտ։ Նույն թվականին սկսել է ուսումը Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որը ավարտում է 1863 թվականին։ Ավարտելուց հետո Գրիգոր Արծրունին մեկնում է Մոսկվայի պետական համալսարանի բնագիտության ֆակուլտետում սովորելու։ Հաջորդ տարի սակայն տեղափոխվում է Սանկտ-Պետերբուրգի հալասարան, որտեղ սովորում է մինչև 1866 թվականը[5]։ Հիվանդությունը բուժելու նպատակով կրկին մեկնում է Եվրոպա՝ այս անգամ Ֆրանսիայի Նիս քաղաք։ Այնուհետև մեկնում է Շվեյցարիա ու դասախոսություններ է լսում Ցյուրիխի ու Ժնևի համալսարաններում։ 1867 թվականին մեկնում է Գերմանիա ու ուսումը շարունակում Հայդելբերգի համալսարանում։ Երեք տարի անց ավարտում է համալսարանը՝ ստանալով քաղաքագիտության ու փիլիսոփայությանդոկտորի աստիճան։ 1870 թվականին մեկնում է Վիեննա, իսկ այնուհետև Վենետիկ, որտեղ հաճախում է քաղաքագիտական դասախոսություններ Վիեննայի համալսարանում ու մայրենի լեզվի գիտելիքներն է զարգացնում Մխիթարյան միաբանությունում[4]։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել

1865 թվականից թղթակցել է Մեղու Հայաստանի, Հայկական աշխարհ ու Պոլսի Մասիս պարբերականներին։ 1870 թվականի սեպտեմբերին վերադարձել է Թիֆլիս, որտեղ եղել է ուսուցչի օգնական Գայանյան ու Մարիամյան օրիորդական դպրոցներում։

1872 թվականի հունվարի 1-ին Գրիգոր Արծրունին հիմնադրում է «Մշակ» թերթը, որի խմբագիրն էր մինչև մահը[6][7]։

Իր հայացքներով հարում էր ազատականության (լիբերալիզմ), կողմնակից էր Հայաստանում կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը, բուրժուա-դեմոկրատական կարգերի հաստատմանը։ Ռուսաստանի օգնությունը համարում էր վճռական արևմտահայերի ազատագրման գործում։

Ստեղծագործական կյանք

խմբագրել
 
Գրիգոր Արծրունին ու դերասան Պետրոս Ադամյանը

Հրապարակախոսական գործունեությանը զուգընթաց Գրիգոր Արծրունին զբաղվել է գրական ստեղծագործությամբ։ Գրել է հուշագրական բնույթի գործեր, «Էվելինա» (1891 թ.) վեպը, պատմվածքներ, ակնարկներ, ֆելիետոններ և այլն։ Հարուստ է մանավանդ նրա գրական-քննադատական ժառանգությունը։ Դեռ հայդելբերգյան շրջանում դրել է իդեալներ առաջարկող և հասարակության ախտերն անխնա մերկացնող գրականության զարգացման պահանջը, շեշտել ռոմանտիկական և ռեալիստական արվեստը հասարակության կենսական շահերին ծառայեցնելու միտքը։ 1880-ական թվականներին Գրիգոր Արծրունին հրաժարվել է ռոմանտիկական գրական ուղղությունը պաշտպանելու նախկին դիրքավորումից։ Գրական-ռեալիստական շարժման վերելքի պայմաններում նպաստել է գեղագիտական նոր ըմբռնումների հաստատմանն ու հասարակական ճանաչմանը։ Տվել է ռեալիզմի նոր սահմանում՝ ելնելով տիպականության, տիպ-կերպարի այն ժամանակ քաղաքացիություն ստացած ըմբռնումներից։ Տիպը բազմազան ու բազմաթիվ անհատականությունների ընդհանրացման արդյունք է, «մի գեղարվեստական անձնավորություն», որն իր մեջ առնում է հոգեբանությունների ու բնավորությունների տիպական միջինը։ Ստորագրել է Նիոբե, Ասիացի, Է․ Շատիրավացի կեղծանուններով։

«Հայը նայում է իր մայրենի լեզուի վրայ

Ինչպէս մի կոտրած ամանի վրայ

Ինչպէս իր մաշուած շորի վրայ»:

Մահ և հիշատակ

խմբագրել

Գրիգոր Արծրունին մահացել է 1892 թվականի դեկտեմբերի 19-ին։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին Թիֆլիս քաղաքի Խոջիվանքի հայկական գերեզմանատանը[8][9][10]։

1902 թվականին՝ Արծրունու մահվան 10-րդ տարելիցին, գերեզմանի վրա կանգնեցվել է նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի գծագրությամբ և քանդակագործ Անդրեոլոտտիի արհեստանոցում պատրաստված մահարձանը։ Այն ստեղծվել է հանգուցյալի ցանկությամբ։ Մի առիթով Արծրունին ասել է, որ կուզի իր գերեզմանին դրված լինի ժայռի փոքր կտոր։ Նրա մահվան 10-ամյակի կապակցությամբ հոգեհանգստի կարգ է մատուցվել Կարս քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում[8]։

 
Գրիգոր Արծրունուն նվիրված նոր գերեզմանաքարը Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնում

1912 թվականի մայիսի 27-ին գերեզմանոցում նրա մահվան 20-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել գերեզմանոցում[8]։

1937-1938 թվականներին Խոջիվանքի գերեզմանատան ոչնչացմամբ ավերվել է նաև Գրիգոր Արծրունու գերեզմանը, տապանաքարն ու աճյունն անհետ կորել են։ Հետագայում նրան նվիրված փոքր տապանաքար է տեղադրվել 1962 թվականին Թբիլիսիում բացված հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն[8]։

Գրականություն

խմբագրել
  • Калашьян В. А., «Общественные взгляды Григора Арцруни»,
  • «Учёные записки Ереванского государственного русского педагогического института имени А. А. Жданова», 1949, том I.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. АРЦРУНИ
  4. 4,0 4,1 4,2 «ԳԵՐՄԱՆԻՈՅ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ.- ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ԱՐԾՐՈՒՆԵԱՑ ՊԱՅԾԱՌԱՆՈՒՆ ՏՈՀՄԻ ՇԱՌԱՒԻՂԸ՝ ՀՐԱՊԱՐԱԿԱԳԻՐ ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆԻ (1845 – 1892) | Hairenik Weekly Newspaper». hairenikweekly.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
  5. Арцруни Григорий
  6. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՄՇԱԿ». Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  7. «Համահայկական թվանշային գրադարան».
  8. 8,0 8,1 8,2 8,3 Խոջիվանք, Սամվել Կարապետյան, ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ, Գիրք ԺԹ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան 2024 թվական, ISBN 978-9939-843-66-7
  9. «Տարազ», 1890, №2, փետրվար, էջ 48։
  10. «Մշակ», 1890, №32, մարտի 20, էջ 2։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Արծրունի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Արծրունի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 74