Տիգրիս[1] ( հայերեն՝ Ջերմ, թուրքերեն՝ Dicle, Դիջլե[2], արաբ․՝ دجلة‎‎, Դիջլա[3]), գետ Հայկական Լեռնաշխարհում և Միջագետքում։ Հոսում է Թուրքիայի և Իրաքի տարածքով։ Տիգրիսը կազմվում է Արևմտյան Տիգրիս և Արևելյան Տիգրիս գետերի միախառնումից։ Երկարությունը 1900 կմ, ավազանը՝ 375 հզ  կմ2։ Տիգրիս–Եփրատի միջագետքը մարդկային քաղաքակրթության հնագույն կենտրոններից է։

Տիգրիս
Բնութագիր
Երկարություն1850 կմ
Ավազանի մակերես375 000 կմ²
Ջրի ծախս1014 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԾովք
Գետաբերանի տեղակայումՇատ ալ-Արաբ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՓոքր Զաբ, Մեծ Զավ, Արևելյան Տիգրիս, Արևելյան Խաբուր, 'Adhaim?, Արգանամադեն, Բերիսուրսու, Գյոքսու, Բաթման, Դիյալա (գետ), Կերխե, Gevi River?, Khasa River?, Khosr River?, Zab?, Sirwan River?, Արզան, Աբի-ի-Արզան, Ամպարչայ, Օմբար, Օսլան, Godar Khosh River? և Doiraj River?
Ջրի մարմիններԾովք
Երկիր Թուրքիա
ՋրահավաքՊարսից ծոցի ավազան

Հնում այն կոչվել է Դղկաթ, որը նշանակում է նետ։ Հիմնական ավազանն Իրաքի տարածքում է, Հայկական լեռնաշխարհի սահմաններում՝ ոչ ավելի քան 40 հզ  կմ2։ Գետը սկիզբ է առնում Հայկական Տավրոսի լեռներից երկու՝ Արևմտյան և Արևելյան Տիգրիս ճյուղերով։

Անվանում խմբագրել

Արևմտյան Տիգրիսը, Արղանա անվամբ, սկիզբ է առնում Ծովք լճից, ապա միանալով Զիբենեին՝ մտնում է բնական թունել և դուրս գալիս Վերին (Հայոց) Միջագետք։ Գ. Սրվանձտյանը Տիգրիսի ակունքները նկարագրում է որպես ոսկեղեն մի երկիր։ Տիգրիսը սրբավայր է, դրախտի չորս գետերից մեկը։

Տիգրիսը սկիզբ է առնում Տավրոսի համակարգում 2000-3500 մ բարձրություններից, վտակները հոսում են խորը կիրճերով, առաջացնում են անտեցեդենտ հովիտներ և դուրս գալիս դաշտավայր՝ ստեղծելով արտաբերման կոներ, որոնք կուտակում են մեծ քանակի գետաբերուկներ և սելավային (պրոլյուվիալ) նստվածքներ։ Արևմտյան Տիգրիսի կարևոր վտակներն են՝ Ամբարը, Քաղիրդը (Բաթման)՝ Սասուն գետ վտակով, Արզանը, Բաղեշը (Բիթլիս

Արևելյան Տիգրիսը սկիզբ է առնում Հայկական Տավրոս և Կորդվաց լեռների կազմած անկյունից և գրեթե միշտ հոսում դեպի արևմուտք՝ մինչև Սղերդ քաղաքից հարավ-արևմուտք, որտեղ միանում է Արևմտյան Տիգրիսին։ Արևելյան Տիգրիսը (Բոհտանի գետ) Քսենոֆոնն անվանում է Կենտրիտես։ Վտակներն են Մոկսի, Խիզանի, Բաղեշի, Խարզան գետերը։ Իսկ Արևմտյանին միանալուց հետո Տիգրիսի վտակներն են Խաբուրը, Մեծ Զաբը, Բարազգիրը և այլն։

Տիգրիսը և վտակները ջրառատ են, սնվում են Տավրոսի միջին և բարձր լեռների գոտու առատ տեղումներից։ Տիգրիսն ավելի ջրառատ է, քան Եփրատը։ Այսպես, Բաղդադի մոտ նրա տարեկան միջին ծախսը 1240 խմ/վրկ է, կարող է հեղեղել մշակվող հողատարածությունները, քանի որ վարարման դեպքում ծախսն անցնում է 13 հազար խմ /վրկ-ից և բազմաթիվ անգամ աղետներ է բերել։ Այժմ կառուցված է հատուկ ջրանցք, որով Տիգրիսի ջրերը տանում են դեպի Եփրատ և փրկում շրջապատի տարածքը ողողումից։

Հայկական լեռնաշխարհի սահմաններում Տիգրիսի հոսքը 40 հզ կմ2 սահմաններից կազմում է 15-16 խոր. կմ, միջին ծախսը 530 խմ/վրկ է, առավելագույնը կարող է հասնել 5000 խմ/վրկ-ի, նվազագույնը՝ 69 խմ/վրկ, տարբերությունը ավելի քան 82 անգամ է։ Նման տարբերությունը պայմանավորված է նրանով, որ ամռան երկրորդ կեսին Տավրոսի ամբողջ համակարգն ընկում է արևադարձային չոր օդային զանգվածների ազդեցության տակ, տեղումներ չեն լինում, իսկ Տավրոսի համակարգում առատ աղբյուրներ չկան, եղած ջրերն էլ օգտագործվում են բնակիչների կողմից։

Գետի վտակները վճիտ են, վերին հոսանքներում հանքայնացումը չի անցնում 100 մգ/լ-ից, իսկ իջնելով դաշտավայր՝ 300-350 մգ/լ-ից։ Գարնանը՝ հորդացումների ժամանակ գետը տղմոտ է։ Գետավազանի 1 կմ2 -ից տարեկան լվացվում է 250-400 տ տիղմ։ Տարեկան կոշտ հոսք կազմում է 14-15 միլիոն տ, որի մի մասը նստում է Միջագետքի դաշտավայրում, մյուս մասը հասնում է Պարսից ծոց։

Տիգիրսը Եփրատին է միանում և կազմում Շատ- Էլ- Արաբ գետը, թափվում է Պարսից ծոց՝ առաջացնելով արագ աճող դելտա։ Միջագետքի դաշտավայրը ծովային ավազան է եղել և ցամաքել է այս երկու գետերի բերուկների կուտակումից։

Ստորին հոսանքներում նավարկելի է։ Հորդացման ժամանակ ոչ խորանիստ նավերը կարող են հասնել մինչև Մոսուլ։

Ծանոթագրություննեեր խմբագրել

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 54. ISBN 99941-56-03-9.
  2. Инструкция по русской передаче географических названий Турции. — М., 1980. — С. 22.
  3. Инструкция по передаче на картах географических названий арабских стран. — М.: Наука, 1966. — С. 28.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։