Հաագա
Հաագա (հոլ.՝ Den Haag / 's-Gravenhage, ՄՀԱ՝ [dɛnˈɦaˑχ] / [ˈsχraˑvə(n)ˌɦaˑɣə]), քաղաք և համայնք Նիդեռլանդների արևմուտքում, Հյուսիսային ծովի ափին, Նիդեռլանների Կառավարության նստավայրը, Հարավային Հոլանդիա նահանգի մայրաքաղաք և նիդեռլանդական թագավոր Վիլլեմ Ալեքսանտրի կացավայրը։ Հաագայում են գտնվում խոշոր միջազգային մարմիններ՝ Արդարադատության միջազգային դատարանը, Միջազգային քրեական դատարանը, Միջազգային արբիտրաժ դատարանը և այլ մարմիններ։ Մեծությամբ Հաագան Նիդեռլանդների երրորդ քաղաքն է Ամստերդամից և Ռոտերդամից հետո։ Քաղաքի բնակչությունը կազմում է 482 742 մարդ (2008 դեկտեմբերի 31), իսկ մակերեսը՝ 98,20 կմ²։ Հաագան Ռանդստադ ագլոմերացիայի մասն է կազմում։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
հոլ.՝ Den Haag | |||||
| |||||
![]() Հաագայի երկնաքերները և Վիլհելմ I Օրանացու արձանը | |||||
Երկիր | ![]() | ||||
Նահանգ | Հարավային Հոլանդիա | ||||
Քաղաքապետ | Տիկ. Պոլինե Կրիկկե | ||||
Հիմնադրված է | 13-րդ դար թ. | ||||
Մակերես | 98,20[1] կմ² | ||||
ԲԾՄ | 1 մետր | ||||
Բնակչություն | 500․000 մարդ (2011 սեպտեմբերի 1) | ||||
Խտություն | 5,894 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 1,022,256 | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | +31 70 | ||||
Փոստային դասիչ | 2491–2599 | ||||
Պաշտոնական կայք | denhaag.nl | ||||
| |||||
Անվանում խմբագրել
Առաջին անգամ հիշատակվում է 1097 թվականին։ Քաղաքը հոլանդերեն կոչվում է 's-Gravenhage, որը նշանակում է «կոմսական ցանկապատ» (այն սկզբնապես եղել է կոմսի որսորդական դղյակը)․ հաճախ կրճատ անվանվում է den Haag։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 19-րդ դարի սկզբին[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Մունիցիպալ վարչության պաշտոնական կայքը(անգլ.)
- Քաղաքային տրանսպորտի օպերատորները Archived 2008-04-29 at the Wayback Machine.(անգլ.)(նիդեր.)
- Տրանսպորտային համակարգի քարտեզը Archived 2011-08-06 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 38)։ |