Արտեմիս

աստվածուհի

Արտեմիս[2] (հին հունարեն՝ Ἄρτεμις), հունական դիցաբանությունում որսորդության, պտղաբերության մշտապես երիտասարդ աստվածուհին։ Նաև Լուսնի աստվածուհին է (իսկ նրա եղբայր Ապոլոնը մարմնավորում էր Արեգակը

Արտեմիս
Diana of Versailles.jpg
Տեսակօլիմպիական աստված
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռիգական
Հունական գրաձևἌρτεμις
Այլ մշակույթներումԱնահիտ Դիանա
Երևի համընկնում էԴիանա, Անահիտ, Artio?, Լուսին և Awilix?
ՀայրԶևս[1]
ՄայրԼետո[1]
ԵղբայրԱպոլլոն
Քույր/ԵղբայրԱպոլլոն[1]
ԿողակիցՕրիոն
Commons-logo.svg Artemis Վիքիպահեստում

Արտեմիսը Զևսի ու Լետոյի դուստրն է և Ապոլլոնի քույրը։ Ինչպես Ապոլոնը, նա նույնպես ծնվել է Դելոս կղզում։ Նրանք երկվորյակ քույր ու եղբայր են։

Տրոյայի պատերազմին մասնակցությունըԽմբագրել

 
Ապոլոնն ու Արտեմիսը։ Ատտիկական սկահակ։ Մ.թ.ա. 470 թ. Լուվր

Արտեմիսը Տրոյական պատերազմում ունեցել է բավականին մեծ դերակատարություն։ Իր մոր և եղբոր նման, որոնց Տրոյայում լայնորեն պաշտում էին, Արտեմիսը տրոյացիների կողմից էր։ Դեպի Տրոյա հույների արշավի ժամանակ Արտեմիսը հանդարտեցրեց ծովը և կասեցրեց հույների առաջացումը, մինչև որ եկավ գուշակը և ասաց նրանց, որ աստվածուհու սիրտը կարող են գրավել Ագամեմնոնի դուստր Իփիգենյային զոհաբերելու միջոցով։ Ագամեմնոնը մի անգամ խոստացած է եղել աստվածուհուն, որ նրան կզոհաբերի իր ունեցած ամենանվիրական բանը, որն Իփիգենիան էր, սակայն դրժել էր իր խոստումը։

Աստղագիտության մեջԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 148