Ղ
Ղ, ղ, (անվանում՝ ղատ), հայկական այբուբենի 18-րդ տառը։ Թվային արժեքը՝ «90»[1][2][3][4]։
Ղ, ղ | |
---|---|
Տեսակ | Հայկական այբուբենի տառ |
Մեծատառ | Ղ |
Փոքրատառ | ղ |
Մասն է | Հայոց գրեր |
Այբուբեն(ներ) | Հայերեն այբուբեն |
Տեղը այբուբենում | 18-րդ |
Հնչույթ | ղատ |
Հայերենի այբուբեն | ||
---|---|---|
Ա ա | Ծ ծ | Ջ ջ |
Բ բ | Կ կ | Ռ ռ |
Գ գ | Հ հ | Ս ս |
Դ դ | Ձ ձ | Վ վ |
Ե ե | Ղ ղ | Տ տ |
Զ զ | Ճ ճ | Ր ր |
Է է | Մ մ | Ց ց |
Ը ը | Յ յ | Ւ ւ |
Թ թ | Ն ն | Փ փ |
Ժ ժ | Շ շ | Ք ք |
Ի ի | Ո ո | և |
Լ լ | Չ չ | Օ օ |
Խ խ | Պ պ | Ֆ ֆ |
Կրկնակ բաղաձայնները
խմբագրել
Հայերենի կրկնակ ղ-ով գոյականներից են՝
և, ընդհանրապես՝ ուղիղ արմատով կազմված գոյականներ՝
- ուղղորդում
- ուղղափառություն
- ուղղահավատ
- ուղղագրություն և այլն։
Ղատասացություն
խմբագրել
Ղատասացությունը մանկական լեզվական արատ է, երբ նախադպրոցական տարիքի երեխաները ռ հնչյունի փոխարեն արտասանում են ղ` ամաղ, ղետին, սաղնարան և այլն։ Տարիք հետ, սովորաբար, դպրոցական տարիքի մեջ մտնելուց հետո ինքնաբերաբար անցնում է։
Ղատագրություն
խմբագրել
Հայերենի ուղղագրության մեջ տարածված երևույթ է, երբ օտար լեզուներից, հիմնականում` լատիներենից, հունարենից, եբրայերենից փոխառնված ինչպես հասարակ, այնպես և հատուկ անուններում լ հնչյունին փոխարինում է ղ-ն՝ Երուսաղեմ, սաղմոս, Նեղոս և այլն։ Դա բացատրվում է նրանով, որ հին հայերենում «ղ»-ն արտասանվում էր որպես կոշտ «լ»։
Յունիկոդում ներկայացված է՝
- մեծատառ՝ «Ղ».
U+0542
- փոքրատառ՝ «ղ».
U+0572
Արլ. | Արմ. |
Dots 12456 |
Dots 126 |
Ստեղծումը և ձևերը
խմբագրելՍտեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 - 406 թվականներին տառակերտման սեփական սկզբունքով։ Միջնադարում օգտագործվել են «երկաթագիր», «գրչագիր», «նոտրգիր», «շղագիր» տառատեսակները։
Կազմված է երեք ուղղաձիգ տարրերից, ընդ որում կարճ տարրը տեղավորված է երկարի ձախ կողմում, հավասար բարձրությամբ, և իրար են միանում վերին ծայրերից, իսկ լայնը գտնվում է երկարի աջ կողմում, ստորին ծայրից ցած, և երկարի ստորին ծայրին է միանում իր վերին ծայրով՝ Ղ։ Ունի բոլոր հինգ տառատեսակները, որոնցում պահպանում է գծագրական իր յուրահատկությունը, համարյա առանց էական ձևափոխությունների։
- Գրչագիրը գրվում է երկու տողագծերի միջև ուղղաձիգ՝ Ղ, և թեթև աջ թեքված։
- Երկաթագիրը նույն գրչագիրն է, կարճի ու երկարի կոր նուրբով միացած՝ Ղ։ Օգտագործվել է նաև որպես գլխագիր։
- Բոլորգրում, շղագրում և նոտրգրում հաճախ կորցնում է լայնը։
- Ղ տառը նշանագրում է հայերենի ետնալեզվային շփական ձայնեղ բաղաձայն հնչյունը (հնչույթը)։ ժամանակակից արևելահայ գրական տարերակներում երբեմն խլանալով հնչում է խ (հաղթել-հախթէլ)։
- Ղ նշանակել է իննսուն ու իննսուներորդ, բյուրի նշանով՝ (’Ղ) իննսուն բյուր (900000)։ Արաբական թվանշանների գործածությունից հետո օգտագործվել է որպես քանակական և դասական թվական։ Այժմ գործածվում է միայն դասական թվականի արժեքով (Ղ-ինըսուներորդ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- ↑ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- ↑ Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- ↑ Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։