Սյունիներ կամ Սիսակյաններ, նախարարական տոհմ հին և միջնադարյան Հայաստանում։ Ըստ Մովսես Խորենացու հաղորդած ավանդական պատմության՝ սերել են Սիսակ նահապետից։

Սյունիներ
Սյունիներ
Տեսակազնվական տոհմ և արքայատոհմ
Մասն էՀայ ազնվականություն
Երկիր
ՏիրույթներՍյունիք
ԾագումՍիսակ
ՏիտղոսներԹագավոր
Մեծագույն ներկայացուցիչՎասակ Սյունի
Ավարտ13-րդ դար
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի

Մեծ Հայքի թագավորության՝ «աշխարհների» (նահանգների) վարչական բաժանումից հետո, Սյունիները ձեռք են բերել Սյունիքի «աշխարհակալի» պաշտոնը, որը դարձել է նրանց տոհմական իրավունքը, իսկ Սյունիքը՝ ժառանգական տիրույթը։ Սյունիների նախարարության հաստատումը վերագրվում է Հայոց ավանդական թագավոր Վաղարշակին, որը Սյունիներին նշանակել է Մեծ Հայքի արևելյան սահմանագլխի կուսակալ և արքունի զորքերի հրամանատար։

Սյունիները եղել են Մեծ Հայքի թագավորության ամենահզոր նախարարական տունը, համաձայն Զորանամակի՝ մարտադաշտ դուրս բերել 19 400 հեծյալ, ըստ Սահակյան Գահնամակի՝ զբաղեցրել առաջին գահը։ Ցուցաբերած ծառայությունների և սխրանքների համար, արքաներից արժանացել են մեծամեծ պարգևների ու պատիվների, արտոնվել են՝ բազմել արծաթե գահույքին, կրել մարգարտյա վարսակալ, վարազագիր մատանի և ոսկյա մական, հագնել կարմիր կոշիկ։

Սյունիների իշխանանիստ կենտրոնը հնում եղել է Ծղուկք գավառի Շաղատ գյուղաքաղաքը, 820-ական թվականներթից՝ Վայոց ձորի Եղեգիս գյուղաքաղաքը։

970-ական թվականներից Սյունիների նստավայրն է դառնում Կապանը։ 987 թվականին Սմբատ Սյունին հիմնադրում է Սյունիքի թագավորությունը, որի կենտրոնն էր Սյունի (այժմ՝ Սիսիան) ավանը, ապա՝ Կապանը (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզի կենտրոն)։ Սյունիների վաղ շրջանի պատմության վերաբերյալ տեղեկությունները սակավ են։ Հայտնի է, որ Սյունիները մասնակցել են Մեծ Հայքում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուն, ի թիվս այլ մեծամեծ իշխանների, Գրիգոր Լուսավորչին ուղեկցել Կեսարիա՝ օծվելու կաթողիկոս։ Հայոց թագավոր Խոսրով Բ Կոտակի գահակալման տարիներին (330—338) Վաղինակ Սյունի իշխանը մասնակցել է Աղձնյաց ապստամբ բդեշխի դեմ արշավանքին, թագավորի հրամանով ամուսնացել սպանված բդեշխի դստեր հետ և կառավարել Աղձնյաց բդեշխությունը։ 330-ական թվականների վերջին զորավարական բարձր դիրքի է հասել Անդովկ Սյունին։

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 473