Ֆինլանդիա

երկիր Հյուսիսային Եվրոպայում

Ֆինլանդիա (ֆիններեն՝ Suomi, շվեդերեն՝ Finland, պաշտոնապես Ֆինլանդիայի Հանրապետություն, ֆիններեն՝ Suomen tasavalta, շվեդերեն՝ Republiken Finland), պետություն Հյուսիսային Եվրոպայում։ Սկսած 1956 թվականից Հյուսիսային Խորհրդի, 1995 թվականից՝ Եվրոպական Միության և 1996 թվականից Շենգենյան համաձայնության անդամ է։

Ֆինլանդիա
Ֆինլանդիայի դրոշ Զինանշան
Flag of Finland.svg
Coat of arms of Finland.svg
EU-Finland.svg
Կարգավիճակինքնիշխան պետություն, երկիր, ունիտար պետություն, country bordering the Baltic Sea? և OECD country?
Ներառում էՎարսինայս-Սուոմի, Ուուսիմաա, Սատակունա, Պյայատ-Հյամե, Հյուսիսային Սավո, Հյուսիսային Օստրոբոտնիա, Հյուսիսային Կարելիա, Օստրոբոտնիա (մարզ), Պիրկանմաա, Լապլանդիա, Կյումենլաակսո, Կենտրոնական Ֆինլանդիա, Կենտրոնական Օստրոբոտնիա, Կանտա-Խյամե, Կաինուու, Հարավային Սավո, Հարավային Օստրոբոտնիա, Հարավային Կարելիա և Ալանդյան կղզիներ
Պետական լեզուֆիններեն[1] և շվեդերեն[1]
ՄայրաքաղաքՀելսինկի[2]
Պետական կարգԽորհրդարանական հանրապետություն
Օրենսդիր մարմինԷդուսկունտա
Երկրի ղեկավարՍաուլի Նինիստո[3]
Կառավարության ղեկավարՍաննա Մարին[4]
Ազգաբնակչություն5 516 224 մարդ (դեկտեմբերի 31, 2017)[5]
ԿրոնEvangelical Lutheran Church of Finland? և Finnish Orthodox Church?
ՀիմնՖինլանդիայի օրհներգ
ԿարգախոսI wish I was in Finland
Հիմնադրված էդեկտեմբերի 6, 1917 թ.
Արժույթեվրո
Կենտրոնական բանկՖինլանդիայի բանկ
Ազգային տոնIndependence Day?
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ+358
Ինտերնետ-դոմեն.fi
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,94[6]
finland.fi
Koli National Park in Northern Karelia.jpg

Արևելքում սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս-արևմուտքում՝ Շվեդիային, հյուսիսում՝ Նորվեգիային։ Ողողվում է Բալթիկ ծովի, Ֆիննական ու Բոտնիկ ծոցերի ջրերով։ Ֆինլանդիայի կազմի մեջ են մտնում նաև Ալանդյան կղզիները։ Տարածությունը 338 հզ. կմ² է (առանց ներքին ջրերի՝ 305,5 հզ. կմ²), բնակչությունը՝ 5,5 մլն. (2015)[7], մայրաքաղաքը՝ Հելսինկի։ Վարչականորեն բաժանված է 12 լյանի (նահանգի)։

Անկախ պետություն է 1917 թվականից։

2010 թվականին Ֆինլանդիան[8] Newsweek ամսագրի կողմից գրավել է առաջին տեղը «Աշխարհի լավագույն պետություններ» ցանկում (անգլերեն՝ The world's best countries)[9], իսկ 2012 թվականին դարձավ «Ամենակայուն երկիրն աշխարհում» ամերիկյան «Fund for Peace» ֆոնդի գնահատմամբ։

ԱնվանումԽմբագրել

Երկիրը Ֆինլանդիա են անվանել շվեդները, որոնք երկար դարեր տիրում էին նրան։ Ֆիններն իրենց երկիրն անվանում են Սուոմի, որ նշանակում է Ճահիճների ու լճերի երկիր։

ԱշխարհագրությունԽմբագրել

Վարչական բաժանումԽմբագրել

2011 թվականի հունվարի 1-ից Ֆինլանդիայի Հանրապետության վարչական բաժանման համակարգը հետևյալն է՝

  1. 19 շրջանների (կամ տարածաշրջանների) (ֆիններեն՝ maakunta, շվեդերեն՝ landskap)
  2. շրջանները բաժանվում են 72 մարզերի (ֆիններեն՝ seutukunta, շվեդերեն՝ ekonomisk region)
  3. մարզերը բաժանվում են 342 համայնքների (ֆիններեն՝ kunta, շվեդերեն՝ kommun)

ԲնությունԽմբագրել

Ֆինլանդիան գտնվում է Ֆենեոսկանդիայի սահմանում։ Ափագծի երկարությունը (առանց ոլորանների) 1100 կմ է։ Ափերը ցածրադիր են, արևմուտքում՝ կտրտված շխերներով։ Ռելիեֆում տիրապետում են մորենաթմբային հարթավայրերը (տարածքի 2/3-ից ավելին ցածր է 200 մետրից)։

Ժայռային ապարների ելքերով, լճային գոգավորություններով և բարձրադիր բլուրներով (Մաանսելկյա, Սուոմենսելկյա, Սալպաուսելկյա)։ Ծայր հյուսիս-արևմուտքում Սկանդինավյան լեռների վերջավորություններն են մինչև 1365 մ բարձրությամբ (Հալտիատոնտուրի լեռ)։ Ժամանակակից ռելիեֆի ձևավորման գործում կարևոր նշանակություն է ունեցել չորրորդական ծածկույթային սառցապատումը։

Ֆինլանդիայի տարածքում, որը տեղադրված է Բալթիական վահանի սահմաններում, գերակշռում են մետամորֆային ապարների կոմպլեքսները և մինչքեմբրիի գրանիտոիդները՝ ծածկված անթրոպոգենի սառցադաշտային նստվածքներով։ Ֆինլանդիան հարուստ է քրոմիտի, վանադիումի, կոբալտի (1-ին տեղը Արմ․ Եվրոպայում), տիտանի, նիկելի (2-րդ տեղը), պղնձի և ծծմբահրաքարի (3-րդ տեղը), կադմիումի, ոսկու, բազմամետաղների, ապատիտի երկաթի, մագնեզիումի, գրաֆիտի պաշարներով։

Կլիման բարեխառն է, հարավ-արևմուտքում՝ անցումային ծովայինից ցամաքայինի, հյուսիս արևմուտքում՝ ցամաքային։ Փետրվարի միջին ջերմաստիճանը —3 °C-ից մինչև - 14 °C է, հուլիսինը՝ 14° - 17 °C, տարեկան տեղումները՝ 400 մմ-ից (հյուսիսում) մինչև 700 մմ (հարավ-արևմուտքում)։ Ձմեռը աչքի է ընկնում կայուն ձնածածկույթով։

Լճերը (մոտ 6 հզ․ լիճ) գրավում են երկրի տարածքի 8 %-ը և կազմում են խոշոր ջրային համակարգեր (Սեյմա և այլն)։ Գետերը ջրառատ են, սահանքավոր և հարուստ ջրային ռեսուրսներով։ Լանդշաֆտում տիրապետում են պոդզոլային հողերը։ Անտառները, գլխավորապես, տայգային են և գրավում են երկրի տարածքի 61 %-ը։ Ֆինլանդիանի ծայր հյուսիսում լեռնային տունդրա է։ Ազգային պարկերից նշանավոր են Պալլաս-Օունաստունտուրին, Լեմենյոկին, Օռլանկան։

ԾանոթագրություններԽմբագրել

  Ընթերցե՛ք «Ֆինլանդիա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։