Մազքութներ
(Վերահղված է Մասքութներից)
Մազքութներ կամ մասսագետներ (հին հունարեն՝ Μασσᾰγέται, լատին․՝ Massagetae)՝ Կասպից ծովի շրջակայքում և Միջին Ասիայում բնակվող սկյութական քոչվոր ցեղերի հավաքական անուն, որն օգտագործվել է անտիկ և հայ հեղինակների կողմից։ Մազքութների մշակույթը այնքան սերտորեն է կապված սակերի հետ, որ հնագիտական հուշարձանների պատկնելիության ճշգրիտ բացահայտումը անհնար է, այդ պատճառով էլ օգտագործվում է «սակա-մազքութական շրջանի մշակույթներ» տերմինը։ Ենթադրվում է, որ մազքութները խոսել են իրանական լեզուներից մեկով։ Սակա-մազքութական շրջանի մշակույթների հիմնական օջախներն են Ղազախստանի կենտրոնական և արևելյան շրջանները, Պամիրը։
Մազքութները հիշատակվում են Փավստոս Բյուզանդի կողմից, Անանիա Շիրակացու «Աշխարհացույցում» և այլ հայկական պատմական աղբյուրներում։
Աղբյուրներ
խմբագրել- Փավստոս Բուզանդ, Պատմություն հայոց, թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրություններն ակադեմիկոս Ստ. Մալխասյանի, Երևան, 1968։