Թուրքմենբաշի (թուրքմ.Türkmenbaşy, նախկինում՝ Կրասնովոդսկ), քաղաք Թուրքմենիայի արևմուտքում, Բալկանի վելայաթի կազմում, գտնվում է Կասպից ծովի արևելյան ափին։ Քաղաքի տարածքում է գտնվում խոշոր միջազգային նավահանգիստը։ Քաղաքը հանդիսանում է Թուրքմենիայի նավթավերամշակող արդյունաբերության կենտրոնը։ Թուրքմենբաշին ունի 73 803 բնակիչ (2010 թվականի դրությամբ)։

Բնակավայր
Թուրքմենբաշի
ռուս.՝ Туркменбашы
ռումիներեն՝ Türkmenbaşy
ԵրկիրԹուրքմենստան Թուրքմենստան
Հիմնադրված է1869 թ.
ԲԾՄ27 մետր
Բնակչություն68 292 մարդ (2005)
Ժամային գոտիUTC+5
Փոստային դասիչ745000
Ավտոմոբիլային կոդBN
Թուրքմենբաշի (Թուրքմենստան)##
Թուրքմենբաշի (Թուրքմենստան)

Վարչական բաժանում խմբագրել

2013 թվականի հուլիսին Թուրքմենբաշի քաղաքում ստեղծվեցին երկու էտրապներ՝ Ավազի և Քենարի էտրապները։ Ավազի էտրապի 9660 հեկտար տարածք մտան ազգային զբոսաշրջային «Ավազ» զոնան, միջազգային օդանավակայանը և մի քանի ոչ մեծ գյուղեր։ Քենար էտրապի 7262 հեկտար տարածք մտան Թուրքմենբաշի քաղաքի հիմնական մասը և Քենար գյուղը։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 681