Բացել գլխավոր ցանկը


Հայ-հռոմեականա պատերազմ, տեղի է ունեցել Ք․ա․ 69-66 թվականներին, Արտաշեսյան Հայաստանի և Հռոմեական հանրապետության միջև[1]։

Հայ-հռոմեական պատերազմ
Արածանիի ճակատամարտ.jpg
Դրվագ Արածանիի ճակատամարտից
Թվական Ք․ա 69-66 թվականներ
Վայր Մեծ Հայք
Պատճառ Հռոմի ծավալապաշտական քաղաքականությունը և ձգտումը դեպի արևելք
Արդյունք Հայոց պարտություն, Արտաշատի պայմանագիր
Տարածքային
փոփոխություններ
Մեծ Հայք պահպանում է իր բուն հայկական տարածքները և Հյուսիսասյին Միջագետքը, իսկ մնացած տարածքները անցնում են Հռոմին
Հակառակորդներ
Մեծ Հայք
Պոնտոսի թագավորություն
Հռոմեական հանրապետություն
Հրամանատարներ
Տիգրան Մեծ
Միհրդատ VI Եվպատոր
Լյուցիոս Լուկուլլոս
Գնեոս Պոմպեոս

Այն ընթացել է երկու փուլով[2]։ Առաջին փուլում հռոմեական զորքերը ղեկավարել է Լյուցիոս Լուկուլլոսը, որը, հասնելով հայոց սահմանին, Տիգրան Մեծից պահանջում է իրեն հանձնել Միհրդատ VI Եվպատորին։ Տիգրան Մեծը մերժում է նրա պահանջը և դա առիթ է հանդիսանում սահմանը անցնելու և Ք․ա․ 69 թվականին պատերազմ սկսելու։ Հռոմեացիները պաշարում են Տիգրանակերտը և գրավում այն, ապա հռոմեական զորքը անցնում է ձմեռելու Կորդվաց աշխարհում։ Ք․ա․ 68 թվականին դուրս գալով Կորդվաց աշխարհից Լուկուլլոսը շարժվում է դեպի Հայաստանի հյուիսային մայրաքաղաք՝ Արտաշատ։ Նա փորձում է Տիգրան Մեծին ստիպել դուրս գալ իր հետ բաց դաշտում ճակատամարտելու, սակյան դա նրա մոտ չի ստացվում։ Տեղի է ունենում Արածանիի ճակատամարտը, որտեղ հայերը կատարյալ հաղթանակ են տոնում։ Տիգրան Մեծը հետ է գրավում բոլոր կորցրած տարածքները։ Երկրորդ փուլում հռոմեական զորքը ղեկավարել է Գնեոս Պոմպեոսը։ Այն սկսվել է Ք․ա․ 66 թվականին։ Բուն ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել, քանի որ Տիգրան Մեծը բանակցություններ է սկսում Պոմպեոսի հետ և համաձայնության հասնում նրա հետ։ Կնքվում է Արտաշատի պայմանագիրը[1]։

Հայ-հռոմեական պատերազմի արդյունքում կործանվում է Տիգրան Մեծի աշխարհակալությունը, սակայն հայերը պահպանում են իրենց բուն հայկական տարածքները և Հյուսիսային Միջագետքը։

ՆախապատմությունԽմբագրել

Հայ-պոնտական դաշինքի կնքումից հետո Միհրդատ VI Եվպատորը ռազմական ազատություն ստացավ դեպի արևմուտք, որտեղ գտնվում էր Հռոմեական հանրապետության տարածքները։ Հայ-պոտնական միասնական ուժերը Ք․ա․ 93 թվականին հարձակվում են Կապադովկիայի վրա և գրավում այն։ Կապադովկիայի ամբողջ տարածքը անցնում է Պոնտոսին, իսկ ռազմագերիները և ամբողջ թալանը անցնում է Հայաստանին։ Դա մտածված քայլ էր Տիգրան Մեծի կողմից, քանի որ նա հասկանում էր, որ վաղ թե ուշ Հռոմը փորձելու է հետ վերադարձնել Կապադովկիան, իսկ նրան անհրաժեշտ էր միջոցներ ապագա պատերազմներին պատրաստվելու համար։

 
Միհրադատ Զ Եվպատորի կիսանդրին

Պոնտոսը շարունակում էր տարածվել դեպի արևմուտք՝ ի հաշիվ Հռոմի փոքրասիական տարածքներ։ Դրա պատճառը Հռոմի ներքին անկայուն իրավիճակն էր, որը թույլ չէր տալիս նրանց Պոնտոսի դեմ ուժեր կենտրոնացնել։ Ի վերջո անկայուն իրավիճակը Հռոմում ավարտվում է և արևելք է ուղարկվում Լյուցիոս Լուկուլլոսը։ Ք․ա․ 72 թվականին Պոնտոսի արքա Միհրդատ VI Եվպատորը չարաչար պարտություն է կրում Հռոմի զորավար Լյուցիոս Լուկուլլոսից և փախչում Հայաստան՝ իր փեսայի՝ Տիգրան Մեծի մոտ, որը նրան ընդունում է և թույլ տալիս բնակվել սահմանային մի բերդում[3]։ Սակայն Տիգրան Մեծը ցանականում էր չեզոքություն պահպանել Հռոմի հետ պատերազմների մեջ, այդ պատճառով մոտ երկու տարի շարունակ անգամ չգնաց Միհրդատին տեսակցելու։ Դրա պատճառներից էր նաև նրա և Միհրդատի վատ հարաբերությունները, որոնք սրվել էին պալատական ինտրիգների պատճառով։ Օգտվելով այս պայմաններից՝ Լուկուլլոսը մեկը մյուսի հետևից գրավում էր Պոնտոսի փոքրասիական բերդերը։

Հռոմի սենատը Լյուցիոս Լուկուլլոսին լիազորել էր պատերազմ վարել միայն Պոնտոսի դեմ, քանի որ Հայաստանը հայտնի էր որպես լեռնային և դժվարամատչելի երկիր, որին գումարվում էր նաև Տիգրան Մեծի ռազմական հռչակը։ Սակայն Լուկուլլոսը, հղփացած իր ռազմական հաջողություններից, ցանկանում էր Տիգրան Մեծին ներքաշել պատերազմի մեջ, որպեսզի տիրանա նաև Սիրիայի տարածքներին, որոնք անհրաժեշտ էին Հռոմի ռազամաքաղաքական դիրքը վերականգնելու համար։ Լուկուլլոսը, այդքան հաղթանակներ տանելուց և մեծ անուն ձեռք բերելուց հետո, ցանկանում էր իր հետևից շղթայակապ տանել նաև Միհրդատին։ Այդ պատճառով նա որպես դեսպան Ապպիոս Կլավդիոսին ուղարկում է Տիգրան Մեծի մոտ և նրանից պահանջում իրեն հանձնել Միհրդատ Եվպատորին։ Լուկուլլոսը իր նամակում չէր հիշատակել Տիգրան Մեծի «արքայից արքա» կոչումը և նրան անվանել էր լոկ «թագավոր»[4], իսկ Տիգրան Մեծը՝ ի պատասխան այդ արարքի, պատասխան նամակում չի հիշատակում Լուկուլլոսի «իմպերատոր» կոչումը։ Տիգրան Մեծը նրան պատասխանում է․

  Ես` Հայքի արքա Տիգրանս, Միհրդատին չեմ հանձնի, իսկ եթե հռոմեացիները պատերազմ սկսեն, ապա․․․ հայոց երկրի քաջ ռազմիկներով հակահարված կտամ նրանց։  


Տիգրանը գրեթե վստահ էր, որ Լուկուլլոսը չէր հարձակվի Հայաստանի վրա, քանի որ Հռոմի սենատը նրան դա չէր թույլատրել, այդ պատճառով մնում էր Միջագետքում և շարունակում զբաղվել պետական գործերով։ Սակայն Տիգրան Մեծի պատսախանը առիթ հանդիսացավ Լուկուլլոսի համար և նա, անցնելով սահմանային Եփրատ գետը, Հռոմեական բանակով սկսեց շարժվել դեպի Արտաշեսյան Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտ[5]։

Առաջին փուլԽմբագրել

Պատերազմի սկիզբԽմբագրել

Լուկուլլոսը Պոնտոսում թողնում է 6000-անոց պահակազոր, որպեսզի գրավված բերդերը անպաշտպան չմնան, իսկ 15-հազարանոց հետևակը զգուշությամբ անցկացնում է Կապադովկիա և բանակում Եփրատի աջ ափին։ Եփրատը սովորական գարնանային օրերին սովորաբար վարար էր լինում, և գետանցման համար հարկավոր էր կամուրջներ կապել։ Գետացման նշանակված օրը գետև անսպասելիորեն հանդարտվում է և հռոմեացիները անարգել կարողանում են անցնել այն։ Այս սովորական երևույթը հռոեմացիները համարեցին հրաշք, մեկնաբանելով, որ գետը ինքն է խոնարհվում հռոմեացիների առջև։ Ք․ա․ 69 թվականին, անցնելով սահմանային Եփրատ գետը, հռոմեական բանակը սկսեց շարժվել դեպի Արտաշեսյան Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտ։ Առաջին «հրաշքին» հետևում է երկրորդը։ Եփրատի ափին արածում էին ազատ նախիրներ, որոնք նվիրաբերված էին Անահիտի մեհյանին և ոչ ոք չէր դիպչում այդ անասուններին։ Գետանցումից հետո երինջներից մեկը բարձրանում է մի ժայռի վրա և գլուխը խոնարհում։ Հռոմեացիները կարծում են, որ երինջը ինքանակամ ցանկանում է զոհ գնալ հռոմեացիներին և անմիջապես մորթում են նրան[6]։

 
Տիգրանակերտի ճակատամարտի սխեման

Լուկուլլոսի հիմնական ռազմավարությունը արագությունն էր՝ կայծակնային պատերազմը։ Լուկուլլոսը Ծոփաց աշխարհով շարժվում է դեպի հարավ, ապա շարունակում իր արշավը դեպի Աղձնիք՝ Մեծ Հայքի մայրաքաղաք Տիգրանակերտ։ Տիգրան Մեծը հռոմեացիների ներխուժման լուրը ստանում է Պաղեստինում, որտեղ կենտրոնացած էր հայկական հիմնական ռազմական ուժը։ Տիգրանը, միչև Մեծ Հայք հասնելը, Լուկուլլոսի դեմ ուղարկում է 2000-անոց մի բանակ, որը ղեկավարվում էր Մերուժանի կողմից (հավանաբար Արծրունյաց տոհմից), որը չարաչար պարտություն է կրում հռոմեացիներից և ինքն էլ զոհվում ճակատամարտի ժամանակ։ Հռոմեացիները պաշարում են Տիգրանակերտը, գրավում պարիսպներից դուրս գտնվող արքայական պալատը, սակայն չի հաջողվում կայծակնային գրոհով գրավել այն, քանի որ քաղաքի հույն վարձկաններից կազմված կայազորը քաջարի Մանկայոսի ղեկավարությամբ հերոսական պաշտպանություն էր ցուցաբերում։ Տիգրան Մեծը մի փոքրիկ զորաջոկատ է ուղարկում, որը ճեղքում է հռոմեացիների պաշարումը, մտնում Տիգրանակերտ և վերցնելով արքայացական հարեմը ու գանձարանը՝ նորից ճեղքում է պաշարումը և դուրս գալիս բերդից[7]։

Տիգրանակերտի ճակատամարտԽմբագրել

Հայոց հիմնական բանակը Տիգրանակերտին սկսում է մոտենալ Ք․ա․ 69 թվականի սեպտեմբերին։ Լուկուլլոսը իր զորքի մեծ մասով դադարեցնում է Տիգրանակերտի պաշարումը՝ թողնելով այնտեղ մի փոքր զորաջոկատ։ Իր զորքի հիմնական մասով նա սկսում է շարժվել Տիգրանին ընդառաջ։ Ըստ Պլուտարքոսի, տեսնելով հռոմեացիների արշավանքը, հայոց արքայից արքան հեգնաբար ասում է․

  Եթե դրանք որպես դեսպաններ են գալիս, շատ են, իսկ եթե իբրև զինվորներ են գալիս, քիչ են։  


Ճակատամարտը տեղի է ունենում Ք․ա․ 69 թվականի հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան[2]։ Տիգրան Մեծի բռնած դիրքը անհարմար էր ճակատամարտելու համար, իսկ Լուկուլլոսը միանգամից նկատում է, որ հայոց բանակը չի գրավել մի ռազմավարական տեսանկյունից կարևոր բլուր[2], և անմիջապես մի զորաջոկատ է ուղարկում այն գրավելու համար, իսկ հետևակով շեշտակի հարված է հասցնում հայոց բանակին[8]։ Հայկական հետևակը դեռ անպատրաստ էր և խուճապ է առաջանում հայոց շարքերի մեջ։ Առանց պատերազմ սկսելու հայոց շարքերում սկսվում է դասալքություն։ Հաղթանակը հռոմեացիների կողմն էր, ովքեր հայտնում են իրենց սենատին, որ հայերի կողմից սպանվել է 100 հազար մարդ, իսկ հռոմեացիների ըողմից ընդհամենը 5 զինվոր։ Այս թվերը, իհարկե, ուռճացված են հռոմեացիների կողմից։

 
Տիգրանակերտի ճակատամարտ

Նույնիսկ Տիգրան Մեծը խուճապի է մատնվում և իր գլխից հանելով արքայական խույրը՝ տալիս է իր որդուն և պատվիրում, որ նա փախչի այլ ճանապարհով, որպեսզի փրկի իր անձը։ Տիգրան Կրտսերը վախենում է հոր խույրը դնել իր գլխին և տալիս է իր ծառային, որ պահի։ Սակայն նրա ծառան գերի է ընկնում հռոմեացիների մոտ։ Ծառայի հետ միասին հռոմեացիների ձեռքում է հայտնվում նաև արքայական խույրը, որը նրանք դարձնում են իրենց հաղթանակի գլխավոր խորհրդանիշը։

Տիգրան Մեծը նահանջի ճանապարհին հանդիպում է Միհրդատ Եվպատորին, որը սկսում է մխիթարել նրան և միասին որոշում են չհուսահարտվել և սկսել նոր բանակի կազմավորումը։ Իսկ Տիգրանակերտ ամրոցը երկար չդիմացավ, պատճառը ոչ թե ամրոցի պակաս ամուր լինելն էր, այլ քաղաքի հույն բնակչությունը, որոնք պահանջում էին դադարեցնել պաշտպանությունը և անձնտուր լինել հռոմեացիներին։ Մանկայոսը բացում է քաղաքի դռները հռոմեացիների դիմաց, ովքեր ամբողջությամբ թալանում են քաղաքը։ Մեծ Հայքի արքունի գանձարանից նրա ձեռքն է ընկնում 8 հազար տաղանդ։

Տիգրանակերտի անկման լուրը ցնցեց ամբողջ Արևելքը և Տիգրանի աշխարհակալ տերությունը սկսեց մասնատվել[2]։ Թվում էր, որ Տիգրանը պատրաստ էր գոնե փոքրիշատե տանելի պայմաններով պայմանագիր կնքել Լուկուլլոսի հետ, սակայն Պոնտոսի արքան Միհրդատ Եվպատորը նրան հավատացնում է, որ դեռ ամեն ինչ կորած չէ և կարելի է հաղթել հռոմեացիներին[9]։

Հռոմեացիների ձմեռումԽմբագրել

Գրավելով Տիգրանակերտը՝ հռոմեացիները զգուշավոր գտնվեցին և ձմեռը չխորացան Մեծ Հայքի մեջ։ Լուկուլլոսը իր զորքը մեծ զգուշավորությամբ տարավ դեպի Կորդվաց աշխարհ և պատրաստվեց ձմեռել այնտեղ։ Այդ ժամանակահատվածը Տիգրան Մեծը և Միհրդատ Եվպատորը շատ լավ օգտագործեցին և հիանալի պատրաստություն տեսան։ Չնայած իր ծեր հասակին՝ Միհրդատը աշխուժորեն մասնակցում էր նախապատրաստական աշխատանքներին։ Նա Տիգրանին համոզում է, որ կորցրած հարավային մի քանի երկիր դեռևս չի նշանակում պատերազմի պարտություն։ Նա օգնում է Տիգրանին հասկանալ նաև, որ Լուկուլլոսը նույնպես շատ բարեհաջող պայմանների մեջ չէր գտնվում։

Տիգրան Մեծը միջոցներ էր հայթհայթում նոր զորքեր կազմելու համար։ Նա ոգևորում էր հայ երիտասարդությունը ազգային ինքնապաշտպանությամն գաղափարով, իսկ Միհրդատ Եվպատորը փորձում էր հաշտեցնել Տիգրանին պարթևների արքայի հետ, սակայն պարզվում է, որ հզոր Հայաստանը նույնքան անցանկալի էր նրանց համար, որքան Հռոմը։ Պարթևները սկսում են բանակցել Հռոմի հետ, փորձելով խոստումներ ստանալ նրանից, ինչպես ստացել էր Հայստանից, սակայն Հռոմի դեսպանը Տիզբոնում թողնում է ավելի շատ լրտեսի տպավորություն և Պարսկաստանը որոշում է հայտարարել իր չեզոքությունը[10]։ Տիգրանը և Միհրդատը կարգի են բերում հայոց բերդերը և հավաքում մեծ ռազմական պաշար։

Առավել հզոր դիվանագիտական քայլ էր Միհրդատի բանակցությունները արևելյան ազգերի հետ։ Ըստ Մոմսենի նա պատերազմը նրանց ներկայացրեց որպես Արևելքի պայքարը Արևմուտքի դեմ, քանի որ այդպես էլ կար։ Նա պատերազմին հաղորդում է նաև կրոնական երանգ, որպեսզի ավելի ավելի պարարտ հող ստեղծի նրանց համոզելու գործում։ Նա նշում է, որ հռոմեացիների արշավանքի գլխավոր նպատակը Անահիտի նշանավոր մեհյանը թալանելն է, որը նշանավոր էր ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ Արևելքում։

  Հեռավոր և մոտիկ տեղերից ասիացիները հավքվում էին երկու թագավորների դրոշների տակ որոնք կանչում էին նրանց պաշտպանելու արևելքը և նրա աստվածներին անաստված օտարերկրացիների դեմ։
- Մոմսեն
 


Հայոց թագավորի կողմից կռվում էին վրացիներ և մարեր։ Մարերի առաջնորդը Տիգրան Մեծի փեսան էր, որը կարևոր դեր ուներ սկսված շարժման մեջ։ Այս զորքին սկսվեց ռազմական կրթություն տրվել։ Ուսուցիչները Միհրդատի արքունիքի հույն սպարապետները և իտալացի փախստականներն էին։ Ամբողջովին փոխվեց նաև պատերազմի ռազմավարությունը, քանի որ փորձը ցույց էր տվել որ լեռնային տարածքներում պարտիզանական, հյուծիչ պատերազմները ավելի արդյունավետ էին, քան մի գլխավոր ճաատամարտը։ Հայոց բանակի թիվը հասավ 40 հազար հետևակի և 3 հազար հեծելազորի[11]։

Պարտիզանական պայքար և Արածանիի ճակատամարտԽմբագրել

 
Տեսարան Արածանիի ճակատամարտից, որտեղ հայերը թունավոր նետերով նետահարում են հռոմեացիներին։

Լուկուլլոսի համար Ք․ա․ 68 թվականինի սկզբին ի շարք խնդիրներ առաջացավ։ Հռոմի ծերակույտը ինքնագլուխ պատերազմ սկսելու համար նրան զրկում է բոլոր տիստղոսներից և միայն պահպանում զորավարի կոչումը, որպեսզի նա շարունակի և ավարտի պատերազմը Տիգրանի և Միհրդատի հետ։ Նրան նույնիսկ համարում էին հռոմեացի ազգի դավաճան և նշում էին, որ նրա ձեռքին չպետք է լինի Արևմուտքի կառավարումը։ Այդ պատճառով Լուկուլլոսը անընդհատ ցանկանում էր իր ռազմական ունակությունները ցուցադրել և հուսով էր, որ Տիգրան Մեծը բաց դուրս կգա իր դեմ և կճակատամարտի։

Այդ պատճառով Ք․ա․ 68 թվականի գարնանը նա դուրս եկավ Կորդվաց աշխարհից և արշավանք սկսեց դեպի Մեծ Հայքի խորերքը՝ դեպի Արտաշատ, որպեսզի ստիպի Տիգրան Մեծին կռվի բռնվել[12]։ Նրանք շարժվում էին նույն ճանապարհով, որով անցել էր Քսենոփոնը՝ Բաղեշի կերճ, Մշո դաշտ, Բուլունըխով Ալաշկերտ։ Նրանք զգացին հայոց դժվարամատչելի լեռներում արշավանք ձեռնարկելու բադությունները և զորքի մեջ դժգոհություն առաջացավ։ Դժգոհությունը գնալով մեծանում էր պարենավորման խնդրի հետևանքով, քանի որ հայ գյուղացիները գիտեին որ Լուկուլլոսը եկել է Անահիտին անարգելու և պետք է նրանց ոչնչացնել ու նրանց պարեն չէին տրամադրում։

Չնայած հայերը ամեայն զգուշությամբ պահպանում էին Արածանիի կամուրջը, սակայն հռոմեացիներին ի վերջո հաջողվեց անցնել մյուս ափ։ Գետանցումից հետո հանկարծակի ապստամբություն պայթեց հռոմեական ճամբարում և զինվորները հրաժարվեցին առաջ գնալ, և Լուկուլլուսը ստիպված սկսեց նահանջել եկած ճանապարհով[13]։ Արածանիի մոտ հայոց զորքը սկսեց կեղծ նահանջել և բեկել թշնամու մարտակառքերը և սկսվել թունավոր և երկծայր նետերով նետահարումը[12][2]։ Արածանիի ճակատամարտից հետո հռոմեական զորքը վրեժ լուծելու համար հարձակվում է Մծբինի վրա, պաշարում այն և մեկ ամիս շարունակ չի կարողանում գրավել այն։ Ի վրեջո քաղաքը անձնտուր եղավ և Լուկուլլոսը կարողացավ ևս մեկ անգամ հագեցնել իր անսահման ընչաքաղցությունը[1][14]։

Առաջին փուլի ավարտԽմբագրել

Ք․ա․ 67 թվականին հայկական զորքերը Միհրդատի ղեկավարությամբ սկսեցին արշավանքը դեպի Պոնտոս և սկսեցին մեկը մյուսի հետևից ազատագրել պոնտական բերդերը և տարածքները[1][12]։ Ապա դաշնակից երկու թագավորները սկսեցին ասպատակություն սփռել Կապադովկիայում և սկեցին անգամ սպառնալ հռոմեական Ասիա նահանգին։ Պոնտոսի հռոմեացիները նահանջում են և օգնություն են խնդրում Լուկուլլոսից, իսկ Լուկուլլոսը իր հերթին օգնական զորք է խնդրում Կիլիկիայի հռոմեական իշխանությունից, ովքեր հրաժարվում են օգնություն տրամադրել։ Լուկուլլոսը գնում է Պոնտոս և օգնում հռոմեական մի բանակի դուրս գալ պաշարումից։ Այդ ժամանակ Հռոմի ծերակույտից նամակ է գալիս, որտեղ ասվում է որ նրանք մտադրված են ազատել այն զինվորներին, որոնց ծառայության ժամկետը ավարտվել է։ Այս ամենը էլ ավելի է մեծացնում դասալքությունը նրա բանակում։

Լուկուլլոսը սկսում է շարժվել դեպի Հայաստան, սակայն հենց զորքը հասնում է Հայաստանի և Կապադովկիայի ճամփաբաժանին զինվորները սկսում են շարժվել դեպի Կապադովկիա։ Լուկուլլոսը շատ է խնդրում իր զինվորներին, անգամ ծնկի է իջնում նրանց առաջ, սակայն զինվորները անդրդվելի էին։ Ապա նրա փոխարեն զորավար է նշանակվում Գլոբրիոնոսը, ում էլ հանձնում է իր զորքը Լուկուլլոսը և իջնում պատմության թատերաբեմից[15]։

Երկրորդ փուլԽմբագրել

Տիգրան Կրտսերի ապստամբությունԽմբագրել

Ինչպես բոլոր ասիական բռնակալ թագավորների ընտանիքներում, այնպես էլ Տիգրան Մեծի ընտանիքում արյունահեղություննեից զերծ մնալ չի հաջողվել։ Միհրդատ Եվպատորի աղջկանից՝ Կլեոպատրիայից Տիգրանը ունեցավ մի քանի երեխաներ, որոնցից 3-ը դավաճանեցին իրենց հորը։ Կլեոպատրայի և Տիգրանի ավագ որդին՝ Զարեհը, նախարարների հետ դավադրություն կազմակերպեց իր հորը գահընկեց անելու համար, սակայն դավադրութոյւնը բացվեց և նա մահապատժի ենթարկվեց։ Մյուս որդին, որի անունը մեզ չի հասել, մի անգամ Տիգրանի հետ որսի է գնում։ Ինչ-որ պատճառով Տիգրանը ընկնում է ձիուց և ուշաթափվում։ Որդին օգտվում է այս դեպքից և հոր խույրը դնում իր գլխին, իսկ կրտսեր որդին մնում է հոր հետ և խնամում նրան։ Երբ Տիգրան Մեծի գիտակցությունը վերականգնվում է նա հրամայում է ձերբակալել հանդուգն որդուն, իսկ կրտես որդուն՝ Տիգրան Կրտսերին, դարձնում է իր գահակիցը Ծոփաց աշխարհում[16]։

Սակայն ամենամեծ վտագը հենց կրտես որդին էր իրենից ներկայացնում՝ Տիգրանը։ Երբ Ք․ա․ 67 թվականին Տիգրան Մեծը գտնվում էր Կապադովկիայում, Տիգրան Կրտսերը մի քանի դավադիրների հետ ապստամբում է և գրավում Արտաշատը։ Նրան աջակցում էին իր մայրը՝ Կլեոպատրան և պապը՝ Միհրդատ Եվպատորը, որը ցանկանում էր թոռան միջոցով Հայաստանը օգտագործել Պոնտոսի շահերի համար։ Տիգրան Մեծը, իմանալով որդու դավաճանության մասին, անմիջապես վերադառնում է Արտաշատ և պատերազմելով նրա հետ՝ հաղթում։ Տիգրան Կրտսերը փախչում է Պարսկաստանի արքա Հրահատ Գ-ի մոտ, որը նրա աներն էր։ Այս միջոցին Հրահատ Գ-ի պալատում գնտվում էին և՛ հայակական, և՛ հռոմեական պատվիրակություններ, որոնք փորձում էին իրենց կողմը քաշել պարսիկներին։ Ի վերջո պարսիկները հակվում են դեպի Հռոմը։ Այդ որոշման մեջ մեծ դեր է խաղում նաև Տիգան Կրտսերը, որը նախընտրում էր անմիջապես ստանալ թույլ պետություն, քանի մի փոքր անց անկախ աշխարհակալություն[17]։

Պոմպեոսի արշավանքը և Արտաշատի պայմանագիրԽմբագրել

 
Պոմպեոսի կիսանդրին

Ք․ա․ 66 թվականին Պոմպեոսը թողել է իր զորքերի մի մասը Կիլիկիայում ու Կապադովկիայում և սկսեց շարժվել Գալատիա, որտեղ էլ Լուկուլլոսից ստացավ զորքերի հրամանատարությունը։ Լուկուլլոսը մեկնում է Հռոմ, իսկ Պոմպեոսը սկսում է Պոնտոսի վերանվաճումը։ Միհրդատը պատերազմը վարում էր իր նախընտրած ռազմաավարությամբ՝ հակառակորդի ուժերը հյուծելով և դեպի երկրի խորքը ներքաշելով։ Պոմպեոսը մի անգամ այնպիսի մի դժվար իրադրության մեջ ընկավ, որ նահանջեց միչև հայ-պոնտական սահման՝ Տայոց աշխարհ։

Այդ ժամանակ Տիգրան Մեծը զբաղված էր պարսիկների դեմ պատերազմով, որը սանձազերծել է Հրահատ Գ արքան իր փեսային՝ Տիգրան Կրտսերին հայոց գահին հաստատելու համար։ Տիգրան Մեծը քաշվեց դեպի լեռներ և թույլ տվեց, որ Հրահատ Գ-ն պաշարի Արտաշատը։ Նա լեռներում կազմակերպում է իր բանակը և երբ իջնում է Արտաշատ, արդեն Հրահատ Գ-ն իր զոքրի մեծ մասով հեռացած է լինում։ Նոր ճակատամարտ է տեղի ունենում Տիգրան Կրտսերի և Տիգրան Մեծի միջև, որում հաղթում է հայրը, իսկ որդին փախչում է պապի՝ Միհրդատ Եվպատորի մոտ։ Այսպիսով խզվում է հայ-պոնտական դաշինքը[18]։

Տիգրան Կրտսերը փախուստի ճանապարհին լուր է ստանում, որ իր պապի դրությունը այդքան էլ լավ չէ։ Նա միանգամից ձին քշում է դեպի հռոմեական ճամբար։ Այդ ժամանակ Պոմեոսը շրջապատել էր պոնտական բանակը և վերջին անգամ ճակատամարտում էր նշանավոր Միհրդատ Եվպատորի հետ, ում համար դա վերջին պատերազմն էր։ Միհրդատը փորձում է ապաստան գտնել Մեծ Հայքում, սակայն սահմանագլխին իմանում է, որ Տիգրան Մեծը իր գլխի համար 100 տաղանդ գլխագին է սահմանել և փախչում է Սև ծովի հյուսիսային ափերը, որտեղ էլ նա մահանում է։

Տիգրան Կրտեսրը համոզում է Պոմպեոսին, որ Միհրդատի դեմ պատերազմը հետաձգի և ուղղվի ընդեմ Տիգրան Մեծի։ Սակայն Տիգրան Մեծը կանխում է իր որդուն և միանգամից բանակցություններ սկսում Պոմպեոսի հետ։ Տիգրան Կրտսերը ամեն ջանք գործադրում էր, որ այդ բանակցությունները անարդյունք լինեն, սակայն հայրը նորից հաղթում է։ Նա անձամբ այցելում է Պոմպեոսին։ Ճամբար մտնելիս նրանից վերցնում են իր սուրը, նա չուներ արքայական ծիրանի, սակայն խույրը նրա գլխին էր[19]։ Մտնելով Պոմպեոսի սենյակ նա գլուխ է տալիս զորավարին և իր գլխի վրայից հանելով իր խույրը դնում է Պոմպեոսի ոտքերի տակ։ Ք․ա․ 66 թվականի կնքվում է Արտաշատի պայմանագիրը, ըստ որի․

  • Մեծ Հայքը պետք է վճարեր 6000 տաղանդ ռազմատուգանք
  • Մեծ Հայքը պետք է հրաժարվեր իր բոլոր արտաքին նվաճումներից ի օգուտ Հռոմի, բացի Հյուսիսային Միջագետքից և պահպաներ միայն բուն հայկական սահմանները
  • Հայոց արքաները պետք է նշանակվեին Հռոմի համաձայնությամբ
  • Տիգրան Կրտսերը դառնալու էր Ծոփքի արքա, իսկ Տիգրան Մեծի մահից հետո՝ Հայստանի արքա
  • Հռոմը հռչակվում էր «Հաստանի դաշանկից և բարեկամ»[20]

Այս ամենը սակայն չգոհացրեց Տիգրան Կրտսերին, քանի որ ամբողջ ռազմատուգանքը Տիգրան Մեծը վճարեց Ծոփքի գանձարանից և նոր Ծոփքը հանձնեց որդուն։ Նա բողոքում է Պոմպեոսին, իսկ զորավարը նրան շղթայում է և այդպես էլ տանում Հռոմ, որտեղ էլ մահանում է Տիգրան Կրտսերը։

Այսպիսով Տիգրան Մեծը հնարավորություն է ստանում խաղաղ թագավորել միչև իր մահը՝ Ք․ա․ 55 թվականը[21]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «ՀԱՅ-ՀՌՈՄԵԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ Մ.Թ.Ա. 66 թ-ի ԱՐՏԱՇԱՏԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ»։ anunner.com (հայերեն)։ Վերցված է 2019-03-08 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ - Տիգրանակերտի ճակատամարտը եւ Տիգրան Բ-ի կայսրութեան անկումը»։ alikonline.ir (հայերեն)։ Վերցված է 2019-03-08 
  3. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 305 
  4. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 306 
  5. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 307 
  6. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 308 
  7. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 309 
  8. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 309 
  9. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 310 
  10. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 311 
  11. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 312 
  12. 12,0 12,1 12,2 «Արածանիի ճակատամարտը և հռոմեական բանակների պարտությունը»։ findarmenia.org (հայերեն)։ Վերցված է 2019-03-08 
  13. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 313 
  14. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 314 
  15. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 315 
  16. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 316 
  17. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 317 
  18. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 317 
  19. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 318 
  20. «Արտաշատի պայմանագիրը»։ armhistory.do.am (հայերեն)։ Վերցված է 2019-03-08 
  21. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 319 

ԱղբյուրներԽմբագրել

  • Լեո, Առաջին հատոր, «Հայոց Պատմություն», «Հայաստան» հրատարակչություն, 1966

Արտաքին հղումներԽմբագրել