Հյուսիսային Մակեդոնիա

(Վերահղված է Մակեդոնիաից)

Հյուսիսային Մակեդոնիա, պետություն Բալկանյան թերակղզում՝ Հարավարևելյան Եվրոպայում։ Այն նախկին Հարավսլավիայի իրավահաջորդ նահագներից մեկն էր, որից հռչակվեց անկախ 1991 թվականին։ Այն դարձել է Եվրամիության անդամ 1993 թվականից, բայց Հունաստանի հետ «Մակեդոնիա» անվան շուրջ անընդհատ վեճի արդյունքում, այն ընդունվեց որպես նախկին Հարավսլավիայի Մակեդոնիայի Հանրապետություն, երբեմն նաև օգտագործվում է Մակեդոնիա կամ ՆՀՀ Մակեդոնիա տերմինը, որը կիրառվում է այնպիսի միջազգային կազմակերպությունների կողմից ինչպիսիք են Եվրամիությունը և ՆԱՏՕ–ն։ 2018 թվականի հունիսի 17–ին Մակեդոնիան և Հունաստանը ստորագրեցին համաձայնագիր, որը նախատեսում էր փոխել անվանումը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն մինչև հարցի վերաբերյալ ազգային հանրաքվե անցկացնելը։ Դեպի ծով ելք չունեցող Մակեդոնիայի Հանրապետությունը հյուսիս–արևմուտքից սահմանակից է Կոսովոյին, հյուսիսից՝ Սերբիային, արևելքից՝ Բուլղարիային, հարավից` Հունաստանին և Ալբանիային՝ արևմուտքից։ Այն կազմում է Մակեդոնիա աշխարհագրական տարածաշրջանի մոտավորապես մեկ երրորդ մասը, որն իր հերթին ներառում է Հունաստանի հյուսիսային, Բուլղարիայի հարավարևմտյան և Ալբանիայի հարավարևելյան հարակից տարածաշրջանները։ Երկիրը աշխարհագրականորեն եզերված է լեռներով, հովիտներով և գետերով։ Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Սկոպյեն մոտավորապես 2.06 միլիոն բնակչությամբ։ Բնակչության մեծ մասը բնիկ մակեդոնացի է կամ ունի հարավ սլավոնական ծագում։ Ալբանացիները փոքրամասնություն են կազմում, մոտավորապես 25 %, նրանց հաջորդում են թուրքերը, սերբերը, բուլղարացիները։ Տարածաշրջանի պատմությունը սկսվում է հնագույն ժամանակաշրջանից Պաենոյա թագավորությունից մինչև Թրքո-Իլլյանական իշխանությունը։ Մ․թ․ա․ 6-րդ դարի վերջին տարածաշրջանը գրավվում է Աքեմենյան կայսրության կողմից, իսկ մ․թ․ա․ 4-րդ դարի վերջին այն միանում է Մակեդոնիայի թագավորությանը։ Ք․ա. 2-րդ դարում տարածաշրջանը գրավվում է հռոմիացիների կողմից և դառնում է Մակոդոնիայի ամենամեծ նահանգը։ Տարածաշրջանը եղել է Բյուզանդական կայսրության մաս և Ք․հ․ 6-րդ դարի սկզբին հաճախ ենթարկվել է հարձակումների և բնակեցվել սլավոնական ցեղերով։ Հաջորդող դարերին Բուլղարական, Բյուզանդական և սերբական կայսրությունների միջև պայքարի արդյունքում այն տասնչորսերորդ դարից աստիճանաբար հայտնվեց Օսմանյան տիրապետության տակ։ 19-րդ դարի վերջին և 20–րդ դարի սկզբին Մակեդոնիայի ինքնիշխանությունը հաստատվեց, չնայած 1912 թվականից մինչև 1913 թվականը Առաջին Բալկանյան պատերազմի ընթացքում Մակեդոնիայի ժամանակակից տարածքը հայտնվեց Սերբիայի տիրապետության տակ։ Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով (1914-1918) այն ներառվեց Սերբիայի թագավորության մեջ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերահիմնադրվեց որպես հանրապետություն (1945 թ.), իսկ 1963 թվականին դարձավ Հարավսլավիայի սոցիալիստական դաշնային հանրապետություն։ Մակեդոնիան եղել է Հարավսլավիայի կազմում սոցիալիստական դաշնային հանրապետություն մինչև 1991 թվականի խաղաղ անկախացումը։Մակեդոնիան Եվրամիության և Եվրոպայի խորհրդի անդամ է։ 2005 թվականից սկսած այն եղել է Եվրամիությանն անդամակցելու թեկնածու և միևնույն ժամանակ անդամակցել է ՆԱՏՕ–ին։ Չնայած, լինլով Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը, այն մեծ առաջխաղացում է ունեցել բաց շուկայական հարաբերությունների զարգացման մեջ։ Երկրի մայրաքաղաքը Սկոպյեն է՝ 506,926 բնակչությամբ։ Խոշոր քաղաքներից են Բիտոլա՝ 95,385 բն., Կումանովո՝ 70,842 բն., Պրիլեպ՝ 66,246 բն., Տետովո՝ 52,915 բն., Օխրիդ՝ 42,003 բն. և այլն։

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն
Република Северна Македонија
Մակեդոնիայի դրոշ
Դրոշ
Մակեդոնիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Денес над Македонија
Մակեդոնիայի դիրքը
Մակեդոնիայի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Սկոպյե
Պետական լեզուներ մակեդոներեն
Տարածք
 -  Ընդհանուր 25,333 կմ² 
 -  Ջրային (%) 1.9
Բնակչություն
 -  2007 նախահաշիվը 2,055,915 
 -  2002 մարդահամարը 2,022,547 
 -  Խտություն 79 /կմ² 
205 /մղոն²
Ժամային գոտի (ՀԿԺ+1)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ+2)
Ազգային դոմեն .mk
Հեռախոսային կոդ +389

Ծագումնաբանություն

խմբագրել

Պետության անունը ծագում է հունարեն Μακεδονία (Մակեդոնիա) թագավորություն (ավելի ուշ ռեգիոն), հին Մակոդոնացիների անունով։ Հունական ծագմամբ Μακεδνός (makednós) բառը նշանակում է «բարձրահասակ, կոնաձև», այն ունի նույն արմատը ինչ μακρός (makrós) ածականը, որը Հին հունարենով նշանակում է «Երկար, բարձր, ուժեղ»[1]։ Ի սկզբանե անունը նշանակելու էր կամ բարձրահարկ կամ բարձրահասակներ, մարդկանց հավանական բնութագիր[2][3]։ Այնուամենայնիվ, Ռոբերտ Ս. Բ. Բեկեսը հավաստիացնում է, որ երկու տերմիններն էլ նախապատմական ծագում ունեն և չեն կարող մեկնաբանվել Հնդեվրոպական մորֆոլոգիայի տեսանկյունից[4]։

Պատմություն

խմբագրել
 

Մակեդոնիայի Հանրապետությունը աշխարհագրականորեն համապատասխանում է Պաոնիանայի թագավորությանը, որն անմիջապես գտնվում է Հին Մակեդոնիայի Թագավորության հյուսիսում։ Պաոնյանը բնակեցված է եղել պաոնյաններով, թրքական ժողովուրդներով, մինչդեռ հյուսիսարևմտյան հատվածը բնակեցված է եղել դարդանիացիներով, հարավարևմտյան հատվածը բնակեցված է եղել պատմականորեն հայտնի այնպիսի ցեղերով, ինչպիսիք են՝ Էնգելլե, Պելագոններ և Լինսեստի․ վերջին երկուսը աստիճանաբար վերածվեցին Հունաստանի հյուսիսարևմտյան հատվածի Մալոսյան ցեղերի, մինչդեռ առաջին երկուսը համարվել են Իլլյան ցեղեր։

Ք․ա․ 6–րդ դարի վերջին Աքեմենյան պարսիկները Դարեհ Մեծի գլխավորությամբ գրավեցին Պաոնյանները՝ ներառելով այն, ինչ այսօր Մակեդոնիայի Հանրապետությունը ունի իր ընդարձակ տարածքում։ Ք․ա․ 479 թվականին՝ Հունաստանի դեմ պարսկական երկրորդ ներխուժման արդյունքում, պարսիկները աստիճանաբար հեռացան եվրոպական տարածաշրջաններից՝ ներառելով Մակեդոնիայի Հանրապետության ժամանակակից տարածքները։

 
Մակեդոնիա

Ք․ա. 356 թվականին Փիլիպոս II-ը նվաճեց և Մակեդոնիայի թագավորությանը միացրեց Վերին Մակեդոնիայի երկու շրջանները՝ Լինկեստիսն ու Պելագոնիան և Պաոնիանայի (Դիրիփոուս) հարավային հատվածները։ Ֆիլիպի որդին՝ Ալեքսանդր Մակեդոնացին, գրավեց մնացյալ տարածքները և ներառեց իր կայսրության մեջ՝ հասնելով մինչև Սկոփի, սակայն քաղաքը և շրջակայքը մնացին Դարանդայի տարածքում։

Ք․ա․ 146 թվականին հռոմեացիները հաստատվեցին Մակեդոնիայի տարածքում։ Դիոկղետիանոսի թագավորման ժամանակաշրջանում երկիրը բաժանվեց երկու մասի՝ Մակեդոնիա Պրիմա (Առաջին Մակեդոնիա)՝ հարավային հատվածում՝ ընդգրկելով Մակեդոնիայի Թագավորության մեծ մասը, և Մակեդոնիա Սալյուտերիս (հայտնի որպես Երկրորդ Մակեդոնիա)՝ հյուսիսային հատվածում՝ ընդգրկելով Դարդանիայի մի մասը և ամբողջ Պաոնիանան․ երկրի ժամանակակից սահմանները ընդարձակվեցին վերջերս՝ ներառելով նաև Ստոբի քաղաքը՝ որպես պետության մայրաքաղաք։ Դոմետիանոսը (81-96 թթ.) թագավորության ժամանակաշրջանում հռոմեացիները գրավեցին Սկոպյեն՝ ընդգրկելով այն Մուեզիայի նահանգում։ Մինչ Հռոմեական կայսրությունում հունարենը շարունակում էր տիրող լեզու մնալ, լատիներենը որոշ չափով տարածվում էր Մակեդոնիայում։

Միջնադարյան և Օսմանյան շրջան

խմբագրել
 
Սուրբ Մարկոս եկեղեցին

6–րդ դարի վերջին սլավոնական ցեղերը հաստատվեցին Բալկանյան տարածաշրջաններում ներառելով Մակեդոնիան։ Պատմական արձանագրությունները վկայում են, որ 680 թվականին բուլղարական, սլավոնական և բյուզանդական ժողովուրդների առանձին խմբեր, որոնց առաջնորդում էր Բուլղարիան, կոչվում էին Կուբեր, հաստատվել էին Կերամիզյան հարթավայրում՝ Բիտոլա քաղաքի կենտրոնում։ Պրեսիանսի իշխանությունը համընկնում էր Բուլղարայի կողմից սլավոնական ցեղերի և Մակեդոնիայի վերահսկողության հետ։ Սլավոնական ժողովուրդները, որոնք հաստատվել էին Մակեդոնիայի տարածքում 9–րդ դարում, Բուլղարիայի ցար Բորիս I-ի կառավարման ժամանակածրջանում ընդունում են քրիստոնեությունը։

1014 թվականին Բյուզանդիայի կայսր Բասիլ Երկրորդը հաղթում է Բուլղարիայի Ցար Սամուելի զորքերին և չորս տարվա ընթացքում՝ 7–րդ դարից սկսած, Բյուզանդիան առաջին անգամ վերականգնում է իր իշխանությունը Բալկանյան տարածաշրջանում (ներառյալ Մակեդոնիան)։ 12–րդ դարի վերջին Բյուզանդիան անկում ապրեց տարբեր քաղաքական կառույցների մրցակցության արդյունքում՝ ներառելով Նորման 1080-ական թվականներին։

13–րդ դարի վերջին Բուլղարիայի կայսրը ստանձնեց տարածաշրջանի կառավարումը։ Քաղաքական դժվարությունների պատճառով կայսրությունը երկար գոյություն չունեցավ, և 14–րդ դարում այն կրկին հայտնվեց Բյուզանդիայի տիրապետության տակ։ 14–րդ դարում այն դարձավ Սերբիայի կայսրության մի մաս, ովքեր ազատագրել են իրենց սլավոնական ազգակիցներին Բյուզանդիայի դեպրոտիզմից։ Ցար Ստեֆան Դուսանի կառավարման ժամանակաշրջանում Սկոպյեն դարձել է պետության մայրաքաղաք։ Դուսանի մահից հետո նրան հաջորդեցին թույլ իրավահաջորդներ, և ազնվականների միջև ուժող պայքարի արդյունքում Բալկանյան տարածաշրջանը կրկին տարանջատվեց։ Այս իրադարձությունները համընկան դեպի Եվրոպա Օսմանյան թուրքերի ներխուժման հետ։ Պրիլեպ թագավորությունը ամենակարճ գոյություն ունեցող թագավորություններից էր, որը հայտնվեց 14–րդ դարում՝ Սերբիայի կայսրության փլուզման արդյունքում։ Աստիճանաբար, Բալկանյան ամբողջ տարածաշրջանը գրավվեց Օսմանյան կայսրության կողմից և մնաց դրա տիրապետության տակ ավելի քան հինգ դար։

Մակեդոնական ազգայնականություն

խմբագրել
 
Իլինինյան ապստամբություն

18–րդ դարում՝ Բուլղարիայի ազգային վերածննդի սկզբին, շատ հեղափոխականներ, որոնցից էին՝ Միլադինովի եղբայրները, Ռաջկո Զինզիֆովը, Ջոաքիմ Կրչովսկին, Կիրիլ Պեժչինովիչը և ուրիշներ, հենց այս տարածաշրջանից էին։ Սկոպյեի, Դեբարի, Բիթոլայի, Օհրիդի, Վելեսի և Սթրամիքայի եպիսկոպոսները ընդունեցին Բուլղարիայի եպիսկոպոսությունը, որը հիմնադրվել էր 1870 թվականին։ 19–րդ դարում սկսվեցին նոր շարժումներ, որոնց հիմնական նպատակը ինքնավար Մակեդոնիայի հիմնադրումն էր, որը ներառելու էր ամբողջ Մակեդոնիայի տարածաշրջանը։ Դրանցից էր Մակեդոնիայի հեղափոխական կազմակերպությունը, որը հետագայում դարձավ Գաղտնի Մակեդոնիա-Ադրիանապոլական հեղափոխական կազմակերպություն (ԳՄԱՀԿ)։ 1905 թվականին այն վերանվանվեց ներքին Մակեդոնիա-Ադրիանապոլ հեղափոխական կազմակերպություն (ՆՄԱՀԿ)։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո այն տարանջատվեց Ներքին Մակեդոնիայի հեղափոխական կազմակերպության և Ներքին Թրքական հեղափոխական կազմակերպության (ՆԹՀԿ)։ Սկզբնական շրջանում կազմակերպությանն անդամակցելու իրավունք ունեին միայն բուլղարացիները, իսկ հետագայում այն տարածվեց Եվրոպայի ամբողջ բնակչության վրա՝ անկախ ազգությունից և դավանանքից։ Այնուամենայնիվ անդամների գերակշռող մասը Մակեդոնիայի բուլղարացիներն էին։ 1903 թվականին Ներքին Մակեդոնիայի հեղափոխական կազմակերպությունը կազմակերպեց Իլինդեն ապստամբությունն ընդդեմ Օսմանյան կայսրության, որը, չնայած սկզբնական հաջողություններին, ներառյալ Կռուսևո Հանրապետության ձևավորումը, ունեցավ մեծ կորուստներ։ Ապստամբությունը և Կռուսևո Հանրապետության ձևավորումը հանդիսացան անկյունաքար և նախադրյալ Մակեդոնիայի պետականության վերջնական ձևավորման համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

խմբագրել
 

Երկրորդ համաշխարհային պատերազի ընթացքում 1941–1945 թթ․ Հարավսլավիան գրավվեց Աքսիսի ուժերի կողմից։ Վարդան Բանովինան բաժանվեց Բուլղարիայի և Իտալիայի կողմից օկուպացված Ալբանիայի միջև։ Նոր Բուլղարիայի վարչակազմի ձևավորման և բանակի ստեղծման համար հիմնադրվեց Բուլղարիայի գործերի կոմիտեն։ Կոմիտեն մեծ մասամբ ձևավորվել էր Ներքին Մակեդոնիայի հեղափոխական կազմակերպության նախկին անդամներից, բայց շատ կոմունիստներ ինչպիսիք են Պանկո Բրաշնարովը, Սթրահիլ Գիգովը և Մեթոդի Շատովովը նույնպես անդամակցում էին կոմիտեին։ Որպես Վարդարդ Մակեդոնիայի կոմունիստների առաջնորդ, Շոտովը անցավ Հարավսլավիայի կոմկուսի կուսակցությունից Բուլղարական կոմունիստական կուսակցություն և հրաժարվեց ռազմական գործողություններ սկսել բուլղարական բանակի դեմ։ Բուլղարիայի իշխանությունները Գերմանիայի ճնշման ներքո պատասխանատու էին Սկոպյեում և Բիտոլայում ավելի քան 7000 հրեայի վերաբնակեցման և տեղահանման համար։ Զավթած ուժերի դաժան կանոնորը շատ Մակեդոնացիների քաջալերում էին աջակցելու 1943 թ․ հետո կոմունիստ Պարտիսանի կազմակերպած Ջոսիփ Բրոզ Տիտոյի շարժմանը և 1944 թ․ կազմակերպած Ազգային ազտագրական պայքարը երաշխավորում էր գերմանական ուժերի դուրս բերումը Մակեդոնիայի տարածքից։

Սոցիալիստական Հարավսլավիայի ժամանակաշրջան

խմբագրել
 
Ռիչարդ Նիխոն Սպիտակ տանը

1944թ․ Մակեդոնիայի ազգային ազատագրական պայքարի հակաֆաշիստական ժողովը Մակեդոնիայի ժողովրդավարական հանրապետությունը հռչակվեց Հարավսլավիայի ժողովրդական դաշնային հանրապետության մի մաս։Ազգային ազատագրական պայքարի հակաֆաշիստական ժողովը շարունակեց մնալ գործող կառավարություն միննչ պատերազմի ավարտը։Մակեդոնիայի այբբուբենը լեզվաբանների կողմից ենթարկվեց փոփոխությունների, այն հիմնված էր Վուկ Ստեֆանովիչը Կարաջիչիի հնչյունական այբբուբենի և Կրեստե Պետկովի Միսկրովի օրենքների վրա։

Այն դարձավ Յուգոսլավ ֆեդերացիայի վեց հանրապետություններից մեկը։ 1963 թ․ ֆեդերացիան վերանվանվեց Հարավսլավիայի սոցիալիստական դաշնային հանրապետություն, Մակեդոնիայի հանրապետությունը նույնպես վերանվանվեց, դառնալով Մակեդոնիայի սոցիալիստական հանրապետություն։ 1946–1949 թթ. Հունաստանում քաղաքացիական պայքարի ընթացքում Մակեդոնիայի կոմունիստ ապստամբները աջակցում էին Հունաստանի կոմունիստներին։ Շատ փախստականներ հենց այստեղից են ներգաղթել Մակեդոնիայի սոցիալիստական հանրապետություն։ 1991 թ․ երբ Մակեդոնիան վերջնականապես անջատվեց Հարավսլավիայից, հանվեց «սոցիալիստական» տերմինը։

Անկախության հռչակում

խմբագրել
 
Անկախության հռչակագիրը

Հարավսլավիայից անկախության հռչակման հանրաքվեի կապակցությամբ Մակեդոնիայի հանրապետությունը պետականորեն հռչակեց իր անկախությունը 1991թ․ սեպտեմբերի 8–համաձայնագիրով և օրինականացրեց մասնակցությունը Հարավսլավիայի նախկին պետությունների հետագա միավորմանը։ Իլինի ապստամբության օրը՝ օգոստոսի 2–ը նույպես տոնվում է պետական մակարդակով որպես պետականության հռչակման օր։

Ռոբերտ Բադինտերը, որպես Հարավսլավիայի Խաղաղության կոնֆերանսի արբիտրաժային հանձնաժողովի ղեկավար 1992 թ․ հունվարին առաջարկեց ԵՀ ճանաչում։

1990-ականների սկզբին Յուգոսլավյան պատերազմների միջոցով Մակեդոնիան պահպանում էր իր խաղաղությունը։ Մակեդոնիայի և Հարավսլավիայի միջև աննշան սահմանային փոփոխություննրը տեղի են ունեցել երկու երկրների համաձայնությամբ։ Այնուամենայնիվ 1999 թ ․ Կոովոյի պատերազմից հետո, երբ 360,000 ալբանացի փախստականներ Կոսովայից ներգաղթեցին Մակեդոնիա, երկրի սահմանները ենթարկվեցին փոփոխությունների։ Այնուամենայնիվ պատերազմից հետո նրանք վերադարձան և հիմնեցին բանակ սահամների երկու կողմում՝ հռչակելով իրենց անկախությունը կամ ինքնավարությունը։

2001 թ․ ապստամբություն

խմբագրել

Կոնֆլիկտը տեղի է ունեցել 2001 թ փետրվարից մինչև օգոստոս երկրրի հյուսիսային և արևմտյան սամաններին ալբանացի փախստականների և կառավարության միջև։ Պատերազմը ավարտվել է ՆԱՏՕ–ի հրադադարի պահպանման ռեժիմի միջամտությամբ։ Օհրիդ համաձայնագրով կառավարությունը համաձայնվեց դադարեցնել քաղաքական պայքարը և ընդունել Ալբանիայի փոքրամասնությանը։ Ալբանական կողմը համաձայնվեց հրաժարվել անջատողական պահանջներից և ընդունեց Մակեդոնիայի սահմանները ամբողջությամբ։ Բացի դրանից մակեդոնական բանակը պետք է զինաթափվեր և հանձներ ՆԱՏՕ–ին։

2012 թ․ Մակեդոնիայում միջմշակութային լարվածություն առաջացավ ալբանացիների և մակեդոնացիների միջև, որը ուղեկցվեց բռնության տարբեր դեպքերով։

Պրեսպայի համաձայնագիր

խմբագրել

Պրեսպայի համաձայնագիրը, որը փոխարինում է 1995 թ․ ստորագրված ժամանակավոր համաձայնագրին,ստորագրվել է 2018 թ․ հունիսի 17–ին Հունասատանում Պրեսպա գետի վրա գտնվող Պսարադես գյուղում երկու երկրների նախագահների՝ Նիկոլա Դմիտրիովի և Նիկոս Կոթսիանի կողմից, ինչպես նաև երկու վարչապետների՝ Զորան Զաևի և Ալեքսիս Ցիպրասի ներկայությամբ։ Հանդիպմանը ներկա էին ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մեթյու Նիմեթը, քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Ռոզմարի Դի Կարլոն, ԵՄ-ի Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը Յոհաննես Հանը և ուրիշներ։ Հանդիսությունից հետո Ցիպրասը իր մակեդոնացի գործընկերների հետ Օտեսեվա գյուղում ճաշելու համար անցնում է Մակեդոնիայի սահմնանը, այս նշանակալից քայլը գնահատվում է որպես 1991 թ․ անկախության հռչակումից հետո Հունաստանի վարչապետի առաջին այց Մակեդոնիայի հանրապետություն։ Հունական վետոյի դուրս բերումը հանգեցրեց նրան, որ Եվրոպական միությունը հունիսի 27–ին սկսեց բանակցությունններ վարել Մակեդոնիայի հետ միանալու համար, նախատեսվում է, որ այն կիրականանա 2019 թ․՝ պայմանով, որ Պրեսպայի համաձայնագիրը կիրագործվի և Մակեդոնիայի սահմանադրական անվանումը կփոխվի է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության։

Հուլիսի 5–ին Մակեդոնիայի հանրապետության կողմից ձայների մեծամասնությամբ Պրեսպայի համանաձայնագիրը կրկին վավերացվեց։

Հուլիսի 11–ին ՆԱՏՕ–ն հրավիրում է Մակդեդոնիային միանալու և դառնալու Եվրոատլանտյան դաշինքի 30–րդ անդամը։

Հուլիսի 30–ին Մակեդոնիայի հանրապետությաւնը հավանություն է տալիս երկրի անունը փոխելու ծրագրին, որը տեղի էր ունենալու սեպտեմբերի 30–ին։

Աշխարհագրական տվյալներ

խմբագրել
 

Մակեդոնիայի ամբողջ տարածքը կազմում է 25,713 կմ²։ Այն գտնվում է աշխարհագրական լայնության 40°– 43°–ի և աշխարհագրական երկարության 20° – 23° սահմաններում։ Հյուսիսում Մակեդոնիայի հետ Սերբիայի ունեցած սահմանի երկարությունը 748 կմ է, հյուսիսարևմտյան հատվածում Կոսովոյի հետ ունեցած սահմանի երկարությունը 159 կմ է, արևելյան հատվածում Բուլղարիայի հետ ունեցած սահմանը 148 կմ է, հարավում Հունաստանի հետ ունեցած սահմանի երկարությունը 228 կմ և արևմուտքում Ալբանիայի հետ ունեցած սահմանի երկարությունը 151։

Մակեդոնիան դեպի ծով ելք չունեցող երկիր է, այն ձևավորվել է հարթավայրում՝ Վարդար գետի հովտում, երկիրը շրջապատված է լեռնաշղթաններով։ Այն գտնվում է Շար և Օսկոովոն լեռների միջև՝ Վարդար գետի հովտին։ Հարավային կողմում Ալբանիայի և Հունաստանի սահմանին գտնվում են երեք խոշոր լճերը՝ Օհրիդ, Պեսպա և Դեժրանի լճերը։ Օհրիդը համարվում է ամենահին լիճը աշխարհում։ Մակեդոնիան ունի սեյսմիկ ակտիվ տարածք, այտեղ տեղի են ունեցել բազմաթիվ երկրաշարժներ, իսկ վերջերս 1963 թ․ Սկոպյեում տեղի ունեցած երկրաշարժը մեծ ավերածությունների պատճառ դարձավ՝ սպանելով ավելի քան 1,000 մարդու։

Տարածքը ունի գեղատեսիլ լեռներ։ Դրանք հիմնականում պատկանում են երկու տարբեր լեռնաշղթաների՝ առաջինը Շար լեռներն են, որոնք շարունակում են Արևմտյան Վարդար լեռնաշղթան և հայտնի են որպես Դինարիք լեռներ։ Երկրորդ լեռնաշղթան Օգոսովո–Բելսաիքա լեռներն են, հայտնի են նաև որպես Ռոդոֆ լեռներ։ Այն լեռները, որոնք պատկանում են Շար և Արևմտյան Վարդար լեռնաշղթային շատ ավելի երիտասարդ են և բարձր քան Օգոսովո–Բելսաիքա լեռները։ Ալբանիայի սահմանին գտնվող Շար լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Կորաբն է, այն համարվում է Մակեդոնիայի ամենաբարձր գագաթը 2,764 մ բարձրությամբ։

Մակեդոնիայի տարածքում կան ջրի 1,100–ից ավելի աղբյուրներ։ Գետերը ունեն երեք տարբեր ելակետներ՝ Էգեյան, Ադրիատիկ և Սև ծովեր։ Ամենամեծը հավարվում է Էգեյանը, այն ծածկում է հանրապետության տարածքի 87%–ը, մակերեսը մոտավորապես 22.075 քառակուսի կիլոմետր է։ Ամենաերկար գետը համարվում է Վարդարը 20,459 քառակուսի կիլոմետր մակերեսով։ Այս հարթավայրը կարևոր դեր է խաղում երկրի տնտեսության և կապի զարգացման համակարգում։ «Վարդարդի հովիտ» կոչված ծրագիրը վճռական դեր է խաղալու երկրի ռազմավարական զարգացման գործում։

Սև Դրինը, որը ձևավաևում է Ադրիատիքի ավազանը զբաղեցնում է մոտավորապես 3,320 կմ² տարածք կամ տարածաշրջանի 13%–ը։ Այն ջուր է ստանում Պրեսպա և Օհրիդ լճերից։

Սև ծովի ավազանը ամենափոքրն է՝ 37 կմ²։ Այն զբաղեցնում է Սկոպսկա Քրնա Գորա լեռան հյուսիսային հատվածը։ Այն Բինաչկա Մորավա գետի աղբյուրն է հանդիսանում, որն էլ իր հերթին ընդգրկում է Մորավա գետը, իսկ ավելի Դանուբը, որը հոսում է Սև ծով։

Մակեդոնիան ունի մոտ հիսուն ջրամբարներ և երեք լիճ՝ Օհրիդ, Պրեսպա և Դոջրան։

Մակեդոնիայում կան իննը առողջարանային քաղաքներ՝ Բանիշտե, Բանյա Բանսկո, Իստիբանյա, Կաթլանովո, Կեզովիցա, Կոսովաստի, Բանյա Կոչանի, Կումանսկու Բանժի և Նեգորցին։

Մակեդոնիան անցումային կլիմա ունի՝ Միջերկրականից դեպի մայրացամաքային։ Ամռանը շոգ է և չոր, իսկ ձմռանը ցուրտ։ Կան կլիմայի երեք հիմնական գոտիներ՝ բառեխառն Միջերկրածովային, լեռնային և մայրցամաքային։ Հովիտների երկայնքով հոսում են Վարդար և Սթրամիքա գետերը, որոնք անցնում են Գեվգելիջա, Վալանդովո, Սթրամիքա և Ռադովիս տարածաշրջաններով, որտեղ և ձևավավորվում է Միջերկրածովյան կլիմա։ Ամենատաք տարածաշրջանները Դեմիր Կապիջան և Գեվգելիջան են, որտեղ ջերմաստիճանը հուլիս–օգոստոս ամիսներին 40 ° է։ Լեռնային կլիման հիմնականում տարածված է լեռնային տարածաշրջաններում և այն բնորոշվում է երկար և ձյունառատ ձմեռներով և կարճ ու ցուրտ ամառներով։ Գարունը ավելի ցուրտ է, քան աշունը։ Մակեդոնիայի տարածքում գերակշռում է մայրցամաքային կլիման՝ տաք և չոր ամառներով և ցուրտ ու խոնավ ձմեռներով։

Բուսականություն

խմբագրել

Մակեդոնիայի հանրապետության բուսականությունը կազմված է բույսերի 920 դասից, 210 ընտանի և մոտ 3,700 բուսատեսակներից։ Ամենից տարածվածը ծաղկաբույսերն են՝ մոտ 3,200 տեսակ, դրանց հաջորդում են մամուռների 350 տեսակ ու փշատերևների 42 տեսակ։

Աշխարհագրականորեն Մակեդոնիան պատկանել է Իլլյան տարարածաշրջանիին և գտնվել է Հյուսիսայնին թագավորության կազմում։ Ըստ Բնության պահպանության համաշխարհային կազմակերպության և Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության Մակեդոնիայի տարածքը կարող է բաժանվել չորս էկոտարածաշրջանների՝ Պիտդուս լեռների անտառային տարածաշրջանները, Բալկանյան տարածաշրջանները, Ռոդոպների անտառային տարածաշրջանները և Էգեյան սցերոֆիլլոզը հարակից անտառներով։

Բիթոլայում գտնվող Փելիսթեր ազգային պարկը հայտնի է Մակեդոնիայի էնդեմիկ բուսատեսակների առկայությամբ՝ 88 բուսատեսակներից մոտավորապես 30 տոկոսը էնդեմիկ բույսեր են։ Փելիստերայի մակեդոնական սոճիների անտառները հիմնականում բաժանվում են երկու տարածաշրջանների՝ գիհու անտառներ և սոճիների անտառների։

Մակեդոնիայի սահմանափակ անտառները ներառում են նաև կաղնիների տեսակներ, թեղիներ․ սիկամորը, ուռենիներ, բարդիներ, կեռասները։ Շար լեռան շրջանում, Բիստրայում, Մավրովոյում գտնվող հարուստ արոտավայրերի հարևանությամբ տարածված են վայրի կակաչները։

Մակեդոնիայի անտառներում գերակշռում են արջեր, գայլեր, աղվես, սկյուռներ, ծղոտներ և եղնիկներ։ Լուսաններ շատ հազվադեպ են հանդիպում Մակեդոնիայի արևմտյան անտառներում, մինչդեռ եղնիկներ հանդիպում են Դիջիր Կամբիջայի տարածաշրջաններում, թռչուններից հանդիպում են կարմրափորիկ, արտույտ, արծիվ և բու։

 
լուսան

Տարածաշրջանի երեք արհեստական լճերը ներկայացնում են ֆաունայի առանձին զոննաներ։ Դեռևս հնագույն ժամանակաշրջաններից Օհրիդ լճի ֆաունան հայտնի են եղել իշխան, սիգ ձկնատեսակով, ուտիճներով, ինչպես նաև 30 միլիոն տարվա սերունդ ունեցող խխունջների հատուկ տեսակներով․ նմանատիպ խխունջներ հանդիպում են նաև Բայկալ լճում։ Օհրիդ լճի ֆաունան հայտնի է նաև օձաձկներով, որոնք զարմանալիորեն արագ են վերաարտադրվում։ Դրանք հիմնականում Օհրիդ լիճ են լցվում Սարգասո ծովից և ապրում են լճի խորություններում ավելի քան տաս տարի։ Աշնանը բեղմնավորման ժամանակ օձաձկները բնազդաբար վերադառնում են իրենց ծննդավայրերը, որտեղ նրանք ձվադրում և մահանում են թողնելով իրենց սերունդը Օհրիդ լճում։

 
Հարավսլավիայի Հովվաշուն

Շար լեռները հայտնի Հարավսավիական Հովվաշուն (Շարփլանինեք) ցեղատեսակով։ Շների հասակը մոտավորապես 60 սանտիմետր է, դրանք համարձակ են և կատաղի ու կարող են կռվել արջերի կամ գայլերի հետ հոտը հսկելու և պաշտպանելու ժամանակ։ Շարփլանինեքը առաջացել է Հարավսավիական Հովվաշնից և համարվում է նրա միակ պահպանված ցեղատեսակը, որը 1939 թ․–ից սկսած կոչվել է Իլյյան հովվաշուն մինչև 1956 թ․, երբ դրանք հայտնի դարձան Շարփլանինեքը անունով։

Քաղաքականություն

խմբագրել

Մակեդոնիան պառլամենտական դեմոկրատական հանրապետություն է գործադիր իշխանությամբ, որը բաղկացած է օրենսդիր մարմնից և անկախ դատական համակարգից։ Խորհուրդը ունի է 120 տեղ, և անդամները ընտրվում են չորս տարին մեկ։ Երկրի նախագահի դերը հիմանակնում ձևական է, քանի որ երկիրը հիմանակնում կառավարում է վարչապետը։ Նախագահը ընտրվում է հինգ տարին մեկ և կարող է վերընտրվել։ Վերջին նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2009 թ ապրիլի 5–ին, և Մակեդոնիայի Հանրապետության նախագահ է ընտրվել Ջորջե Իվանովը։

2005 թ. տեղի ունեցած ընտրությունների և նոր օրենքների հիման վրա տեղական կառավարության գործառույթները բաժանվում են 78 համայնքների։ Մայրաքաղաք Սկոպյեն ներառում է տասը համայնք։ Մակեդոնիայի համայնքները տեղական ինքնակառավարման միավորներ են։ Հարևան համայնքները կարող են համատեղ գործունեություն իրականացնել։

Երկրի քաղաքական տարաձայնությունները կապված են մակեդոնական էթնիկ խմբերի մեծամասնության և ալբանական էթնիկ խմբերի փոքրամասնության հետ։ Հավասարության հաստատման համար երկու տարածաշրջանների միջև մղվող պայքարը 2001 թ. հանգեցրեց պատերազմի, որին հաջորդեց համաձայնագրի կնքումը։ 2004 թ. օգոստոսին Մակեդոնիայի կառավարությունը վերանայում է օրենսդրությունը և ավելի մեծ ինքնավարություն տալիս ալբանացիներին, հատկապես այն տարածքներում, որտեղ նրանք գերակշռում են։

Նախընտրական քարոզարշավից հետո՝ 2006 թ հուլիսի 5–ին, Մակեդոնիայում տեղի ունեցան խաղաղ և ժողովրդավար ընտրություններ։ Ընտրությունների վերջնական հաղթանակը նշվեց մեծ հանդիսավորությամբ Ներքին Մակեդոնական հեղափոխական կազմակերպության կողմից, որը ղեկավարում էր Նիկոլա Գրուևսկին։ Նրա որոշմամբ ձայների մեծամասնությամբ ընտրված ինտեգրման ժողովրդական միության փոխարեն կառավարությունում ներգրավվեց Ալբանիայի դեմոկրատական կուսակցությունը։ Այնուամենայնիվ երկու կուսակցությունները սկսեցին բանակցություններ վարել երկու տարածաշրջանների միջև առկա խնդիրների քննարկման և Եվրոպայի ու ՆԱՏՕ–ի անդամ երկրների հետ համագործակցելու համար։

Վերջին պառլամենտական ընտրությունների ժամանակ Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպությունը և ինտեգրման դեմոկրատական միությունը Մակեդոնիայում ձևավորեցին գործող կոալիցիա։

2009 թ. երկրում տեղի ունեցած նախագահական և տեղական ընտրություննները կարևոր նշանակություն ունեցան Մակեդոնիայի՝ Եվրամիության մեջ ընդգրկվելու համար։ Ներքին Մակեդոնական հեղափոխական կուսակցությունը հաղթեց տեղական ընտրություններում և կուսակցության աջակցության արդյունքում նոր նախագահ ընտրվեց Ջորջի Իվանովը։

2017 թ. մայիսի 31-ին Մակեդոնիայի վարչապետ ընտրվեց Զորան Զաևը, որը նաև գլխավորում էր Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միությունը։ Կառավարության ներկայիս նախագահը Թալաթ Իքսհաֆերին է։ Վերջինիս ընտրությունը չընդունվեց կուսակցության կողմից և երկրում սկսված քաղաքական ընդվզումները կանխվեցին ոստիկանության կողմից։

Կառավարություն

խմբագրել

Մակեդոնիայի գործադիր իշխանությունը կառավարությունն է, իսկ վարչապետը հանդիսանում է գլխավոր քաղաքական ուժը։ Կառավարությունը երկրի օրենսդիր մարմինն է, այն առաջարկում և հաստատում է օրենքներ, իսկ սահմանադրությունը գործել է մինչև 1993 թ, երբ ձևավորվեց նոր պետականություն։ Այն սահմանափակեց կառավարութան իրավունքները։ Սահմանադրությամբ սահմանափակվեցին նաև ոստիկանության իրավունքները։ Սահմանադրությամբ Մակեդոնիան հռչակվեց անկախ սոցիալիստական պետություն, իսկ Սկոպիեն դարձավ մայրաքաղաք։ 120 անդամներ ընտրվեցին և ստանձնեցին մանդատը չորս տարի ժամկերով։ Յուրաքանչյուր 18 տարին լրացած չափահաս անձ կարող է ընտրել միայն մեկ կուսակցության։ Կառավարության ներկայիս նախագահը Թալաթ Իքսհաֆերին է։

Կառավարության անդամները ընտրվում են վարչապետի կողմից, իսկ յուրաքանչյուր ոլորտ կառավարվում է նախարարների կողմից։ Գոյություն ունեն տնտեսական, ֆինանսական, հասարակական, տեղեկատվական-տեխնոլոգիական, ներքին և արտաքին գործերի նախարարություններ։ Կառավարության անդամները ընտրվում են 4 տարի ժամկետով։ Ներկայիս վարչապետը Զորան Զաևն է։

իրավունք և դատարան

խմբագրել

Դատական համակարգը իր գործունեությունը իրականացնում է դատարանների միջոցով, այն բաղկացած է Վճռաբեկ, Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարաններից, իսկ դատավորները ընտրվում են օրենսդրական ժողովների միջոցով։

Արտաքին հարաբերություններ

խմբագրել

Հարավսլավիայից անկախանալուց 18 ամիս հետո՝ 1993 թ, ապրիլի 8-ին Մակեդոնիան դարձավ ՄԱԿ-ի անդամ։

Երկրի միակ նպատակը ներգրավվում է եվրոպական և անդրատլանտյան ինտեգրման գործընթացներին։ Երկրի քաղաքական հարաբերություններում առաջնահերթ են՝

1, Սկսել բանակցություններ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու նպատակով

2, ՆԱՏՕ-ի անդամակցումը

3, Բանակցություններ վարել Հունաստանի հետ երկրի անվանակոչման խնդրիների լուծման ուղղությամբ

4, Ամրապնդել դիվանագիտական հարաբերությունները տնտեսական և հասարակական ոլորտներում

5․Մակեդոնացիներին վիզայի տրամադրման ռեժիմի վերացում

Մակեդոնիան անդամակցում է հետևյալ համաշխարհային և տարածաշրջանային կազմակերպություններին՝ Արժույթի միջազգային հիմնադրամ սկսած 1992թ,Առողջապահության միջազգային կազմակերպություն 1993 թ, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին 1993 թ, Եվրոպական խորհրդին 1995 թ, Անվտանգության և համագործակցության միջազգային կազմակերպություն 1996 թ, Առևտրի միջազգային կազմակերպությանը 2003 թ․ Կենտրոնական Եվրոպայի ազատ առևտրի համաձայնագիր 2006 թ, Ֆրանկաֆոնիային 2001 թ, սկսած։

2005 թ․ երկիրը պաշտոնապես ճանաչվեց Եվրամիության անդամ։

2008 թ, ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությունը ձախողվում է, որի հիմնական պատճառը Հունաստանի հետ ունեցած վեճերն էին, որոնք կապված էին երկրի անվան հետ։ ԱՄՆ-ն փորձեց անջակցել անդամագրմանը, սակայն խորհուրդը որոշեց միայն ընդունել անդամակցությունը Հունաստանի հետ վեճերը կարգավորելուց հետո։

2009 թ․ մարտին Եվրոպական խորհրդարանը աջակցեց Մակեդոնիային ԵՄ անդամ դառնալու համար ինչպես նաև արագացնրեց մակեդոնացիներին վիզայի տրամադրման ռեժիմի վերացումը։ ՆԱՏՕ–ն ինչպես և Եվրախորհուրդը Մակեդոնիայի անվանակոչման խնդիրը պատճառ ընդունեցին բանակցությյունների վերսկսման համար։

2012 թ, հոկտեմբերին ԵՄ հանձնակատար Շթեֆան Ֆուլը սկսեց չորրորդ անգամ բանակցություններ իրականացնել ԵՄ անդամ դառնալու ուղղությամբ քանի որ նախկին երեք բանակցությունները ձախողվել էին Հունաստանի հետ ունեցած խնդիրների պատճառով։ Նաայցելեց Բուլղարիա հստակեցնելու Մակեդոնիայի նկատմամբ նրանց դիրքորոշումը։ Բուլղարիան այն դիրքորոշմանն էր, որ Սկոպիեն չի կարող դառնալ Եմ անդամ երկիր, որն էլ պատճառ հանդիսացավ երկու երկրների միջև թշնամական հարաբերություների։

Անվանակոչման խնդիր

խմբագրել
 
Մակեդոնիայի դրոշ 1995թ

1991 թ․ Յագոսլավիայի կործանումից հետո Մակեդոնիայի անվան խնդիրը դարձավ Հունաստանի հետ վիճաբանության հիմնական պատճառ։ Պատմական և տարածաշրջանային առումով Մակեդոնիայի Հանրապետության մի մասը գտնվում է Հունաստանի կազմում, այդ իսկ պատճառով Հունաստանը դեմ էր Մակեդոնիա անվան հաստատմանը առաջարկելով Հարավային Մակեդոնիա անվանումը։ Քանի որ միլիոնավոր հույներ իրենց համարում էին մակեդոնացի և կապված չէին սլավոնական ժողովուրդների հետ որոնք միավորվել էին Մակեդոնայի կազմում Հունաստանը ստիպված եղավ ընդունել Մակեդոնիա անվան կիրառումը։ Մակեդոնիայի Հանրապետությունը մեղադրվում է հունական մշակույթի մի շարք հերոսների և խորհրդանիշների յուրացման համար՝Ալեքսանդր Մակեդոնացի,Վերջինիա արևը և մի շարք խորհրդանիշներ, որոնք կապված են հին մակեդոնական թագավորության հետ։ Միացյալ Մակեդոնիայի կոնցեպտը ներառելու էր այնպիսի տարածաշրջաններ ինչպիսիք էին Սերբիան, Բուլղարիան, Հունաստանը և Ալբանիան։

 
Մակեդոնիայի դրոշ 1946–1992թթ

1992–1995 թթ, երկու երկրները սկսեցին բանակցությունները կապված Մակեդոնայի դրոշի ընդունման հետ, որը ներառելու էր Վերջինիա արևը։ Այս վիճաբանությունը կարգավորվեց, երբ երկու երկրների միջև կնքվեց համաձայնագիր 1995 թ, հոկտեմերին որի արդյունքում դրոշի խորհրդանիշը փոխվեց։

1993 թ, երբ Մակեդոնիան դարձավ ՄԱԿ–ի անդամ, կազմակերպությունը ժամանակավորապես ընդունեց ՆախկինՀարավսլավիայի Մակեդոնիայի Հանրապետություն անվանումը։ Մի շարք համաշխարհային կազմակերպություններ ինչպիսիք են Եվրախորհուրդը, Եվրոպական հեռարձակողների միություն, Օլիմպիական միջազգային կոմիտեն նույնպես ընդունեցին այդ կոնցեպցիան։ ՆԱՏՕ–ն պետական փաստաթղթերում օգտագործեց այդ կոնցեպցիան, բայց միևնույն ժամանակ ավելացրեց բացառություն ըստ որի անդամ երկրները պետք է կիրառեն սահմանադրությամբ հաստատված անվանումը։

Այնուամենայնիվ ՄԱԿ–ի անդամ երկրները ընդունեցին ժամանակավոր անվանումը և երկիրը ճանաչվեց որպես Մակեդոնիայի Հանրապետություն։Այն ընդգրում էր ՄԱԿԻ–ի անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից չորսը՝ ԱՄՆ, Ռուսաստան, Անգլիան և Չինաստան, Եվրախորհրդի մեջ մտնող որոշ երկրներ՝ Բուլղարիան, Սլովենիան, Լեհաստանը և ՄԱԿԻ–ի անդամ ավելի քանի 100 երկիր։ ՄԱԿ–ը Մեթյու Նիմեցի միջնորդությամբ բանակցային գործընթացներ է սկսում երկու երկրների՝ Մակեդոնիայի և Հունաստանի միջև խնդիրների կարգավորման համար։ Ի սկզբանե Եվրոպական խորհուրդը առաջադրել էր հետևյալ հայեցակարգը, որ Մակեդոնաի անվան օգտագործումը չպետք է ենթադրի որևէ տարածքային պահանջ, չնայած խորհրդի այս որոշմանը Հունաստանը շարունակում էր դեմ լինել խորհրդի և հանրապետության միջև հարաբերությունների հաստատմանը։

2006 թ․ իշխանության գալուց հետո, իսկ 2008 թ․ ՆԱՏՕ անդամ դառնալուց հետո՝ Ներքին Մակեդոնական Հեղափոխական կազմակերպությունը սկսեց անթիկ–մշակութային քաղաքականությամբ ճնշում գործադրել Հունաստանի վրա ներքին ինքնավարության հաստատման համար։ Ալեքսանդր Մակեդոնացու և Ֆիլիպ Մակեդոնացու արձանները կանգնեցվեցին հանրապետության մի քանի քաղաքներում։ Նրանց անունով կոչվեցին այպիսի հասարակակն ենթակառուցվածքներ ինչպիսիք էին օդանավակայանները, մայրուղիները և մարզադաշտերը։ Այն գործողությունները կանխամտածված սադրանքներ էին Հունաստանի դեմ խորացնելու վեճև, իսկ հետագայում դադարեցնելու համագործակցությունը ԵՄ–ի և ՆԱՏՕ–ի հետ։ Այս քաղաքականությունը քննադատվում է ԵՄ դիվանագետների կողմից։

2008 թ․ նոյեմբերին Մակեդոնիան դիմեց Վճռաբեկ դատարան և դատական գործ հարուցեց Հունաստանի դեմ 1995 թ․ կնքված Միջանկյալ համաձայնագրի պայմանների խախտման համար, որը խոչընդոտ հանդիսացավ Մակեդոնիայի ՆԱՏՕ–ին անդամակցությանը։ Դատարանը պահանջեց Հունաստանին պահպանել Միջանյալ համաձայնագրի պայմանները, որոնք պարտադիր են երկու երկրնեի համար։ ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը որոշեց, որ Հունաստանը խախտել է Միջանկյալ համաձայնագրի 11–րդ հոդվածը արգելելով Մակեդոնիային անդամակցել ՆԱՏՕ–ին 2008թ Բուխարեստում կայացած գագաթնաժողովում։ Այնուամենայնիվ դատարանը կարևորություն չտվեց Մակեդոնիայի պահանջին և զգուշացրեց Հունաստանին ապագայում զերծ մնալ նմանատիպ գործողություններից։

2018 թ հունիսի 17 թ–ին Մակեդոնիայի և Հունաստանի միջև կնքվեց համաձայնագիր, որի արդյունքում Մակեդոնիան վերաանվանվեց Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն։ Հաձայնագիրը մինչև այսօր պահանջում է վավերացում երկու երկրների խորհրդարանների կողմից, իսկ Մակեդոնիան նախատեսում է մինչև 2018 թ կազմակերպել հանրաքվե սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար։ Բանակցությունները ավարտին հասցնելու համար նախատեսվում էր, որ մինչև 2018 թ. հունիսին երկու երկրների կառավարությունները պետք է հաղթահարեն իրենց երկրներում գորություն ունեցող քաղաքական հակասությունները։

Տնտեսություն

խմբագրել

2009 թ․ Մակեդոնիան Համաշխարհային բանկի կողմից 178 երկրների շարքում ճանաչվել է որպես «լավագույն բարեփոխումներ կատարած» չորրորդ երկիիրը։ Մակեդոնիան իրականացրել է զգալի տնտեսական բարեփոխումներ անկախացումից հետո։ Երկիրը զարգացրել է բաց տնտեսական հարաբերությունները, որը կազմել է ՀՆԱ–ի 90%–ը։ 1996 թ․ սկսած երկիրը ունեցել է դանդաղ, սակայն կայուն տնտեսական զարգացում և 2005 թ․ ՀՆԱ–ն աճել է 3.1%–ով։ Այս ցուցանիշը 2006-2010 թթ․ ընթացքում աճել է 5.2%–ով։ Կառավարությունը արդարացրել է իր ջանքերը գնաճի դեմ պայքարում, որը 2006 թ․ կազմել է 3%, իսկ 2007 թ․ 2%, երկիրը իրականացրել է քաղաքականությունը, որը ուղված է եղել օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը։ Կառավարությունը ներկայացրել է նաև նոր բնակարանային եկամտահարկի համակարգը, որը երկիրը օտարերկրյա ներդրողների համար առավել գրավիչ կլինի։ Բնակարանային հարկի դրույքաչափը 2007 թ.-ին կազմել է 12%, իսկ 2008 թ.-ին նվազել է հասնելով 10%-ի։ Չնայած այս բարեփոխումներին, 2005 թ.-ի դրությամբ Մակեդոնիայի գործազրկության մակարդակը կազմել է 37,2%, իսկ 2006 թ. աղքատության մակարդակը եղել է 22%։ Այնուամենայնիվ, մի շարք գործողություններ, ինպիսիք էին միջազգային կազմակերպությունների կողմից իրականացրած ներդրումները հանգեցրեցին երկրում գործազրկության կրճատմանը, որը 2015 թ․ կազմում էր 27.3% ըստ Մակեդոնիայի վիճակագրական գրասենյակի։ Կառավարության քաղաքականություն ու ջանքերը ուղված օտարերկրյա ներդրումների ներգրավմանը հանգեցրեցին երկում կայուն, առաջատար արդյունաբերական ընկերությունների ստեղծմանը, հատկապես ավտոմոբիլային արտադրության զանգացմանը․ այդպիսին են՝ Ջոնսոն ընկերությունը, Վան Հուլ ընկերությունը, Ջոնսոն Մեթին, Լիր կորպորացիան, Վիսթոն կորպորացիան, Կրոմբերգ և Շուբերթ ընկերությունը ևն։

Մակեդոնիայում բնակչության 72% –ը գտնվում են ֆինանսական ծանր վիճակում, բնակչությունը մեծ դժվարությամբ է վաստակում եկամուտ, Արևմտյան Բալկաններում Մակեդոնիան և խորվաթիան միակ երկրներն են, որ վիճակագրական աճ չեն գրացում։ Կոռուպցիան և անարդյունավետ իրավական համակարգը նույնպես բացասական ազդեցություն են ունենում տնտեսության զարգացման վրա։ Բնակչության մեկ շնչին բաժին հասնող ցուցանիշով Մակեդոնիան շարունակում է մնալ ամենացածր մակարդակում։ Ավելին երկրի «մոխրագույն շուկան»կազմում է ՀՆԱ–ի 20%–ը։

2013 թ․ տվյալներով ՀՆԱ–ի կառուցվածքում ամենամեծ բաժինը կազմել է արդյունաբերությունը ներառելով հանքաարդյունաբերությունը և շինարարությունը, որոնք կազմել են ՀՆԱ–ի 21.4%–ը մինչեռ 2012 թ այն կազմել է 21.1%–ը։ Առևտրային, տրանսպորտային և հյուրանոցային ոլորտը 2013 թ․ կազմել են ՀՆԱ–ի 18.2%–ը, իսկ գյուղատնտեսությունը կազմում է ՀՆԱ–ի 9.6%–ը նախորդ տարվա համեմատ աճելով 9.1%–ից։

Միջազգային առևտրում ամենամեծ բաժինը կազմում են քիմիական նյութերի և ապրանքների արտահանումը 21.4%–ը 2014 թ․–ի տվյալներով, դրան հաջորդում է մեքենաների և սարքավորումների արտահանումը 21.1%–ը։ Մակեդոնիայի հիմնական ներմուծման ոլորտները 2014 թ.-ին կազմել են «մեքենաներ և տրանսպորտային միջոցներ» 34,2%–ը, «հանքային վառելիք, քսանյութեր և հարակից նյութեր» 18,7%–ը։ 2014 թ.-ին նույնիսկ արտաքին առևտրի 68.8% -ը կատարվել է ԵՄ-ի հետ, որը համարվում է Մակեդոնիայի ամենախոշոր առևտրային գործընկերը (Գերմանիայի հետ 23.3%, Մեծ Բրիտանիայի հետ` 7.9%, Հունաստանի հետ` 7.3%, Իտալիայի հետ `6.2% և այլն)։ )։ 2014 թ.-ին ընդհանուր արտաքին առևտրի շուրջ 12% -ը կատարվել է Արևմտյան Բալկանյան երկրների հետ։ Մակեդոնիան թույլ զարգացած երկիր է և ունի ավելի փոքր տնտեսություն քան Հարավսլավիայի նախկին պետությունները։

ենթակառուցվածք

խմբագրել

Մակեդոնիան (Չերնոգորիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Կոսովոյի հետ միասին) պատկանում է նախկին Հարավսլավիայի թույլ զարգացած նահանգների շարքին։ Անկախության հռչակումից հետո այն անցել է տնտեսության զարգացման դժվարին ուղի, քանի որ Հարավսլավիայի ներքին շուկան փլուզվեց, և Բելգրադից դրամական օժանդակությունը դադարեցվեց։ Բացի այդ, երկիրը բախվեց շուկայական տնտեսությանն անցում կատարելու բազմաթիվ խնդիրների և դժվարությունների, որոնք ծառացել էին նաև Արևելյան Եվրոպայի մի շարք պետությունների առջև։ Միակ հենարանը Սերբիայի տարածքով երկաթուղու միջոցով բանջարեղենի արտահանումն էր Գերմանիա, սակայն տրանզիտային ծախսերի բարձրացման հետևանքով այն բացասական ազդեցություն է ունեցել՝ հանգեցնելով եկամուտների նվազմանը բանջարեղենի արտահանման շուկայում։

Առևտուր և ներդրումներ

խմբագրել

Հարավսլավիայի պատերազմից հետո Սերբիայի և Մոնտենեգրոյի վրա կիրառվող սանկցիաները բացասական ազդեցություն ունեցան երկրի տնտեսության վրա։ 1994–95 թթ․ Հունաստանը առևտրային վետո սահմանեց, ինչի արդյունքում երկրի տնտեսությունը կրկին անկում ապրեց։ Հունաստանի վրա դրված սանկցիաները վերանում են 1995թ․ Բոսնիայի պատերազմից հետո, սակայն է 1999–2001 թթ․ Ալբանիայում առաջացած ճգնաժամը պատճառ է դառնում հետագա ապակայունացման։

Նախքան Հունաստանի դեմ սանկցիաների կիրառմանը Հունաստանը եղել է Մակեդոնիայի հիմնական գործընկերը։ Հունական շատ կազմակերպություններ Մակեդոմիայում գնել են բազմաթիվ պետական կազմակերպություններ, այդպիսիք են Օթքա նավթավերամշակման գործարանը, Ժիտո Լյուքս խմորեղենի գործարանը, Պրիլեպի մարմարի հանքավայրը, Բիթոլա տեքստիլ գործարանը և զբաղվածությամբ ապահովել են ավելի քան 20,000 մարդու։ Հունաստանի և Մակեդոնիայի միջև միջսահմանային առևտուրը հանգեցրեց նրան, որ Հունաստանի հազարավոր քաղաքացիներ կարողանում էին ձեռք բերել տեղական ապրանքները ավելի մատչելի գներով։ Նավթավերամշակման արդյունաբերության տեղափոխումը Մակեդոնիա մեծացրեց նավթային բիզնեսում Հունաստանի դերը։

Մակեդոնիայի մյուս գործընկերներն էին Իտալիան, Գերմանիան, ԱՄՆ, Սլովենիան և Ավստրիան։

Զբոսաշրջություն

խմբագրել

Զբոսաշրջությունը Մակեդոնիայի տնտեսության գերակա ճյուղ է համարվում։ Բնական և պատմամշակութային ռեսուրսների հարստությունը երկիրը վերածել է զբոսաշրջային կարևորագույն դեստինացիայի։Ամեն տարի երկիր այցելում է 700,000 զբոսաշրջիկ։

Տրանսպորտ

խմբագրել

Գտնվելով Բալկանյան թերակղզում Մակեդոնիայի Հանրապետությունը մայրցամաքային ճանապարհով կապված է բալկանյան մյուս երկրների հետ։ Հատկապես կարևոր է հյուսիս–հարավ Վարդար հովիտով կապը, որը կապում է Հունաստանը Եվրոպայի մյուս հատվածի հետ։ Մակեդոնիայի տարածքում երկաթուղու ամբողջ երկարությունը 699 կմ է։ Ամենից կարևոր երկաթուղային կապը Սերբիայի սահմանագծում է` Կումանովո - Սկոպյե - Վելես - Գեվգելիա երկաթգիծը։ 2001 թ․ սկսվում է Բելջակովիչի երկաթուղային գծի կառուցումը, որը ուղիղ կապ էր ստեղծելու Սկոպյեի և Սոֆիայի միջև։ Ամենակարևոր երկաթուղային հանգույցները Սկոպյեում են, նաև Վելեսում և Կումանովում։

Մակեդոնիայի փոստը Մակեդոնիայում ստեղծված պետական կազմակերպություն է, որը իրանանացնում է նամակների փոխադրումները։ Այն հիմնադրվել է 1992 թ․։ 1993 թ․ այն ընդգրկվել է համաշխարհային փոստային միության մեջ։ Այն բաժանվում է Մակեդոնիայի թելեքոմ–ի և Մակեդոնիայի փոստի։ Ինչ վերաբերվում է ջրային տրանսպորտին այն իրականցվում է Օհրիդ և Պրեսպան լճերի միջոցով և բարելավվում է հիմնականում զբոսաշրջային նպատակներով։

Մակեդոնիայի Հանրապետությունում պաշտոնապես գործում է 17 օդակայան։ Դրանց թվում կան միջազգային երկու օդակայաններ, դրանք են Սկոպյեի IATA միջազգային օդակայանը և Օհրիդի «Սուրբ Պողոս Առաքյալ» օդակայանը։

ժողովրդագրություն

խմբագրել

2002 թ․ մարդահամարի տվյալներով բնակչության 2,022,547–ը տեղաբնիկներ են։ 2009 թ․ պաշտոնական վիճակագրական տվյալներով բնակչության կազմը էական փոփոխություններ չի կրել և կազմել է 2,050,671։ Վերջին մարդահամարի տվյալներով բնակչության կազմում ամենամեծ էթնիկ խումբը կազմում են մակեդոնացիները, իսկ երկրորդ մեծ էթնիկ խումբը ալբանացիներն են, որոնք գերակշռում են երկրի հյուսիսարևմտյան հատվածում։ Նրանց հաջորդում են թուրքերը՝ երրորդ ամենամեծ էթնիկ խումբը, ըստ պաշտոնական մարդահամարի տվյանլների կազմում են 80,000 հազար իսկ ոչ պաշտոնական տվյալներով նրաց թիվը տատանվում է 170,000–200,000–ի սահմաններում։ Որոշ ոչ պաշտոնական տվյալների համաձայն Մակեդոնիայում ապրում են ավելի քան 260,000 հռոմեացիներ։

Մակեդոնիայի բնակչության 64.7%-ը ուղղափառ քրիստոնեության հետևորդներ են, որոնց ճնշող մեծամասնությունը պատկանում է Մակեդոնական ուղղափառ եկեղեցուն։ 33.3%-ը մուսուլմաններ են (ալբանացիներ, թուրքեր, գնչուներ, մակեդոնացիներ)։ Մակեդոնիան Եվրոպական երկրների շարքում 4-րդն է Կոսովոյից, Ալբանիայից և Բոսնիա-Հերցոգովինիայից հետո իսլամադավան բնակչության բարձր տոկոսով։

Երկրում հաշվվում են 1,842 եկեղեցիներ և 580 մզկիթներ։ Մայրաքաղաք Սկոպյեում գործում են ուղղափառ և մուսուլմանական համայնքներին պատկանող կրոնական միջնակարգ դպրոցներ, ուղղափառ աստվածաբանական քոլեջը։ Մակեդոնական ուղղափառ եկեղեցին տարածված և իրավասու է 10 նահանգներում, որոնցից յոթը երկրի ներսում են, իսկ երեքը արտասահմանում։ Եկեղեցին ունի տասը եպիսկոպոսներ և 350 քահանաներ։ Տարեկան ամբողջ նահանգներում ավելի քան 30,000 մարդ է մկրտվում։ Մակեդոնիայի ուղղափառ եկեղեցու գործունեությունը չի ճանաչվել այլ ուղղափառ եկեղեցիների կողմից, իսկ Սերբիայի ուղղափառ եկեղեցին պնդում է, որ Մակեդոնիայի եկեղեցական իրավասությունները շարունակում են մնալ քաղաքականապես լարված, հատկապես այն իրադարձությունից հետո, երբ Ջովան Վրանիկովսկին 2002 թ․ սեպտեմբերին նշանակվում է արքեպիսկոպոս։

Մակեդոնիայի ուղղափառ եկեղեցու հիմնական նպատակն է դադարեցնել հարաբերությունները Օհրիդի արքեպիսկոպոսի հետ և կանխել Սերբիայի ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսի մուտքը Մակեդոնիա։ Ջովան եպիսկոպոսը տասնութ ամսով ենթարկվեց ազատազրկման Մակեդոնիայի ուղղափառ եկեղեցու գործունեությունը զրպարտելու և տեղաբնակների կրոնական զգացմունքները վնասելու համար՝ տարածելով Սերբիայի ուղղափառ եկեղեցու օրացույցն ու կանոնները։

Մակեդոնիայի բյուզանդական կաթոլիկ եկեղեցին ունի ավելի քան 11,000 հետևորդ Մակեդոնիայում։ Եկեղեցին հիմնադրվել է 1918 թ․ և հիմնականում կազմված է կաթոլիկներից և նրանց հետևորդներից։

Երկրում կա նաև փոքր բողաքական համայնք։ Ամենահայտնի բողոքականը վերջին նախագահ Բորիս Տրայկովսկին է։ Նա Մեթոդիստ համայնքից էր, որը 19–րդ դարից սկսած համարվում է հանրապետությունում ամենամեծ բողաքական համայնքը։ 1980 թ․ սկսած բողաքական համայնքը սկսում է ընդարձակվել, ինչը հիմնականում պայմանավորված է արտաքին ուժերի օժանդակությամբ։

Մակեդոնիայում հրեական համայնքը նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը կազմում էր 7,200 մարդ, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համայնքն ամբողջությամբ ոչնչացվում է։ Մակեդոնիայի հրեաների միայն 2% է փրկվում հոլոքոստից։ Նախքան հրեաների ազատագրումը և Երկրորդ համաշխարհային պատերազմը հրեաների մեծ մասը արտագաղթում են Իսրայել։ Ներկայումս երկրի հրեական համայնքը կազմված է 200 հրեաներից, ովքեր հիմնականում ապրում են Սկոպյեում։ Մակեդոնիայի հրեաների մեծ մասը սեֆարդիչներ են – 15րդ դարում Պորտուգալիայից, Կաստիլինից, Արագոնից եկած փախստականների ժառանգորդներ։

Լեզուներ

խմբագրել

Պետական և ամենատարածված լեզուն մակեդոներենն է, որը պատկանում է հարավսլավոնական լեզվաընտանքի արևելյան ճյուղին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. μακρός, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
  2. Eugene N. Borza, Makedonika, Regina Books, 0-941690-65-2, p.114: The "highlanders" or "Makedones" of the mountainous regions of western Macedonia are derived from northwest Greek stock; they were akin both to those who at an earlier time may have migrated south to become the historical "Dorians".
  3. Nigel Guy Wilson, Encyclopedia of Ancient Greece, Routledge, 2009, p.439: The latest archaeological findings have confirmed that Macedonia took its name from a tribe of tall, Greek-speaking people, the Makednoi.
  4. Beekes, Robert (2010), Etymological Dictionary of Greek, vol. II, Leiden, Boston: Brill, էջ 894
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային Մակեդոնիա» հոդվածին։